Return to Video

Դեյվ Մեսլին․ Անտարբերության հակաթույնը

  • 0:00 - 0:02
    Որքա՞ն հաճախ ենք մենք լսում
  • 0:02 - 0:04
    այն մասին, որ մարդիկ անտարբեր են։
  • 0:04 - 0:06
    Որքա՞ն անգամ են ձեզ ասել,
  • 0:06 - 0:09
    որ իրական փոփոխությունն անհնար է,
  • 0:09 - 0:11
    քանի որ մարդիկ չափազանց եսասեր են,
  • 0:11 - 0:13
    հիմար կամ ծույլ,
  • 0:13 - 0:16
    որպեսզի փորձեն ինչ-որ բան փոխել իրենց համայնքում։
  • 0:16 - 0:19
    Ես այսօր առաջ եմ քաշում այն միտքը, որ անտարբերությունը
  • 0:19 - 0:21
    իրականում գոյություն չունի,
  • 0:21 - 0:23
    ավելին, մարդիկ մտահոգված են,
  • 0:23 - 0:25
    բայց մենք ապրում ենք մի աշխարհում,
  • 0:25 - 0:27
    որն ակտիվորեն խոչընդոտում է մասնակցությունը՝
  • 0:27 - 0:30
    մարդկանց համար անըդհատ արգելքներ ստեղծելով։
  • 0:30 - 0:32
    Ես մի քանի օրինակ կբերեմ՝ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունեմ։
  • 0:32 - 0:34
    Եկեք սկսենք քաղաքապետարանից։
  • 0:34 - 0:36
    Երբևէ տեսե՞լ եք սրա նման մի բան։
  • 0:36 - 0:38
    Սա թերթի գովազդ է։
  • 0:38 - 0:41
    Այն ծանուցում է տարածքի օգտագործման դիմումի փոփոխության մասին, գրասենյակի նոր շենքի տեղափոխման հետ կապված,
  • 0:41 - 0:43
    որպեսզի հարևանությամբ ապրող մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում։
  • 0:43 - 0:45
    Ինչպես տեսնում եք, սա անհնար է կարդալ։
  • 0:45 - 0:47
    Պետք է կարդալ դրա կեսը,
  • 0:47 - 0:49
    գտնելու համար հասցեն, որի մասին նրանք խոսում են,
  • 0:49 - 0:51
    և շարունակել կարդալ մանր 10-չափի տառատեսակով գրված տեքստը,
  • 0:51 - 0:54
    հասկանալու համար, թե ինչպես իրականում մասնակցել գործընթացին։
  • 0:54 - 0:57
    Պատկերացրեք որ մասնավոր սեկտորը նույն կերպ գովազդ աներ,
  • 0:57 - 1:00
    որ Nike-ը ցանկանար վաճառել մի զույգ կոշիկ,
  • 1:00 - 1:03
    և այսպիսի գովազդ տեղադրեր թերթում։
  • 1:03 - 1:06
    (Ծափահարություններ)
  • 1:06 - 1:08
    Նման բան երբեք տեղի չէր ունենա։
  • 1:08 - 1:10
    Դուք երբեք այդպիսի գովազդ չէիք տեսնի,
  • 1:10 - 1:13
    որովհետև Nike-ը ցանկանում է, որ դուք գնեք իրենց կոշիկները։
  • 1:13 - 1:15
    Մինչդեռ Տորոնտո քաղաքը
  • 1:15 - 1:17
    ակնհայտորեն չի ցանկանում, որ դուք մասնակցեք պլանավորման գործընթացին,
  • 1:17 - 1:19
    այլապես իրենց գովազդներն այսպիսի տեսք կունենային,
  • 1:19 - 1:21
    ամբողջ տեղեկատվությունը պարզ նշված կլիներ։
  • 1:21 - 1:23
    Քանի դեռ քաղաքապետարանը նման ծանուցումներ է տարածում
  • 1:23 - 1:25
    մարդկանց ներգրավելու համար,
  • 1:25 - 1:27
    մարդիկ անկհայտ է, որ ոչինչ չեն անելու։
  • 1:27 - 1:29
    Բայց դա անտարբերություն չէ,
  • 1:29 - 1:32
    դա կանխամտածված բացառում է։
  • 1:32 - 1:34
    Հանրային տարածք։
  • 1:34 - 1:36
    (Ծափահարություններ)
  • 1:36 - 1:38
    Այն թե ինչպես ենք մենք վարվում մեր հանրային տարածքների հետ
  • 1:38 - 1:40
    հսկայական արգելք է
  • 1:40 - 1:43
    ցանկացած տեսակի քաղաքական փոփոխության ճանապարհին։
  • 1:43 - 1:46
    Քանի որ մենք փաստացիորեն վաճառում ենք խոսքի ազատությունը։
  • 1:46 - 1:49
    Ամենաշտ գումար ունեցողը ստանում է ամենաբարձ ձայնի իրավունքը՝
  • 1:49 - 1:51
    իշխելով վիզուալ և մտավոր միջավայրը։
  • 1:51 - 1:53
    Այս մոդելի դեպքում խնդիրը նրանում է,
  • 1:53 - 1:55
    որ կան մի շարք հրաշալի մտքեր, որոնք պետք է բարձրաձայնել,
  • 1:55 - 1:57
    բայց դրանց բարձրաձայնելը շահավետ չէ։
  • 1:57 - 2:00
    Այնպես, որ դուք դրանք երբեք չեք տեսնի փողոցում հայտարարությունների տախտակի վրա։
  • 2:00 - 2:02
    Զանգվածային մամուլը շատ կարևոր դեր ունի
  • 2:02 - 2:05
    քաղաքականության մեջ մեր մասնակցության գործում,
  • 2:05 - 2:07
    հիմնականում անտեսելով քաղաքականությունը
  • 2:07 - 2:09
    և կենտրոնանալով հայտնի մարդկանց և բամբասանքների վրա։
  • 2:09 - 2:12
    Բայց, նույնիսկ, երբ նրանք խոսում են կարևոր քաղաքական հարցերի շուրջ,
  • 2:12 - 2:15
    դա արվում է այն կերպ, որ խոչընդոտում է մասնակցությունը։
  • 2:15 - 2:17
    Ես մի օրինակ կբերեմ․ ահա անցած շաբաթվա Now ամսագիրը,
  • 2:17 - 2:19
    սա Տորոնտոյի պրոգրեսիվ շաբաթական հանդեսներից մեկն է։
  • 2:19 - 2:21
    Ահա առաջին էջի նյութը։
  • 2:21 - 2:24
    Սա մի հոդված է թատերական ներկայացման մասին,
  • 2:24 - 2:26
    և այն սկսվում է հիմնական տեղեկությամբ, թե որտեղ է այն տեղի ունենում,
  • 2:27 - 2:30
    հաշվի առնելով, որ հոդվածը կարդալուց հետո, միգուցե դուք ցանկություն կունենանք գնալ տեսնել այն,
  • 2:30 - 2:32
    նշված է ներկայացման վայրը, ժամը, վեբ կայքը։
  • 2:32 - 2:34
    Նույն էլ այս մյուս հոդվածի դեպքում է, սա մի ֆիլմի ակնարկ է,
  • 2:34 - 2:36
    սա գեղարվեստական ակնարկ է,
  • 2:36 - 2:39
    գրքի ակնարկ, նշված է, թե որտեղ է տեղի ունենալու գրքի ընթերցումը, եթե դուք ցանկանում եք դրան մասնակցել։
  • 2:39 - 2:41
    Ռեստորանի ակնարկ․ հնարավոր է, որ դուք ոչ միայն ցանկություն ունենաք կարդալ ռեստորանի մասին,
  • 2:41 - 2:43
    այլ նաև այցելել այն։
  • 2:43 - 2:45
    Այդ իսկ պատճառով, նշված է ռեստորանի հասցեն, գները,
  • 2:45 - 2:47
    հեռախոսի համարը և այլն։
  • 2:47 - 2:49
    Հիմա անցնենք քաղաքական հոդվածներին։
  • 2:49 - 2:52
    Ահա մի հրաշալի հոդված ներկայումս տեղի ունեցող ընտրարշավի մասին։
  • 2:52 - 2:54
    Այն պարունակում է թեկնածուների մասին տեղեկություն, շատ լավ է գրված,
  • 2:54 - 2:56
    բայց չկա որևէ տեղեկատվություն, չկա հետադարձ կապի հնարավորություն,
  • 2:56 - 2:58
    նշված չէ ընտրարշավների վեբ կայքը,
  • 2:58 - 3:01
    չկա որևէ տեղեկատվություն ընտրական բանավեճերի մասին։
  • 3:01 - 3:03
    Ահա մեկ այլ շատ լավ հոդված
  • 3:03 - 3:06
    մի նոր արշավի մասին՝ ուղղված տրանզիտ փոխադրումների սեփականաշնորհման դեմ,
  • 3:06 - 3:09
    կրկին առանց որևէ տեղեկատվության արշավի մասին։
  • 3:09 - 3:11
    Կարծես մեզ ուզում են համոզել,
  • 3:11 - 3:13
    որ ընթերցողներն ավելի հակված են ուտել,
  • 3:13 - 3:16
    գիրք կարդալ, ֆիլմ դիտել, քան մասնակցել համայնքի կառավարման գործընթացին։
  • 3:16 - 3:18
    Դուք կարող եք մտածել, որ դա մանրուք է,
  • 3:18 - 3:21
    բայց ես կարծում եմ, որ դա կարևոր է, քանի որ
  • 3:21 - 3:25
    այն ամրապնդում է այն վտանգավոր միտքը,
  • 3:25 - 3:28
    որ քաղաքականության մեջ մենք հանդիսատես ենք։
  • 3:28 - 3:30
    Հերոսներ․ ինչպե՞ս ենք մենք դիտում առաջնորդությունը։
  • 3:30 - 3:33
    Նայեք այս տաս ֆիլմերին։ Ի՞նչ ընդհանուր բան կա։
  • 3:33 - 3:35
    Որևէ մեկը կարո՞ղ է գուշակել։
  • 3:35 - 3:37
    Նրանց բոլորի հերոսներն ընտրյալներ են։
  • 3:37 - 3:40
    Ինչ որ մեկը մոտեցել է նրանց և ասել․ «Դու ընտրյալ ես։
  • 3:40 - 3:42
    Մարգարեության համաձայն, դու պետք է փրկես աշխարհը»։
  • 3:42 - 3:45
    Եվ ապա այդ ինչ-որ մեկը գնում փրկում է աշխարհը, որովհետև նրան այդպես են ասել,
  • 3:45 - 3:47
    և մի քանի մարդ է տանում իր հետևից։
  • 3:47 - 3:49
    Սա օգնում է ինձ հասկանալ,
  • 3:49 - 3:52
    թե ինչու շատ մարդիկ իրենց որպես առաջնորդ չեն տեսնում։
  • 3:52 - 3:55
    Դա այն պատճառով է, որ առաջնորդության մասին սխալ պատկերացումներ են ստեղծվում։
  • 3:55 - 3:57
    Հերոսական ջանքը դա հավաքական ջանքն է,
  • 3:57 - 3:59
    նախ և առաջ։
  • 3:59 - 4:02
    Երկրորդ հերթին, այն հեռու է կատարյալ և հմայիչ լինելուց,
  • 4:02 - 4:04
    և այն հանկարծակի չի սկսվում և ավարտվում։
  • 4:04 - 4:06
    Դա ձեր ամբողջ կյանքի ընթացքում անընդմեջ տեղի ունեցող գործընթաց է։
  • 4:06 - 4:08
    Բայց ամենակարևորը, այն կամավոր է։
  • 4:08 - 4:10
    Այն կամավոր է։
  • 4:10 - 4:13
    Քանի դեռ մենք սովորեցնում ենք մեր երեխաներին,
  • 4:13 - 4:16
    որ հերոսությունը սկսվում է, երբ ինչ-որ մեկը ձեր ճակատին նշան է նկարում,
  • 4:16 - 4:18
    կամ ինչ-որ մեկն ասում է ձեզ, որ դուք մարգարեության մի մասն եք կազմում,
  • 4:18 - 4:21
    նրանք մոռանում են առաջնորդության ամենակարևոր առանձնահատկության մասին․
  • 4:21 - 4:23
    այն գալիս է ներսից։
  • 4:23 - 4:25
    Այն ձեր երազանքներին հետևելու ձգտումն է,
  • 4:25 - 4:27
    առանց հատուկ հրավերի,
  • 4:27 - 4:30
    և ապա համատեղ աշխատանքն է՝ իրականացնելու համար այդ երազանքները։
  • 4:30 - 4:32
    Քաղաքական կուսակցությունները։ Աստված իմ։
  • 4:32 - 4:35
    Քաղաքական կուսակցությունները պետք է և կարող են լինել
  • 4:35 - 4:37
    քաղաքականության մեջ
  • 4:37 - 4:39
    մարդկանց նեգրավելու հիմնական միջոցը։
  • 4:39 - 4:41
    Դրա փոխարեն, դճբախտաբար, դրանք
  • 4:41 - 4:44
    ոգևորություն և ստեղծարարություն չներշնչող կազմակերպություններ են,
  • 4:44 - 4:46
    որոնք հույսը դրել են շուկայի հետազոտության,
  • 4:46 - 4:48
    հարցումների և ֆոկուս խմբերի վրա,
  • 4:48 - 4:50
    որոնք բոլորն էլ նույն բանն են ասում, և որպես արդյունք,
  • 4:50 - 4:53
    մենք ստանում ենք տեղեկատվություն, որն ուզում ենք ստանալ,
  • 4:53 - 4:56
    համարձակ և ստեղծարար որոշումների և մտքերի հաշվին։
  • 4:56 - 4:59
    Մարդիկ իհարկե շատ լավ զգում են դա, և այն ցինիզմ է սնուցում։
  • 4:59 - 5:05
    (Ծափահարություններ)
  • 5:05 - 5:07
    Բարեգործական կարգավիճակ.
  • 5:07 - 5:10
    Խմբերը, որոնք բարեգործական կարգավիճակ ունեն Կանադայում, իրավունք չունեն շահերի պաշտպանությամբ զբաղվել:
  • 5:10 - 5:13
    Սա հսկայական խնդիր է և հսկայական արգելք,
  • 5:13 - 5:16
    քանի որ դա նշանակում է, որ ամենահոգատար և ամենատեղեկացված ձայները
  • 5:16 - 5:19
    դատապարտված են լռության, հատկապես ընտրությունների ընթացքում:
  • 5:19 - 5:21
    Հենց սա էլ վերջին արգելքն է, որի մասին ցանկանում եմ խոսել․
  • 5:21 - 5:23
    մեր ընտրությունները։
  • 5:23 - 5:26
    Ինչպես դուք գիտեք, ընտրությունները Կանադայում խայտառակություն են։
  • 5:26 - 5:28
    Մենք օգտվում ենք հնացած համակարգերից,
  • 5:28 - 5:30
    որոնք արդար չեն և պատահական արդյունքներ են ստեղծում։
  • 5:30 - 5:32
    Կանադան ներկայումս ղեկավարվում է մի կուսակցության կողմից,
  • 5:32 - 5:35
    որին Կանադայի քաղաքացիների մեծ մասը դեմ է։
  • 5:35 - 5:38
    Ինչպե՞ս մենք կարող ենք խրախուսել մարդկանց քվեարկել,
  • 5:38 - 5:40
    երբ քվեները որևէ բան չեն փոխում Կանադայում։
  • 5:40 - 5:42
    Այս ամենը գումարվում է իրար,
  • 5:42 - 5:44
    և իհարկե մարդիկ անտարբեր են թվում։
  • 5:44 - 5:46
    Դա նման է գլխով պատը ջարդելուն։
  • 5:46 - 5:48
    Ես չեմ փորձում կենտրոնանալ բացասականի վրա,
  • 5:48 - 5:50
    խոսելով այս բոլոր արգելքների մասին։
  • 5:50 - 5:53
    Հակառակը․ ես իրականում համոզված եմ, որ մարդիկ լավն են և խելացի են,
  • 5:53 - 5:56
    և որ նրանք անտարբեր չեն։
  • 5:56 - 5:59
    Բայց, ինչպես ասացի, մենք ապրում ենք մի միջավայրում,
  • 5:59 - 6:03
    որտեղ մեր ճանապարհին գույություն ունենա այս բոլոր արգելքները։
  • 6:03 - 6:06
    Քանի դեռ մենք հավատում ենք, որ մարդիկ, մեր հարևանները,
  • 6:06 - 6:10
    եսասեր են, հիմար կամ ծույլ,
  • 6:10 - 6:12
    չկա ոչ մի հույս։
  • 6:12 - 6:14
    Բայց մենք կարող ենք փոխել այդ ամենն ինչի մասին ես պատմեցի։
  • 6:14 - 6:16
    Մենք կարող ենք մեր քաղաքապետարանն ավելի բաց դարձնել։
  • 6:16 - 6:18
    Մենք կարող ենք բարեփոխել մեր ընտրական համակարգը։
  • 6:18 - 6:20
    Մենք կարող ենք դեմոկրատացնել մեր հանրային տարածքները։
  • 6:20 - 6:22
    Ես ցանկանում եմ ասել,
  • 6:22 - 6:24
    որ եթե մենք կարողանանք վերասահմանել անտարբերությունը,
  • 6:24 - 6:26
    ոչ որպես ներքին սինդրոմ,
  • 6:26 - 6:28
    այլ որպես մի շարք մշակութային արգելքների խճճված կծիկ,
  • 6:28 - 6:31
    որը խոչընդոտում է մասնակցության գործընթացը,
  • 6:31 - 6:34
    և եթե մենք կարողանանք հստակ սահմանել, հստակ ճանաչել
  • 6:34 - 6:36
    թե որոնք են այդ արգելքները,
  • 6:36 - 6:39
    և ապա միահամուռ ուժերով պայքարենք դրանց դեմ,
  • 6:39 - 6:41
    ապա ամեն ինչ հնարավոր կինի։
  • 6:41 - 6:43
    Շնորհակալություն։
  • 6:43 - 6:45
    (Ծափահարություններ)
Title:
Դեյվ Մեսլին․ Անտարբերության հակաթույնը
Speaker:
Dave Meslin
Description:

Տեղական ինքնակառավարումը՝ դպրոցներներում, խորհրդի ընտրություններում, տեղի է ունենում հենց այնտեղ, որտեղ մենք ապրում ենք։ Ինչու՞ մենք ավելի շատ չենք ներգրավվում այդ ամենի մեջ։ Արդյո՞ք պատճառն անտարբերությունն է։ Դեյվ Մեսլինն ասում է՝ ոչ։ Նա սահմանում է 7 խոչընդոտ, որոնք խանգարում են մեզ մասնակցել համայնքի գործերի կառավարմանը, նույնիսկ, երբ մենք իրականում անտարբեր չենք։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:45
Gohar Khachatryan added a translation

Armenian subtitles

Revisions