Պատրիցիա Քուլ. Երեխաների լեզվական տաղանդը
-
0:00 - 0:03Ես ցանկանում եմ, որ դուք նայեք այս երեխային:
-
0:03 - 0:06Ձեզ, իհարկե, գրավում են նրա աչքերը
-
0:06 - 0:09և մաշկը, որին այնքան շատ եք ցանկանում դիպչել:
-
0:09 - 0:12Բայց այսօր ես պատրաստվում եմ խոսել մի բանի մասին, որը դուք չեք տեսնում,
-
0:12 - 0:15այն բանի մասին, թե ինչ է տեղի ունենում նրա փոքրիկ ուղեղում:
-
0:16 - 0:18Նյարդաբանության ժամանակակից գործիքները
-
0:18 - 0:21ցույց են տալիս մեզ, որ այնտեղ կատարվում են
-
0:21 - 0:24բավական բարդ գործողություններ:
-
0:24 - 0:26Եվ այն, ինչ մենք ուսումնասիրում ենք,
-
0:26 - 0:28որոշ չափով կբացատրի այն,
-
0:28 - 0:31ինչը ռոմանտիկ գրողներն ու պոետները
-
0:31 - 0:34նկարագրել են որպես երեխայի ուղեղի
-
0:34 - 0:36«աստվածային բացություն»:
-
0:36 - 0:38Այստեղ մենք տեսնում ենք
-
0:38 - 0:40հնդիկ մայր,
-
0:40 - 0:42ով խոսում է կորո լեզվով,
-
0:42 - 0:44որը նոր բացահայտված լեզու է:
-
0:44 - 0:46Եվ նա զրուցում է իր երեխայի հետ:
-
0:46 - 0:48Նա մեկն է
-
0:48 - 0:51այն 800 մարդկանցից, ովքեր խոսում են կորո լեզվով`
-
0:51 - 0:54հասկանալով, որ լեզուն պահպանելու համար
-
0:54 - 0:57նրանք պետք է խոսեն այդ լեզվով իրենց երեխաների հետ:
-
0:57 - 1:00Եվ ահա այստեղ է թաքնված հիմնական հանելուկը:
-
1:00 - 1:02Ինչու՞ հնարավոր չէ պահպանել լեզուն`
-
1:02 - 1:05խոսելով մեծերի` իմ ու քո հետ:
-
1:05 - 1:08Իրականում այն կապված է մեր ուղեղի հետ:
-
1:08 - 1:10Մենք այստեղ տեսնում ենք,
-
1:10 - 1:13որ լեզուն ունի սովորելու կրիտիկական ժամանակահատված:
-
1:13 - 1:16Այս պատկերը հասկանալու համար, անհրաժեշտ է գտնել ձեր տարիքը հորիզոնական առանցքի վրա:
-
1:16 - 1:19(Ծիծաղ)
-
1:19 - 1:21Իսկ ուղղահայաց առանցքի վրա կտեսնեք
-
1:21 - 1:23երկրորդ լեզու սովորելու կարողությունը:
-
1:23 - 1:25Փոքրիկներն ու երեխաները հանճարներ են,
-
1:25 - 1:27մինչ կլրանա նրանց 7 տարին,
-
1:27 - 1:30որից հետո նկատվում է ունակությունների կանոնավոր անկում:
-
1:30 - 1:32Սեռական հասունությունից հետո մենք լրիվ անհույս ենք։
-
1:32 - 1:35Ոչ մի գիտնական չի ժխտում այս փաստը,
-
1:35 - 1:37բայց լաբորատորիաներն ողջ աշխարհով մեկ
-
1:37 - 1:40փորձում են բացահայտել, թե ինչու է այսպես:
-
1:40 - 1:42Իմ փորձերը կենտրոնացած էին
-
1:42 - 1:44զարգացման առաջին կրիտիկական ժամանակահատվածի վրա,
-
1:44 - 1:46դա այն ժամանակահատվածն է,
-
1:46 - 1:49երբ փոքրիկները փորձում են հասկանալ, թե ինչ հնչյուններ են օգտագործվում իրենց լեզվում:
-
1:49 - 1:52Մենք կարծում ենք, որ իմանալով, թե ինչպես են ուսուցանվում հնչյունները,
-
1:52 - 1:54մենք կունենանք լեզուն ամբողջությամբ սովորելու մոդելը,
-
1:54 - 1:57հավանաբար նաև մանկության այն ժամանակահատվածների համար,
-
1:57 - 1:59որոնք պատասխանատու են սոցիալական, զգայական
-
1:59 - 2:01և ճանաչողական զարգացման համար:
-
2:01 - 2:03Այսպիսով, մենք սկսեցինք ուսումնասիրել մանուկներին`
-
2:03 - 2:05օգտագործելով նույն մեթոդոլոգիան, որը կիրառում ենք ողջ աշխարհում
-
2:05 - 2:07և բոլոր լեզուների համար:
-
2:07 - 2:09Մանկիկը նստում է ծնողի գրկում,
-
2:09 - 2:11իսկ մենք սովորեցնում ենք նրանց պտտել գլուխը հնչյունի փոփոխման ժամանակ,
-
2:11 - 2:13օրինակ` «ա»-ից «ե»:
-
2:13 - 2:15Եթե նրանք դա անում են ճիշտ ժամանակին,
-
2:15 - 2:17սև արկղիկը լուսավորվում է
-
2:17 - 2:19և պանդան սկսում է թմբկահարել:
-
2:19 - 2:21Վեց ամսական փոքրիկները հրճվանքի մեջ են սրանից:
-
2:21 - 2:23Ի՞նչ ենք մենք բացահայտել:
-
2:23 - 2:25Աշխարհի բոլոր փոքրիկները,
-
2:25 - 2:27ինչպիսին ես նրանց անվանում,
-
2:27 - 2:29աշխարհի քաղաքացիներ են,
-
2:29 - 2:32նրանք կարող են տարբերակել բոլոր լեզուների հնչյունները,
-
2:32 - 2:35անկախ մեր կողմից փորձարկվող երկրից և լեզվից։
-
2:35 - 2:38Եվ սա շատ ուշագրավ է, քանի որ դուք և ես դա անել չենք կարող:
-
2:38 - 2:40Մենք մշակութային սահմաններ ունեցող լսողներ ենք:
-
2:40 - 2:42Մենք կարող ենք տարբերել մեր սեփական լեզվի հնչյունները
-
2:42 - 2:44բայց ոչ օտար լեզուների հնչյունները:
-
2:44 - 2:46Եվ հարց է ծագում,
-
2:46 - 2:48ե՞րբ են աշխարհի այս քաղաքացիները
-
2:48 - 2:51վերածվում լեզվական սահմաններ ունեցող ընկալողների, ինչպիսին մենք ենք:
-
2:51 - 2:54Եվ դրա պատասխանն է՝ մինչև նրանց առաջին ծննդյան օրը:
-
2:54 - 2:57Այստեղ մենք տեսնում ենք գլխի պտույտով փորձի ներկայացումը
-
2:57 - 2:59Տոկիոյի և ԱՄՆ-ի փոքրիկների հետ,
-
2:59 - 3:01այստեղ Սիեթլում,
-
3:01 - 3:03նրանք լսում էին «ռա» և «լա» հնչյունները,
-
3:03 - 3:06որոնք շատ կարևոր են անգլերեն լեզվում, բայց ոչ ճապոներենում:
-
3:06 - 3:09Այսպիսով, 6-8 ամսական երեխաների ցուցանիշները լիովին համընկնում են:
-
3:09 - 3:12Ընդամենը 2 ամիս անց ինչ-որ անհավանական բան է կատարվում:
-
3:12 - 3:14ԱՄՆ-ի փոքրիկները սկսում են ավելի լավ տվյալներ ցուցադրել,
-
3:14 - 3:16իսկ Ճապոնիայի փոքրիկները` ավելի վատ,
-
3:16 - 3:18բայց այդ փոքրիկների երկու խումբն էլ պատրաստվում են
-
3:18 - 3:21հենց այն լեզուն սովորելուն, որը նրանք պետք է ապագայում սովորեն:
-
3:21 - 3:24Եվ այսպես, հարցը հետևյալն է. ի՞նչ է պատահում
-
3:24 - 3:26այդ 2 ամիսների ընթացքում:
-
3:26 - 3:28Սա ձայնային զարգացման կրիտիկական զարգացման փուլն է,
-
3:28 - 3:30բայց ի՞նչ է կատարվում այդ ընթացքում:
-
3:30 - 3:32Երկու բան է կատարվում:
-
3:32 - 3:35Առաջին. երեխաները շատ ուշադիր լսում են մեզ,
-
3:35 - 3:38և մեր խոսակցության ընթացքում վիճակագրություն են հավաքում,
-
3:38 - 3:40այո, վիճակագրություն են հավաքում:
-
3:40 - 3:43Ահա լսենք երկու մայրերին, ովքեր խոսում են մայրական լեզվով,
-
3:43 - 3:46համընդհանուր լեզու, որը մենք օգտագործում ենք երեխաների հետ խոսելիս,
-
3:46 - 3:49առաջինը` անգլերեն և մյուսը` ճապոներեն:
-
3:49 - 3:52(Տեսանյութ) Անգլախոս մայր․ Ես սիրում եմ քո մեծ կապույտ աչքերը`
-
3:52 - 3:55այնքան գեղեցիկ և հրաշալի:
-
3:56 - 4:02Ճապոնացի մայրը. (ճապոներեն)
-
4:02 - 4:04Պատրիցիա Քուլ. Խոսքի ստեղծման ընթացքում,
-
4:04 - 4:06երբ երեխաները լսում են,
-
4:06 - 4:08նրանք վիճակագրական տվյալներ են հավաքում
-
4:08 - 4:11այն լեզվի մասին, որը լսում են:
-
4:11 - 4:14Եվ այդ տվյալների բազան մեծանում է:
-
4:14 - 4:16Մենք հասկացանք,
-
4:16 - 4:19որ փոքրիկները շատ զգայուն են այդ վիճակագրության հանդեպ,
-
4:19 - 4:22և, որ անգլերենի ու ճապոներենի վիճակագրությունը շատ, շատ տարբեր է:
-
4:22 - 4:25Անգլերենն ունի բազում «ռ»-եր և «լ»-եր,
-
4:25 - 4:27ինչպես ցույց է տալիս բաշխումը:
-
4:27 - 4:29Ճապոներենի բաշխումը լիովին տարբեր է,
-
4:29 - 4:32այնտեղ մենք կարող ենք հաճախ հանդիպել միջանկյալ հնչյունների մի խումբ,
-
4:32 - 4:35որը հայտնի է, որպես ճապոներեն «ռ»:
-
4:35 - 4:37Այսպիսով, երեխաներն ուսումնասիրում են
-
4:37 - 4:39լեզվի վիճակագրությունը,
-
4:39 - 4:41և դա փոխում է նրանց ուղեղը`
-
4:41 - 4:43աշխարհի քաղաքացիից նրանց դարձնելով
-
4:43 - 4:46մշակութային սահմաններով լսողների, ինչպիսին մենք ենք:
-
4:46 - 4:48Բայց մենք` մեծահասակներս,
-
4:48 - 4:50այլևս չենք ընդունում այդ վիճակագրությունը:
-
4:50 - 4:53Մենք կառավարվում ենք այն հիշողություններով,
-
4:53 - 4:56որոնք ձևավորվել են վաղ զարգացման շրջանում:
-
4:56 - 4:58Եվ ահա մենք տեսնում ենք,
-
4:58 - 5:01որ այդ կրիտիկական ժամանակահատվածում տեղի է ունենում մոդելների փոփոխություն:
-
5:01 - 5:04Քննարկելով խնդիրը մաթեմատիկական տեսանկյունից`
-
5:04 - 5:07լեզվի ուսուցումը կարող է դադարել,
-
5:07 - 5:09երբ բաշխումը կարգավորվում է:
-
5:09 - 5:12Իհարկե այն խնդիրներ է առաջացնում երկլեզու մարդկանց մոտ:
-
5:12 - 5:16Նրանք ստիպված են ուղեղում պահել երկու վիճակագրություն միաժամանակ
-
5:16 - 5:19և տեղափոխվել մեկից մյուսը`
-
5:19 - 5:21կախված նրանից, թե ում հետ են խոսում:
-
5:21 - 5:23Մենք հարցրեցինք ինքներս մեզ.
-
5:23 - 5:26կարո՞ղ են երեխաները վիճակագրություն հավաքել ամբողջովին նոր լեզուների մասին:
-
5:26 - 5:28Եվ մենք սա փորձարկեցինք` առաջարկելով ամերիկացի երեխային,
-
5:28 - 5:30ով երբեք չէր լսել ոչ մի օտար լեզու,
-
5:30 - 5:33առաջին անգամ լսել չիներեն կրիտիկական ժամանակահատվածում:
-
5:33 - 5:35Երբ միալեզու երեխաների հետ ենք փորձարկում,
-
5:35 - 5:38Թայպեյում կամ Սիեթլում չիներեն լեզվի հնչյունները,
-
5:38 - 5:40նրանք ցուցադրում են նույն արդյունքները:
-
5:40 - 5:426-8 ամսականների արդյունքները լիովին նույնն էին:
-
5:42 - 5:45Երկու ամիս անց ինչ-որ անհասկանալի բան է կատարվում:
-
5:45 - 5:48Թայվանի երեխաները ավելի լավ արդյունք են ցույց տալիս, իսկ ամերիկացի երեխաները՝ ոչ:
-
5:48 - 5:51Եվ մենք տվեցինք ամերիկացի երեխաներին լսել չինարեն
-
5:51 - 5:53իրենց կրիտիկական ժամանակահատվածի ընթացքում:
-
5:53 - 5:56Դա նման է նրան, որ չինացի բարեկամներ են եկել ձեր տուն
-
5:56 - 5:58մի քանի ամսով
-
5:58 - 6:00և խոսում են երեխաների հետ 12 դասընթացի ընթացքում:
-
6:00 - 6:02Ահա, թե ինչպես էր դա տեղի ունենում:
-
6:02 - 6:24(Տեսանյութ) Չինարեն:
-
6:24 - 6:26ՊՔ. Այսպիսով, ի՞նչ արեցինք մենք նրանց ուղեղի հետ:
-
6:26 - 6:29(Ծիծաղ)
-
6:29 - 6:31Մեզ անհրաժեշտ էր վերահսկող խումբ,
-
6:31 - 6:33որպեսզի համոզվենք, որ լաբորատորիա գալը
-
6:33 - 6:35չի ազդում չինարենի զարգաման աստիճանի վրա:
-
6:35 - 6:37Երեխաների մի խումբ գալիս էր և լսում էր անգլերեն:
-
6:37 - 6:39Եվ գծապատկերից կարող ենք տեսնել,
-
6:39 - 6:41որ անգլերենի իմացությունը չի զարգացրել նրանց չինարենը:
-
6:41 - 6:43Բայց տեսեք, թե ինչ է տեղի ունեցել այն երեխաների հետ,
-
6:43 - 6:45ովքեր չինարենի 12 դասընթաց են անցել:
-
6:45 - 6:47Նրանք նույնքան լավ արդյունք ունեն, որքան Թայվանի երեխաները,
-
6:47 - 6:50ովքեր 10.5 ամիս լսել են չինարեն:
-
6:50 - 6:52Սա ցույց է տալիս,
-
6:52 - 6:54որ երեխաները վերցնում են նաև նոր լեզվի վիճակագրությունը:
-
6:54 - 6:58Եվ ինչ էլ նրանց առաջարկեք, նրանք կվերցնեն համապատասխան վիճակագրությունը:
-
6:58 - 7:00Բայց մեզ հետաքրքիր էր,
-
7:00 - 7:02թե ինչ դեր է խաղում մարդը
-
7:02 - 7:04այս ուսուցման ընթացքում:
-
7:04 - 7:06Եվ մենք սկսեցինք երեխաների մեկ ուրիշ խմբին
-
7:06 - 7:09առաջարկել նույն 12 դասընթացը, բայց արդեն
-
7:09 - 7:11հեռուստացույցով
-
7:11 - 7:14և երեխաների մի այլ խումբ էլ նույնն անցնում էր միայն աուդիո համակարգով
-
7:14 - 7:16և նայում էր էկրանին պատկերված փափուկ արջուկին:
-
7:16 - 7:19Ի՞նչ էինք անում մենք նրանց ուղեղների հետ:
-
7:19 - 7:22Ահա աուդիո փորձի արդյունքները,
-
7:22 - 7:24ոչինչ չի ընկալվել,
-
7:24 - 7:27և տեսանյութով փորձը`
-
7:27 - 7:29նույնպես ոչ մի արդյունք:
-
7:29 - 7:31Երեխաներին անհրաժեշտ են մարդիկ,
-
7:31 - 7:33որպեսզի երեխաները վիճակագրություն հավաքեին:
-
7:33 - 7:35Վիճակագրության ընդունման ժամանակ
-
7:35 - 7:37կարևորագույնը սոցիալական ուղեղն է:
-
7:37 - 7:39Մենք ցանկանում ենք մտնել ուղեղի մեջ
-
7:39 - 7:41և տեսնել, թե ինչ է կատարվում,
-
7:41 - 7:43երբ երեխան նստած է հեռուստացույցի առաջ,
-
7:43 - 7:45և երբ նա գտնվում է մարդու առջև:
-
7:45 - 7:47Բարեբախտաբար մենք ունենք նոր սարքավորում,
-
7:47 - 7:49մագնիսական էնցեֆալոգրաֆ,
-
7:49 - 7:51ինչը թույլ է տալիս մեզ դա անել:
-
7:51 - 7:53Սա կարծես Մարսից բերված մազերի հարդարիչ լինի:
-
7:53 - 7:55Բայց այն լիովին անվտանգ է,
-
7:55 - 7:58անլար և անձայն:
-
7:58 - 8:00Տարածության մեջ
-
8:00 - 8:02միլիմետրի ճշտությամբ
-
8:02 - 8:04և միլիվայրկյանի համընկմամբ
-
8:04 - 8:06օգտագործելով 306 SQUID.
-
8:06 - 8:08սա քվանտային փոխանցման
-
8:08 - 8:10ամենաարագ փոխադրիչն է,
-
8:10 - 8:12մենք կարողանում ենք որսալ մագնիսական դաշտերը,
-
8:12 - 8:14որոնք փոփոխվում են մեր մտածելու ժամանակ:
-
8:14 - 8:16Մենք առաջինն էինք աշխարհում,
-
8:16 - 8:18որ այս սարքի օգնությամբ
-
8:18 - 8:20ձայնագրեցինք երեխաներին
-
8:20 - 8:22իրենց ուսուցման ընթացքում:
-
8:22 - 8:24Ահա փոքրիկ Էմման:
-
8:24 - 8:26Նա 6 ամսական է։
-
8:26 - 8:28Եվ նա լսում է տարբեր լեզուներ
-
8:28 - 8:31իր ականջակալների միջոցով:
-
8:31 - 8:33Ահա դուք տեսնում եք, որ նա ազատ շարժվում է:
-
8:33 - 8:35մենք հետևում ենք նրա գլխի շարժումներին
-
8:35 - 8:37գլխարկի միջի փոքրիկ գնդակների օգնությամբ,
-
8:37 - 8:40այնպես որ նա կարողանում է ազատ շարժվել:
-
8:40 - 8:42Սա տեխնոլոգիական հմտություն է:
-
8:42 - 8:44Ի՞նչ ենք մենք տեսնում:
-
8:44 - 8:46Մենք տեսնում ենք երեխայի ուղեղը:
-
8:46 - 8:49Երբ երեխան լսում է ինչ-որ բառ հարազատ լեզվով,
-
8:49 - 8:51ուղեղի լսողական զգայարանները վառվում են,
-
8:51 - 8:53ապա նրանց շրջապատող հատվածը,
-
8:53 - 8:56որը, ինչպես մենք ենք կարծում, պատասխանատու է
-
8:56 - 8:58ուղեղի տարբեր հատվածների կապակցման
-
8:58 - 9:00և պատճառահետևանքային կապերով,
-
9:00 - 9:03ուղեղի տարբեր մասերի ակտիվացման համար:
-
9:03 - 9:05Մենք թևակոխում ենք
-
9:05 - 9:08երեխայի ուղեղի ուսումնասիրման և գիտելիքների
-
9:08 - 9:11մի հրաշալի ու ոսկե դարաշրջան:
-
9:11 - 9:13Մենք կկարողանանք տեսնել երեխայի ուղեղը,
-
9:13 - 9:15մինչ երեխան ինչ-որ բան է զգում,
-
9:15 - 9:17մինչ նա սովորում է խոսել և կարդալ,
-
9:17 - 9:19կամ լուծում է մաթեմատիկական խնդիրներ,
-
9:19 - 9:21և նոր գաղափարներ ունենում:
-
9:21 - 9:24Եվ մենք հնարավորություն կունենանք միջամտելու այդ պրոցեսներին
-
9:24 - 9:27ընկալման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում:
-
9:27 - 9:30Ճիշտ այնպես, ինչպես պոետներն ու գրողներն էին նկարագրում,
-
9:30 - 9:32կարծում եմ, մենք կկարողանակ տեսնել
-
9:32 - 9:34այդ հրաշալի բացությունը,
-
9:34 - 9:36երեխայի ուղեղի
-
9:36 - 9:39բացարձակ և ամբողջական բացությունը:
-
9:39 - 9:41Երեխայի ուղեղի ուսումնասիրման ժամանակ,
-
9:41 - 9:43մենք պատրաստվում ենք բացահայտել իրական ճշմարտությունն այն մասին,
-
9:43 - 9:45թե ինչ է նշանակում լինել մարդ արարած,
-
9:45 - 9:47և այդ ընթացքում,
-
9:47 - 9:49մենք հավանաբար ի վիճակի կլինենք անել այնպես, որպեսզի մեր ուղեղի սովորելու հակումը
-
9:49 - 9:51բաց մնա ողջ կյանքի ընթացքում:
-
9:51 - 9:53Շնորհակալություն։
-
9:53 - 9:56(Ծափահարություններ)
- Title:
- Պատրիցիա Քուլ. Երեխաների լեզվական տաղանդը
- Speaker:
- Patricia Kuhl
- Description:
-
TEDxRainier-ի ժամանակ Պատրիցիա Քուլը կիսվեց ապշեցուցիչ բացահայտումներով այն մասին, թե ինչպես են երեխաները լեզուներ սովորում` լսելով շրջապատող մարդկանց և «վիճակագրություն հավաքելով» այն հնչյունների մասին, որոնք նրանց անհրաժեշտ են: Լաբորատոր փորձերը (և ուղեղի նկարները) ցույց են տալիս, թե ինչպես են 6 ամսական երեխաներն օգտագործում շատ բարդ տրամաբանական կապեր, որպեսզի հասկանան իրենց աշխարհը:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 09:57