Return to Video

The quiet power of introverts | BBC Ideas

  • 0:01 - 0:03
    Ես ինտրովերտ եմ, և դա ինձ դուր է գալիս։
  • 0:03 - 0:05
    Եվ ես մենակ չեմ:
  • 0:05 - 0:07
    Ինտրովերտներն ամենուր են,
  • 0:07 - 0:10
    և մեր հանգիստ մոտեցումը կյանքին,
  • 0:10 - 0:12
    մեր մենակության կարիք ունենալը
  • 0:12 - 0:13
    թերություն չէ,
  • 0:13 - 0:14
    դա նվեր է:
  • 0:16 - 0:18
    Բայց որպես ինտրովերտ միշտ չէ,
  • 0:18 - 0:20
    որ հեշտ է գիտակցել,
  • 0:20 - 0:22
    թե որքան հրաշալի ես դու:
  • 0:22 - 0:24
    Աշխարհը կարծես մի վայր լինի,
  • 0:24 - 0:26
    որը սիրում է էքստրավերտներին:
  • 0:26 - 0:28
    Այնտեղ, որտեղ բարձրաձայնելը
  • 0:28 - 0:29
    սխալմամբ ընկալվում է,
  • 0:29 - 0:30
    որպես ինքնավստահ
  • 0:30 - 0:31
    և ուրախ լինելու արդյունք:
  • 0:31 - 0:33
    Այնտեղ, որտեղ բոլորն ասելիք ունեն,
  • 0:33 - 0:36
    բայց ոչ ոք չի լսում։
  • 0:36 - 0:38
    Բաց գծագրով գրասենյակների,
  • 0:38 - 0:40
    ցանցային միջոցառումների
  • 0:40 - 0:41
    և մեծ անհատականությունների աշխարհ:
  • 0:41 - 0:43
    Նրանց համար, ովքեր մեղմ են խոսում,
  • 0:43 - 0:46
    հեշտ է իրենց ավելորդ զգալ:
  • 0:46 - 0:50
    Մանուկ հասակում ինձ մեկուսի էի պահում։
  • 0:50 - 0:51
    Շատերը կարծում էին,
  • 0:51 - 0:52
    որ ես շատ ասելիք չունեմ
  • 0:52 - 0:54
    կամ պարզապես չեմ սիրում ուրիշներին։
  • 0:54 - 0:57
    Բայց դա ճիշտ չէր:
  • 0:58 - 0:59
    Մարդիկ հաճախ կարծում են,
  • 0:59 - 1:02
    որ ինտրովերտները ամաչկոտ են կամ քիչ շփվող:
  • 1:02 - 1:04
    Բայց սրանք սխալ պատկերացումներ են։
  • 1:04 - 1:06
    Ինտրովերտները, ինչպես ցանկացած մարդ,
  • 1:06 - 1:08
    կարող են շփումը զվարճալի համարել:
  • 1:08 - 1:09
    Բայց մինչ երեկույթներն
  • 1:09 - 1:11
    էքստրովերտներին եռանդ են հաղորդում,
  • 1:11 - 1:12
    որոշ ժամանակ անց ինտրովերտները
  • 1:12 - 1:14
    կարիք ունեն լիցքավորվելու...
  • 1:14 - 1:16
    բոլորից հեռու:
  • 1:17 - 1:20
    Սրա համար կա գիտական ​​տեսություն։
  • 1:20 - 1:21
    Մեր բոլորիս ուղեղներում
  • 1:21 - 1:23
    կան երկու կարևոր քիմիական նյութեր՝
  • 1:23 - 1:26
    դոպամին և ացետիլխոլին:
  • 1:26 - 1:29
    Դոպամինը նման է էներգիայի ալիքի,
  • 1:29 - 1:30
    երբ մենք ռիսկի ենք դիմում
  • 1:30 - 1:32
    կամ հանդիպում ենք նոր մարդկանց,
  • 1:32 - 1:33
    և դրա շնորհիվ
  • 1:33 - 1:34
    էքստրավերտներն իրենց հոյակապ են զգում:
  • 1:34 - 1:36
    Սակայն ինտրովերտներն ավելի զգայուն են
  • 1:36 - 1:37
    դոպամինի նկատմամբ
  • 1:37 - 1:40
    և արագորեն գերխթանվում են:
  • 1:40 - 1:42
    Այդ իսկ պատճառով մենք նախընտրում ենք
  • 1:42 - 1:44
    ավելի դանդաղ աճող զգացողությունը,
  • 1:44 - 1:45
    որը մենք ստանում ենք,
  • 1:45 - 1:47
    երբ մեր ուղեղն արտազատում է ացետիլխոլին:
  • 1:47 - 1:48
    Դա տեղի է ունենում,
  • 1:48 - 1:50
    երբ մենք կենտրոնանում ենք,
  • 1:50 - 1:52
    կարդում կամ կենտրոնացնում մեր միտքը:
  • 1:53 - 1:54
    Դրա շնորհիվ մենք՝ ինտրովերտներս,
  • 1:54 - 1:55
    մեզ զգում ենք հանգիստ,
  • 1:55 - 1:58
    զգոն և բավարարված:
  • 1:59 - 2:00
    Բայց այն հազիվ է արտադրվում
  • 2:00 - 2:01
    էքստրավերտների մոտ։
  • 2:02 - 2:03
    Իհարկե, ինչպես ցանկացած բան,
  • 2:03 - 2:05
    դա սահող սանդղակ է:
  • 2:05 - 2:07
    Դուք կարող եք այս կամ այն ուղին բռնել:
  • 2:07 - 2:08
    Կամ համատեղել երկուսն էլ,
  • 2:08 - 2:10
    որը հայտնի է որպես ամբիվերտ:
  • 2:11 - 2:13
    Հիմա ես ինքս ինձ ավելի լավ եմ հասկանում,
  • 2:13 - 2:15
    խորապես երախտապարտ եմ
  • 2:15 - 2:17
    այսպիսին լինելու համար:
  • 2:18 - 2:20
    Կարճ խոսելու փոխարեն
  • 2:20 - 2:22
    ես համբերատար լսում եմ
  • 2:22 - 2:24
    և կարևոր մտքեր եմ արտահայտում:
  • 2:24 - 2:28
    Քիչ ընկերներ ունեմ, բայց մեր կապն ամուր է։
  • 2:29 - 2:31
    Սիրում եմ միայնակ ժամանակ անցկացնել:
  • 2:32 - 2:33
    Հենց այդ ժամանակ ես կարողանում
  • 2:33 - 2:36
    վերջապես դուրս գալ քաոսային վիճակից:
  • 2:36 - 2:39
    Ես կարող եմ լսել, պատկերել իմ մտքերը
  • 2:39 - 2:42
    և, ի վերջո, նորից կապվել ինքս ինձ հետ:
  • 2:42 - 2:44
    Միայն դրանից հետո եմ ես պատրաստ
  • 2:44 - 2:46
    կրկին կիսվել աշխարհի հետ։
  • 2:47 - 2:48
    Ես սովորել եմ մեր աղմկոտ աշխարհում
  • 2:48 - 2:50
    հարմարավետություն գտնելու
  • 2:50 - 2:51
    ռազմավարություններ՝
  • 2:51 - 2:53
    սկսած երաժշտություն լսելուց՝
  • 2:53 - 2:55
    խաղաղության նշույլներ ստեղծելու համար,
  • 2:55 - 2:58
    մինչև ճաշի ժամին հանգիստ այգի փախչելը:
  • 2:59 - 3:01
    Ես պաշտում եմ աշխարհի ինտենսիվությունն
  • 3:01 - 3:04
    ու քաոսային գեղեցկությունը:
  • 3:04 - 3:06
    Բայց դա հանգիստ վայրերում է հանդիպում,
  • 3:06 - 3:09
    որտեղ ես ինձ իսկապես տանն եմ զգում:
  • 3:09 - 3:12
    Եթե ​​ինտրովերցիան ավելի շատ գնահատվեր
  • 3:12 - 3:13
    հասարակության կողմից,
  • 3:13 - 3:15
    այն կարող էր մեծապես փոխել
  • 3:15 - 3:17
    մեր բոլորիս ապագան:
  • 3:18 - 3:21
    Ինտրովերտների յուրահատուկ հատկանիշն
  • 3:21 - 3:24
    իսկապես իրենց խորը, հանգիստ ուժն է:
  • 3:25 - 3:26
    Եվ ինչպես ասել է Գանդին.
  • 3:26 - 3:31
    «Մեղմ ձևով դուք կարող եք ցնցել աշխարհը»:
  • 3:34 - 3:35
    Շնորհակալություն դիտելու համար
  • 3:35 - 3:37
    Չմոռանաք բաժանորդագրվել և սեղմել զանգակը՝
  • 3:37 - 3:38
    նոր տեսանյութերի մասին
  • 3:38 - 3:40
    ծանուցումներ ստանալու համար։
  • 3:40 - 3:42
    Շուտով նորից կհանդիպենք:
Title:
The quiet power of introverts | BBC Ideas
Description:

more » « less
Video Language:
English
Team:
Captions Requested
Duration:
03:43

Armenian subtitles

Revisions Compare revisions