Return to Video

Ինչպես խոսել, որպեսզի մարդիկ ցանկանան լսել

  • 0:02 - 0:04
    Մարդկային ձայն.
  • 0:04 - 0:06
    Այն գործիք է, որով մենք <<խաղում>> ենք:
  • 0:06 - 0:08
    Այն հավանաբար ամենահզոր ձայնն է աշխարհում:
  • 0:08 - 0:10
    Այն միակն է, որ կարող է պատերազմ սկսել
  • 0:10 - 0:12
    կամ ասել <<Ես քեզ սիրում եմ>>:
  • 0:12 - 0:13
    Բայց շատ մարդիկ առնչվում են այն դեպքի հետ,
  • 0:13 - 0:16
    երբ իրենց խոսքին չեն ունկնդրում:
  • 0:16 - 0:17
    Ինչու՞ է այդպես
  • 0:17 - 0:19
    Ինչպե՞ս կարող ենք մենք այնքան զորեղ խոսել,
  • 0:19 - 0:21
    որպեսզի փոխենք աշխարհը։
  • 0:21 - 0:23
    Իմ առաջարկը հետևյալն է: Կան մի շարք
  • 0:23 - 0:25
    սովորություններ, որոնցից պետք է հրաժարվել:
  • 0:25 - 0:27
    Այստեղ ես առանձնացրել եմ
  • 0:27 - 0:29
    խոսքի յոթ մահացու մեղքերը:
  • 0:29 - 0:32
    Ես չեմ համարում այս ցանկն ամբողջական,
  • 0:32 - 0:35
    բայց այս յոթը, իմ կարծիքով, բավականին տարածված
  • 0:35 - 0:37
    սովորություններ են, որոնց մենք բոլորս հակված ենք:
  • 0:37 - 0:40
    Առաջին, բամբասանքը`
  • 0:40 - 0:43
    չարախոսել բացակա անձի մասին:
  • 0:43 - 0:44
    Գեղեցիկ սովորություն չէ, և բոլորս լավ գիտենք,
  • 0:44 - 0:47
    որ բամբասող անձը հինգ րոպե անց
  • 0:47 - 0:50
    կբամբասի մեր մասին:
  • 0:50 - 0:52
    Երկրորդ, դատողականությունը:
  • 0:52 - 0:53
    Մենք ճանաչում ենք նման խոսակցական ոճով մարդկանց,
  • 0:53 - 0:55
    և շատ բարդ է լսել ինչ-որ մեկին,
  • 0:55 - 0:58
    եթե դուք գիտեք, որ ձեզ դատում են:
  • 0:58 - 1:00
    Դժվար թե նման ցանկություն ունենաք:
  • 1:00 - 1:02
    Երրորդ, բացասականությունը:
  • 1:02 - 1:04
    Դուք ենթակա եք դրան:
  • 1:04 - 1:05
    Իմ մայրը, իր կյանքի վերջին տարիներին,
  • 1:05 - 1:07
    դարձել էր շատ, շատ բացասական, իսկ դա դժվար է լսել:
  • 1:07 - 1:09
    Ես հիշում եմ, մի օր ես նրան ասացի.
  • 1:09 - 1:10
    <<Այսօր հոկտեմբերի 1-ն է>>,
  • 1:10 - 1:13
    և նա պատասխանեց. <<գիտեմ, միթե դա սոսկալի չէ՞>>
  • 1:13 - 1:15
    (Ծիծաղ)
  • 1:15 - 1:18
    Դժվար է ունկնդրել, երբ ինչ-որ մեկն այդքան բացասական է:
  • 1:18 - 1:21
    Եվ բացասականության այլ տեսակը, բողոքավորությունը:
  • 1:21 - 1:26
    Դե, դա Միացյալ Թագավորության ազգային արվեստն է:
  • 1:26 - 1:28
    Դա մեր ազգային սպորտն է: Մենք բողոքում ենք եղանակից,
  • 1:28 - 1:30
    սպորտից, քաղաքականությունից, ամեն ինչից,
  • 1:30 - 1:32
    բայց իրականում բողոքավորությունը վիրուսային չարիք է:
  • 1:32 - 1:36
    Այն արևի շող ու լուսավորություն չի տարածում:
  • 1:36 - 1:39
    Արդարացումներ: Մենք հանդիպել ենք նման մարդու:
  • 1:39 - 1:41
    Միգուցե մենք հենց այդ մարդն ենք:
  • 1:41 - 1:43
    Ոմանք սիրում են մեղքն իրենցից հեռացնել:
  • 1:43 - 1:46
    Նրանք ուղղակի մեղքն ուրիշի վրա են գցում
  • 1:46 - 1:47
    և պատասխանատվություն չեն վերցնում իրենց արարքների համար,
  • 1:47 - 1:50
    և, նորից, դժվար է լսել նմանատիպ մեկին:
  • 1:50 - 1:53
    Նախավերջինը, յոթից վեցերորդը՝
  • 1:53 - 1:56
    չափազանցացնելը:
  • 1:56 - 1:59
    Դա երբեմն նվաստացնում է մեր խոսքը:
  • 1:59 - 2:00
    Օրինակ, եթե ես տեսնում եմ ինչ-որ բան,
  • 2:00 - 2:02
    որը իսկապես հրաշալի է,
  • 2:02 - 2:04
    ինչպե՞ս եմ ես դա անվանում:
  • 2:04 - 2:06
    (Ծիծաղ)
  • 2:06 - 2:08
    Հետո այդ չափազանցությունը իհարկե վերածվում է ստի,
  • 2:08 - 2:10
    կրկին և կրկին ստի, իսկ մենք չենք ուզում լսել
  • 2:10 - 2:12
    մեզ ստող մարդկանց:
  • 2:12 - 2:15
    Եվ վերջապես, դոգմատիզմ,
  • 2:15 - 2:19
    Փաստերի և կարծիքների միախառնումը:
  • 2:19 - 2:21
    Երբ այդ երկուսը միավորվում են,
  • 2:21 - 2:22
    դուք լսում եք դատարկ քամուն:
  • 2:22 - 2:26
    Գիտեք, ոմն մեկը գնդակոծում է ձեզ իր կարծիքով այնպես, կարծես այն ճշմարիտ է:
  • 2:26 - 2:29
    Դժվար է դա ունկնդրել:
  • 2:29 - 2:32
    Այսպիսով, սրանք են խոսքի 7 մահացու մեղքերը:
  • 2:32 - 2:34
    Դրանցից, ես կարծում եմ, պետք է խուսափել:
  • 2:34 - 2:37
    Բայց արդյոք կա այս մասին մտածելու դրական ուղի:
  • 2:37 - 2:38
    Այո, այն գոյություն ունի:
  • 2:38 - 2:40
    Ես կուզեի առաջարկել չորս
  • 2:40 - 2:43
    իսկապես հզոր հիմնաքարեր, հիմունքներ,
  • 2:43 - 2:46
    որոնց վրա մենք կարող ենք հիմնվել, եթե ուզում ենք մեր խոսքը
  • 2:46 - 2:50
    դարձնել ազդեցիկ և փոխել աշխարհը:
  • 2:50 - 2:53
    Բարեբախտաբար, նրանք բառ են կազմում:
  • 2:53 - 2:56
    Այդ բառն է <<ԱԻԱՍ>>, և այն հոյակապ սահմանում ունի:
  • 2:56 - 2:58
    Ես չեմ խոսում երկնքից ընկնող երևույթի մասին,
  • 2:58 - 2:59
    որը հարվածում է ձեր գլխին:
  • 2:59 - 3:00
    Ես խոսում եմ սահմանման մասին, որը
  • 3:00 - 3:03
    ողջունում կամ ազդարարում է խանդավառությամբ,
  • 3:03 - 3:05
    ինչպես, իմ կարծիքով, մեր խոսքը կդիմավորվի,
  • 3:05 - 3:07
    եթե մենք հետևենք այդ 4 բանին:
  • 3:07 - 3:08
    Եվ այսպես, ինչի՞ն են հետևում նրանք
  • 3:08 - 3:10
    Տեսնենք, կարող եք դուք գուշակել:
  • 3:10 - 3:13
    Ա, իհարկե անկեղծությունն է,
  • 3:13 - 3:16
    լինել ճշմարիտ ձեր ասածում, լինել ուղիղ և հստակ:
  • 3:16 - 3:20
    Ի - ինքնությունն է, պարզապես լինել ինչպես որ կաս:
  • 3:20 - 3:22
    Իմ ընկերը սա նկարագրել է որպես
  • 3:22 - 3:24
    հետևել ձեր սեփական ճշմարտությանը,
  • 3:24 - 3:25
    ինչը, իմ կարծիքով, ճիշտ ուղի է:
  • 3:25 - 3:28
    Ա - ամբողջականությունն է, ասել ձեր խոսքը,
  • 3:28 - 3:30
    իրականում անելով այն, ինչ ասել եք
  • 3:30 - 3:32
    և լինել այն մարդը, ում մարդիկ կարող են վստահել:
  • 3:32 - 3:35
    Եվ Ս-ն սերն է:
  • 3:35 - 3:37
    Ես նկատի չունեմ ռոմանտիկ սերը,
  • 3:37 - 3:41
    այլ մարդկանց բարին մաղթելը. երկու պատճառով:
  • 3:41 - 3:43
    Առաջին, ես կարծում եմ բացարձակ ազնվությունը
  • 3:43 - 3:44
    կարող է այն չլինել, ինչ մենք ուզում ենք:
  • 3:44 - 3:47
    Նկատի ունեմ, տեր իմ, դուք տգեղ եք այս առավոտյան:
  • 3:47 - 3:50
    Գուցե դա անհրաժեշտ չէ:
  • 3:50 - 3:53
    Իհարկե, սիրո հետ համակցված ազնվությունը մեծ բան է:
  • 3:53 - 3:56
    Բայց նաև, եթե դուք ինչ-որ մեկին բարիք եք կամենում,
  • 3:56 - 3:59
    շատ բարդ է միևնույն ժամանակ դատել նրանց:
  • 3:59 - 4:02
    Ես նույնիսկ համոզված չեմ, որ դուք կարող եք անել այդ երկուսը
  • 4:02 - 4:03
    միաժամանակ:
  • 4:03 - 4:05
    Եվ այսպես, ԱԻԱՍ:
  • 4:05 - 4:07
    Նաև, այն ինչ դուք ասում եք,
  • 4:07 - 4:08
    ինչպես հին երգում` այն ինչ դուք ասում եք,
  • 4:08 - 4:10
    նաև ձևն է, թե ինչպես եք դուք դա ասում:
  • 4:10 - 4:12
    Դուք հրաշալի գործիք ունեք:
  • 4:12 - 4:14
    Այս գործիքն անհավատալի է,
  • 4:14 - 4:18
    բայց նաև սա գործիք է, որը սակավաթիվ մարդիկ են երբեիցե բացել:
  • 4:18 - 4:19
    Ես կուզեի մի քիչ փորփրել այստեղ
  • 4:19 - 4:21
    ձեր հետ և մի քանի գործիք դուրս հանել այնտեղից,
  • 4:21 - 4:23
    որոնք դուք կուզեիք տանել և խաղալ դրանց հետ,
  • 4:23 - 4:26
    ինչը կավելացնի ձեր խոսքի ուժը:
  • 4:26 - 4:28
    Օրինակ, ռեգիստրը:
  • 4:28 - 4:32
    Այսպես, ֆալսետի ռեգիստրը օգտակար չի լինի մշտապես,
  • 4:32 - 4:34
    բայց կա ռեգիստր մեջտեղում:
  • 4:34 - 4:36
    Ես շատ տեխնիկապես չեմ խոսի այս մասին
  • 4:36 - 4:37
    ձեզնից նրանց համար, ովքեր ձայնի մարզիչներ են:
  • 4:37 - 4:39
    Դուք կարող եք, այնուամենայնիվ, գտնել ձեր ձայնը:
  • 4:39 - 4:42
    Այսպես, եթե ես իմ քթի մեջ խոսեմ, դուք կլսեք տարբերությունը:
  • 4:42 - 4:43
    Եթե ես խոսեմ կոկորդում,
  • 4:43 - 4:47
    ինչպես հիմնականում խոսում են մեզնից շատերը:
  • 4:47 - 4:49
    Բայց եթե դուք քաշ եք ուզում,
  • 4:49 - 4:51
    դուք պետք է ցած իջնեք դեպի կրծքավանդակ:
  • 4:51 - 4:53
    Դուք լսում ե՞ք տարբերությունը:
  • 4:53 - 4:57
    Մենք քվեարկում ենք ցածր ձայնով քաղաքական գործիչների օգտին, դա ճիշտ է,
  • 4:57 - 5:00
    քանի որ մենք ասոցացնում ենք խորությունը ուժի հետ
  • 5:00 - 5:02
    և հեղինակության հետ:
  • 5:02 - 5:04
    Դա ռեգիստրն է:
  • 5:04 - 5:05
    Հետո, մենք տեմբր ունենք:
  • 5:05 - 5:07
    Դա ձայնը զգալու ձևն է:
  • 5:07 - 5:09
    Նորից, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք նախընտրում ենք ձայներ,
  • 5:09 - 5:15
    որոնք հարուստ են, հարթ, ջերմ, ինչպես տաք շոկոլադը:
  • 5:15 - 5:18
    Դե, եթե դուք այդպիսին չեք, դա աշխարհի վերջը չէ,
  • 5:18 - 5:19
    քանի որ դուք կարող եք մարզվել:
  • 5:19 - 5:21
    Գնացեք և ձայնի մարզիչ գտեք:
  • 5:21 - 5:22
    Կան հիասքանչ բաներ, որ դուք կարող եք անել
  • 5:22 - 5:25
    շնչառության, կեցվածքի և վարժությունների միջոցով,
  • 5:25 - 5:27
    որպեսզի բարելավեք ձեր ձայնի տեմբրը:
  • 5:27 - 5:29
    Հետո շեշտադրումը: Ես սիրում եմ այն:
  • 5:29 - 5:31
    Սա սինգ-սոնգն է, մետա լեզուն է,
  • 5:31 - 5:33
    որը մենք օգտագործում ենք իմաստն արտահայտելու համար:
  • 5:33 - 5:36
    Դա խոսակցության մեջ իմաստի առաջին արմատն է:
  • 5:36 - 5:39
    Անընդհատ նույն տոնով խոսող մարդկանց
  • 5:39 - 5:40
    բավականին բարդ է լսել,
  • 5:40 - 5:43
    եթե նրանք ընդհանրապես շեշտադրում չեն օգտագործում:
  • 5:43 - 5:46
    Այստեղից է առաջանում մոնոտոնիկ բառը,
  • 5:46 - 5:48
    կամ միալար, մոնոտոն:
  • 5:48 - 5:52
    Նաև մենք ունենք այժմ առաջացող կրկնվող շեշտադրումը,
  • 5:52 - 5:54
    որտեղ ամեն նախադասություն ավարտվում է այնպես, ինչպես հարցականը,
  • 5:54 - 5:56
    երբ այն իրականում հարց չէ, այն պնդում է:
  • 5:56 - 5:59
    (Ծիծաղ)
  • 5:59 - 6:01
    Եվ եթե դուք կրկնում եք դա նորից և նորից,
  • 6:01 - 6:03
    այն իրականում սահմանափակում է ձեր հնարավորությունը
  • 6:03 - 6:04
    հաղորդակցվելու շեշտադրման միջոցով,
  • 6:04 - 6:06
    ինչը, ես կարծում եմ, ամոթ է:
  • 6:06 - 6:09
    Այնպես որ եկեք փորձենք ազատվել այդ սովորությունից:
  • 6:09 - 6:11
    Տեմպը: Ես կարող եմ շատ-շատ ոգևորվել,
  • 6:11 - 6:12
    ասելով ինչ-որ բան շատ-շատ արագ,
  • 6:12 - 6:17
    կամ կարող եմ դանդաղել, որպեսզի ընդգծեմ,
  • 6:17 - 6:19
    և վերջում, իհարկե, մեր հին ընկերն է.
  • 6:19 - 6:23
    լռությունը:
  • 6:23 - 6:24
    Ոչ մի սխալ չկա մի փոքր լռություն
  • 6:24 - 6:27
    խոսքի մեջ լինելիս, այնպես չէ?
  • 6:27 - 6:29
    Մենք չպետք է լցնենք այն հմմմ-ներով և ըըըըը-ներով:
  • 6:29 - 6:32
    Այն կարող է լինել շատ հզոր:
  • 6:32 - 6:34
    Իհարկե, մատուցումը միշտ տեմպին զուգահեռ է լինում
  • 6:34 - 6:37
    զգացմունքներն արտահայտելիս, բայց դուք կարող եք դա անել միայն մատուցման միջոցով:
  • 6:37 - 6:38
    Որտեղ ե՞ս դու թողել իմ բանալիները
  • 6:38 - 6:40
    Որտեղ ե՞ս դու թողել իմ բանալիները
  • 6:40 - 6:42
    Այսպիսով` մի փոքր տարբեր իմաստներ
  • 6:42 - 6:44
    այս երկու մատուցումների մեջ:
  • 6:44 - 6:46
    Եվ վերջում` ձայնի ուժգնությունը:
  • 6:46 - 6:50
    Ես կարող եմ բավականին ոգևորվել միայն ձայնի ուժգնությունը կիրառելով:
  • 6:50 - 6:52
    Կներեք, եթե ես վախեցրեցի ինչ-որ մեկին:
  • 6:52 - 6:54
    Կամ, ես կարող եմ ստիպել ձեզ ուշադրություն դարձնել
  • 6:54 - 6:56
    խոսելով շատ ցածր:
  • 6:56 - 6:58
    Որոշ մարդիկ <<հեռարձակում են>> անընդհատ:
  • 6:58 - 7:00
    Փորձեք այդպես չանել:
  • 7:00 - 7:03
    Դա կոչվում է <<սոդկասթինգ>>,
  • 7:03 - 7:06
    տարածելով ձեր ձայնը շրջապատի մարդկանց վրա
  • 7:06 - 7:09
    հոգ չտանելով և անուշադիր ձևով: Գեղեցիկ չէ:
  • 7:09 - 7:12
    Իհարկե, այս ամենն առաջ է գալիս հիմնականում
  • 7:12 - 7:14
    երբ դուք ինչ-որ շատ կարևոր բան ունեք անելու:
  • 7:14 - 7:16
    Դա կարող է լինել նման բեմում կանգնելը
  • 7:16 - 7:17
    և մարդկանց հետ խոսելը:
  • 7:17 - 7:20
    Դա կարող է լինել ամուսնության առաջարկ անելը,
  • 7:20 - 7:23
    առաջխաղացում խնդրելը, հարսանեկան ելույթը:
  • 7:23 - 7:25
    Ինչ էլ լինի, եթե դա իրոք կարևոր է,
  • 7:25 - 7:28
    դուք պարտավոր եք նայել այդ գործիքների մեջ
  • 7:28 - 7:31
    և այն շարժիչին, որը պատրաստվում է սկսել աշխատել,
  • 7:31 - 7:34
    իսկ ոչ մի շարժիչ չի կարող աշխատել լավ առանց տաքացնելու:
  • 7:34 - 7:36
    Տաքացրեք ձեր ձայնը:
  • 7:36 - 7:37
    Ի դեպ, թույլ տվեք ինձ ցույց տալ, թե ինչպես է դա արվում:
  • 7:37 - 7:41
    Կարող ե՞ք ոտքի կանգնել մի պահ
  • 7:41 - 7:43
    Ես պատրաստվում եմ ցույց տալ ձեզ ձայնի տաքացման 6 վարժություններ:
  • 7:43 - 7:47
    Ես դա անում եմ ամեն ելույթից առաջ:
  • 7:47 - 7:50
    Ամեն անգամ, երբ դուք պատրաստվում եք կարևոր մադու հետ խոսել, կատարեք սրանք:
  • 7:50 - 7:53
    Առաջին, ձեռքերը բարձրացրեք, խորը շունչ քաշեք,
  • 7:53 - 7:56
    և արտաշնչեք, ահհհհհ, նմանատիպ:
  • 7:56 - 7:57
    Մեկ անգամ ևս:
  • 7:57 - 8:00
    Ահհհհ, շատ լավ է:
  • 8:00 - 8:02
    Այժմ մենք կտաքացնենք մեր շուրթերը,
  • 8:02 - 8:04
    և մենք պատրաստվում ենք ասել բա-բա-բա-բա,
  • 8:04 - 8:07
    բա-բա-բա-բա: Շատ լավ է:
  • 8:07 - 8:11
    Այժմ` բռռռռռռռռռ,
  • 8:11 - 8:12
    ճիշտ այնպես, ինչպես մանուկ ժամանակ:
  • 8:12 - 8:15
    Բռռռռ: Այժմ ձեր շուրթերը պետք է կենդանանան:
  • 8:15 - 8:16
    Հաջորդը կաշխատենք լեզվի հետ`
  • 8:16 - 8:21
    ասելով չափազանցացրած լա-լա-լա-լա-լա-լա-լա-լա-լա:
  • 8:21 - 8:22
    Գեղեցիկ է: Դուք իրոք վարպետանում եք սրանում:
  • 8:22 - 8:26
    Եվ հետո, ոլորեք Ռ-ն: Ռռռռռռռ:
  • 8:26 - 8:28
    Դա նման է շամպայնին լեզվի վրա:
  • 8:28 - 8:30
    Վերջում, և եթե ես կարող եմ միայն մի բան անել,
  • 8:30 - 8:32
    կողմ եմ դա անվանել <<ազդանշան>>:
  • 8:32 - 8:35
    Այն իրոք լավն է: Այն սկսվում է <<վի>>-ով և ավարտվում է <<աու>>-ով:
  • 8:35 - 8:36
    <<Վի>>-ն բարձր է, <<աու>>-ն ցածր է:
  • 8:36 - 8:43
    Եվ այսպես, վիիիաաուուու, վիիիաաուուու:
  • 8:43 - 8:45
    Ֆանտաստիկ է: Ծափահարեք ինքներդ ձեզ:
  • 8:45 - 8:48
    Տեղավորվեք, շնորհակալություն: (Ծափահարություններ)
  • 8:48 - 8:50
    Հաջորդ անգամ խոսելիս, նախօրոք արեք սրանք:
  • 8:50 - 8:53
    Այժմ թույլ տվեք դնել սա ենթատեքստում, որպեսզի ավարտեմ:
  • 8:53 - 8:55
    Այստեղ կա մի կարևոր կետ:
  • 8:55 - 8:57
    Մենք հիմա այստեղ ենք, ճի՞շտ է
  • 8:57 - 8:59
    Մենք այնքան էլ լավ չենք խոսում
  • 8:59 - 9:00
    մարդկանց հետ, ովքեր ուղղակի չեն լսում,
  • 9:00 - 9:03
    միջավայրում, որն ամբողջությամբ աղմկոտ է և ունի վատ ակուստիկա:
  • 9:03 - 9:05
    Ես խոսել եմ այդ մասին այս բեմից
  • 9:05 - 9:07
    տարբեր փուլերում:
  • 9:07 - 9:08
    Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը,
  • 9:08 - 9:10
    եթե մենք զորավոր խոսեինք
  • 9:10 - 9:12
    մարդկանց հետ, ովքեր մեզ կլսեին գիտակցաբար,
  • 9:12 - 9:16
    միջավայրում, որն իսկապես հարմար կլիներ նպատակին:
  • 9:16 - 9:19
    Կամ ավելի ընդարձակենք,
  • 9:19 - 9:20
    ինչպիսի՞ն կլիներ աշխարհը,
  • 9:20 - 9:22
    եթե մենք ստեղծեինք ձայնը գիտակցաբար
  • 9:22 - 9:24
    և կիրառեինք ձայնը գիտակցաբար
  • 9:24 - 9:26
    և նախագծեինք մեր բոլոր միջավայրերը
  • 9:26 - 9:27
    գիտակցաբար` հարմար ձայնին:
  • 9:27 - 9:31
    Դա կլիներ աշխարհ, որը գեղեցիկ է հնչում,
  • 9:31 - 9:33
    և որտեղ հասկացողությունը
  • 9:33 - 9:35
    կլիներ նորմա.
  • 9:35 - 9:37
    այդ գաղափարն արժե տարածել:
  • 9:37 - 9:40
    Շնորհակալություն:
  • 9:40 - 9:40
    Շնորհակալություն: (Ծափահարություններ)
Title:
Ինչպես խոսել, որպեսզի մարդիկ ցանկանան լսել
Speaker:
Ջուլիան Թրեժը
Description:

Երբեիցե զգացել եք, որ դուք խոսում եք, բայց ոչ ոք չի լսում ձեզ? Այստեղ է Ջուլիան Թրեժըն` օգնելու համար: Այս օգտակար քննարկման մեջ ձայնի փորձագետը ցուցադրում է հզոր խոսքի "ինչպես"-ները` սկսած որոշ հարմար վոկալային վարժություններից մինչև` ինչպես զգացմունքային խոսել: Քննարկում, որը կարող է օգնել աշխարհին հնչել ավելի գեղեցիկ:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:58

Armenian subtitles

Revisions