Brené Brown: The power of vulnerability
-
0:00 - 0:02Ուրեմն, այսպես.
-
0:02 - 0:04մի քանի տարի առաջ ինձ մի միջոցառման կազմակերպիչ զանգեց,
-
0:04 - 0:06որովհետև ես պատրաստվում էի հանդես գալ իմ ելույթով:
-
0:06 - 0:08Նա զանգեց ու ասաց.
-
0:08 - 0:10«Ես իսկապես չգիտեմ, թե
-
0:10 - 0:12ինչպես ներկայացնեմ Ձեզ փոքրիկ թռուցիկի մեջ»:
-
0:12 - 0:14Ես էլ մտածեցի. «Լավ, ո՞րն է խնդիրը»:
-
0:14 - 0:16Իսկ նա պատասխանեց. «Դե, ես տեսել եմ Ձեր ելույթներից մեկը
-
0:16 - 0:19և կարծում եմ`Ձեզ կարելի է որպես գիտաշխատող ներկայացնել,
-
0:19 - 0:21սակայն մտավախություն ունեմ, որ եթե Ձեզ այդպես կոչեմ, ոչ ոք չի գա,
-
0:21 - 0:23որովհետև կմտածեն` Դուք ձանձրալի եք և անհետաքրքիր»
-
0:23 - 0:25(Ծիծաղ)
-
0:25 - 0:27Եվ ես ընդամենը պատասխանեցի. «Լավ»:
-
0:27 - 0:29Նա էլ ասաց. «Բայց ես Ձեր ելույթում հավանեցի այն,
-
0:29 - 0:31որ սիրում եք պատմություններ պատմել:
-
0:31 - 0:34Այնպես որ, ես Ձեզ ուղղակի պատմություն պատմող կկոչեմ»:
-
0:34 - 0:37Եվ այդ պահին իմ մեջ անվստահ խոսեց գիտնականի հպարտությունը.
-
0:37 - 0:39«Ինչպե՞ս եք ներկայացնելու»:
-
0:39 - 0:42Եվ նա ասաց. «Ես Ձեզ պատմություն պատմող կանվանեմ»:
-
0:42 - 0:45Եվ ես մտածեցի. «Ինչու՞ ոչ հեքիաթասաց»:
-
0:45 - 0:48(Ծիծաղ)
-
0:48 - 0:51Ես ասացի. «Թույլ տվեք` մի րոպե մտածեմ»:
-
0:51 - 0:54Ես քաջություն հավաքեցի:
-
0:54 - 0:57Եվ գիտեք, մտածեցի, որ ես իսկապես պատմություններ պատմող եմ:
-
0:57 - 0:59Ես որակավորված հետազոտող եմ:
-
0:59 - 1:01Ես հավաքում եմ պատմություններ, դա է իմ աշխատանքը:
-
1:01 - 1:04Գուցե պատմությունները հենց կենդանի փաստեր են:
-
1:04 - 1:06Ես գուցե ես հենց պատմություն պատմող եմ:
-
1:06 - 1:08Ուստի ասացի. «Գիտեք ի՞նչ,
-
1:08 - 1:11Ինչու՞ ուղղակի ինձ հետազոտող-պատմիչ չեք անվանում»:
-
1:11 - 1:14Նա քահ-քահ ծիծաղեց` ասելով, որ նման բան չկա:
-
1:14 - 1:16(Ծիծաղ)
-
1:16 - 1:18Այսպիսով, ես հետազոտող-պատմիչ եմ
-
1:18 - 1:20և ես այսօր կզրուցեմ ձեզ հետ
-
1:20 - 1:22մտահորիզոնի ընդլայնման մասին.
-
1:22 - 1:24ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, պատմություններ պատմել
-
1:24 - 1:27իմ հետազոտության մի մասի վերաբերյալ,
-
1:27 - 1:30որը հիմնովին ընդլայնեց իմ մտահորիզոնը
-
1:30 - 1:33և իրապես փոխեց իմ ապրելու և սիրելու,
-
1:33 - 1:35աշխատելու և ծնող լինելու մասին պատկերացումները:
-
1:35 - 1:37Ահա թե ինչպես է սկսվում իմ պատմությունը:
-
1:37 - 1:40Երբ ես երիտասարդ հետազոտող էի, ասպիրանտուրայի ուսանող,
-
1:40 - 1:42առաջին կուրսում մի դասախոս ունեինք,
-
1:42 - 1:44որը մեզ ասում էր.
-
1:44 - 1:46«Բանն այն է,
-
1:46 - 1:49որ եթե մի բան չես կարողանում չափել, ուրեմն այն գոյություն չունի»:
-
1:49 - 1:52Այն ժամանակ ես կարծում էի, որ նա պարզապես մտերմիկ զրուցում է:
-
1:52 - 1:55«Իսկապե՞ս», -հարցրի ես: «Միանշանակ», - եղավ պատասխանը:
-
1:55 - 1:57Ուստի ասեմ, որ
-
1:57 - 1:59ես ունեմ սոցիոլոգիայի ոլորտում բակալավրի և մագիստրոսի աստիճան,
-
1:59 - 2:01իսկ հիմա գիտությունների թեկնածու եմ
-
2:01 - 2:03այնպես որ, իմ ողջ ակադեմիական կարիերայի ընթացքում
-
2:03 - 2:05ես շրջապատված եմ եղել այնպիսի մարդկանցով,
-
2:05 - 2:07որոնք հավատացած էին
-
2:07 - 2:10«կյանքը բազմազան է, սիրի՛ր այն»:
-
2:10 - 2:12Ես հետյալ կարծիքին եմ. «Կյանքը խառնաշփոթ է,
-
2:12 - 2:15կանոնակարգի՛ր այն, դասակարգի՛ր
-
2:15 - 2:17և ամեն ինչ դի'ր իրենց դարակներում»:
-
2:17 - 2:19(Ծիծաղ)
-
2:19 - 2:22Ես ուստի մտածել, որ գտել եմ իմ ճանապարհը,
-
2:22 - 2:25ինձ հետաքրքրող մասնագիտությունը.
-
2:25 - 2:28iսկապես, հասարակական աշխատանքի գլխավոր կարգախոսներից է.
-
2:28 - 2:31«Ապավինել դժվարություններին»:
-
2:31 - 2:34Եվ ես որոշեցի ուղղակի ազատվել այդ անհարմարություններից
-
2:34 - 2:36Առաջնոդվելով այս սկզբունքով` կարելի է բարձունքների հասնել:
-
2:36 - 2:39Դա էր իմ սկզբունքը:
-
2:39 - 2:41Այդ ամենն ինձ շատ էր ոգևորում:
-
2:41 - 2:44Կարող եմ ասել, որ այս մասնագիտությունն ինձ համար է,
-
2:44 - 2:47քանի որ ես հետաքրքրված եմ խրթին թեմաներով:
-
2:47 - 2:49Բայց ես ցանկանում եմ պարզաբանել դրանք:
-
2:49 - 2:51Ցանկանում եմ հասկանալ դրանք:
-
2:51 - 2:53Ուզում եմ խորամուխ լինել
-
2:53 - 2:55ինձ համար կարևոր այս երևույթների մեջ
-
2:55 - 2:57և հասանելի դարձնել դրանք բոլորի համար:
-
2:57 - 3:00Այսպիսով, սկսեցի շփումներից:
-
3:00 - 3:03Քանի որ տասը տարի աշխատելով սոցիալական ոլորտում`
-
3:03 - 3:05վերջապես հասկանում ես,
-
3:05 - 3:08որ ամենից կարևոր բանը շփումն է:
-
3:08 - 3:11Սա մեր կյանքին նպատակ և իմաստ է հաղորդում:
-
3:11 - 3:13Ահա ամենը:
-
3:13 - 3:15Կարևոր չէ` զրուցում ես մարդկանց հետ,
-
3:15 - 3:18որոնց աշխատանքը կապված է սոցիալական արդարության, հոգեկան առողջության, չարաշահման կամ անտեսման հետ,
-
3:18 - 3:20մի բան հաստատ է` շփումը,
-
3:20 - 3:23շփման ունակությունը,
-
3:23 - 3:26որը նյարդակենսաբանորեն կապում է մեզ,
-
3:26 - 3:28ամենից կարևորն է:
-
3:28 - 3:31Դե երևի հասկացաք, որ խոսելու եմ շփման մասին:
-
3:31 - 3:34Երևի հայտնվել եք մի իրավիճակում,
-
3:34 - 3:36երբ գնահատանքի եք արժանանում Ձեր ղեկավարի կողմից,
-
3:36 - 3:39և նա թվարկում է 37 բան, որ դուք հրաշալի եք անում,
-
3:39 - 3:41և մեկ բան, որում դեռ «աճելու տեղ ունեք»:
-
3:41 - 3:43(Ծիծաղ)
-
3:43 - 3:46Եվ դուք սկսում եք մտածել առաջխաղացման մասին, ճի՞շտ է:
-
3:47 - 3:50Իրականում հենց այսպես էլ լինում է:
-
3:50 - 3:53Չէ՞ որ երբ հարցնում ես մարդկանց սիրո մասին,
-
3:53 - 3:55նրանք պատմում են իրենց կոտրված սրտերի մասին:
-
3:55 - 3:57Երբ մարդկանց հարցնում ես շրջապատում իրենց ներգրավվածության մասին,
-
3:57 - 4:00նրանք քեզ պատմում եմ կյանքում անտեսված լինելու
-
4:00 - 4:02իրենց դառը փորձի մասին:
-
4:02 - 4:04Եվ երբ հարցնում ես շփման մասին,
-
4:04 - 4:07նրանք պատմում են իրենց միայնության մասին:
-
4:07 - 4:10Ուստի շատ արագ՝ ընդամենը 6 շաբաթվա ընթացքում, զբաղվելով այս հետազոտությամբ`
-
4:10 - 4:13ես կանգնեցի այս անանուն երևույթի առջև,
-
4:13 - 4:16որը լիովին վեր հանեց շփման էությունը,
-
4:16 - 4:19մի բան, որ նախկինում ոչ տեսել, ոչ էլ լսել էի:
-
4:19 - 4:21Ուստի ես դադարեցրի հետազոտությունը
-
4:21 - 4:24և մտածեցի, որ ես պետք է հասկանամ` ինչ է սա:
-
4:24 - 4:27Պարզվեց, որ պատճառն ամոթի զգացումն է:
-
4:27 - 4:29Ամոթը հեշտությամբ կարելի է հասկանալ այնպես,
-
4:29 - 4:31ինչպես միայնության վախը.
-
4:31 - 4:33«տեսնես` կա իմ մեջ մի բան,
-
4:33 - 4:36որի մասին իմանալով`
-
4:36 - 4:39մարդիկ այլևս չեն շփվի ինձ հետ»:
-
4:39 - 4:41Մի բան կարող եմ ասել,
-
4:41 - 4:43դա համընդհանուր է, մեզնից ոչ ոք անմասն չի մնում դրանից:
-
4:43 - 4:45Միայն ամոթի զգացում չունեցող մարդիկ են,
-
4:45 - 4:47որ ունակ չեն կարեկցանքի և շփման:
-
4:47 - 4:49Ոչ ոք չի ուզում խոսել դրա մասին,
-
4:49 - 4:52և որքան քիչ ենք խոսում, այնքան ավելի է արմատավորվում այն:
-
4:54 - 4:56Այդ ամոթի հիմքում ընկած է
-
4:56 - 4:58«Ես այնքան էլ լավը չեմ» սկզբունքը,
-
4:58 - 5:00որը բոլորին էլ ծանոթ է.
-
5:00 - 5:02«ես այնքան էլ սպիտակամաշկ չեմ, նրբիրան չեմ,
-
5:02 - 5:04հարուստ չեմ, գեղեցիկ չեմ, խելացի
-
5:04 - 5:06կամ հաջողակ չեմ…»:
-
5:06 - 5:08Սրա հիմքում ընկած է
-
5:08 - 5:11տանջալից խոցելիությունը.
-
5:11 - 5:13այն գաղափարը,
-
5:13 - 5:15ըստ որի շփումն իրականացնելու համար
-
5:15 - 5:18պետք է թույլ տալ մարդկանց ճանաչել մեզ,
-
5:18 - 5:20իսկապես ճանաչել:
-
5:20 - 5:23Եվ գիտեք` ինչ կարծիքի եմ խոցելիության մասին: Ես ատում եմ այն:
-
5:23 - 5:25Եվ ես մտածեցի, որ սա իմ հնարավորությունն է
-
5:25 - 5:28հաղթահարելու այն իմ չափանիշների օգնությամբ:
-
5:28 - 5:31Ես որոշեցի ուսումնասիրել այս երևույթը, բացահայտել դրա էությունը`
-
5:31 - 5:34գործին հատկացնելով մեկ տարի և նպատակ ունենալով հիմնովին փոխել ամոթի ընկալումը,
-
5:34 - 5:36հասկանալ` ինչ է խոցելիությունը
-
5:36 - 5:39և խորամանկությամբ հաղթահարել այն:
-
5:39 - 5:42Ուստի ես պատրաստ էի և ոգևորված:
-
5:44 - 5:46Ինչպես գիտեք, այս ամենը լավ չի ավարտվելու:
-
5:46 - 5:49(Ծիծաղ)
-
5:49 - 5:51Դուք գիտեք սա:
-
5:51 - 5:53Այսպիսով, ամոթի մասին կարող եմ երկար խոսել,
-
5:53 - 5:55բայց այդ կերպ կխլեմ մյուսների ժամանակը:
-
5:55 - 5:58Բայց ահա, թե ինչի է այս ամենը հանգեցնոմ.
-
5:58 - 6:01սա ամենակարևոր բանն էր, որ ես իմացա
-
6:01 - 6:04այս տասնամյա հետզաոտության ընթացքում:
-
6:04 - 6:06Մեկ տարին
-
6:06 - 6:08դարձավ վեց.
-
6:08 - 6:10հազարավոր պատմություններ,
-
6:10 - 6:13հարյուրավոր երկար հարցազրույցներ, թիրախային խմբեր:
-
6:13 - 6:15Մի պահ եկավ, երբ մարդիկ ինձ ուղարկում էին իրենց օրագրերի էջերը
-
6:15 - 6:18կամ իրենց պատմությունն էին ուղարկում.
-
6:18 - 6:21այսպիսով, վեց տարվա ընթացքում հավաքեցի տվյալների մեծ պաշար
-
6:21 - 6:23և սկսեցի կիրառել այն:
-
6:23 - 6:25Կարծես թե հասկացել էի.
-
6:25 - 6:27ահա թե որն է ամոթի զգացումը, ահա թե ինչ է այն իրականում:
-
6:27 - 6:29Ես գիրք գրեցի,
-
6:29 - 6:31տեսություն հրատարակեցի,
-
6:31 - 6:34բայց ինչ-որ բան այն չէր:
-
6:34 - 6:36և սխալն այն էր,
-
6:36 - 6:38որ ես անփութորեն էի մարդկանցից հարցազրույց էի վերցրել
-
6:38 - 6:41ու բաժանել առանձին խմբերի`
-
6:41 - 6:44մարդիկ, ովքեր ունեն պատվի զգացում:
-
6:44 - 6:46Ահա թե ինչին է այն հանգում.
-
6:46 - 6:48մարդիկ, ովքեր ունեն պատվի զգացում,
-
6:48 - 6:51ունեն սիրո և նվիրվածության ուժգին զգացում:
-
6:51 - 6:53Այսպիսով` մարդիկ, որ պայքարում են սիրո եվ նվիրվածության ուժեղ զգացումի համար,
-
6:53 - 6:55եվ մարդիկ, ովքեր միշտ անհանգստանում են` արդյոք իրենք լավն են:
-
6:55 - 6:57Միայն մի բան կա,
-
6:57 - 6:59որ մարդկանց բաժանում է հետևյալ երկու խմբի՝
-
6:59 - 7:01մարդիկ, որ ունեն սիրո եվ նվիրվածության ուժեղ զգացում,
-
7:01 - 7:03եվ մարդիկ, որ իսկապես պայքարում են դրա համար:
-
7:03 - 7:05Եվ արդյունքում մարդիկ, ովքեր ունեն
-
7:05 - 7:07սիրո և նվիրվածության ուժեղ զգացում,
-
7:07 - 7:10վստահ են, որ իսկապես արժանի են սիրո և նվիրվածության:
-
7:10 - 7:12Հենց այդպես:
-
7:12 - 7:14Նրանք վստահ են, որ արժանի են դրան:
-
7:15 - 7:18Իսկ ինչ վերաբերում է ինձ, կասեմ, որ
-
7:18 - 7:21մեզ շփումից հեռու պահող խոչընդոտներից մեկը
-
7:21 - 7:24մեր` շփման արժանի չլինելու վախն է:
-
7:24 - 7:26Ես, անձնական և մասնագիտական տեսանկյունից ելնելով,
-
7:26 - 7:29գտնում էի, որ այդ երևույթը պետք է ավելի լավ հասկանամ:
-
7:29 - 7:32Ուստի ես
-
7:32 - 7:34հավաքեցի այն բոլոր հարցազրույցները,
-
7:34 - 7:37որտեղ նկատում էի պատվի զգացում, դրանով ապրող մարդկանց,
-
7:37 - 7:40և պարզապես ուսումնասիրեցի նրանք:
-
7:40 - 7:42Ի՞նչ ընդհանրություն ունեն այս մարդիկ։
-
7:42 - 7:44Ես գրասենյակային իրերի նկատմամբ թուլություն ունեմ,
-
7:44 - 7:47բայց դա այլ զրույց է:
-
7:47 - 7:50Մանիլա թղթապանակ ունեի, ինչպես նաև Շարփի ապրանքանիշի գրենական պիտույքներ:
-
7:50 - 7:52Մտածում էի՝ ինչ եմ անվանելու այս ուսումնասիրությունը:
-
7:52 - 7:54Եվ առաջին բառը, որ մտքովս անցավ
-
7:54 - 7:56«սրտաբացն» էր:
-
7:56 - 7:59Ուսումնասիրվողները սրտաբաց մարդիկ են, ովքեր ապրում են արժեքայնության խորը ընկալմամբ:
-
7:59 - 8:02Հենց այդպես էլ գրեցի թղթապանակի վերևում
-
8:02 - 8:04և սկսեցի ուսունասիրել տվյալները:
-
8:04 - 8:06Իրականում ես դա արեցի սկզբում,
-
8:06 - 8:08տվյալների 4-օրյա ինտենսիվ վերլուծությամբ`
-
8:08 - 8:11տվյալների 4-օրյա ինտենսիվ վերլուծությամբ`
-
8:11 - 8:14ետ գնալով, հավաքելով հարցազրույցները, պատմությունները և դեպքերը:
-
8:14 - 8:17Ո՞րն է թեման, ո՞րն է նմուշը:
-
8:17 - 8:20Ամուսինս երեխաների հետ մեկնեց քաղաքից այն պատճառով,
-
8:20 - 8:23որ ես միշտ Ջեքսոն Փոլլոքին հատուկ մոլուցքով խորանում էի աշխատանքի մեջ՝
-
8:23 - 8:25գրելով ու
-
8:25 - 8:28ուսումնասիրություններ կատարելով:
-
8:28 - 8:30Եվ ահա թե ինչ գտա:
-
8:32 - 8:34Նրանց ընդհանրությունը
-
8:34 - 8:36քաջության զգացմումն է։
-
8:36 - 8:39Մի պահ եկեք տարբերակենք քաջություն ու համարձակություն բառերը։
-
8:39 - 8:41Քաջություն բառը,
-
8:41 - 8:43որն առաջացել է լատիներեն «cor» բառից
-
8:43 - 8:46և նշանակում է «սիրտ»,
-
8:46 - 8:48անգլերենում սկզբնապես նշանակել է
-
8:48 - 8:51սրտանց մեկին մի բան պատմել/ասել։
-
8:51 - 8:53Այսպիսով, այս մարդիկ
-
8:53 - 8:55պարզապես ունեին քաջություն ընդունելու,
-
8:55 - 8:57որ իրենք կատարյալ չեն։
-
8:58 - 9:00Մարդիկ կարիք ունեն
-
9:00 - 9:03նախ և առաջ իրենց հանդեպ բարի լինելու, և հետո միայն ուրիշների,
-
9:03 - 9:06որովհետև, ինչպես գիտենք մենք չենք կարող կարեկցել մյուսներին ,
-
9:06 - 9:09եթե չենք սիրում ինքներս մեզ։
-
9:09 - 9:11Եվ հավելենք, որ շփման մեջ խոչընդոտը,
-
9:11 - 9:13ու, թերևս, ամենաբարդը,
-
9:13 - 9:16որպես իրակության արդյունք,
-
9:16 - 9:19այն է, որ նրանք ուզում էին ազատ արձակել իրենց մտացածին <<Ես>>-ին,
-
9:19 - 9:21որպեսզի լինեն այն ինչ կային,
-
9:21 - 9:24մի բան, որ միանշանակ անհրաժեշտ է
-
9:24 - 9:26շփման համար։
-
9:28 - 9:30Մյուս ընդհանրությունը
-
9:30 - 9:32այն էր , որ
-
9:35 - 9:38նրանք լիովին ընդունում էին խոցելիությունը:
-
9:40 - 9:43Նրանք կարծում էին,
-
9:43 - 9:46որ այն, ինչ իրենց խոցելի էր դարձնում,
-
9:46 - 9:48նաև գրավչություն էր հաղորդում:
-
9:50 - 9:52Նրանք չէին խոսում խոցելիության
-
9:52 - 9:54ոչ հարմարավետության,
-
9:54 - 9:57ոչ էլ իրականում տանջալից լինելու մասին,
-
9:57 - 9:59մի բան , որի մասին նախկինում լսել էի, ամոթի զգացումի վերաբերյալ հարցազրույցում:
-
9:59 - 10:02Նրանք ուղղակի խոսում էին դրա անհրաժեշտության մասին:
-
10:03 - 10:05Նրանք խոսում էին
-
10:05 - 10:08«Ես քեզ սիրում եմ» առաջինը ասելու պատրաստակամության մասին,
-
10:08 - 10:11պատրաստակամություն
-
10:11 - 10:13ինչ- որ բան անելու,
-
10:13 - 10:16երբ որևէ երաշխիք չկա,
-
10:16 - 10:18պատրաստակամություն
-
10:18 - 10:20մամոգրաֆիայից հետո
-
10:20 - 10:22շունչը պահած բժշկի զանգին սպասելու համար:
-
10:23 - 10:26Նրանք պատրաստ էին իրենց ներդրումն ունենալ հարաբերությունների մեջ,
-
10:26 - 10:29անկախ նրանից որևէ արդյունքի կհասնեին, թե ոչ:
-
10:29 - 10:32Նրանց կարծիքով դա էր հիմնասյունը:
-
10:32 - 10:35Ես անձամբ դա համարում էի ինքնախաբեություն:
-
10:35 - 10:38Չեմ ուզում հավատալ, որ հավատարմության երդում եմ տվել
-
10:38 - 10:40մի ուսումնասիրության, որտեղ մեր գործը,
-
10:40 - 10:42ինչպես գիտեք, գիտակարգի սահմանումը
-
10:42 - 10:45վերահսկելն ու կանխագուշակելն է, ուսումնասիրել երևույթը
-
10:45 - 10:47և ակնհայտ պատճառի համար
-
10:47 - 10:49վերահսկել այն և կանխագուշակել:
-
10:49 - 10:51Իսկ հիմա
-
10:51 - 10:53վերահսկելու և կանխագուշակելու իմ առաքելությունը
-
10:53 - 10:56տալիս է հետևյալ պատասխանը. միակ կենսաձևը խոցելիությամբ ապրելն է
-
10:56 - 10:59և վերջ տալ վերահսկումներին և կանխագուշակումներին:
-
10:59 - 11:02Սա հանգեցրեց հուսալքության
-
11:02 - 11:06(Ծիծաղ)
-
11:06 - 11:09որ իրականում հետևյալ տեսքն ուներ:
-
11:09 - 11:11(Ծիծաղ):
-
11:11 - 11:13Եվ այպես էլ եղավ:
-
11:13 - 11:16Ես կոչեցի այն հուսալքություն. իմ թերապևտը կոչում է այն հոգևոր զարթոնք:
-
11:17 - 11:19Հոգևոր զարթոնքն ավելի բարեհունչ է, քան հուսալքությունը,
-
11:19 - 11:21բայց հավաստիացնում եմ ձեզ` դա հենց հուսալքություն է:
-
11:21 - 11:23Եվ ես ստիպված էի մի կողմ դնել իմ բոլոր գործերը և թերապևտ փնտրել:
-
11:23 - 11:26Թույլ տվեք մի բան ասեմ. դու սկսում ես իրականում քեզ ճանաչել,
-
11:26 - 11:29երբ զանգում ես ընկերներիդ և ասում. «Ինչ-որ մեկի կարիքն ունեմ:
-
11:29 - 11:32Ի՞նչ կառաջարկեք»:
-
11:32 - 11:34Եվ իմ ընկերներից մոտ հինգը այսպես արձագանքեցին.
-
11:34 - 11:36«Է~, ես չէի ցանկանա քո թերապևտը լինել»:
-
11:36 - 11:39(Ծիծաղ):
-
11:39 - 11:41Ես հարցրի` ինչ նկատի ունեք:
-
11:41 - 11:44Իսկ նրանք. «Լավ էլ հասկանում ես:
-
11:44 - 11:46Քո չափաձողը մի կիրառիր այստեղ»:
-
11:46 - 11:49Ես ասացի` դե լավ:
-
11:51 - 11:53Այսպիսով, ես թերապևտ գտա:
-
11:53 - 11:56Իմ առաջին հանդիպմանը Դիանայի հետ
-
11:56 - 11:58ես բերեցի
-
11:58 - 12:01լիարժեք ապրելու կետերի ցուցակն ու նստեցի:
-
12:01 - 12:03Նա ասաց. «Ինչպե՞ս եք»:
-
12:03 - 12:06Ես էլ ասացի. «Հրաշալի, լավ»:
-
12:06 - 12:08Դիանան հարցրեց. «Ի՞նչ է պատահել»:
-
12:08 - 12:11Եվ սա թերապևտ է, որը տեսնում է թերապևտների,
-
12:11 - 12:13որովհետև մենք ստիպված ենք գնալ նրանց մոտ,
-
12:13 - 12:16քանի որ նրանք լավ են տարբերակում ճիշտն ու սուտը:
-
12:16 - 12:18(Ծիծաղ):
-
12:18 - 12:20Եվ ուստի ես ասացի.
-
12:20 - 12:22«Ահա թե որն է իմ կռիվը»:
-
12:22 - 12:24Նա ասաց. «Ո՞րն է»:
-
12:24 - 12:27Ես էլ ասացի. «Դե, ես խոցելիության խնդիր ունեմ»:
-
12:27 - 12:30Եվ ես գիտեմ, որ խոցելիությունը արմատավորում է
-
12:30 - 12:32ամոթն ու վախը,
-
12:32 - 12:34արժանի լինելու համար պայքարը,
-
12:34 - 12:37բայց պարզում է, որ այն նաև ծնունդ է տալիս
-
12:37 - 12:40երջանկությանը, ստեղծարարությանը,
-
12:40 - 12:42կապվածությանը, սիրուն:
-
12:42 - 12:44Եվ կարծում եմ` խնդիր ունեմ,
-
12:44 - 12:47օգնության կարիք եմ զգում»:
-
12:47 - 12:49Եվ ես մտածեցի.«Խնդիրը հետևյալն է`
-
12:49 - 12:51ոչ ընտանիք,
-
12:51 - 12:53ոչ մանկություն»
-
12:53 - 12:55(Ծիծաղ)
-
12:55 - 12:58«Ես պարզապես մի լավ մարտավարության կարիք ունեմ»:
-
12:58 - 13:02(Ծիծաղ)
-
13:02 - 13:05(Ծափահարություններ)
-
13:05 - 13:07Շնորհակալ եմ:
-
13:09 - 13:12Նա այսպիսի տեսք ուներ:
-
13:12 - 13:14(Ծիծաղ)
-
13:14 - 13:17Եվ հետո ես հարցրի. «Դա վատ է, այնպե՞ս չէ»
-
13:17 - 13:20Եվ նա պատասխանեց. «Ո'չ վատ է, ո'չ էլ լավ»
-
13:20 - 13:22(Ծիծաղ)
-
13:22 - 13:24«Պարզապես այն է, ինչ կա»:
-
13:24 - 13:27Եվ ես մտածեցի. «Աստվա~ծ իմ, սրանից լավ բան դուրս չի գա»:
-
13:27 - 13:30(Ծիծաղ)
-
13:30 - 13:32Եվ այդպես էր, և այպես չէր:
-
13:32 - 13:35Դա ինձնից մեկ տարի խլեց:
-
13:35 - 13:37Եվ դուք գիտեք, որ կան մարդիկ,
-
13:37 - 13:40որոնք, գիտակցելով խոցելիության և քնքշության կարևորությունը,
-
13:40 - 13:43հանձնվում և ընդունում են դա:
-
13:43 - 13:45Առաջին` ես այդպիսին չեմ,
-
13:45 - 13:48երկրորդ`ես նույնիսկ չեմ էլ շփվում նման մարդկանց հետ:
-
13:48 - 13:51(Ծիծաղ)
-
13:51 - 13:54Ինձ համար դա մեկամյա փողոցային կռիվ էր:
-
13:54 - 13:56Դա մի հարված էր:
-
13:56 - 13:58Խոցելիությունը առաջ էր գալիս, ես նրան հետ էի մղում:
-
13:58 - 14:01Ես պարտվեցի կռվում,
-
14:01 - 14:03բայց հավանաբար հետ նվաճեցի իմ կյանքը:
-
14:03 - 14:05Եվ հետո նորից,երբ անդրադարձա իմ հետազոտությանը,
-
14:05 - 14:07անցկացրի մի քանի տարի`
-
14:07 - 14:10փորձելով հասկանալ` ինչ են նրանք,
-
14:10 - 14:12ինչ ընտրություններ էին կատարում
-
14:12 - 14:14և ինչ ենք մենք անում
-
14:14 - 14:16խոցելիության հետ:
-
14:16 - 14:18Ինչու՞ ենք մենք այդքան պայքարում դրա հետ:
-
14:18 - 14:21Միայն ե՞ս եմ պայքարում խոցելիության դեմ:
-
14:21 - 14:23Ո'չ:
-
14:23 - 14:25Ահա այն, ինչ ես հասկացա:
-
14:26 - 14:29Մենք ընդարմացնում ենք խոցելիությունը,
-
14:29 - 14:31երբ սպասում ենք զանգի:
-
14:31 - 14:33Շատ ծիծաղելի էր: Ես ֆեյսբուքով և թվիթերով մի հարց էի տեղադրել.
-
14:33 - 14:35«Ինչպե՞ս կսահմանեիք խոցելիությունը:
-
14:35 - 14:37Ի՞նչն է ձեր խոցելիության պատճառը»:
-
14:37 - 14:40Եվ մեկ ու կես ժամվա ընթացքում ես ստացա 150 պատախան:
-
14:40 - 14:42Քանի որ ես ուզում էի պարզել
-
14:42 - 14:44դրա պատճառը:
-
14:45 - 14:47Ստիպված եղա օգնություն խնդրել ամուսնուցս,
-
14:47 - 14:50քանի որ հիվանդ էի, և մենք դեռ նոր էինք ամուսնացել.
-
14:50 - 14:53ամուսնուս հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել,
-
14:53 - 14:55կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել.
-
14:55 - 14:58մերժվել.ինչ-որ մեկին մի տեղ հրավիրել.
-
14:58 - 15:00սպասել,որ բժիշկը հետ զանգի.
-
15:00 - 15:03արհամարհել, լինել արհամարհված`
-
15:03 - 15:05սա է կյանքը:
-
15:05 - 15:08Մենք ապրում ենք խոցելի աշխարհում:
-
15:08 - 15:10Եվ այն հաղթահարելու միջոցներից մեկը
-
15:10 - 15:12խոցելիությունն ընդարմացնելն է:
-
15:12 - 15:14Ու ես կարծում եմ փաստեր կան,
-
15:14 - 15:16ու դա միակ պատճառը չէ, որ այս ապացույցները գոյություն ունեն,
-
15:16 - 15:18իմ կարծիքով սա է հիմնական պատճառը,
-
15:18 - 15:22սրանով է պայմանավորված, որ մենք համարվում ենք
-
15:22 - 15:25ամենագեր,
-
15:25 - 15:28ամենակախյալ, անառողջ և պարտքերի մեջ խրված
-
15:28 - 15:30սերունդը Միացյալ Նահանգների պատմության մեջ:
-
15:33 - 15:36Խնդիրն այն է (ես այս եզրահանգմանը եկել եմ հետազոտությունից),
-
15:36 - 15:39որ պարզապես ցանկության դեպքում էլ հնարավոր չէ բթացնել զգացմունքները:
-
15:40 - 15:43Դու ուղղակի չես կարող ասել սա վատն է,
-
15:43 - 15:45սա խոցելիությունն է, սա թախիծն է, սա ամոթի զգացումն է,
-
15:45 - 15:47սա վախն է, իսկ սա` հիասթափությունը:
-
15:47 - 15:49Ես չեմ ուզում այդ ամենը զգալ:
-
15:49 - 15:52Ես պատրաստվում եմ մի քանի բաժակ գարեջուր ըմպել և բանանով ու ընկույզով կեքս ուտել:
-
15:52 - 15:54(Ծիծաղ):
-
15:54 - 15:56Ես չեմ ուզում այդ ամենը զգալ:
-
15:56 - 15:58Հասկանում եմ ձեր ծիծաղի պատճառը:
-
15:58 - 16:01Այս կերպ ես ձեր կյանք եմ ներթափանցում:
-
16:01 - 16:03Աստվա~ծ իմ:
-
16:03 - 16:05(Ծիծաղ):
-
16:05 - 16:08Հնարավոր չէ վերացնել ծանր ապրումները,
-
16:08 - 16:10առանց բթացնելու մեր զգացմունքները:
-
16:10 - 16:12Չես կարող պարզապես ընտրությամբ անզգայացնել:
-
16:12 - 16:15Այսպիսով, երբ մենք սառեցնում ենք դրանք,
-
16:15 - 16:17մենք այլևս չենք զգում ո'չ ուրախություն,
-
16:17 - 16:19ո'չ երախտագիտություն,
-
16:19 - 16:21ո'չ էլ երջանկություն:
-
16:21 - 16:24Իսկ դրանից հետո մենք մեզ դժբախտ ենք զգում,
-
16:24 - 16:26և նպատակ ու իմաստ փնտրում:
-
16:26 - 16:28Հետո մենք մեզ խոցելի ենք զգում,
-
16:28 - 16:31ապա ըմպում մի քանի բաժակ գարեջուր և բանանով ու ընկույզով կեքս ուտում:
-
16:31 - 16:34Ապա հայտնվում ես մի վտանգավոր շրջապտույտի մեջ:
-
16:36 - 16:39Իմ կարծիքով պետք է խորհենք,
-
16:39 - 16:41թե ինչու և ինպես ենք ընդարմանում:
-
16:41 - 16:44Պարտադիր չէ, որ պատճառը կախվածությունը լինի:
-
16:44 - 16:46Մեկ ուրիշ բան, որ անում ենք,
-
16:46 - 16:49անորոշը որոշակի դարձնելն է:
-
16:50 - 16:53Կրոնը համոզմունքից և խորհրդավորությունից վերածվել է
-
16:53 - 16:55որոշակիության:
-
16:55 - 16:58Ես ճիշտ եմ, դուք`սխալ: Լռե’ք:
-
16:58 - 17:00Սա է ամենը:
-
17:00 - 17:02Պարզ է:
-
17:02 - 17:04Ինչքան շատ ենք վախենում, այնքան խոցելի ենք դառնում,
-
17:04 - 17:06և այդքան ավելի ենք վախենում:
-
17:06 - 17:08Սա նման է այսօրվա քաղաքականությանը:
-
17:08 - 17:10Այլեւս երկխոսություններ չկան:
-
17:10 - 17:12Այլևս զրույց չկա:
-
17:12 - 17:14Լոկ մեղադրանքներ:
-
17:14 - 17:17Գիտեք` ինչպես է հետազոտությունների մեջ բնորոշվում մեղադրանքը`
-
17:17 - 17:20ցավն ու նեղվածությունը դարմանելու միջոց:
-
17:21 - 17:23Մենք կատարելագործվում ենք:
-
17:23 - 17:26Եթե կա մեկը, որ ցանկանում է` կյանքն այսպիսին լինի `ես եմ.
-
17:26 - 17:28բայց չի ստացվում:
-
17:28 - 17:30Քանի որ մեր գործը
-
17:30 - 17:32ուտելն ու պառկելն է:
-
17:32 - 17:35(Ծիծաղ)
-
17:35 - 17:37Հուսով եմ` 100 տարի անց
-
17:37 - 17:39մարդիկ հետ կնայեն ու կասեն «Ա'յ քեզ բան»:
-
17:39 - 17:41(Ծիծաղ)
-
17:41 - 17:43Եվ մենք կատարյալ ենք, և որ ամենավտանգավորն է՝ մեր
-
17:43 - 17:45մեր երեխաներն են կատարյալ:
-
17:45 - 17:47Թույլ տվեք ասել, թե ինչ ենք մենք մտածում երեխաների մասին:
-
17:47 - 17:50Նրանք ի ծնե կոչված են պայքարելու:
-
17:50 - 17:53Եվ երբ պահում ենք այդ կատարյալ փոքրիկ երեխաներին մեր ձեռքերում,
-
17:53 - 17:55մեր գործն այն չէ, որ ասենք. «Նայեք նրան, նա կատարյալ է»:
-
17:55 - 17:57Մեր գործն է նրան կատարյալ պահելը,
-
17:57 - 18:00որպեսզի թենիսի գնա 5-րդ դասարանից, իսկ Յեյլ` 7-րդից:
-
18:00 - 18:02Դա մեր գործը չէ:
-
18:02 - 18:04Մեր գործն է նայել ու ասել.
-
18:04 - 18:07«Գիտես ինչ, դու կատարյալ չես և դու պետք է պայքարես,
-
18:07 - 18:09բայց դու արժանիս ես սիրված և ընդունված լինելու»:
-
18:09 - 18:11Դա է մեր գործը:
-
18:11 - 18:13Ցույց տվեք ինձ այդպես դաստիարակված սերունդ
-
18:13 - 18:16և ես կարծում եմ, որ վերջ կդրվի մեր՝ այսօր առկա խնդիրներին:
-
18:16 - 18:20Մենք ձևացնում ենք, որ այն ինչ անում ենք
-
18:20 - 18:23չի անդրադառնում մարդկանց վրա:
-
18:23 - 18:25Նույնը նաև մեր անձնական կյանքում է:
-
18:25 - 18:27Մենք միասնական ձևով ենք դա անում.
-
18:27 - 18:29լինի դա օդապարիկով թռիչքը,
-
18:29 - 18:31թե նավթահանություն.
-
18:31 - 18:33մենք ձևացնում ենք, որ մեր գործողությունները
-
18:33 - 18:36մեծ ազդեցություն չեն ունենում այլ մարդկանց վրա:
-
18:36 - 18:39Ես կասեմ, որ սա մեր առաջին մրցավազքը չէ, մարդիկ:
-
18:40 - 18:42Պարզապես պետք է լինել անկեղծ ու պարզ
-
18:42 - 18:44և ասել. «Ներողություն,
-
18:44 - 18:47մենք կուղղենք մեր սխալը»:
-
18:50 - 18:52Բայց մեկ այլ մեթոդ էլ կա, և ես ուզում եմ այն ձեզ ներկայացնել:
-
18:52 - 18:54Ահա թե ինչ եմ պարզել.
-
18:54 - 18:56Թողնենք, որ մեզ տեսնեն,
-
18:56 - 18:58խորապես հասկանան,
-
18:58 - 19:01ուժգին ճանաչեն,
-
19:01 - 19:03սիրեն ամբողջ սրտով,
-
19:03 - 19:05եթե անգամ ոչ մի երաշխիք չկա.
-
19:05 - 19:07իսկապես դժվար է:
-
19:07 - 19:10Եվ իբրև ծնող կարող եմ ձեզ ասել, որ չափազանց դժվար է
-
19:12 - 19:15ցուցաբերել երախտագիտություն և ուրախություն
-
19:15 - 19:17այն ծայրահեղ բարդ պահերին,
-
19:17 - 19:19երբ ինքներս մեզ հարց ենք տալիս. «Հնարավոր է այսքան շատ սիրել,
-
19:19 - 19:21անվերապահորեն հավատալ դրան
-
19:21 - 19:24և այդքան ափերից դուրս գալ»:
-
19:24 - 19:26Սարսափով հետևանքների մասին մտածելու փոխարեն` կարելի է կանգ առնել
-
19:26 - 19:29ասել. «Ես այնքան շնորհակալ եմ,
-
19:29 - 19:32որովհետև քանի դեռ խոցելի եմ, ուրեմն ապրում եմ»:
-
19:33 - 19:36Վերջիվերջո, ամենակարևորը
-
19:36 - 19:39հավատալն է, որ մենք կատարյալ ենք:
-
19:39 - 19:41Քանի որ երբ այդ տեսանկյունից ենք նայում,
-
19:41 - 19:44համարում ենք, որ կատարյալ ենք
-
19:45 - 19:48ապա այլևս չենք նյարդայնանում և սկսում ենք հասկանալ:
-
19:49 - 19:51Այդպիսով դառնում ենք ավելի բարի և սիրալիր
-
19:51 - 19:54թե ինքներս մեզ և թե մեր շրջապատի հանդեպ:
-
19:54 - 19:56Այսքանը, շնորհակալություն:
-
19:56 - 19:59(Ծափահարություններ)
- Title:
- Brené Brown: The power of vulnerability
- Speaker:
- Brené Brown
- Description:
-
Brene Brown studies human connection -- our ability to empathize, belong, love. In a poignant, funny talk at TEDxHouston, she shares a deep insight from her research, one that sent her on a personal quest to know herself as well as to understand humanity. A talk to share.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 19:59
Kristine Sargsyan approved Armenian subtitles for The power of vulnerability | ||
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for The power of vulnerability | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for The power of vulnerability | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for The power of vulnerability | ||
YSU Translation Studies edited Armenian subtitles for The power of vulnerability | ||
YSU Translation Studies edited Armenian subtitles for The power of vulnerability | ||
YSU Translation Studies edited Armenian subtitles for The power of vulnerability | ||
Arevik Karian edited Armenian subtitles for The power of vulnerability |