Return to Video

Խոսե Անտոնիո Աբրյուն երաժշտության միջոցով փոխակերպված երեխաների մասին

  • 0:00 - 0:03
    Քրիս Անդերսոն. «Այժմ եկենք դիտենք մի բացառիկ ելույթ,
  • 0:03 - 0:05
    որը մենք նկարահանել ենք մի քանի շաբաթ առաջ»:
  • 0:05 - 0:14
    (Երաժշտություն)
  • 0:14 - 0:19
    Խոսե Անտոնիո Աբրյու. Հարգելի ընկերներ, տիկնայք և պարոնայք,
  • 0:19 - 0:23
    ես անչափ ուրախ եմ այսօր
  • 0:23 - 0:29
    ստանալու ԹԵԴ մրցանակը
  • 0:29 - 0:31
    իմ և Վենեսուելայի բոլոր այն
  • 0:31 - 0:33
    տաղանդավոր երաժշտության ուսուցիչների,
  • 0:33 - 0:41
    արվեստագետների, մանկավարժների անունից,
  • 0:41 - 0:45
    ովքեր 35 տարի անձնվերաբար և հավատարմորեն աջակցել են ինձ`
  • 0:45 - 0:51
    ստեղծելու, տարածելու և զարգացնելու Վենեսուելայում
  • 0:51 - 0:55
    Երիտասարդական և մանկական երաժշտախմբերի և երգչախմբերի ազգային համակարգը:
  • 0:55 - 0:57
    Դեռ մանկուց,
  • 0:57 - 1:00
    երբ փոքր տղա էի
  • 1:00 - 1:03
    ես միշտ ցանկացել եմ երաժիշտ լինել
  • 1:03 - 1:07
    և փառք Աստծո, ինձ դա հաջողվեց:
  • 1:07 - 1:11
    Թե՛ ծնողներս, թե՛ ուսուցիչներս, և թե՛ համայնքս
  • 1:11 - 1:15
    ցուցաբերում էին ինձ անհրաժեշտ աջակցությունը երաժիշտ դառնալու համար:
  • 1:15 - 1:17
    Ողջ կյանքս երազել եմ,
  • 1:17 - 1:22
    որ Վենեսուելայի բոլոր երեխաները
  • 1:22 - 1:25
    ունենան նույն հնարավորությունները, ինչ որ ես:
  • 1:25 - 1:31
    Այդ ցանկությունից դրդված իմ սրտում
  • 1:31 - 1:33
    գաղափար առաջացավ դարձնել երաժշտությունը
  • 1:33 - 1:39
    խորը և գլոբալ իրականություն իմ երկրի համար:
  • 1:39 - 1:45
    Հենց առաջին փորձից ես առջևում պայծառ ապագա տեսա:
  • 1:45 - 1:51
    Որովհետև այդ փորձը մի մեծ փորձություն էր ինձ համար:
  • 1:51 - 1:56
    Ես նվիրատվությամբ հիսուն սթենդ էի ստացել
  • 1:56 - 2:01
    հարյուր տղաների հետ փորձ անցկացնելու համար:
  • 2:01 - 2:06
    Երբ ժամանեցի, միայն տասնմեկ երեխա էր ներկայացել փորձին,
  • 2:06 - 2:08
    և ես ասացի ինքս ինձ.
  • 2:08 - 2:13
    «Ի՞նչ անեմ, փակե՞մ ծրագիրը, թե՞ մեծացնեմ այդ երեխաների քանակը»:
  • 2:14 - 2:19
    Ես որոշեցի ընդունել մարտահրավերը, և հենց նույն երեկոյան
  • 2:19 - 2:23
    խոսք տվեցի այդ տասնմեկ երեխաներին, ես մեր նվագախումբը
  • 2:23 - 2:25
    կդարձնեմ աշխարհի առաջատարներից մեկը:
  • 2:25 - 2:32
    Ես հիշեցի այդ խոստումս երկու ամիս առաջ,
  • 2:32 - 2:34
    երբ մի ակնառու անգլիացի քննադատ
  • 2:34 - 2:39
    «Լոնդոն Թայմզ» օրաթերթի իր հոդվածում հարցրեց,
  • 2:39 - 2:44
    թե ով կարող է լինել Նվագախմբերի աշխարհի առաջնության հաղթողը:
  • 2:44 - 2:46
    Նա նշեց աշխարհի 4 լավագույն նվագախմբերը,
  • 2:46 - 2:53
    և հինգերորդը Վենեսուելայի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբն էր:
  • 2:53 - 2:55
    Այսօր կարող ենք ասել,
  • 2:55 - 2:59
    որ արվեստը Լատինական Ամերիկայում
  • 2:59 - 3:05
    այլևս էլիտար խավերի մենաշնորհը չէ
  • 3:05 - 3:07
    և դարձել է հանրային իրավունք,
  • 3:07 - 3:10
    բոլոր մարդկանց իրավունք:
  • 3:10 - 3:15
    Աշակերտ. «Այստեղ տարբերություն չկա դասարանների միջև,
  • 3:15 - 3:17
    նշանակություն չունի, թե դու սև ես կամ սպիտակ, ունես փող, թե ոչ:
  • 3:17 - 3:21
    Պարզապես եթե դու տաղանդավոր ես, ունես շնորհ
  • 3:21 - 3:25
    և ցանկություն, դու կհայտնվես այստեղ
  • 3:25 - 3:27
    կդառնաս մեզանից մեկը, կկիսվես մեզ հետ և կստեղծես երաժշտություն»:
  • 3:27 - 3:30
    Խոսե Աբրյու: Վերջերս կայացած
  • 3:30 - 3:35
    Սիմոն Բոլիվարի Վենեսուելայի Երիտասարդական նվագախմբի
  • 3:35 - 3:37
    ամերիկյան և եվրոպական համերգային շրջագայության ժամանակ
  • 3:37 - 3:42
    մենք ականատես դարձանք այն բանի,
  • 3:42 - 3:46
    թե ինչպես մեր երաժշտությունը մինչ հոգու խորքը հուզեց երիտասարդ լսարանները,
  • 3:47 - 3:52
    թե ինչպես երեխաները և դեռահասները նետվում էին դեպի բեմ,
  • 3:52 - 3:55
    որպեսզի վերցնեն իրենց վերարկուները մեր երաժիշտներից,
  • 3:55 - 4:03
    թե ինչպես անդադար ծափահարությունները, երբեմն 30 րոպե տևողությամբ,
  • 4:03 - 4:05
    թվում է թե կշարունակվեին հավերժ,
  • 4:05 - 4:08
    և թե ինչպես հանդիսատեսը համերգի ավարտից հետո
  • 4:08 - 4:13
    դուրս էր գալիս փողոց մեծ շուքով և խանդավառությամբ ողջունելու մեր երիտասարդներին:
  • 4:13 - 4:19
    Սա ոչ միայն դերասանական հաջողություն էր,
  • 4:19 - 4:23
    այլ նաև խորը հուզական համակրանք
  • 4:23 - 4:29
    աշխարհի ամենաառաջատար հանդիսատեսի
  • 4:29 - 4:31
    և Լատինական Ամերիկայի երաժշտական երիտասարդության մոտ,
  • 4:31 - 4:33
    ինչպես որ իրենք ընկալվում են Վենեսուելայում,
  • 4:33 - 4:42
    ուղղելով այդ լսարաններին երաժշտության, կենսախնդության, խանդավառության,
  • 4:42 - 4:44
    հետաքրքրվածության և հզորության ուղերձը:
  • 4:44 - 4:49
    Իր էությամբ նվագախումբը և երգչախումբը
  • 4:49 - 4:53
    շատ ավելին են քան արվեստի կառույցներ:
  • 4:53 - 4:57
    Դրանք դպրոցի և հասարակական կյանքի նմուշներ են,
  • 4:57 - 4:59
    որովհետև միաժամանակ երգելն ու նվագելը
  • 4:59 - 5:04
    նշանակում է մտերմորեն կողք կողքի գոյատևել
  • 5:04 - 5:09
    և ձգտել անթերիության և գերազանցության,
  • 5:09 - 5:15
    հետևելով կարգապահության կազմակերպվածության և համակարգվածության խիստ գծին`
  • 5:15 - 5:17
    ձայների և գործիքների ներդաշնակ փոխկապակցվածությունը
  • 5:17 - 5:19
    գտնելու համար:
  • 5:19 - 5:22
    Ահա թե ինչպես են իրենք ստեղծում համերաշխություն և
  • 5:22 - 5:24
    եղբայրության ոգի միմյանց նկատմամբ,
  • 5:24 - 5:27
    բարձրացնում են իրենց ինքնագնահատականը,
  • 5:27 - 5:32
    և բոլոր իմաստներով ուժեղացնում երաժշտության հետ կապված
  • 5:32 - 5:36
    բարոյական և գեղագիտական արժեքները:
  • 5:36 - 5:40
    Ահա թե ինչու է երաժշտությունը այդքան կարևոր
  • 5:40 - 5:46
    զգայունությունը արթնացնելու, արժեքային համակարգը հարստացնելու,
  • 5:46 - 5:48
    և երիտասարդներին վերապատրաստելու
  • 5:48 - 5:50
    այլ երեխաներին ուսուցանելու համար:
  • 5:50 - 5:52
    Երիտասարդ. «Այստեղ անցկացրած ժամանակից հետո հասկանում ես,
  • 5:52 - 5:54
    որ երաժշտությունը կյանք է:
  • 5:54 - 5:56
    Ուրիշ ոչինչ:
  • 5:56 - 5:59
    Երաժշտությունը կյանք է»:
  • 6:00 - 6:05
    Խոսե Աբրյու. «Էլ Սիստեմայի յուրաքանչյուր դեռահաս և երեխա ունի իր ուրույն պատմությունը,
  • 6:05 - 6:12
    և նրանք բոլորը շատ կարևոր են և մեծ նշանակություն ունեն ինձ համար:
  • 6:12 - 6:18
    Թույլ տվեք պատմել ձեզ Եդիքսոն Ռուիզի մասին:
  • 6:18 - 6:23
    Կարակասի թաղամասերից մեկում բնակվող այս տղան
  • 6:23 - 6:28
    մեծ սիրով հաճախում էր Սան Ագուստինի մանկական
  • 6:28 - 6:32
    նվագախմբի կոնտրաբասի դասընթացները:
  • 6:32 - 6:34
    Իր ջանքերի,
  • 6:34 - 6:39
    մայրիկի, ընտանիքի և համայնքի շնորհիվ
  • 6:39 - 6:41
    նա դարձավ Բեռլինի ֆիլհարմոնիկ
  • 6:41 - 6:45
    նվագախմբի թավջութակի բաժնի կարևորագույն անդամներից մեկը:
  • 6:45 - 6:50
    Մենք ունենք մեկ այլ հայտնի օրինակ՝ Գուստավո Դուդամել:
  • 6:50 - 6:54
    Նա սկսել է իր հարազատ քաղաքի`
  • 6:54 - 6:56
    Բարքիզիմետոյի մանկական նվագախմբում նվագելուց:
  • 6:56 - 7:02
    Այնտեղ նա աճեց որպես ջութակահար և խմբավար:
  • 7:02 - 7:07
    Նա դարձավ Վենեսուելայի մանկական նվագախմբի խմբավարը
  • 7:07 - 7:11
    և այսօր ղեկավարում է աշխարհի առաջատար նվագախմբերը:
  • 7:11 - 7:16
    Նա Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկի երաժշտական տնօրենն է,
  • 7:16 - 7:20
    և միևնույն ժամանակ մնում է Վենեսուելայի բոլոր մանկական նավագախմբերի ղեկավարը:
  • 7:20 - 7:22
    Նա ղեկավարել է նաև Գոթթենբուրգի սիմֆոնիկ նվագախումբը,
  • 7:22 - 7:26
    և անպարտելի օրինակ է ծառայում
  • 7:26 - 7:30
    Լատինական Ամերիկայի և ողջ աշխարհի երիտասարդ երաժիշտների համար:
  • 7:30 - 7:32
    Էլ Սիստեմայի կառուցվածքը
  • 7:32 - 7:39
    հիմնված է նոր և ճկուն մի ղեկավարման ոճի վրա,
  • 7:39 - 7:44
    որը համապատասխանեցված է յուրաքանչյուր համայնքի և մարզի յուրահատկություններին,
  • 7:45 - 7:51
    և այսօր ողջ Վենեսուելայի ցածր և միջին խավի 300,000 երեխա
  • 7:51 - 7:53
    սովորում են այդ համակարգով:
  • 7:53 - 7:57
    Սա հասարակական փրկության
  • 7:57 - 8:01
    և խորը մշակութային փոխակերպման մի ծրագիր է,
  • 8:01 - 8:05
    ստեղծված Վենեսուելայի ողջ հասարակության համար
  • 8:05 - 8:07
    առանց որևէ խտրականության,
  • 8:07 - 8:14
    բայց հատուկ ուշադրության տակ առնելով հասարակության խոցելի և վտանգված խավը:
  • 8:14 - 8:19
    Էլ սիստեմայի ազդեցությունը զգացվում է երեք հիմնական շրջանակներում`
  • 8:19 - 8:22
    անձնական/հասարակական շրջանակում,
  • 8:22 - 8:27
    ընտանիքում և համայնքում:
  • 8:27 - 8:29
    Անձնական/հասարակական շրջանակում
  • 8:29 - 8:34
    երեխաները նվագախմբերում և երգչախմբերում
  • 8:34 - 8:38
    զարգացնում են իրենց մտավոր և զգայական կողմերը:
  • 8:38 - 8:40
    Երաժշտությունը դառնում է մարդկային
  • 8:40 - 8:44
    անսահման կարողությունների զարգացման միջոց,
  • 8:44 - 8:46
    այսպիսով բարձրացնելով հոգին և տանելով
  • 8:46 - 8:50
    մարդուն իր կարողությունների լիակատար զարգամանը:
  • 8:50 - 8:57
    Այսպիսով, զգացմունքային և մտավոր ձեռքբերումները մեծ են,
  • 8:57 - 9:06
    առաջնորդին բնորոշ հմտությունների յուրացումը,
  • 9:06 - 9:08
    սովորեցնելու նվիրվածության, պատասխանատվության, առատաձեռնության,
  • 9:08 - 9:12
    և հավատարմության հետ կապված սկզբունքները
  • 9:12 - 9:19
    և անհատական ներդրումը ընդհանուր մեծ նպատակներին հասնելու համար:
  • 9:19 - 9:26
    Այս ամենը հանգեցնում է ինքնագնահատականի և ինքնավստահության բարձրացմանը:
  • 9:26 - 9:31
    Քալքաթայի Մայր Թերեզան
  • 9:31 - 9:35
    պնդել է մի բան, որ միշտ հիացրել է ինձ:
  • 9:35 - 9:40
    Աղքատության մասին ամենատխուրը և ողբալին
  • 9:40 - 9:45
    հացի և տանիքի բացակայությունը չէ,
  • 9:45 - 9:49
    այլ ոչ մեկը լինելու,
  • 9:49 - 9:51
    ինչ-որ մեկը չլինելու զգացողությունը,
  • 9:51 - 9:56
    ինքնության բացակայությունը
  • 9:56 - 10:02
    հանրության` քո մասին գնահատականի բացակայությունը:
  • 10:02 - 10:05
    Սա է պատճառը, որ երեխայի զարգացումը
  • 10:05 - 10:08
    նվագախմբում և երգչախմբում
  • 10:08 - 10:10
    հաստատում է իր ինքնությունը
  • 10:10 - 10:16
    և դարձնում է նրան օրինակելի իր ընտանիքի և համայնքի համար:
  • 10:16 - 10:21
    Այն նրան դարձնում է ավելի լավ աշակերտ դպրոցում,
  • 10:21 - 10:23
    որովհետև դա իր մեջ արթնացնում է պատասխանատվության,
  • 10:23 - 10:32
    նպատակասլածության և ճշտապահության զգացում, ինչը անչափ կօգնի իրեն դպրոցում:
  • 10:32 - 10:39
    Ընտանիքում ծնողների աջակցությունը ոչ պայմանական բնույթ ունի:
  • 10:39 - 10:43
    Երեխան օրինակ է ծառայում և' մոր և' հոր համար,
  • 10:43 - 10:45
    և սա շատ կարևոր է երեխայի աղքատ լինելու պարագայում:
  • 10:45 - 10:51
    Հենց երեխան բացահայտի, որ նա կարևոր է իր ընտանիքի համար,
  • 10:51 - 10:55
    նա սկսում է նոր ճանապարհներ փնտրել կատարելագործվելու համար
  • 10:55 - 11:00
    և երազում է հասնել ավելիին իր և իր համայնքի համար:
  • 11:00 - 11:07
    Դրա հետ մեկտեղ նա նաև հույս է փայթայում բարելավել իր ընտանիքի սոցիալական և տնտեսական վիճակը:
  • 11:07 - 11:14
    Այս ամենը ստեղծում է կառուցողական և աճող հասարակական դինամիկա:
  • 11:14 - 11:19
    Մեր երեխաների մեծամասնությունը, ինչպես արդեն նշեցի, պատկանում են
  • 11:19 - 11:23
    Վենեսուելայի բնակչության ամենախոցելի շերտին:
  • 11:23 - 11:28
    Դա քաջալերում է նրանց հանդես գան նորանոր երազանքներով, նոր նպատակներով,
  • 11:28 - 11:32
    և առաջխաղացմամբ տարբեր հնարավորությունների տեսքով,
  • 11:32 - 11:34
    որ առաջարկում է երաժշտությունը:
  • 11:34 - 11:38
    Վերջապես, իր համայնքի շրջանակներում,
  • 11:38 - 11:43
    նվագախմբերը դառնում են ստեղծագործական տարածություններ մշակույթի համար,
  • 11:43 - 11:45
    փոխանակման և նոր իմաստների աղբյուրներ:
  • 11:45 - 11:51
    Երաժշտության ինքնաբերությունը
  • 11:51 - 11:58
    կանխում է նրան ճոխություն լինելուց և դարձնում է այն հանրության ժառանգություն:
  • 11:58 - 12:03
    Սա է, որ ստիպում է երեխային տանը ջութակ նվագել այն ժամանակ,
  • 12:03 - 12:07
    երբ իր հայրը աշխատում է իր ատաղձագործական արհեստանոցում:
  • 12:07 - 12:12
    Սա է, որ ստիպում է փոքր աղջկան նվագել կլառնետ տանը
  • 12:12 - 12:16
    այն ժամանակ, երբ իր մայրը զբաղված է տան գործերով:
  • 12:16 - 12:23
    Գաղափարը նրանում է, որ ընտանիքները ուրախությամբ և հպարտությամբ են
  • 12:23 - 12:25
    միանում այն երգչախմբերի և նվագախմբերի գործունեությանը,
  • 12:25 - 12:27
    որտեղ հանդես են գալիս իրենց երեխաները:
  • 12:27 - 12:32
    Այն մեծ հոգևոր աշխարհը, որը ստեղծում է երաժշտությունը իր մեջ,
  • 12:32 - 12:35
    և որը հենց իր մեջ է թաքնված
  • 12:35 - 12:39
    ի վերջո ծածկում է նյութական աղքատությունը:
  • 12:39 - 12:41
    Այն պահից սկսած, երբ երեխան սովորում է, թե ինչպես նվագել երաժշտական գործիք,
  • 12:41 - 12:43
    նա այլևս աղքատ չէ:
  • 12:43 - 12:48
    Նա կանգնում է մասնագիտական զարգացման և առաջխաղացման ճանապարհին,
  • 12:48 - 12:50
    և նա հետագայում կդառնա լիարժեք քաղաքացի:
  • 12:50 - 12:56
    Ավելորդ է ասել, որ երաժշտությունը ծառայում է որպես համար մեկ կանխարգելիչ միջոց
  • 12:56 - 13:00
    մարմնավաճառության, բռնության, վատ սովորությունների,
  • 13:00 - 13:05
    և այն ամենի համար, ինչը կործանիչ է երեխայի կյանքում:
  • 13:05 - 13:11
    Մի քանի տարի առաջ պատմաբան Արնոլդ Թոյնբին
  • 13:11 - 13:17
    ասել էր, որ աշխարհը վերապրում է մի ահռելի հոգևոր ճգնաժամ:
  • 13:17 - 13:22
    Ոչ թե տնտեսական, կամ հասարակական, այլ հոգևոր ճգնաժամ:
  • 13:22 - 13:28
    Ես կարծում եմ, որ այս ճգնաժամին դիմագրավելու համար
  • 13:28 - 13:37
    միայն արվեստը և հավատքը կարող են պատշաճ կերպով պատասխան տալ մարդկությանը,
  • 13:37 - 13:39
    նրանց ամենաբաղձալի ցանկություններին,
  • 13:39 - 13:43
    և մեր ժամանակների պատմական պահանջներին:
  • 13:43 - 13:51
    Կրթությունը, լինելով իմաստության և գիտելիքի համադրություն,
  • 13:51 - 14:00
    հանդիսանում է մի միջոց (պայքարելու) ավելի կատարյալ, ավելի բանիմաց,
  • 14:00 - 14:02
    ազնվական և արդար հասարակություն ստեղծելու համար:
  • 14:02 - 14:16
    Մեծ խանդավառությամբ մենք արտահայտում ենք մեր հարգանքը
  • 14:16 - 14:25
    ԹԵԴի նկատմամբ իր բացահայտ մարդասիրության, իր սկզբունքների,
  • 14:25 - 14:33
    իր`արժեքների տարածման գործում բաց և առատաձեռն աջակցության համար:
  • 14:33 - 14:41
    Մենք հույս ունենք, որ ԹԵԴը իր ամբողջական և հիմնարար ներդրումը կունենա
  • 14:41 - 14:45
    երաժշտության դասավանդման այս նոր դարաշրջանը ստեղծելու գործում,
  • 14:45 - 14:53
    որտեղ երեխայի և դեռահասի հասարակական, համայնքային, հոգևոր և պաշտպանական նպատակները
  • 14:53 - 14:55
    դառնում են ազդանշանային կրակ
  • 14:55 - 15:00
    և նպատակ մի մեծ հասարակական առաքելության համար:
  • 15:00 - 15:06
    Այլևս հասարակությունը չպետք է ծառայի արվեստին,
  • 15:06 - 15:10
    և առավել ևս հարուստ խավերի մենաշնորհություններին, բայց փոխարենը
  • 15:10 - 15:14
    արվեստը պիտի ծառայի հասարակությանը, թույլին,
  • 15:14 - 15:18
    երեխաներին, հիվանդներին, խոցելիներին,
  • 15:18 - 15:23
    այն բոլոր մարդկանց,
  • 15:23 - 15:28
    ովքեր պաշտպանվածություն են ձգտում
  • 15:28 - 15:32
    իրենց մարդկային հոգու
  • 15:32 - 15:34
    և արժանապատվության բարձրացման միջոցով:
  • 15:34 - 15:38
    (Երաժշտություն)
  • 15:38 - 15:39
    (Ծափահարություններ)
  • 15:39 - 15:42
    Քրիս Անդերսոն. «Մենք հիմա կենդանի եթերում կտեղափոխվենք Կառակաս։
  • 15:42 - 15:44
    Մենք հիմա կենդանի եթերում կտեղափոխվենք Կառակաս,
  • 15:44 - 15:47
    մաեստրո Աբրյուի ԹԵԴ մրցանակի ցանկությունը լսելու համար»:
  • 15:48 - 15:51
    Խոսե Աբրու. «Ահա իմ ԹԵԴ մրցանակի ցանկությունը:
  • 15:52 - 15:57
    Ես ցանկանում եմ, որ դուք օգնեք ստեղծել
  • 15:57 - 16:01
    հատուկ վերապատրաստման ծրագիր
  • 16:01 - 16:04
    հիսուն շնորհալի երիտասարդ երաժիշտների համար,
  • 16:04 - 16:09
    ովքեր լի են խանդավառությամբ իրենց արվեստի և հասարակական արդարության համար,
  • 16:09 - 16:15
    և նվիրված են Էլ Սիստեման ԱՄՆ-ում
  • 16:15 - 16:17
    և այլ երկրներում տարածելու գործին»:
  • 16:17 - 16:19
    Անչափ շնորհակալ եմ:
  • 16:19 - 16:31
    (Ծափահարություններ)
Title:
Խոսե Անտոնիո Աբրյուն երաժշտության միջոցով փոխակերպված երեխաների մասին
Speaker:
José Antonio Abreu
Description:

Խոսե Անտոնիո Աբրուն Երիտասարդական նվագախմբի համակարգի հիմնադիրն է, ով փոխել է Վենեսուելայի հազարավոր երեխաների կյանքը: Այստեղ նա մեզ հետ է կիսում իր զարմանալի պատմությունը և հանդիսավորությամբ ներկայացնում է իր ԹԵԴ մրցանակի ցանկությունը, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
16:33
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions