Քաջություն պատմելու թաքնված պատմությունը
-
0:02 - 0:0419 տարեկանում ես սկսեցի իմ կարիերան
-
0:04 - 0:06որպես առաջին կին ֆոտոլրագրող
-
0:06 - 0:09Գազայի հատվածում՝ Պաղեստինում:
-
0:09 - 0:11Իմ աշխատանքը, որպես ֆոտոլրագրող
-
0:11 - 0:13համարվում էր լուրջ վիրավորանք
-
0:13 - 0:15տեղի ավանդույթներին,
-
0:15 - 0:17եւ դարձավ հրարատեւ խայտառակություն
-
0:17 - 0:20իմ եւ իմ ընտանիքի համար:
-
0:20 - 0:23Իմ ներկայությունը արական սեռի կողմից գերակշռող ոլորտում
-
0:23 - 0:26անցանկալի էր բոլոր առումներով:
-
0:26 - 0:28Նրանք պարզ հասկացրեցին, որ կինը
-
0:28 - 0:30չպետք է կատարի տղամարդու աշխատանք:
-
0:30 - 0:33Գազայի լուսանկարչական գործակալությունները մերժում էր ինձ վերապատրաստել
-
0:33 - 0:35իմ սեռի պատճառով:
-
0:35 - 0:38«Ոչ» -ի նշանը բավականին ակնահայտ էր:
-
0:38 - 0:39Մի անգամ իմ գործընկերներից երեքը
-
0:39 - 0:44ինձ տարան բաց օդային հարվածային տարածք,
-
0:44 - 0:46որտեղ պայթյունների ձայնը
-
0:46 - 0:48միակ ձայնն էր, որը ես կարող էի լսել:
-
0:48 - 0:51Փոշին պատել էր օդը,
-
0:51 - 0:55իսկ հողը ճոճանակի պես ճոճվում էր ոտքերիս տակ:
-
0:55 - 0:58Ես այն ժամանակ հասկացա, որ մենք այնտեղ չենք գնացել իրադարձությունը վավերագրելու համար,
-
0:58 - 1:01երբ նրանք երեքով նստեցին զրահապատ Ջիփը
-
1:01 - 1:04եւ ետ սլացան, ձեռքով թափահարելով եւ ծիծաղելով՝
-
1:04 - 1:08թողնելով ինձ բաց օդային հարվածային տարածքում:
-
1:08 - 1:11Մի պահ ես սարսափեցի,
-
1:11 - 1:16ինքս ինձ խղճալով եւ նվաստացված զգալով:
-
1:16 - 1:18Իմ գործընկերների գործողությունը
-
1:18 - 1:20միակ մահվան սպառնալիք չէր նրանց կողմից
-
1:20 - 1:24բայց ամենավտանգավորն էր:
-
1:24 - 1:27Գազայում կնոջ կյանքը
-
1:27 - 1:29չի գնահատվում:
-
1:29 - 1:33Մինչեւ վերջին ժամանակներս շատ կանանց չեր թույլատրվում
-
1:33 - 1:36աշխատել կամ ուսում ստանալ:
-
1:36 - 1:39Նմանատիպ երկակի պատերազմների ժամանակ,
-
1:39 - 1:41երբ կիրառվում են սոցիալական սահմանափակումներ կանանց նկատմամբ եւ
-
1:41 - 1:44տեղի է ունենում Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը,
-
1:44 - 1:48կանանց մութ եւ վառ պատմությունները անհայտանում էին:
-
1:48 - 1:50Տղամարդկանց համար կանանց պատմությունները
-
1:50 - 1:52համարվում էին աննշան:
-
1:52 - 1:55Ես սկսեցի ավելի ուշադիր հետեւել
-
1:55 - 1:57Գազայում ապրող կանանց կյանքին:
-
1:57 - 2:00Իմ սեռի շնորհիվ ես կարող էի մուտք գործել
-
2:00 - 2:05մի աշխարհ ուր իմ գործընկերերի մուտքը արգելված էր:
-
2:05 - 2:07Բացի ակնհայտ ցավից եւ պայքարից
-
2:07 - 2:09այնտեղ առկա էր
-
2:09 - 2:12ծիծաղի եւ ձեռքբերումների չափաբաժին:
-
2:12 - 2:15Գազա քաղաքի ոստիկանության բաժնի դիմաց,
-
2:15 - 2:18Գազայում առաջին պատերազմի ժամանակ,
-
2:18 - 2:22Իսրայելի օդային հարձակումը կարողացավ կործանել բաժանմունքը
-
2:22 - 2:24եւ կոտրել իմ քիթը:
-
2:24 - 2:28Այդ պահին, ես միայն տեսնում էի սպիտակ, վառ սպիտակ,
-
2:28 - 2:31այս տիպի լույսեր:
-
2:31 - 2:34Մտածեցի կամ կուրացել եմ
-
2:34 - 2:37կամ դրախտում եմ:
-
2:37 - 2:40Երբ կարողացա բացել աչքերս
-
2:40 - 2:45ես վավերագրեցի այս պահը:
-
2:45 - 2:47Մոհամեդ Խադերը՝ պաղեստինցի աշխատողը
-
2:47 - 2:50ով անց էր կացրել 20 տարի Իսրայելում,
-
2:50 - 2:52որպես իր կենսաթոշակային ծրագիր
-
2:52 - 2:55որոշեց կառուցել չորս հարկանի տուն,
-
2:55 - 3:00որը մարտական առաջին գիծի հարևանությամբ դարձավ,
-
3:00 - 3:03եւ նրա տունը հավասարեցվեց հողին:
-
3:03 - 3:07Մնացել էին միայն նրա աղավնիները,
-
3:07 - 3:10ջակուզին, եւ մի լոգարան,
-
3:10 - 3:12որը նա բերել էր Թել Ավիվից:
-
3:12 - 3:14Մոհամեդը լոգարանը դրեց
-
3:14 - 3:16որմաքարի վրա
-
3:16 - 3:18եւ սկսեց ամեն առավոտ
-
3:18 - 3:22երեխաներին լոգանք տալ:
-
3:22 - 3:25Իմ աշխատանքը ոչ թե կայանում էր պատերազմի սպիները քողարկելու մեջ
-
3:25 - 3:27այլ ամբողջությամբ ցուցադրելու
-
3:27 - 3:29Գազայի բնակիչների անտեսանելի պատմությունները:
-
3:29 - 3:31Որպես պաղեստինցի կին ֆոտոնկարիչ,
-
3:31 - 3:34պայքարի ճանապարհը, գոյատեւումը եւ առօրյա կյանքը
-
3:34 - 3:39ոգեշնչեցին ինձ հաղթահարել համայնքի արգելքները
-
3:39 - 3:42եւ տեսնել պատերազմի մեկ այլ մասը եւ նրա հետեւանքները:
-
3:42 - 3:47Ես դարձա վկա իմ ընտրությամբ՝
-
3:47 - 3:51փախչելու կամ մնալու:
-
3:51 - 3:55Շնորհակալ եմ:
-
3:55 - 3:57(Ծափահարություններ)
- Title:
- Քաջություն պատմելու թաքնված պատմությունը
- Speaker:
- Էման Մոհամմեդ
- Description:
-
Էման Մոհամմեդը Գազայում գտնվող շատ քիչ կին ֆոտոլրագրողներից է: Անկախ բացահայտ խտրականության բազմաթիվ տղամարդ գործընկերների կողմից, նրա տրված էր աննախադեպ հասանելիություն աենպիսի ոլորտներում որտեղ տղամարդկանց մուտքը արգելված է: Այս կարճ, տեսողական ներկայացումում, նա քննադատում է իր համայնքի գենդերային նորմերը ի լույս բերելով թաքնված պատմությունները:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 04:12
Kristine Sargsyan approved Armenian subtitles for The courage to tell a hidden story | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for The courage to tell a hidden story | ||
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for The courage to tell a hidden story | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for The courage to tell a hidden story | ||
Kristine Sargsyan edited Armenian subtitles for The courage to tell a hidden story | ||
Ani Hakobyan edited Armenian subtitles for The courage to tell a hidden story | ||
Ani Hakobyan edited Armenian subtitles for The courage to tell a hidden story | ||
Ani Hakobyan edited Armenian subtitles for The courage to tell a hidden story |