Return to Video

Նայջել Մարշ. Ինչպես հասնել հավասարակշռության աշխատանքի և կյանքի միջև

  • 0:00 - 0:02
    Կարծում եմ, լավ կլինի
  • 0:02 - 0:04
    ելույթս սկսել մի պարզ խնդրանքից:
  • 0:05 - 0:07
    Ես ուզում եմ, որ բոլորդ
  • 0:07 - 0:09
    մի պահ պատկերացնեք, որ
  • 0:09 - 0:11
    դուք դժբախտ անհաջողակներ եք,
  • 0:11 - 0:14
    և մտովի գնահատեք ձեր խղճուկ դրությունը:
  • 0:14 - 0:16
    (Ծիծաղ)
  • 0:18 - 0:20
    Սա այն խորհուրդն էր,
  • 0:20 - 0:22
    որ իր հետևորդներին տվել էր Սուրբ Բենեդիկտոսը
  • 0:22 - 0:24
    հինգերորդ դարում:
  • 0:24 - 0:26
    Հենց այդ խորհրդին էլ ես որոշեցի հետևել,
  • 0:26 - 0:29
    երբ բոլորեց իմ 40 ամյակը:
  • 0:29 - 0:32
    Այդ ժամանակից ի վեր ես դարձա դասական կորպորատիվ զինվոր.
  • 0:32 - 0:34
    ես ուտում էի չափազանց շատ, խմում էի չափազանց շատ,
  • 0:34 - 0:36
    աշխատում էի չափազանց ջանասիրաբար
  • 0:36 - 0:38
    և անտեսում էի ընտանիքս:
  • 0:38 - 0:40
    Եվ ես որոշեցի, որ պետք է փորձեմ
  • 0:40 - 0:42
    և շրջեմ ողջ կյանքս:
  • 0:42 - 0:44
    Իրականում ես որոշեցի,
  • 0:44 - 0:46
    որ պետք է լուծեմ ամենափշոտ խնդիրը`
  • 0:46 - 0:49
    աշխատանք-կյանք հավասարակշռությունը:
  • 0:49 - 0:52
    Այդպիսով և թողեցի աշխատանքս
  • 0:52 - 0:55
    և մեկ տարի մնացի տանը`
  • 0:55 - 0:58
    կնոջս և 4 փոքրիկ երեխաներիս հետ:
  • 0:58 - 1:00
    Եվ միակ բանը, որ սովորեցի այդ ընթացքում աշխատանք-կյանք
  • 1:00 - 1:02
    հավասարակշռության մասին
  • 1:02 - 1:04
    այն էր, որ ես բացահայտեցի, որ շատ հեշտ է
  • 1:04 - 1:06
    հավասարակշռել աշխատանքը և կյանքը,
  • 1:06 - 1:08
    երբ ես ոչ մի աշխատանք էլ չունեի:
  • 1:08 - 1:12
    (Ծիծաղ)
  • 1:12 - 1:14
    Ոչ այնքան օգտակար փորձ,
  • 1:14 - 1:17
    հատկապես երբ վերջանում են փողերդ:
  • 1:17 - 1:19
    Եվ ես վերադարձա աշխատանքի
  • 1:19 - 1:22
    և այդ ժամանակից սկսած ծախսել եմ 7 տարի
  • 1:22 - 1:25
    պայքարելով, սովորելով և
  • 1:25 - 1:28
    գրելով աշխատանք-կյանք հավասարակշռության մասին:
  • 1:28 - 1:30
    Եվ ես կատարեցի 4 դիտարկում,
  • 1:30 - 1:32
    որոնց մասին կուզեի կիսվել ձեզ հետ:
  • 1:32 - 1:34
    Առաջինն այն է, որ
  • 1:34 - 1:37
    եթե հասարակությունը ուզում է զարգացում ունենալ այս հարցում,
  • 1:37 - 1:40
    ապա պետք է ունենա ազնիվ բանավեճեր:
  • 1:40 - 1:42
    Բայց հարցը նրանում է, որ
  • 1:42 - 1:44
    այնքան շատ մարդիկ են հիմարություններ խոսում
  • 1:44 - 1:46
    աշխատանք-կյանք հավասարակշռության մասին:
  • 1:47 - 1:49
    Բոլոր քննարկումները ճկուն ժամանակի կամ
  • 1:49 - 1:52
    ազատ հագուստով ուրբաթների
  • 1:52 - 1:54
    կամ հայրերի արձակուրդի մասին են,
  • 1:54 - 1:57
    որոնք ավելի շուտ քողարկում են հիմնական հարցը,
  • 1:57 - 1:59
    այն է, որ
  • 1:59 - 2:02
    աշխատանքը և կարիերայի ընտրությունը
  • 2:02 - 2:05
    հիմնավորապես անհամատեղելի են,
  • 2:05 - 2:07
    երբ դու ամեն օր
  • 2:07 - 2:09
    կապված ես
  • 2:09 - 2:11
    երիտասարդ ընտանիքիդ հետ:
  • 2:13 - 2:15
    Ցանկացած խնդրի լուծման առաջին քայլը
  • 2:15 - 2:18
    քո իրավիճակի իրական գիտակցումը և ճանաչումն է:
  • 2:18 - 2:22
    Եվ մեր հասարակության իրականությունն այն է, որ
  • 2:22 - 2:24
    կան հազարավոր և հազարավոր
  • 2:24 - 2:26
    մարդիկ, ովքեր
  • 2:26 - 2:30
    վարում են հանդարտ, հուսահատությունից ճչացող կյանք,
  • 2:30 - 2:32
    որտեղ նրանք ջանասիրաբար աշխատում են, ծանր ժամեր
  • 2:32 - 2:34
    են անցկացնում իրենց ատելի աշխատանքի հետ,
  • 2:34 - 2:36
    որպեսզի հնարավորություն ունենան գնելու ոչ անհրաժեշտ իրեր,
  • 2:36 - 2:38
    տպավորություն թողնել իրենց չսիրած մադրկանց վրա:
  • 2:38 - 2:40
    (Ծիծաղ)
  • 2:40 - 2:43
    (Ծափահարություններ)
  • 2:43 - 2:47
    Իմ ճիգերը նրա համար են, որ բացատրեմ, որ ուրբաթօրյա ջինսերը և շապիկները
  • 2:47 - 2:49
    իրականում չեն լուծում խնդիրը:
  • 2:49 - 2:52
    (Ծիծաղ)
  • 2:53 - 2:55
    Երկրորդ դիտարկումը, որ կցանկանայի ներկայացնել այն է, որ
  • 2:55 - 2:57
    մենք պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն.
  • 2:57 - 2:59
    կառավարությունները և կազմակերպությունները
  • 2:59 - 3:02
    չեն պատրաստվում լուծել այս խնդիրը մեզ համար:
  • 3:02 - 3:04
    Մենք պետք է դադարենք դուրս նայելուն,
  • 3:04 - 3:06
    դա մեր, որպես անհատների խնդիրն է
  • 3:06 - 3:09
    վերցնել վերահսկողությունը և պատասխանատվությունը
  • 3:09 - 3:12
    այն կյանքի համար, որ ուզում ենք ունենալ:
  • 3:12 - 3:14
    Եթե դու չես կազմակերպում քո կյանքը,
  • 3:14 - 3:17
    այնպայման ինչ-որ ուրիշը դա կանի քո փոխարեն,
  • 3:17 - 3:19
    և դու կարող է պարզապես չհավանես
  • 3:19 - 3:21
    իր կազմած հավասարակշռությունները:
  • 3:21 - 3:24
    Դա հատկապես կարևոր է,
  • 3:24 - 3:26
    սա չի վերաբերում համաշխարհային ցանցին, ես խոսում եմ աշխատանքից ազատման մասին,
  • 3:26 - 3:28
    և հատկապես կարևոր է
  • 3:28 - 3:31
    երբեք չհանձնել ձեր կյանքի որակը
  • 3:31 - 3:34
    առևտրային կազմակերպության տիրապետմանը:
  • 3:35 - 3:38
    Ես չեմ խոսում միայն վատ կազմակերպությունների մասին,
  • 3:38 - 3:41
    մարդկանց հոգիների սպանդանոցների մասին, ինչպես ես կոչում եմ դրանց:
  • 3:41 - 3:43
    (Ծիծաղ)
  • 3:43 - 3:46
    Ես խոսում եմ բոլոր կազմակերպությունների մասին:
  • 3:46 - 3:48
    Քանի որ առևտրային կազմակերպությունները
  • 3:48 - 3:50
    իրենց բնույթով այնպես են կազմված,
  • 3:50 - 3:52
    որ վերցնեն ձեզանից
  • 3:52 - 3:54
    ինչքան հնարավոր է շատ, քանի դեռ կարող են:
  • 3:54 - 3:56
    Դա նրանց բնույթի մեջ է, նրանց ԴՆԹ-ում,
  • 3:56 - 3:58
    ահա թե ինչ են նրանք անում,
  • 3:58 - 4:01
    նույնիսկ ամենալավը և ամենաբարի նպատակներ հետապնդողը:
  • 4:01 - 4:03
    Մի կողմից
  • 4:03 - 4:05
    տեղադրելով երեխայի խնամքի անկյուն աշխատանքի վայրում
  • 4:05 - 4:07
    հրաշալի և լուսավոր գործ է:
  • 4:07 - 4:09
    Մյուս կողմից դա մղձավանջ է,
  • 4:09 - 4:12
    և նշանակում է, որ դու ավելի շատ ժամանակ կծախսես աշխատանքի անիծված վայրում:
  • 4:14 - 4:16
    Մենք պետք է պատասխանատու լինենք
  • 4:16 - 4:18
    մեր կյանքի ցանկալի սահմանների
  • 4:18 - 4:21
    սահմանման և առաջ մղման գործում:
  • 4:22 - 4:24
    Երրորդ դիտարկումն այն է,
  • 4:24 - 4:26
    որ մենք պետք է զգույշ լինենք
  • 4:26 - 4:29
    այն ժամանակահատվածի ընտրության հարցում,
  • 4:29 - 4:32
    որով մենք պետք է գնահատենք մեր կյանքի հավասարակշռությունը:
  • 4:33 - 4:35
    Մինչ ես կգնայի աշխատանքի
  • 4:35 - 4:37
    մեկ տարի տանը մնալուց հետո,
  • 4:37 - 4:39
    ես նստեցի
  • 4:39 - 4:41
    և դուրս գրեցի
  • 4:41 - 4:44
    մանրամասն, քայլ առ քայլ նկարագրություն
  • 4:44 - 4:47
    այն կատարյալ հավասարակշռության մասին,
  • 4:47 - 4:49
    որին ես ձգտում էի:
  • 4:49 - 4:52
    Եվ դա մոտավորապես այսպիսի տեսք ունեցավ.
  • 4:52 - 4:54
    Արթնանալ լավ հանգստացած
  • 4:54 - 4:56
    լավ գիշերային քնից հետո:
  • 4:56 - 4:58
    Սեքսով զբաղվել:
  • 4:59 - 5:01
    Զբոսնել շան հետ:
  • 5:01 - 5:04
    Նախաճաշել կնոջս և երեխաներիս հետ:
  • 5:04 - 5:06
    Նորից սեքսով զբաղվել:
  • 5:06 - 5:09
    (Ծիծաղ)
  • 5:09 - 5:12
    Երեխաներին տանել դպրոց աշխատանքի գնալու ճանապարհին:
  • 5:12 - 5:14
    Աշխատել 3 ժամ:
  • 5:14 - 5:17
    Սպորտի գնալ ընկերոջս հետ ընդմիջման ժամին:
  • 5:17 - 5:19
    Աշխատել ևս 3 ժամ:
  • 5:19 - 5:22
    Գինետանը հանդիպել ծանոթների հետ երեկոյան թեթև խմիչքի ներքո:
  • 5:23 - 5:25
    Ընթրել տանը
  • 5:25 - 5:28
    կնոջս և երեխաներիս հետ:
  • 5:28 - 5:31
    Կես ժամ մեդիտացիա անել:
  • 5:31 - 5:33
    Սեքսով զբաղվել:
  • 5:33 - 5:36
    Զբոսնել շան հետ: Նորից սեքսով զբաղվել:
  • 5:36 - 5:39
    Քնել:
  • 5:39 - 5:44
    (Ծափահարություններ)
  • 5:44 - 5:46
    Ձեր կարծիքով ինչքա՞ն հաճախ եմ այդպիսի օրեր ունենում:
  • 5:46 - 5:49
    (Ծիծաղ)
  • 5:49 - 5:51
    Պետք է իրատես լինենք:
  • 5:51 - 5:53
    Դու չես կարող անել այդ ամենը մեկ օրում:
  • 5:53 - 5:56
    Մենք պետք է երկարացնենք այն ժամանակահատվածը,
  • 5:56 - 5:58
    որի ընթացքում ցանկանում ենք հավասարակշռել մեր կյանքը,
  • 5:58 - 6:00
    բայց մեզ անհրաժեշտ է երկարացնել այն
  • 6:00 - 6:02
    առանց այս թակարդի,
  • 6:02 - 6:05
    «Ես կսկսեմ կյանքս, երբ անցնեմ թոշակի,
  • 6:05 - 6:07
    երբ երեխաներս հեռանան տանից,
  • 6:07 - 6:10
    երբ կինս ամուսնալուծվի, առողջությունս վատանա,
  • 6:10 - 6:12
    և այլևս չունենամ ընկերներ և հետաքրքրություններ»:
  • 6:12 - 6:14
    (Ծիծաղ)
  • 6:14 - 6:17
    Օրերն այնքան կարճ են, իսկ երբ թոշակի անցնեմ` այնքան երկար:
  • 6:17 - 6:20
    Պետք է միջին տարբերակ գտնել:
  • 6:21 - 6:23
    Եվ ահա իմ վերջին դիտարկումը.
  • 6:23 - 6:25
    Մենք պետք է հասնենք հավասարակշռության
  • 6:25 - 6:28
    հավասարակշռված ձևով:
  • 6:28 - 6:30
    Ընկերս եկել էր այցելության անցյալ տարի
  • 6:30 - 6:33
    և նա դեմ չէ, որ սա ձեզ պատմեմ, նա եկել էր ինձ այցելության
  • 6:33 - 6:35
    և ասաց. «Նայջել, ես կարդացել եմ քո գիրքը:
  • 6:35 - 6:38
    Եվ հասկացել, որ իմ կյանքը լիովին դուրս է հավասարակշռությունից:
  • 6:38 - 6:41
    Այն գերազանցապես գերիշխված է աշխատանքով:
  • 6:41 - 6:44
    Ես աշխատում եմ օրեկան 10 ժամ, և շփվում եմ 2 ժամ:
  • 6:44 - 6:46
    Իմ բոլոր հարաբերությունները ձախողվում են:
  • 6:46 - 6:48
    Ոչինչ չունեմ կյանքում
  • 6:48 - 6:50
    բացի աշխատանքից:
  • 6:50 - 6:53
    Եվ ես որոշեցի սկսել հսկել և տեսակավորել:
  • 6:53 - 6:55
    Այդպիսով ես գնացի մարմնամարզության»:
  • 6:55 - 6:58
    (Ծիծաղ)
  • 6:58 - 7:01
    Ես չեմ ուզում նախատել,
  • 7:01 - 7:05
    բայց լինել 10 ժամանոց գրասենյակային «առնետ»
  • 7:05 - 7:08
    ոչ թե հավասարակշռություն է նշանակում, այլ հարմարություն:
  • 7:08 - 7:10
    (Ծիծաղ)
  • 7:10 - 7:13
    Չնայած ֆիզիկական վարժանքը շատ հաճելի կարող է լինել,
  • 7:13 - 7:15
    մեր կյանքում կան նաև այլ կողմեր:
  • 7:15 - 7:17
    Կան մտավոր, զգայական,
  • 7:17 - 7:19
    հոգևոր կողմեր:
  • 7:19 - 7:21
    Եվ հավասարակշռված լինելու համար,
  • 7:21 - 7:23
    ես համոզված եմ, մենք պետք է մասնակցենք
  • 7:23 - 7:25
    այս բոլոր մասերին,
  • 7:25 - 7:28
    և ոչ թե փորի 50 ձգում կատարենք:
  • 7:28 - 7:30
    Դա կարող է դժվար լինել:
  • 7:30 - 7:33
    Քանի որ մարդիկ կասեն. «Գրողը տանի, ես ժամանակ չունեմ մարզվելու,
  • 7:33 - 7:35
    դու ուզում ես, որ ես գնամ եկեղեցի ու զանգեմ մորս»:
  • 7:35 - 7:37
    Եվ ես հասկանում եմ:
  • 7:37 - 7:40
    Ես իսկապես հասկանում եմ, թե ինչքան դժվար կլինի:
  • 7:40 - 7:43
    Բայց մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատահարը
  • 7:43 - 7:45
    ինձ համար նոր հեռանկարներ բացեց:
  • 7:45 - 7:48
    Իմ կինը, ով այսօր հանդիսատեսների շարքում է,
  • 7:48 - 7:51
    իմ աշխատանքի վայր զանգահարեց
  • 7:51 - 7:54
    և ասաց. «Նայջել, դու պետք է վերցնես փոքրիկ տղայիդ`
  • 7:54 - 7:56
    Հարիին դպրոցից»:
  • 7:56 - 7:59
    Քանի որ նա ասաց, որ պետք է մեկ այլ տեղ լինի մյուս երեք երեխաների հետ:
  • 7:59 - 8:02
    Եվ այդ պատճառով ես մեկ ժամ շուտ դուրս եկա աշխատանքի վայրից
  • 8:02 - 8:05
    և վերցրեցի Հարիին դպրոցի դարպասների մոտից:
  • 8:06 - 8:08
    Մենք զբոսնեցինք միչև պուրակ,
  • 8:08 - 8:11
    մի քիչ ճոճարան նստեցինք, որոշ հիմար խաղեր խաղացինք:
  • 8:11 - 8:14
    Ապա քայլեցինք բլրով վեր` դեպի տեղի սրճարանը,
  • 8:14 - 8:17
    պիցցա և թեյ համտեսեցինք,
  • 8:17 - 8:19
    ապա իջանք դեպի մեր տուն,
  • 8:19 - 8:21
    ես նրան լողացրի
  • 8:21 - 8:24
    և հագցրի Բեթմենի կերպար հիշեցնող իր գիշերանոցը:
  • 8:24 - 8:26
    Ապա նրա համար կարդացի Ռոալդ Դալի
  • 8:26 - 8:29
    «Ջեյմսը և հսկա ծիրանը»,
  • 8:29 - 8:31
    պառկացրի, ծածկեցի,
  • 8:31 - 8:33
    համբուրեցի ճակատը և ասացի «Բարի գիշեր, ընկեր»
  • 8:33 - 8:35
    և դուրս եկա ննջարանից:
  • 8:35 - 8:37
    Երբ դուրս էի գալիս ննջարանից,
  • 8:37 - 8:40
    նա ասաց. «Պա՞պ», ես ասացի «Ասա տղաս»:
  • 8:40 - 8:42
    Նա ասաց. «Պապ, սա իմ կյանքի
  • 8:42 - 8:45
    ամենալավ օրն էր»:
  • 8:47 - 8:50
    Ես ոչինչ չէի արել,
  • 8:50 - 8:53
    չէի տարել նրան Դիսնեյի աշխարհ կամ համակարգչային խաղ չէի գնել նրա համար:
  • 8:53 - 8:55
    Ասածս այն է, որ
  • 8:55 - 8:58
    փոքրիկ բաները շատ կարևոր են:
  • 8:58 - 9:00
    Լինել ավելի հավասարակշռված,
  • 9:00 - 9:03
    չի նշանակում, որ պետք է հեղաշրջել ձեր կյանքը:
  • 9:03 - 9:05
    Ամենափոքր ներդրումը
  • 9:05 - 9:07
    ճիշտ տեղում,
  • 9:07 - 9:10
    և դուք կարող եք կտրուկ փոխել ձեր հարաբերությունների որակը
  • 9:10 - 9:12
    և ձեր կյանքի որակը:
  • 9:12 - 9:14
    Ավելին, ես կարծում եմ,
  • 9:14 - 9:17
    որ դա կարող է փոխել նաև հասարակությանը:
  • 9:17 - 9:19
    Քանի որ, երբ բավական շատ մարդիկ դա անեն,
  • 9:19 - 9:22
    մենք կկարողանանք փոխել հաջողության սահմանումը
  • 9:22 - 9:25
    ամենապարզունակ բացատրությունից,
  • 9:25 - 9:29
    թե կարևոր է ունենալ շատ փող մահանալուց,
  • 9:29 - 9:32
    դեպի իմաստալի և հավասարակշռված սահմանում,
  • 9:32 - 9:36
    թե ինչպիսին պետք է լինի լավ կյանքը:
  • 9:36 - 9:38
    Եվ սա, կարծում եմ,
  • 9:38 - 9:40
    այն միտքն է, որ արժանի է տարածել:
  • 9:40 - 9:43
    (Ծափահարություններ)
Title:
Նայջել Մարշ. Ինչպես հասնել հավասարակշռության աշխատանքի և կյանքի միջև
Speaker:
Nigel Marsh
Description:

Աշխատանք-կյանք հավասարակշռությունը, ըստ Նայջել Մարշի, չափազանց կարևոր է գործատուի կառավարման ներքո գտնվելուը համար: TEDxSydney միջոցառման ժամանակ Մարշը դուրս է բերում կատարյալ հավասարակշռության բանաձևը ընտանիքին նվիրված ժամանակի, անձնական ժամանակի և արդյունավետության միջև ու առաջարկում է մի անհավանական միտք, թե ինչպես դրան հասնել:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:44
Armenuhy Hovakimyan added a translation

Armenian subtitles

Revisions