< Return to Video

Ի՞նչն է դոլարը արժեքավոր դարձնում

  • 0:06 - 0:09
    Եթե երբևէ փորձել եք թղթի կտորով
    վճարել ինչ-որ բանի համար,
  • 0:09 - 0:11
    ապա կարող եք հայտնվել վատ իրավիճակում։
  • 0:11 - 0:15
    Եթե, իհարկե, այդ թղթի կտորը
    100 դոլարանոց թղթադրամ չէ։
  • 0:15 - 0:19
    Բայց ի՞նչն է այդ թղթադրամը
    ավելի շատ հետաքրքիր և արժեքավոր դարձնում,
  • 0:19 - 0:21
    քան որևէ այլ թղթի կտոր։
  • 0:21 - 0:23
    Ի վերջո, դրանով շատ բան չես կարող անել։
  • 0:23 - 0:25
    Չես կարող ուտել այն։
  • 0:25 - 0:27
    Դրանով ոչինչ չես կարող
    կառուցել։
  • 0:27 - 0:28
    Իսկ դրանք այրելը անօրինական է։
  • 0:29 - 0:30
    Այսպիսով ո՞րն է առեղծվածը։
  • 0:31 - 0:33
    Իհարկե, հավանաբար դուք գիտեք
    պատասխանը։
  • 0:33 - 0:36
    Կառավարությունը տպագրում է հարյուր
    դոլարանոց թղթադրամ
  • 0:36 - 0:38
    և հայտարարվում որպես պաշտոնական
    վճարամիջոց՝
  • 0:38 - 0:40
    ի տարբերություն այլ թղթերի։
  • 0:40 - 0:42
    Սակայն հենց դա է, որ այն օրինական
    է դարձնում։
  • 0:42 - 0:46
    Մյուս կողմից, 100 դոլարանոց թղթադրամի
    արժեքը պայմանավորված է նրանով,
  • 0:46 - 0:48
    թե շրջանառության մեջ որքան է դրա քանակը։
  • 0:48 - 0:51
    Պատմության ընթացքում արժույթների մեծ մասը,
    այդ թվում՝ ԱՄՆ դոլարը
  • 0:51 - 0:53
    պայմանավորված են եղել ապրանքների գներով,
  • 0:54 - 0:55
    իսկ շրջանառության մեջ դրանց քանակը
  • 0:55 - 0:58
    կախված է եղել կառավարության ոսկե և արծաթե
    պահուստից։
  • 0:59 - 1:02
    Սակայն, երբ 1971 թվականին ԱՄն-ը չեղարկեց
    այս համակարգը,
  • 1:02 - 1:06
    դոլարը դարձավ, այսպես կոչված, չփոխարկվող
    "ֆիատ" փող,
  • 1:06 - 1:08
    այսինքն այն կախված չէ որևէ արտաքին
    ռեսուրսներից,
  • 1:08 - 1:11
    այլ կախված է բացառապես կառավարության
    քաղաքականությունից,
  • 1:11 - 1:14
    որն էլ որոշում է, թե որքան թղթադրամ
    պետք է տպվի։
  • 1:14 - 1:17
    Իշխանության ո՞ր ճյուղն է զբաղվում այս
    քաղաքականությամբ
  • 1:17 - 1:20
    Գործադի՞ր, օրենսդի՞ր, թե դատական։
  • 1:20 - 1:22
    Որքան էլ զարմանալի է՝ դրանցից և ոչ մեկը։
  • 1:22 - 1:26
    Իրականում, դրամային քաղաքականությունը
    սահմանում է անկախ Դաշնային պահուստային
  • 1:26 - 1:27
    համակարգը
  • 1:27 - 1:28
    կամ Ֆեդը,
  • 1:29 - 1:33
    որը կազմված է երկրի մի քանի հիմնական
    քաղաքներում գործող 12 տարածքային բանկերից։
  • 1:33 - 1:34
    Կառավարիչների խորհուրդը,
  • 1:34 - 1:37
    որը նշանակվում է նախագահի կողմից և
    հաստատվում Սենատի կողմից
  • 1:37 - 1:38
    հաշվետու է Կոնգրեսին
  • 1:38 - 1:41
    իսկ Ֆեդի ողջ եկամուտը գնում է ԱՄՆ-ի
    գանձարան։
  • 1:41 - 1:44
    Քաղաքականության ամենօրյա վայրիվերումների
    ազդեցությունից Ֆեդին
  • 1:44 - 1:46
    զերծ պահելու նկատառումներից ելնելով՝
  • 1:46 - 1:49
    այն դուրս է կառավարության որևէ ճյուղի
    անմիջական վերահսկողությունից։
  • 1:49 - 1:51
    Իսկ ինչո՞ւ Ֆեդը պարզապես չի որոշում տպել
  • 1:51 - 1:52
    անսահման 100 դոլարանոց
  • 1:52 - 1:53
    թղթադրամներ,
  • 1:53 - 1:54
    որ բոլորը լինեն երջանիկ և հարուստ։
  • 1:54 - 1:57
    Որովհետև այդ դեպքում թղթադրամները
    կարժեզրկվեին։
  • 1:57 - 1:59
    Հիշե՛ք արժույթի նպատակը․
  • 1:59 - 2:02
    այն է՝ ապրանքների և ծառայությունների հետ
    այն փոխանակելը։
  • 2:02 - 2:04
    Եթե շրջանառության մեջ առկա արժույթի
    ողջ քանակը
  • 2:04 - 2:09
    աճի ավելի արագ, քան տնտեսության մեջ
    ապրանքների և ծառայությունների ողջ արժեքը,
  • 2:09 - 2:11
    ապա յուրաքանչյուր անհատական թղթադրամով
  • 2:11 - 2:13
    չեք կարողանա գնել այնքան, որքան նախկինում։
  • 2:13 - 2:15
    Հենց սա էլ կոչվում է գնաճ։
  • 2:15 - 2:17
    Մյուս կողմից,
  • 2:17 - 2:18
    եթե դրամական առաջարկը մնա նույնը,
  • 2:18 - 2:19
    իսկ ապրանքների և
  • 2:19 - 2:20
    ծառայությունների
  • 2:20 - 2:20
    արտադրությունն
  • 2:20 - 2:22
    յուրաքանչյուր 1 դոլարի արժեքը
  • 2:22 - 2:23
    կաճի
  • 2:23 - 2:25
    այդ ընթացքում, ինչը հայտնի է որպես
    արժեզրկում։
  • 2:25 - 2:27
    Այսպիսով, ո՞րն է ավելի վատ։
  • 2:27 - 2:28
    Չափից ավելի գնաճը
  • 2:28 - 2:31
    նշանակում է, որ այսօրվա քո գրպանի փողը
    վաղը ավելի քիչ կարժենա,
  • 2:31 - 2:33
    որից հետո դուք կցանկանաք այն արագ վատնել։
  • 2:33 - 2:37
    Եվ եթե նույնիսկ դրանով խթանվի բիզնեսը,
    այն կհանգեցնի գերսպառման
  • 2:37 - 2:40
    կամ կուտակելի ապրանքների, ինչպիսիք են՝
    մթերքը և վառելիքը,
  • 2:40 - 2:42
    կառաջացնի գների բարձրացում
  • 2:42 - 2:44
    ինչպես նաև ցածր սպառողականություն և
    նույնիսկ՝ գնաճ։
  • 2:46 - 2:49
    Գնանկման դեպքում էլ մարդիկ կցանկանան պահել
    իրենց փողը,
  • 2:49 - 2:51
    իսկ սպառողների ծախսերի կրճատումը
  • 2:51 - 2:53
    կնվազեցնի բիզնեսի եկամուտը,
  • 2:53 - 2:56
    որից կաճի գործազրկությունը, իսկ ծախսերն
    ավելի կնվազեն,
  • 2:56 - 2:58
    ինչը կհանգեցնի տնտեսական անկման։
  • 2:58 - 3:02
    Հետևաբար, շատ տնտեսագետներ հաշվի են առնում
    որ թեև երկուսն էլ չափազանց վտանգավոր են,
  • 3:02 - 3:07
    փոքր և կայուն գնաճը անհրաժեշտ է տնտեսական
    աճը խթանելու համար։
  • 3:08 - 3:10
    Ֆեդը ահռելի ծավալի տնտեսական տվյալներ
    է օգտագործում
  • 3:10 - 3:14
    որոշելու համար, թե որքան արժույթ պետք է
    դրվի շրջանառության մեջ
  • 3:14 - 3:16
    այդ թվում՝ գնաճի նախկին դրույքաչափերի,
  • 3:16 - 3:18
    միջազգային միտումների և գործազրկության
    մակարդակի վերաբերյալ։
  • 3:19 - 3:20
    Երեք արջերի հեքիաթների պես,
  • 3:20 - 3:22
    հարկավոր է հանգել այնպիսի թվերի,
  • 3:22 - 3:25
    որոնք կապահովեն աճի խթանումը և մարդկանց
    ապահովեն զբաղվածությամբ
  • 3:25 - 3:28
    և թույլ չեն տա, որ գնաճը կործանարար
    մակարդակի հասնի։
  • 3:28 - 3:29
    Ֆեդը ոչ միայն որոշում է,
  • 3:29 - 3:31
    թե որքան արժե քո գրպանի թուղթը,
  • 3:32 - 3:35
    այլև տալիս է հնարավորություն՝ գտնելու նոր
    աշխատանք
  • 3:35 - 3:37
    կամ պահպանելու հինը։
Title:
Ի՞նչն է դոլարը արժեքավոր դարձնում
Speaker:
Դագ Լեվինսոն
Description:

Տես ամբողջական տեսանյութը։
http://ed.ted.com/lessons/what-gives-a-dollar-bill-its-value-doug-levinson
Գումարի արժեքը որոշվում է շրջանառության մեջ նրանց քանակով։ Բայց ո՞վ է կատարում այդ որոշումը, և ինչպե՞ս է իրենց ընտրությունը ազդում տնտեսական մեծացմանը։ Դագ Լեվինսոնը կատարում է ճանապարհորդություն դեպի Միացյալ նահանգների Դաշնային Պահուստ՝ զննելով, թե ինչպես են մարդիկ՝ ովքեր աշխատում են այնտեղ, ձգտում հավասարակշռել դոլարի արժեքը կանխելով գնաճը և արժեզրկումը։
Հոդվածը պատրաստված է Դագ Լեվինսոն, Անիմացիան կատարված է Քաեդ Մաի կողմից։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
03:52
Emma Dovlatyan approved Armenian subtitles for What gives a dollar bill its value?
Sona Martirossian accepted Armenian subtitles for What gives a dollar bill its value?
Iskuhi Hovhannisyan edited Armenian subtitles for What gives a dollar bill its value?
Iskuhi Hovhannisyan edited Armenian subtitles for What gives a dollar bill its value?
Iskuhi Hovhannisyan edited Armenian subtitles for What gives a dollar bill its value?

Armenian subtitles

Revisions