YouTube

Got a YouTube account?

New: enable viewer-created translations and captions on your YouTube channel!

Armenian subtitles

← Ամեն ինչ փոխելու համար

Get Embed Code
5 Languages

Showing Revision 11 created 01/30/2016 by Gohar Khachatryan.

  1. Մարդկությունն անհավասար հակամարտության
    մեջ է իշխանական կառույցների հետ։

  2. Ինչքան ավելի հզոր են դրանք,
    այդքան պակաս ուժ մենք ունենք։
  3. Ինչքան ավելի շատ փառք են դրանք վայելում,
    այդքան ավելի աղքատ ենք մենք դառնում։
  4. Ինչքան ավելի հրապուրիչ է հանդիսանքը,
    այնքան ավելի նողկալի է մեր իրողությունը,
  5. ինչքան ավելի կայուն են կառույցները,
    այնքան պակաս կայուն է մեր կյանքը։
  6. Խնդիրը իշխանություն ունեցող մարդիկ չեն,
    այն կառույցներն ինքնին։
  7. Անկախ նրանից, թե ում ձեռքում է կառավարման
    ղեկը, այն ծնում է ուժի անհավասարություն։
  8. Համակարգը խափանված չէ,
    այն հենց այդպես է աշխատում:
  9. Ոչ մի մասնակի լուծում չի օգնի,
  10. մենք պետք է ամեն բան վերանայենք
    մեկ այլ տրամաբանությամբ.
  11. մի բան փոխելու համար, սկսիր ամեն ինչից։
  12. Երբ պատերազմը երկար է տևում,
    այն դառնում է անտեսանելի։
  13. Մենք այլևս չենք նկատում, թե որքան
    ռազմականացված է մեր հասարակությունը՝
  14. սահմանները, անվտանգության անցակետերը,
    կարգապահական միջոցները։
  15. Մեր կյանքը տնօրինելու փոխարեն,
    մենք ունենք իշխանության գերակայություն։
  16. Ո՞րն է ուժի և իշխանության տարբերությունը։
  17. Աշխատողներն ուժ ունեն,
  18. իսկ ղեկավարները, ովքեր ասում են՝
    ինչ անել՝ իշխանություն։
  19. Վարձակալները, ովքեր հոգ են տանում
    շենքի մասին, ուժ ունեն,
  20. իսկ տանտերը, ում պատկանում է շենքը՝
    իշխանություն:
  21. Բանակն ուժ ունի, գեներալները՝
    իշխանություն։
  22. Գետն ուժ ունի, իսկ ամբարտակ
    կառուցելու թույլտվությունը՝ իշխանություն։
  23. Ուժն ինքնին ճնշող չէ։
  24. Ուժի շատ տեսակներ ազատագրող են,
  25. սիրելիների մասին հոգ տանելը,
    ինքդ քեզ պաշտպանելը և վեճեր լուծելը,
  26. ասեղնաբուժությամբ զբաղվելը, առագաստանավ
    ղեկավարելը և ճոճաձողի վրա պտտվելը։
  27. Զարգացնելով որոշ կարողություներ,
    նպաստում ես նաև այլոց ազատագրմանը։
  28. Մեկը, ով օգտագործում է իր ողջ ներուժը,
    ինչ-որ առումով նվեր է անում բոլորին։
  29. Մյուս կողմից, ուրիշներին իշխելով
    խլում ես նրանց ուժը։
  30. Եվ այն, ինչ վերցրել ես,
    ուրիշներն էլ կխլեն քեզնից։
  31. Իշխանությունը միշտ ծագում է հետևյալ կերպ․
  32. զինվորը ենթարկվում է գեներալին,
    ով պատասխանատու է նախագահի առաջ,
  33. ում իշխանությունը գալիս է
    Սահմանադրությունից,
  34. քահանան պատասխանատու է եպիսկոպոսի առաջ,
    եպիսկոպոսը՝ Պապի,
  35. որն էլ իր հերթին իշխանություն է
    ստանում Աստծուց,
  36. ոստիկանը կատարում է դատավորի հրամանը,
    դատավորի իշխանությունն էլ օրենքն է,
  37. կորպորացաների իշխանությունը
    հաստատվում է փողի միջոցով:
  38. Տղամարդկության և
    սեփականության բուրգի գագաթին
  39. նույնիսկ բռնակալներ չեն գտնվի,
    դրանք սոցիալական կոնստրուկտներ են՝
  40. մարդկությանը հիփնոզացնող ուրվականներ։
  41. Մենք երբեք ուժ չենք ունենա, քանի դեռ
    որոնում ենք այն իշխանության միջոցով։
  42. Հիերարխիայում մենք ստանում ենք ուժ
    միայն հնազանդության հետ այն փոխարինելով,
  43. ուժն ու իշխանությունն այնքան փոխկապված են,
    որ հազիվ ենք դրանք իրարից տարբերում։
  44. Եվ չնայած դրան՝ առանց ազատության,
    ուժն արժեք չունի։
  45. Առանց իշխանության մարդիկ դրդված են
    խնդիրները լուծել փոխադարձ համաձայնությամբ՝
  46. շահելով միմյանց վստահությունը։
  47. Վստահության շնորհիվ ուժը կենտրոնանում է
    մարդկանց ձեռքում, ովքեր ուժ են շնորհում,
  48. վստահության վրա հիմնված հարաբերություններն
    ավելի փոխշահավետ են։
  49. Անհատը, ով վստահություն է վաստակել,
    իշխանության կարիք չունի։
  50. Եթե մեկը վստահության չի արժանացել,
    ուրեմն նրան չպիտի տրվի իշխանություն։
  51. Եվ չնայած ամենաքիչը մենք վստահում ենք
    քաղաքական գործիչներին և ոստիկանությանը:
  52. Իշխանության պարտադրման
    տարբեր մեխանիզմներ կան:
  53. Որոշները պահանջում են կենտրոնացած ապարատ,
    օրինակ՝ դատական համակարգը:
  54. Մյուսները գործում են ոչ ֆորմալ կերպով,
    օրինակ՝ գենդերային դերերը։
  55. Որոշ մեխանիզմներ ամբողջությամբ
    վարկաբեկված են:
  56. Ո՞վ է դեռ հավատում թագավորների
    աստվածային իրավունքին:
  57. Մյուսներն այնքան խորն են արմատացած,
    որ առանց դրանց կյանքը չենք պատկերացնում։
  58. Եվ չնայած դրան՝ սրանք գոյություն ունեն
    մեր հավաքական հավատքի շնորհիվ,
  59. դրանք իրական են, բայց ոչ անխուսափելի։
  60. Տանտերերի և տնօրենների գոյությունը
    նույնքան բնական, անհրաժեշտ և շահավետ է,
  61. որքան թագավորների գոյությունը։
  62. Հարցը արդարության մեջ չէ, քանի դեռ
    այդ մեխանիզմները ուժ են կենտրոնացնում,
  63. մեծամասնությունը պարտվող կողմում կլինի:
  64. 20-րդ դարի հեղափոխությունների արդյունքում
    մեզ ղեկավարում են մեր դասի և դավանանքի մարդիկ:
  65. Անհրաժեշտ է ստեղծել տարածք, որտեղ
    ոչ ոք չի կարող կուտակել իշխանություն:
  66. Ինչպե՞ս կարող ենք տնօրինել մեր կյանքը:
  67. Կառավարությունը խոստանում է իրավունքներ,
    սակայն զրկում է մեզ ազատություններից,
  68. եթե այն կարող է մեզ մի բան երաշխավորել,
    նմանապես կարող է մեզ զրկել դրանից:
  69. Շուկայական համակարգը քաջալերում է,
    որ մարդիկ իրարից հնարավորինս շատ շորթեն։
  70. Եթե ուզում ես վստահ լինել, որ անվտանգ ես,
    պետք է կառուցես փոխօգնութան ցանցեր։
  71. Պետությունից հրաժարվելը չի նշանակում
    հոգ չտանել կարիքի մեջ գտնվողների համար,
  72. դա նշանակում է ուղղակիորեն օգնել միմյանց
    բյուրոկրատական քաշքշուկների փոխարեն:
  73. Սեփականությունից հրաժարվելը չի նշանակում,
    որ դու կորցնում ես ունեցածդ։
  74. Դա նշանակում է, որ ոչ մի ոստիկան և ճնաժամ
    չի զրկի քեզ կյանքի անհրաժեշտ պայմաններից։
  75. Առանց սեփականության մեր վերաբերմուքն իրերի հանդեպ
    կպայմանավորվի մեր՝ իրար հետ ունեցած հարաբերությամբ:
  76. Այսօր ճիշտ հակառակն է, մեր հարաբերությունները
    պայմանավորված են իրերի հետ մեր վերաբերմունքով։
  77. Մենք ուզում ենք վերացնել գերակայությունը,
    ոչ թե ավելի լավ այն կառավարել,
  78. դիրքորոշումներ փոխել ու կայունացնել
    համակարգը բարեփոխումներով։
  79. Ավելի լեգիտիմ օրենքների փոխարեն մեր կոչն է
    ուժ գտնել ու միասին կիրառել այն:
  80. Լծակներ գործադրելու ամենաարդյունավետ միջոցը
    ինքնավար իշխանություն զարգացնելն է:
  81. Բայց ավելի լավ է սահմանել սեփական
    օրակարգը, սեփական պայմանները:
  82. Վստահ ենք, որ պաշտպանելով մեր իրավունքները
    կգտնենք ուրիշներին, ովքեր նույնը կանեն,
  83. ու մեր պայքարը նոր հնարավորություններ
    կստեղծի մեր կյանքում:
  84. Անկախ ամենից, այս ճանապարհը մեզ տալիս է
    հնարավոր ամենահարուստ փորձը:
  85. Բռնակալների կողմից ղեկավարվող աշխարհում,
    այն կերտում է հերոսներ, ոգեշնչում արկածներ,
  86. ի հակադրություն կյանքի ստորացումներին,
    այն մեզ արժանապատվություն է տալիս:
  87. Ամենը փոխելու համար, սկսիր մի բանից։
  88. Եթե այս ամենն արձագանք գտավ քեզ մեջ,
    հնարավոր է դու անարխիստ ես։