-
Ուրեմն, հիմա կը սկսինք, եթէ ջարդ, քու ընտանիքիդ
-
պատմութիւնը արդէն մինչեւ...
-
- Օքէյ, նախահայրերս, պապիկն ու տատիկը, ուրեմն, 1915 թուականին
-
իմ նախահայրերս, մօրս կողմէն եկած եմ Մարաշէն
-
հօրս կողմէն եկած եմ Պուրսայէն, բայց հայրս, մայրս
-
ծնած են, ապրած են Հալէպում, ես ալ նոյնպէս
-
Հալէպ քաղաքին մէջ ծնած եմ, այդտեղ դպրոց գացեր եմ
-
մանկութիւնս բոլոր Հալէպի մէջ անցուցեր եմ,
-
դպրոց գացեր եմ Հալէպ, ունեցեր եմ միջավայր
-
եղեր եմ հայերէն լէզուի ուսուցչուհի:
-
Ուրեմն, ընկերներս բոլորը թողեր եմ իմ միջավայրը
-
ու եկեր եմ Երեւան:
-
Պատմութիւններ գիտես` ինչպէ՞ս քու մեծ հայրիկները,
-
մեծ մայրիկները ինչպէ՞ս Թուրքիա, Սուրիա եկած են:
-
Ինչպէ՞ս, շատ յստակ չէ, Մարաշէն եկողները
-
1915 թուականին գաղթականներու խումբին հետ
-
միացեր են, եկեր են, հասեր են Հալէպի որբանոցը:
-
Հալէպի որբանոցին մէջ, ուրեմն, իմ մեծ մօրս հետ
-
ծանօթացուցեր են, մեծ հօրս հետ ծանօթացուցեր են
-
եւ ամուսնացեր են իրենք, հօրս կողմէ նորէն այդպէս
-
որբանոցի երեխաներ, զաւակներ եղեր են, նորէն
-
որբանոցի կողմէն ծանօթացուցեր են իրենց զոյգերուն
-
եւ ամուսնացեր են այդ պայմաններով:
-
Գիտես ի՞նչ կ'աշխատէին, իր գործերը:
-
Ես չեմ գիտեր շատ, աւելի նախնիները չեմ իմանում
-
ի՞նչ կ'աշխատէին, բայց ընդհանրապէս հօրս կողմէ
-
հողեր ունեցեր են, կալուածներ ունեցեր են
-
հողագործութեամբ զբաղուեր են, մօրս կողմէն ինծի համար
-
մութ է, շատ հին սերունդ եղեր են, հեռու եղած են
-
ինծի համար մութ է, որ ի՞նչ աշխատեր են,
-
մեծ հայրս նորէն արհեստաւոր եղած է` մէքանիք
-
Ուրիշ ի՞նչ ասեմ:
-
Եւ գիտես` ինչպէ՞ս էր, որ նոր կեանք պետք է սկսին
-
Հալէպի մէջ, Ցեղասպանութիւնին վերջ գիտես ի՞նչ դժուարութիւններ...
- Այո, անշուշտ է
-
ցեղասպանութենէն վերջ ունեցեր են իրենց
-
դժուարութիւնները, նախ, ապրեր են թիթեղեայ տուներու մէջ
-
եւ կոչուեր է թիթեղեայ տուներ հայերու, թիթեղեայ
-
տուներ կոչուեր է` արաբերենով ըսեմ «պարրաքադ ըլ արման»:
-
Յետոյ հայերը իրենք կառուցեր են, իրենց տուները ունեցեր են,
-
արդէն իրենց կեանքը դէպի առաջ յառաջացուցեր են, բայց արդէն
-
հազիւ մենք եկեր ենք Հալէպ կամ ըսեմ` Սիրիա ընդհանուր,
-
ըսեմ, ունեցեր ենք մեր եկեղեցիները, եկեղեցիներուն
-
կողքին անպայման ունեցեր ենք դպրոցներ,
-
թեկուզ տարրական դպրոցներ սկիզբը ունեցեր ենք:
-
Ժողովուրդը բոլոր թրքախօս եղած են, 500 տարի խօսեր են պարտադիր
-
թրքերէն, բայց որ, երբ Հալէպ եկած են դպրոցներու,
-
դպրոցներու միջոցով կրկին նոր սերունդը հայացուցին,
-
հայերէն սորվեցուցին սերունդէ սերունդ, մենք ալ
-
հայացանք, արդէն հայերէն կը խօսինք, հայկական
-
դպրոցներ ունինք, մինչեւ երկրորդական դպրոց ունինք հայերէնով:
-
Եւ Հալէպի մէջ ինչպէ՞ս Ցեղասպանութիւնը եւ ապրիլ 24-ը կը յիշէք:
-
Ուրեմն, ապրիլ 24-ին առաւոտը կ'երթանք գերեզմանները,
-
այդտեղ մատուռի շուրջ կը հաւաքուէինք աղօթքով,
-
յետոյ մոմավառութեամբ, այդ շրջանին մի քանի օր ակումբներէն
-
ներս, հայկական ակումբներուն ներս դասախօսութիւններ
-
տեղի կ'ունենան, որպէսզի սերունդէ սերունդ շարունակենք
-
յիշենք, չմոռնանք, որովհետեւ հայապահպանման հարց ունինք մենք,
-
միայն ապրիլ 24-ի, արցունքի հարց չէ,
-
մենք կը նեղուինք, կը յուզուինք, ճիշդ է մեր, մեզի
-
պատահածներով, բայց որ վերածնուած ազգ ենք,
-
մենք տակաւին կ'ապրինք, մենք տակաւին կանք:
-
Ինչ, որ ըսուած է, որ պիտի սպանեն մինչեւ վերջին հայը
-
եւ պիտի մնայ 1 հայ, այդ ալ պիտի դնեն թանգարան,
-
այդ մէկը չյաջողեցան իրենք, որովհետեւ իրենք չի
-
յաջողեցան այդ մէկը ընելու, ուրեմն մեզի համար
-
ապրիլ 24-ը, ճի՛շտ է` սուգ է, բայց միեւնոյն ատեն
-
գոյատեւման յաղթանակը ունինք, որ մենք դեռ ներկայ ենք,
-
դեռ կանք, դեռ պահանջք ունինք, յատուցում կ'ուզենք,
-
այսինքն` չենք քնած, արթուն ենք սերունդէ սերունդ,
-
կը պատրաստենք մեր միութիւններու միջոցով, հայ ոգիով
-
մեծցող, հայ հոգիով մեծցող սերունդ կը պատրաստենք:
-
Իսկ հիմա քու մանկութիւնդ քիչ մը...
- Իմ մանկութիւնս շա՛տ ուրախ...
-
Ո՞ր շրջանին մէջ:
- Հալէպ, Հալէպ, Հալէպ:
-
Հալէպ ծնած եմ:
-
Ո՞ր թաղամասը:
- Սուլէյմանիէ թաղամասը:
-
Հալէպ ծներ, մեծցէր եմ, նոյն իմ տանս մէջ, տունս տակաւին կայ,
-
բարեբախտաբար, ուրախ մանկութիւն ունեցեր եմ,
-
շատ ուրախ, միշտ լաւ կեանք ունեցեր եմ, միշտ:
-
Եւ ո՞ր դպրոց գացեր եք:
-
Լազար Նաճարեան դպրոց գացեր եմ, այդտեղ յաճախեր եմ,
-
1984-ի շրջանաւարտ եմ,
-
միութիւնները, որպէս ակումբ, միութիւն` ես չեմ ուզեր զատողութիւն դնել,
-
տարբերութիւն դնել, բոլոր միութիւններն ալ իրենց
-
գործերը կը կատարեն, ամէն մէկը իր ձեւով, իր սկզբունքներով,
-
բայց բոլորին նպատակը հայապահպանման հարցն է
-
սփիւռքի մէջ, թատրոններու կ'երթայինք մենք ընտանիքով
-
չ'ունինք այդ բարդոյթը, որ նախընտրենք որոշ ուղղութիւն մը, միւսը
-
արհամարհենք ու չ'երթանք, չէ՛, բոլորն ալ թատրոններու
-
կամ գրական երեկոներ, որ ինչ, որ կը պատրաստուէինք,
-
բոլորին ալ ընդհանրապէս ներկայ գտնուեր ենք:
-
Ես սկաուտական շարքերուն մէջ ծառայեր եմ, մի քանի
-
տարի կարճ ժամանակով, կեանքիս գեղեցիկ տարիներէն մէկն էր:
-
Եւ մինչեւ ե՞րբ դպրոց գացիր:
-
'84 թուականին շրջանաւարտ էի high school (աւագ դպրոց)
-
Եւ վերջը ըսիր...
- Յետոյ հայագիտական ըրած եմ:
-
Համալսարա՞ն:
- Հայագիտական այդտեղ,
-
համազգայինը հայագիտականի մասնաճիւղ բացած էր,
-
եւ աւելի առաջ, շատ-շատ առաջ British Council գացեր եմ:
-
Եւ վերջը ի՞նչ գործ կ'ընէիր:
- Հայերէն լէզուի ուսուցչուհի եղեր եմ:
-
Եւ երբ, որ հայերէնի ուսուցչուհի էիր, կը զգայի՞ր, որ
-
քու պարտականութիւնդ...
- Պատասխանատուութիւնս, այո,
-
Որ պզտիկներու հայ լեզու եւ հայ մշակույթը սորվեցնել:
- Այո՛, ճիշդ ատ է,
-
մշակույթը կարեւոր է, ոչ թէ միայն հայերէն,
-
հայերէն դասաւանդելը սփիւռքի մէջ, մեծ-մեծ
-
պատասխանատուութիւն է, միայն հայերէն գրել կարդալը չէ՛,
-
որ պիտի սորվեցնես, կամ քերականութիւնը
-
կամ գրականութիւնը, պիտի ծանօթացնես ազգին արժէքները:
-
Ազգին արժէքաւոր եզակի անձերուն, որպէսզի ինքը
-
հպարտանայ, զգայ պատկանելիութիւնը, ճանչնայ
-
մէկը, որ իրեն հարցնէ «Դուն ո՞վ ես», ըսէ «Ես հայ եմ»:
-
լաւ, հայը ո՞վ է, ինչպէս կը կարենայ ըսել, որ
-
հայը այն ազգն է, որ ապրած է Տիգրան Մեծի օրով,
-
շատ աւելի առաջ հզօր պետութիւն եղեր ենք, որ Ծովից Ծովով
-
ունեցեր ենք Վիկտոր Համբարձումեանի պէս եզակի
-
անձնաւորութիւններ, Արամ Խաչատուրեանի պէս
-
ուրիշ շատ անձնաւորութիւն, որ մէկ-մէկ հաշուելու
-
համրելու ըլլանք, մեր ֆետայիներու կեանքով, կենսագրութիւնով
-
պէտք է մենք հպարտանանք, սրանք բոլորը պէտք է
-
ծանօթացնենք նոր սերունդին, որ ինքը իմանայ որ հայը ո՞վ է
-
ճանչնայ հայը ո՞վ է, եւ ինք այդ պատկանելիութեան
-
զգացումը ունենայ, միայն հայերէնը խօսելով չի՛ բաւեր:
-
Եւ դուն ուսուցչիչ ո՞ր դպրոցի մէջ...
- Զուարդնոց վարժարան:
-
Եւ կը զգայի՞ր, որ աշակերտները հետագրգրուած են:
-
Ուսուցչուհին ինքը հետաքրքրութիւնը ստեղծէ,
-
գրական նիւթերը ընդհանրապէս չոր նիւթեր են
-
այդպէս կ'ըսեն, բայց այդպէս չէ՛, եթէ ուսուցչուհին
-
կարենայ ինչ-որ մշակութային երանգներ մտցնէ,
-
մանաւանդ մեր մշակույթը շատ գեղեցիկ է կրնաս աւելի
-
հետաքրքիր դարձնել, աւելի աշակերտները առարկային
-
կապել, այդ բոլոր աշխանաքը ըրի, չեմ գիտեր ո՞րքան կրցայ յաջողիլ,
-
ափսոս, որ երկար չեմ աշխատած, միայն 10 տարի:
-
Աւելի առաջ անգլերէնի ասպարէզով աշխատեր եմ ոչ-հայերու հետ
-
Եւ երբ, որ հայերէն լեզուի ուսուցչուհի էիր, կը զգայի՞ր, որ
-
Սուրիայի մէջ ազատ էիր, որ որեւէ մէկ բանի ըսել...
- Այո՛:
-
դպրոցի մէջ, կամ պետութիւնը ըսաւ «Ասի չես կրնար»
-
«Ասի կրնաս», ինչպէ՞ս էր:
-
Մեզի արտօնութիւն տրուած է շաբաթը 4 ժամ հայերէն լեզուն դասաւանդել
-
հայկական դպրոցներէն ներս եւ 2 ժամ ալ կրօնի դաս
-
եւ մենք ազատ էինք, մեր դասագիրքերը ունէինք հայերէնով,
-
կրօնի դասագիրքեր ունէինք հայերէնով նորէն, ոչ մէկ
-
կաշկանդում չկայ, մենք շատ ազատ եղեր ենք, նոյնիսկ
-
ունեցեր ենք մեր մամուլը, մեր թերթը մեր, մենք հայերէնով
-
գիրքեր կը տպէինք, տպելու արտօնութիւն կը ստանայինք
-
սուրիական կառավարութենէն եւ շատ հեշտութեամբ:
-
Մինչեւ այն ատեն, որ չես սխալվիր, պետութեան դէմ
-
բան մը չես ուղղեր կամ կրօնքի դէմ, արդէն ինքնոյն հայ ըլլալդ
-
մեծ յատկութիւն էր Սիրիայի մէջ, փոքրամասնութեան մէջը
-
մենք ամէնաշատ իրաւունքներ ստացեր էինք, բոլորը
-
հաւասար էին, մինչ այդ, բոլորը հաւասար էին, արաբը, հայը
-
ասորին, քիւրտը, բոլորը հաւասար իրաւունքներ ունէին,
-
բայց մենք, ուրիշ փոքրամասնութիւններուն նայելով`
-
մենք դպրոցներ ունէինք, մամուլ ունէինք, թատերական
-
սրահներ ունէինք, սկաուտական շարքեր ունէինք,
-
բոլոր իրաւունքները ստացած էինք, ոչ մէկ ատեն
-
տարբերութիւն, զատողութիւն կամ դժուարութիւն
-
չզգացինք պետութեան կողմէն, ոչ առաջուայ
-
նախագահին օրով, ոչ ալ ներկայի:
-
Կը զգա՞յիր դժուարութիւններ, ըսիր, որ դժուարութիւն
-
չի կար պետութիւնէն, բայց մարդերէ՞ն:
-
Ժողովու՞րդը:
- Հա՛:
-
Չէ՛, շատ յարգանքով էին մեզի նկատմամբ, արաբ
-
ժողովուրդը մեզ նկատմամբ շատ յարգանքով
-
եղած են, մենք ունեցեր ենք, բոլորս ալ ընկերութիւններ
-
ունեցեր ենք, լաւ ընկերներ, անկեղծ ընկերներ
-
ունեցեր ենք, ո՛չ մէկ ատեն մեզի չեն ըսած «Դուք հայ եք»
-
«Ի՞նչու այստեղ կ'ապրիք, գացէ՛ք Հայաստան»:
-
Ոչ մէկ ատեն չեն ըսած, ընդհակառակը, իրենք մեզմով
-
ուրախ էին, մեր արաբական այդ միջավայրը միշտ յարգանք
-
ցոյց տուած է հայերու նկատմամբ:
-
Բայց դեռ տարբերութիւններ կան քու շփումները
-
հայերուն հետ եւ ոչ-հայերուն հետ, տարբե՞ր էր:
-
Տարբերութիւն, որպէս սուրիացի` բոլորը մէկ են,
-
տարբերութիւն չի կրնար ըլլալ, որպէս սուրիական
-
մշակոյթ` բոլորս հաւասար, բոլորս նոյնիսկ չէինք նկատած, որ
-
ո՞վ, ի՞նչ է, բայց որ կրօնական առիթները, որ կ'ըլլան, անշուշտ է
-
մեր կրօնական այդ առիթները, որ Զատիկն է, այդ տօնական
-
օրերը մենք կը զգանք, որ մենք անշուշտ քրիստոնեայ ենք,
-
տարբեր կը նշենք, բայց ընդհանուր, ընդհանուր
-
ձեւով մենք մէկ էինք, տարբերութիւն չի կար մեր մէջ,
-
հակառակը, կ'երթայինք, կու գայինք, կ'այցելէինք իրարու,
-
իրենք կ'այցելէին մեր տօնական օրերուն, մենք իրենց կ'այցելէինք,
-
կը շնորհաւորէինք, չենք զգացած տարբերութիւնը
-
Եւ երբ, որ մեծցար, գործէն զատ ի՞նչ կ'ընէիր կեանքիդ մէջ:
-
Ուժեղ ընկերային կեանք ունէի, ուժեղ ընկերային կեանք:
-
Ես կը սիրեմ ընկերներ, ընկերուհիներ, եղբօրս հետ շատ
-
մը տեղեր գացեր, պտտեր ենք հնութեան տեղեր, ամրոցներ կամ,
-
Սիրիա հարուստ երկիր է իր հնութեամբ, եթէ լսած եք
-
Բալմէրա քաղաքը, արդէն Բալմէրան շատ նշանաւոր է,
-
հնութեան տեղերը շատ պտտած ենք եղբօրս հետ:
-
Ուրիշ բան մը կ'ուզէ՞ս բացատրել քու կեանքիդ պատերազմէն առաջ:
-
Սիրիա, պատերազմէն առաջ ես մասնաւոր բան մը չունիմ ըսելու,
-
արդէն ըսի ամէն ինչ, որ ինչպիսի կեանք ապրեր ենք,
-
շատ լաւ ապրեր ենք, ուրախ անցուցեր ենք
-
դժուարութիւններ, ընդհանրապէս, դժուարութիւն ըսելով
-
չենք կրնար ըսել, կեանքի նորմալ դժուարութիւններն էին,
-
յաղթահարեր ենք, մինչեւ պատերազմը շատ լաւ էր:
-
Պատերազմէն վերջ ամէն ինչ փոխուեցաւ:
-
2011ի առաջ նշաններ կա՞ն, որ պատերազմ պիտի ըլլայ:
-
Ընդհանրապէս կ'ըլլան նշաններ, դէպքեր կամ որոշ
-
պետութիւններ, օրինակ, կը սպառնան:
-
Մենք միշտ արեւելեան երկիրները եղած են
-
այդ վտանգի տակ, որ միշտ պատերազմի վախը եղած է,
-
բայց յստակօրէն մինչեւ վերջին վայրկեան չես կրնար
-
գիտնալ, որ անպայման պիտի պատերազմ ըլլայ, դեռեւս
-
ձեւով մը կը համաձայնին, այդ ձեւով կը համոզուիս
-
միշտ յոյս ունիս, որ չ'ըլլար պատերազմը:
-
Եւ ե՞րբ տեսար, ե՞րբ կը զգայիր պատերազմը սկսաւ
-
Հալէպի մէջ, առաջին բաները ի՞նչ էին:
-
Նախ ծայրամասերն էին, ձայները կը լսէինք,
-
արդէն ես եկայ Հայաստան, եկայ պտտելու 2 ամիս,
-
պիտի վերադառնայի Հալէպ, իրենք եկան Հալէպը գրաւեցին,
-
մնացի շրջան մը, Հալէպէն շատերը եկան
-
2012 թուականին էր եկան սեպտեմբերին, օգոստոսին:
-
Այս շրջաններն էին արդէն, ես ալ մնացի, յետոյ կրկին
-
վերադարձողներ եղան, Նոր տարիին ես ալ վերադարձայ,
-
6 ամիսով մնացի, յետոյ ետ դարձայ, 2013 թուականին
-
յունիսին ետ վերադարձայ Հայաստան, արդէն եկայ այստեղ:
-
Եւ երբ, որ կը ճամբորդէիր Սուրիա դէպի Հայաստան...
- Հա՛:
-
Ինչպէ՞ս էր ճամբան:
-
Առաջին անգամ ինքնաթիռով եկայ, ինքնաթիռով ալ
-
վերադարձայ, բայց 2-րդ գալս անձնական ինքնաշարժով
-
եկանք, անձնական միջոցներով թրքական սահմանէն
-
անցանք Վրաստան, յետոյ Հայաստան:
-
Դժու՞ար էր:
- Դժուարութիւն անշուշտ պիտ ըլլար,
-
պիտ ըլլար դժուարութիւն, յայտնի էր, անօրէն ձեւով
-
ելած ենք, դժուարութիւն պիտ ըլլար:
-
Եւ այդ 6 ամիսները, որ ետ գնացիր
- Այո:
-
Հալէպ, վիճակը ինչպէ՞ս էր:
- Շատ վատ էր:
-
Շատ վատ էր, հոսանք չկար, ջուր չկար,
-
չէ՛, ջուր կար, ներողութիւն, սկիզբը, յետոյ միշտ
-
մահուան վախը կար, մահուան վախը, չէ՛, աւելի
-
մեռնելու ձեւը, որ այդքան վայրենի, այդքան Youtube-ի մէջ
-
ինչեր նկարահաներ, դրեր էին, մահէն աւելի մեռնելու ձեւը
-
կը վախնայիր, անընդհատ իրենց ձայները կը լսէիր
-
ռմբակոծումը, գիշերով աւելի կ'ուժեղանար, ցերեկը
-
մի քիչ աւելի թեթեւ:
-
Եւ ի՞նչու համար ետ...
- Կեանքի ապահովութեան համար դարձանք:
-
կեանքի ապահովութեան համար դարձայ Հայաստան:
-
Ի՞նչու համար Հայաստանէն ետ գացիր Սուրիա:
-
Գացի Սուրիա, որովհետեւ եղբայրս այն ատեն Սուրիա էր,
-
եւ Նոր տարի պիտի անցնէր, է՛ մէկը չ'ունինք մենք,
-
չեմ ուզեր, չ'ուզեցի եղբայրս մնայ մինակ, ես այստեղէն
-
գայ այդ տեղ, ռիսք ըրի, չ'ուզեցի, աշխարհի վրայ միայն ես
-
կամ իրեն համար, ինքն ալ ինծի համար, այդպէս գացի,
-
յետոյ ալ միասին վերադարձանք արդէն:
-
Եւ միւս ընտանիքները Հալէ՞պ մնացէր են:
-
Հայր, մայր չ'ունիմ, ուրիշ հարազատ, հայրս, մայրս չկան,
-
արդէն մահացեր են, եղբայրս ալ... մայրս պատերազմի սկիզբը,
-
ոչ պատերազմի պատճառով, հիւանդութեան պատճառով,
-
բայց հայրս շատ աւելի շուտ մահացեր է:
-
Եւ առաջին անգամ, որ Հայաստան գնաց ատի քո առաջին
-
անգամ կեանքիդ մէջ, որ Հայաստան...
-
Չէ՛, 2004 թուականին եկած էի ուսուցչուհիներու հետ
-
վերապատրաստման եկած էի, 1 ամիս արդէն սիրահարուեր էի
-
Հայաստանի, հոգիս մնացեր էր այստեղ, շատ կ'ուզէի ապրիլ
-
Հայաստան, միշտ ալ որոշեր էինք, որ անպայման
-
ընտանիքով, այսինքն` եղբայրս, որ այն ատեն կու գար`
-
որպէս սբոսաշրջիկ կու գար Հայաստան, միշտ կ'որոշէր, որ
-
կը տեղափոխուինք յետոյ ետ կը վերադառնանք, կ'ըսէր
-
դժուար է այդտեղ, մեր գործը Հալէպ աւելի կարգին է, բայց եկանք:
-
Եւ այդ 2012 թուականը, որ եկած եք...
- Եւ վերջին գալս` 2013:
-
Բայց առաջինը` 2012...
- 2012 թուական:
-
Այդ ժամանակ...
-Առաջին-առաջինը 2004:
-
Երկրո՞րդը:
- 2012 թուական:
-
Ինչպէ՞ս էր, որ...
- Տարբերութի՞ւնը:
-
Ո՛չ, ինչպէ՞ս կը զգայիր Հայաստանի մէջ, կեանքը ինչպէ՞ս էր
-
դժուարութիւնները ի՞նչ էին:
-
2012-ի՞ն:
- Այո՛:
-
2004-ի՞ն այսինքն` տարբերութիւնը ի՞նչ էր:
- Չէ՛, չէ՛, ո՛չ տարբեր:
-
Միայն երբ, որ 2012 ըսիր, որ պտոյտի եկար:
- Այո՛:
-
Բայց վերջը մնացիր:
- Հա՛
-
Այդ ժամանակ ինչպէ՞ս էր:
-
Ապրիլը ուրիշ տեսակ բան է, բայց որպէս սբոսաշրջիկ`
-
տարբեր է, ապրելու շատ դժուար է, Հայաստան լաւ գործ
-
պիտ ունենաս անպայման:
-
Եւ երբ, որ մտածեցիր, որ պտոյտի եկար, բայց հիմա պիտի
-
մնամ, մէկը քեզի օգնե՞ց, որ գիտե՞ս ուր կ'ապէիր կամ...
- Ես...
-
Ինչպէ՞ս գործ ընել...
- Չէ՛, որոշ ինչպէ՞ս օգնէին:
-
Ես Էջմիածին կը մնայի, շատ լաւ էր ժողովուրդը, միշտ
-
ունեցեր եմ հարեւաններ, դրացիներ, որ հազիւ փոխադրուեր
-
եմ տուն մը, եկած են, միշտ հարցուցեր են` ինչի՛ պէտք ունիս:
-
Եթէ որ ըսէի` այո պէտք ունիմ, միշտ առաջարկեր են կաթսա,
-
վերմակ, բարձ, հագուելիք, եթէ ըսէի` այո պէտք ունիմ,
-
կ'երեւի ես սենեակներով կաթսաներ կ'ունենայի, վերմակներ
-
կ'ունենայի, միշտ ժողովուրդին առաջարկ եղեր է,
-
օգնութեան առաջարկ միշտ լաւ վերաբերմունք տեսած եմ:
-
Օգնութիւն` որպէս ստացեր եմ Առաքելութիւն Հայաստանէն,
-
տան վարձքը վճառեր են ինծի համար,
-
ուրիշ Կարմիր խաչէն գիրքեր ստացեր եմ ` օգնութիւն
-
որպէս, հա՛, կարժէ նշելը:
-
Եւ ունինք ՄԱԿ-ը` Միացեալ ազգերու կազմակերպութիւնը,
-
նորէն ինքը արդէն ձեռք երկարած է, օգնած է միշտ մեզի,
-
սուրիական կեդրոններ ալ ունինք` ԱԿՄԱ-ն, սնունդ կը բաժնէ
-
մեզի, 3 ամիս-4 ամիս անգամ մը լաւ ձեւով:
-
Ունինք բարեգործականը, Քանաքեր մէկը, հիմա ներկայիս
-
անվճար բժշկութիւն մեզի յատկացուցած է,
-
բժիշկները անվճար կ'աշխատին մեզի համար,
-
սուրիացի բժիշկներ են, պետութիւնն ալ արդէն ուսումը
-
անվճար ըրած է, բոլիքլինիքան անվճար ըրած է,
-
իր կարելիութեան սահմաններուն մէջ մեզի կ'օգնէ:
-
Եւ այս առաջին անգամը որ, որչա՞փ առաջին, երկրորդը...
-
կ'աշխատէի՞ր այդ ժամանակ:
- Ո՞րտեղ:
-
Այստեղ:
- Այստեղ ես անձնական դասեր տուեր եմ տան մէջը,
-
պարապեր եմ, հայաստանեաց լէզուն պարապել կ'ըսեն:
-
Ուրեմն, անձնական դասեր տուած եմ երեխաներուն,
-
այդ ձեւով ալ կրցեր եմ ապրիլ:
-
Եւ երրորդ անգամ...
- Չէ՛, վերջին գալուս անձնական դասեր սկսերեմ տալու,
-
բայց որ եկած էի` որպէս զբօսաշրջիկ, ո՛չ, պտտեր էի:
-
2014-ի թուականին, այդ երրորդ անգամ, որ եկար,
-
ո՞ւր կ'ապէիր, հիմա ալ ո՞ւր կ'ապրիս:
-
Ես ընդհանրապէս Էջմիածին ապրեցայ, եկայ Երեւան,
-
տան վարձք վճարեցի, յետոյ ետ չկրցայ շարունակել,
-
երբ, որ դադարեցուցին տան վարձքը, որովհետեւ Երեւան
-
դժուար է գոյատեւել, ետ վերադարձայ Էջմիածին:
-
Այդտեղ օգնեցին ինծի նորէն Առաքելութիւն Հայաստանը
-
օգնեց, ՄԱԿ-ը տան վարձք վճառեց, յետոյ իմ կեանքի
-
երազս էր Երեւան ապրիլ, Երեւան ալ աւելի առիթը կայ
-
աշխատանք գտնելու, կրկին դիմեցի Առաքելութիւն
-
Հայաստանին եւ ՄԱԿ-ին, ինծի սոցիալական տուն
-
յատկացուցին, սենեակ մը, հիմա ներկայիս մէկուկէս տարի է
-
այստեղ կ'ապրիմ:
-
Եւ դուն ալ հոս կ'ապրիս եւ կ'աշխատիս Առաքելութեան հետ կամ...
-
Ես հիմա պարապմունքներ ալ ունիմ, երեխեքի հետ կը պարապեմ:
-
Ասի անգլերէն դաս տալով, երբեմն ալ հայերէն,
-
որովհետեւ արեւմտահայերէնինը արեւելահայերէն շատ
-
դիւրին է, շատ աւելի դիւրին է քերականութիւնը եւ այլն,
-
ուղղագրութիւնը աւելի դիւրին է:
-
Եւ այս նոր տունը Առաքելութեան...
- Այո՛, սոցտունը:
-
Ինչպէ՞ս է կեանքը այնտեղ:
-
Սոցիալական տունը 5 դրացիներով կ'ապրինք, 5 հարեւան,
-
5 տուն է, միասին բոլորս մէկ տեղ կ'ապրինք, միակ բրոպլէմ
-
ունինք` ձմեռուայ խնդիրը, տան ջերացումը անցեալ տարի
-
անցեալ տարի մենք չ'ունեցանք բաղնիք լողանալու,
-
ո՛չ ալ լուացք ընելու պայմաններ չունէինք, հազիւ կաթիլ մը
-
ջուր կաթեր գետինը, արդէն վախնալիք էր, կը սահէին մէջը,
-
մեծեր ալ կան, ուրեմն, այս սոցիալական տունը` շէնքը
-
ՄԱԿ-ը յատկացուցեր է դրամ` նորոգութեան դրամը,
-
նորոգութիւններ եղած են, բայց որ որոշ պատճառներով
-
չէ շարունակուած, կ'երեւի ամէն ինչ չեմ գիտեր ինչպէ՞ս,
-
ջեռուցման հարց շատ կարեւոր է ձմեռը, այդ մէկը մենք
-
պէտքը ունինք, բայց ո՞վ, ինչպէ՞ս պիտ օգնէ մեզի, չեմ գիտեր:
-
Ի՞նչ կը կարծէս պետութիւնը կամ կազմակերպութիւնները
-
աւելի կրնան ընել, որ սուրիահայերուն օգնեն եւ աւելի
-
հանգիստ կեանք ունին այստեղ:
-
Պետութիւնը ինքը արդէն իր կարելիութիւնները կ'ընէ,
-
բայց որ իր կարողութեան սահմաններուն, սահմաններէն
-
ներս պիտի ըլլայ իր օգնութիւնը, բայց
-
կազմակերպութիւնները, որ օտար երկիրներու հետ,
-
բարերարներու հետ ինչ-որ կապեր ունին, կրնան աւելի
-
մեզի օգտակար դառնալ, ալ ո՞ր մէկ կազմակերպութիւնը,
-
ի՞նչ ձեւով, այդքանը իրենք գիտեն:
-
Կազմակերպութիւնները, կը կարծեմ, աւելի մեզի կրնան
-
օգնութեան ձեռք երկարել, եւ արդէն մէկ-մէկ ալ
-
ըրած են, ինչ-որ ՄԱԿ-ը, Կարմիր խաչը, ըրած են` այդ մէկը;
-
Եւ կը զգա՞յիր տեղացի Հայաստանցիներուն հետ, կը զգա՞յիր, որ
-
welcomed (մերուած) կը զգայի՞ր կամ շատ մշակույթի...
-
Հակառակը, ես աւելի արդէն հոգեկանով պատրաստուած եմ
-
շատ շուտուանից, որ Հայաստան կ'ուզեմ ապրիլ, եւ արդէն
-
Հայաստանի ժողովուրդը օտար չէ այդքան
-
հալէպահայերուն համար, եկած են Հալէպ, տեսած ենք,
-
ծանօթ ենք իրենց, եւ մենք օտար չենք, մեզի համար օտար չէ,
-
աւելի ճիշդը մշակոյթը` հայկական մշակոյթը,
-
պզտիկ տարբերութիւններ կրնան ըլլալ, որ սփիւռքի
-
մշակոյթը քիչ մը կ'ազդուի իր ապրած երկիրէն, այստեղը
-
զուտ հայկական մշակոյթ է, ամէն ինչ ալ շատ գեղեցիկ է,
-
յաճելի է, շատ տարբերութիւն չկայ, շուտ ընտելացայ,
-
շուտ ընդունեցի իրենց ամէն ձեւով, իրենց խոհանոցով,
-
իրենց մտածելակերպով, այդքան ալ դժուար չէ:
-
Այդ պզտիկ մշակոյթի կամ լեզուի տարբերութիւնները ինչպէ՞ս
-
քու սուրիահայ մշակոյթը կը պահէ այստեղ:
-
Սուրիական մշակոյթը, նախ` արեւմտահայերէնը, ես
-
չեմ ուզեր արեւմտահայերէնը մոռնալ, կ'ուզէի
-
արեւելահայերէն ալ լաւ հնչել, բայց չեմ կրնար,
-
կրնամ խօսիլ, կարամ խօսել, բայց հնչելը դժուար է, մենք
-
Մեստրոպեան հնչիւնները կորսնցուցած ենք, ափսոս,
-
յետոյ որպէս սուրիական մշակոյթ` կրնանք գրեթէ նոյն
-
հայկական` որպէս մշակոյթ, սուրիահայ որպէս` ես կրնամ
-
ըսել` մեր մշակոյթը նոյն կը գոյատեւենք աստեղ,
-
նոյն ձեւերով, նոյն սովորութիւններով կը տեւենք, կը շարունակենք:
-
Ուրեմն, կը զգա՞ս, որ քու հայրենիքիդ մէջ կ'ապրիս, բայց
-
ասի նոյն հայրենիք չէ՞ որ քու մեծ հայրիկներդ, մեծ
-
մայրիկներդ փախած են, բայց դեռ կը զգա՞ս, որ այստեղ քու հայրենիքդ է:
-
Անշուշտ է` նոյնը պիտի չ'ըլլայ, 100 տարի առաջ
-
ուրիշ բան մըն էր, ինքը 100 տարի չէ, արդէն 5 տարի առաջ
-
ուրիշ տեսակ էր Հայաստանը, հիմա աւելի դժուար է կեանքը,
-
յետոյ երբ զբօսաշրջիկ` որպէս tourist ,զբօսաշրջիկ ես եկայ,
-
ուրիշ տեսակ էր իմ դիտանկիւնս, հիմա, որ կ'ապրիմ,
-
աւելի դժուար է, աւելի դժուարութիւնները տեսայ, բայց իմն է:
-
Ես իրն եմ, պատկանելիութեան զգացումս շատ յաճելի է,
-
արդէն պէտք է, որ ամէն հայ իր արմատները դնէ
-
հայրենիքի մէջ, ամէն անձ պէտք է իր հայրենիքի մէջ
-
իր արմատները դնէ, ուրիշին հողին վրայ, երբ ծառը
-
կը տնկես, այդ ծառին շուքին տակ երբեմն չես հասցներ
-
նստելու, պէտք է քու հողիդ վրայ այդ ծառը տնկես:
-
Ուրեմն կ'ուզե՞ս այստեղ մնալ կամ ետ վերադառնալ
-
Հալէպ կամ ուրիշ տեղ երթալ:
-
Կ'ուզեմ վերադառնալ Հալէպ` որպէս կարօտ իմ
-
ծննդավայրը, իմ միջավայրը, իմ թաղը եւ այլն, ես 46 տարի
-
այդտեղ ապրեր եմ` նախքան այստեղը գալս, անշուշտ է
-
յիշատակներս շատ են, կարօտն ալ բոլորին, ամէն ինչին,
-
բայց արդէն կ'ուզեմ ապրիլ, շարունակել Հայաստան:
-
Եւ ի՞նչ կը յուսաս գործիդ համար կամ անձնական:
- Անձնակա՞ն:
-
Եթէ լաւ աշխատանք չ'ըլլայ, ոչ մէկ յոյս չկայ:
-
Աշխատանք պիտի ըլլայ, որպէսզի, յոյսդ պիտի
-
չի կորսնցնես, արդէն կեանքի կառչելու համար
-
պիտի ստեղծես դուն յոյսը, բայց առանց աշխատանքի
-
ոչ մէկ բան չ'ըլլար:
-
Ի՞նչ տեսակ աշխատանք կ'ուզես:
- Ինչ, որ ըլլայ:
-
Աա Հայաստանն է, ամէն ինչ պիտի աշխատիս,
-
ինչ, որ ըլլայ պիտի աշխատիս:
-
Ըսիր, որ ընտանիք չ'ունիս Հալէպ, բարեկամներ ունի՞ս այնտեղ:
-
Չէ՛, ազգականներ չ'ունիմ ես,
-
ընկերներ ունիմ, ընկերուհիներ ունիմ, հարեւաններ ունիմ:
-
Դեռ հո՞ն են կա՞մ...
- Ընդհանրապէս, ընդհանրապէս անցան Եվրոպա,
-
մեկը չմնաց ընդհանրապէս:
-
Տունդ դեռ հո՞ն է:
- Դեռ կայ:
-
Մէկը կը նայի՞, որ լաւ է:
- Այո՛:
-
Ի՞նչ կապ կը տեսնեք 1915-ի եւ այսօրուան դէպքերուն միջեւ:
-
Հիմա մենք 1915 թուականին պարտաւորուեցանք,
-
տեղահանուեցանք, մեր կամքով չ'ելանք, մեր ծնողները`
-
նախահայրերը, աւելի ճիշդ, տեղահանուած
-
ժողովուրդ էին 1915 թուականին, իրենք ջարդով,
-
կոտորածով, մահով մի քանի հոգիներ հասան
-
ընտանիքներէն սուրիական հողի վրայ, բայց հիմա շատ
-
տարբեր է, մեզի ոչ մէկը չ'ըսաւ Սուրիայէն դուրս ելէք,
-
երբէ՛ք, մենք ելանք դուրս, ելլողները, տակաւին շատ
-
հայեր կան կ'ապրին Սուրիա, Հալէպ, մէնք դուրս ելանք
-
մենք, որ կրնայինք ելլել, յարմարութիւններ ունէինք ելլելու,
-
ուզեցինք ելլել, մեզմէ շատերը, որ եկած են Հայաստան,
-
եկան Հայաստան ժամանակաւոր, կը խաղաղէր
-
պատերազմը, ետ կը վերադառնանք, այդ նպատակով
-
եկած են, բայց հիմա ես ուրիշներուն անունով չեմ ուզեր
-
խօսիլ, բայց ընդհանրապէս անոնք, որոնք արդէն այստեղ
-
աշխատանք ունին, չեն դառնար, եթէ սովորեր են այստեղի
-
կեանքը, վարժուեցան այստեղի կեանքին, եւ եթէ
-
աշխատանք ունին, չեմ կարծեր, որ վերադառնան, քիչ մը
-
կասկածելի է, որ Հալէպը ըլլայ առաջուայ պէս, շատ
-
ժամանակ կ'ուզէ առաջուայ պէս ըլլայ, երկար ժամանակի
-
հարց է:
-
Դուն անձնական ի՞նչն է, որ քեզի այստեղ կը կապէ:
- Կը կապէ՞:
-
Անձնական.... մանկութենէն Հայաստանի սէր կար մեր
-
տան մէջ, դպրոցը, միութիւնները, այդտեղ
-
հայապահպանման հարցը կայ, միութիւնները,
-
դպրոցները, բոլոր այս հարցին շուրջ կ'աշխատին, ուրեմն,
-
մեր տան մէջ ալ հայրենասիրութիւնը շեշտուած էր,
-
միշտ «Հայաստան, Հայաստան» կը հոլովէր, յետոյ
-
2004-ին, որ եկայ արդէն Հայաստան` 1 ամիս, իմ հոգիս
-
մնաց աjստեղ, կ'ուզէի գալ, ապրիլ, բայց չէինք համարձակիլ,
-
աշխատանքի պատճառով համարձակութիւն չ'ունէինք
-
այդտեղ ամէն ինչ քանդէինք, ետ գայինք այստեղէն սկսէինք,
-
չէինք գիտեր` կը յաջողինք, չենք յաջողիր, արդէն ես
-
կ'ուզէի ապրիլ Հայաստան, հիմա ալ եկեր եմ:
-
Եթէ մարդը... ի՞նչ խորհուրդ կու տաս...
- Որո՞ւ խորհուրդ տալ էր ատի, սիրիահայերու՞:
-
Սուրիահայեր, որ նորից եկած են Հայաստան:
-
Նախ` ես իրաւունք չեմ տար ես ինծի մէկու մը խորհուրդ տալ,
-
որովհետև կեանքի ամէն մէկ դրուագը, ամէն մէկ
-
ժամանակը քեզի բան մը կը սորվեցնէ, կը տեսնես, որ դուն
-
դեռ շատ բան չես գիտեր, այնպէս, որ խորհուրդ տալ ինծի
-
իրաւունք չ'ինար մէկու մը, ամէն մարդ պիտի գիտնայ իրեն
-
ի՞նչ յարմար է, պիտի լաւ մտածէ, այդպէս քայլը առնէ, բայց
-
քիչ առաջ, որ ըսի` միշտ ամէն մարդու հայրենիքը իր
-
ապաստանը պետք է ըլլայ, իր վերջին կանգառը պետք է
-
ըլլայ, իր փարոսը պէտք է ըլլայ, պէտք չէ ուրիշ օտարի
-
ափերուն վրայ ապրիլ, միշտ քու հողիդ վրայ պիտ ապրիս
-
եկող սերունդը քու հողիդ` անձնական, քու իսկական
-
հայրենիքի հողիդ վրայ, դուն եկող սերունդը պիտի
-
դաստիարակես, այդ ծառը, որ քիչ առաջ յիշեցի քու
-
հայրենիքիդ հողի վրայ պիտի ցանես:
-
Շատ գեղեցիկ խորհուրդ էր:
-
Եթէ կրնաս քու մասին երկու բառով բացատրել...
- Ի՞մ մասին:
-
Ի՞նչ ես երկու բառով:
-
Ես հպարտ եմ, որ հայ եմ, թէկուզ դժուարութիւններու
-
մէջ եմ եւ չեմ գիտեր գալիք օրերը ի՞նչ կ'ըլլայ, բայց
-
ուրախ եմ, որ Հայաստան կ'ապրիմ եւ միշտ ալ այստեղ
-
կ'ուզեմ ապրիլ:
- Շատ լաւ:
-
Եւ շնորհակալ եմ, նախ` շնորհակալ եմ Հայաստանի
-
ժողովուրդին, որ միշտ ինծի մէջք կանգնեցան:
-
Ինպէ՞ս սուրիահայերը կրնան դրական ազդեցութիւն ձգել Հայաստանի վրայ:
-
Սիրիահայերը ի՞նչ օգուտ կրնան տալ Հայաստանի:
-
Ամէն անձ, որ կրնայ իր ձեռքէն որոշ արհեստ մը կամ
-
նորութիւն մը կրնայ ձեռք բերել կամ արհեստ ունի,
-
եւ եթէ որ պայմաններ ստեղծուին այդ անձին, կրնայ օգուտ
-
բերէ Հայաստանին, ինչո՞ւ չէ, բայց որ պայմանները պէտք է
-
ստեղծուին, առիթը պիտի տրուի, նիւթական պայմաններ
-
պիտի ըլլան առաջին հերթին, որպէսզի կարենաս դուն քու
-
իմացածներդ, գիտցածներդ աշխատիս, ուրիշներուն ալ
-
օգտակար դառնաս, օրինակ, եթէ մէկը անձնական
-
աշխատանք մը ունենայ, օրինակ, խանութ մը ունենայ,
-
ինքը մենակ պիտի չ'աշխատի, ուրիշ գործաւորներ ալ
-
պիտի ունենայ, ուրիշ ընտանիքներ ալ այդ խանութէն պիտի
-
օգտուին, ասի ամէնապզտիկ օգուտն է, դեռ կան, ուրիշ
-
օգուտներ ալ կան, որ արհեստաւոր, արուեստագէտներ,
-
օրինակ, կրնան ըլլալ, սիրիահայեր, որոշ
-
անձնաւորութիւններ, որ զարգացած, առաջացած կրնան,
-
եւ կան աշխատողներ հիմա, որ որոշ կեդրոններ
-
կ'աշխատին Մատենադարանին մէջ կամ ուրիշ տեղեր:
-
Չեմ ուզեր ուղղակի անուններ տալ, արդէն սիրիահայեր կան,
-
որ կ'աշխատին Հայաստանի մէջ, օգուտ կու տան Հայաստանի:
-
Եւ դուն ինչպէ՞ս նոր ընկերուհիներ, ընկերներ կամ յամայնք...
- Հա՛,
-
նոր ընկերային կեանք...
- Եւ սուրիահայերո՞ւն հետ կամ հայաստանցիներո՞ւ հետ:
-
Ընդհանրապէս հայաստանցիներ են միջավայրս, ես կը սիրեմ
-
նորութիւն, յետոյ արդէն հոգեկանով պատրաստ էի
-
ընդունիլ, ինչ, որ նորութիւն է իրենց հետաքրքրական է,
-
իրենց կեանքը, նոր բան մը, եւ այդքան ալ դժուար չէր
-
ընդունիլը, ինծի համար հաճելի էր, եւ արդէն ունիմ, հսկայ միջավայր ունիմ:
-
Ըսիք, որ Հայաստանը գրկաբաց ընդունեց ձեզի, ի՞նչպիսի օրինակներ կրնաք տալ:
-
Հայերը ինչպէ՞ս մեզի ընդունեցին այստեղ:
- Օրինակ, օրինակներ ունի՞ս:
-
Մեզի ինչպէ՞ս ընդունեցին:
-
Հա՛, քիչ առաջ, որ ըսի ինչպէ՞ս ժողովուրդը, հա՛:
-
Եթէ պատմութիւն կամ օրինակ ունիս:
-
Օրինակ` պատահեր է, որ ես թրանսբորդի մէջ նստած եմ,
-
տեղ մը պիտի երթամ, արդէն իմ խօսակցութիւնէս
-
գիտցեր են արեւմտահայերէն է, օրինակ, իրենք վճառած են այդ
-
100 դրամը, իրենք ուզած են բան մը ընել, պատահեր է, որ,
-
օրինակ, վարորդը չէ վերցուցած այդ 100 դրամը կամ
-
նոյնիսկ թաքսիի վարորդը նորէն ինծի զեղջ երած էր իր բաժինը,
-
որ կրնայ, սրանք լրիւ օտարներ են, իսկ դրացիներու
-
պարագային` հարեւաններու պարագային, քիչ առաջ, որ ըսի
-
հազիւ տուն մը փոխադրուէի, կու գային «Ինչի՞ պէտք ունիս»,
-
արդէն այդ հարցումը կը զգաս, որ դուն մենակ չես:
-
Միշտ օգնողներ եղեր են մեզի, միայն ինծի չէ, բայց միշտ
-
օգնողներ եղած է, այնյիքն` չի նայած հաստատութիւններու,
-
կազմակերպութիւններու, ինչ-որ Կարմիր խաչը,
-
ՄԱԿ-ը, Առաքելութիւն Հայաստանը, սրանք, որ ոչ
-
սուրիական կազմակերպութիւններ են արդէն մեզի
-
կ'օգնեն, առաւել եւս ժողովուրդը ինքը արդէն մեզի օգնող շատ է:
-
Բան մը կա՞յ, որ կ'ուզես աւելցնել, որ չ'ըսիր:
-
Շատ բաներ կան, ինչպիսի՞ բան, թո՛ղ բոլոր հայերը
-
դառնան Հայաստան, մենք, տեսէ՛ք, օրինակ, իմ ընտանիքը,
-
մենք միշտ սիրած ենք Հայաստանը, չտեսած արդէն
-
Հայաստան մենք կը սիրէինք, Հայաստանը, որ տեսանք
-
արդէն մենք սիրահարուեցանք Հայաստանին, որովհետեւ
-
կը զգաս, որ դուն իրն ես, ինք քոնն է, քո մայրն է,
-
իր ամէն դերութիւններով, իր ամէն ինչով արդէն քոնն է,
-
դուն իրն ես, շատ ուզեցինք գալ, այստեղ հաստատուիլ
-
միշտ աշխատանքի հարցը դնելով` մենք քայլ չ'առինք,
-
ահա, տեսէ՛ք, եկաւ օրը, որ արդէն մենք եկանք, եւ այս ձեւով
-
պետք չէ գայինք, պէտք է մէնք աւելի կազմակերպուած
-
գայինք, ուրեմն, վերջաւորութեան իմացանք, որ մեր տեղը
-
մեր մօր գիրկն է, ոչ թէ օտար ափերը, թէկուզ լաւն է
-
Սիրիան` ծննդավայրը մեր, շատ լաւն է, Սիրիայի
-
ժողովուրդը, պետութիւնը հարազատ են մեզի համար,
-
բայց կը մնայ քո մայր... մայրը, քո երկիրը, ուրեմն, բոլոր
-
հայերը, որ մանաւանդ անոնք, որոնք յարմարութիւններ
-
ունին այստեղ աշխատանքի, աշխատանք ստեղծել,
-
պէտք չէ մտածեն, շատ մտածելու բան չկայ, արդէն պէտք է
-
գան այստեղէն սկսին, որպէսզի իրենցմէ վերջ յաջորդ
-
սերունդը շարունակէ, եւ մենք, որ գանք, սփիւռքահայերը
-
արդէն սկսինք, մանաւանդ երիտասարդ ուժերը, եթէ
-
սկսին գալ Հայաստան առանց յուսահատելու, եւ շատ մե՛ծ
-
յոյսեր դնելու պէտքը չկայ, այդ յոյսը դուն պիտի ստեղծես,
-
արդէն սերունդէ սերունդ մենք կը լաւանանք, բայց որ
-
հեռուէն կը նստինք, կը դիտէինք, մենք սփիւռքահայերը
-
«Հայաստա՜ն», Հայաստանի սէր չի՛ բաւեր, բան մը ընել
-
պէտք է, ամէն մարդ ինչ, որ կրնայ ընել, պէտք է ընէ, պզտիկ
-
պատմութիւն մը կայ, ուրեմն, անտառին մէջ հրդեհ
-
կը պատահի, բոլոր կենդանիները...
- Հրդեհ ի՞նչ է:
-
Fire.
- Օ՜հ՛:
-
Ուրեմն, բոլոր կենդանիները իրենց հոգին ազատելու մասին
-
կը խորհին եւ կը փախչին, կ'ըսէ, որ յանկարծ կը տեսնեն
-
ծիտիկը - bird կռնակին վրայ դարձած, շուռ եկած,
-
տոտիկները վեր, իրեն կ'ըսեն «Ի՞նչ կ'ընես, փախի՛ր, հոգիդ
-
ազատէ, հիմա կը վառիս, կը մեռնիս», կ'ըսէ «Չէ՛, ես երկինքը
-
կը բռնեմ», ուրեմն, այդ ծտիկը` իր պզտիկ, տկար տոտիկներով,
-
իրեն ինկած բաժինը կ'ընէ` երկինքը կը բռնէ, որ
-
ազատէ, անտառը ազատէ, ներողութիւն, հրդեհ չէր,
-
երկինքը փուլ կու գար, հա, ուրեմն, մենք ալ բոլորս, եթէ որ
-
ամէն մարդ իրեն ինկած բաժինը ընէ, այդ ծտիկին նման
-
չի յուսահատի, արդէն բան մը կ'ըլլայ, արդէն բան մը
-
կրնանք ընել այստեղի համար:
-
Ուրի՞շ, ուրիշ բա՞ն:
- Այսքան:
-
Ես դասատու եմ, կրնամ մինչեւ առաւօտ խօսիլ:
-
Շատ կը սորվինք ձեզմէ: