Ինչ կասեիք ուսուցիչներին, եթե նրանց չի տրվում լավագույն աշխատանքը: Արդյո՞ք նրանք ինչ որ բան կսովորե՞ն այս դասից: Ի՞նչ կարող են նրանք փոխել դասապրոցեսում: Այս պատմությունը կոչվում է Օստինի թիթեռը: Սա իրական պատմություն է առաջին դասարանցի տղայի մասին, ում անունը Օստին է: Դասարանում նրանք ուսումնասիրում էին թիթեռներին և նա պետք է նկարեր մի թիթեռ: Ահա այն թիթեռը, որը նա ընտրեց: Նա պետք է այս օրինակով ստանար թիթեռի պատկերը` նկարելով բոլոր մանրամասները, ինչպես դա կաներ գիտնականը: Այս թիթեռը կոչվում է Վագրապոչ թիթեռ: Կարո՞ղ եք գուշակել, թե ինչու: Թոբի, կարո՞ղ ես ասել` ինչու: - Քանի որ այն ունի վագրի նախշեր: Այո՛, ահա Օստինի աշխատանքը: Նա պետք է նկարեր թիթեռը ինչպես գիտնականը կաներ, բայց Օստինը ընդամենը առաջին դասարանի աշակերտ էր: Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ Նա մոռացավ, որ պետք է գիտնականի պես նկարի: Եվ ստացավ երևակայական մի թիթեռ: Եվ ահա, թե նա ինչ նկարեց: Վատ չէ, նման է թիթեռին: Բայց արդյո՞ք հենց այն է, ինչ պետք էր: -Ո՛չ - Այո՛, դեռ նման չէ: Այն դեռ շատ նման չէ պատկերին: Բարեբախտաբար, Օստինի դպրոցը սովորական դպրոց չէր Եվ ուսուցիչները ասացին, որ Օստինի համար սա շատ լավ սկիզբ է: Նրանք տվեցին իրենց մեկնաբանությունները և ասացին, որ Օստինը կարող է կրկին փորձել երկրորդ անգամ, երրորդ անգամ և ստանալ պատկերին շատ մոտ նկար: Օստինի բոլոր ընկերները նստեցին հատակին, ինչպես դուք: Եվ որոշեցին խորհուրդներ տալ նկարի վերաբերյալ: Սկզբում քննարկեցին թիթեռի ձևը: Իսկ երբ, թիթեռի ձևը արդեն հստակ էր, նրանք քննարկեցին նախշերը: Աուլիա, դու ի՞նչ կասես: Կարող ենք թևերը ավելի սուր նկարել: Այո, կարելի է սրացնել թևերը: Այլ առաջարկներ կա՞ն: Էտակ, դու ի՞նչ կասես: Չեմ ուզում կոպիտ լինել, բայց ինձ թվում է թևերի տեսքը հստակ չէ: Լավ, ցույց տուր, ե՛կ այստեղ: Ասա, թե ինչը այլ կերպ կնկարեիր: Այս մասը ավելի երկար կանեի: Ցույց տուր նկարի վրա: Ահա այստեղ: Լավ, այսինքն մի փոքր ավելի երկար թևեր: Այո՛: Շատ դիպուկ նկատառում է, ապրես, Էտակ: Ջամիլիա, դու ի՞նչ կասես: Այն եռանկյան տե՞սք ունի: Համաձայն եմ, այն եռանկյան տեսք ունի, լավ դիտարկում էր: Օստինի ընկերների մոտ առաջացան այս նույն մտքերը: Եվ գիտե՞ք` ինչ ասաց Օստինը Նա ասաց. «Լավ, ես կփորձեմ», և հաջորդ անգամ նա ստացավ սա - Օհո՜ Ավելի նմա՞ն է եռանկյան: Այո, այո: Նա երկարացրե՞ց թիթեռի թևերը: Այո՜: Ավելի մոտ պատկեր ստացա՞վ: - Այո: Այսինքն նա լսեց իր ընկերների խորհուրդները: Սա դեռ կատարյալ չէ, Թոբի, դու ինչ կասես: Ես պոչի այս հատվածները կնկարեի դեպի ներքև, ոչ դեպի ներս: Լավ, Իթան, դու ի՞նչ կասես: Կարծում եմ, թևերը պիտի լինեն այսպես, ոչ այսպես: Լավ: Օստինը լսեց իր ընկերներին, և նրանք ասացին, որ այս նկարը շատ ավելի լավն է: Իրոք, երկրորդ անգամ նա ավելի լավ է նկարել: - Միգուցե նա կարող է փորձել երրորդ անգամ: Այո՛, միգուցե նա կարող է փորձել երրորդ անգամ: Եվ նա հենց այդպես էլ արեց: Ահա նրա երրորդ փորձը: Այո, Հեդլի, ահա նրա երրորդ փորձը: Էլայժա, ի՞նչ ես նկատում այստեղ: Մի թևը ավելի սուր է և բարձր, քան մյուսը: Լավ: Քո՞բերն: Այստեղ նկարը դեռ չունի այդ ներքին մասերը: Շատ լավ, միգուցե նա կարող է փորձել չորրորդ անգամ: - Այո՜: Օստինը հենց այպես էլ ասաց: Նա ասա. «Ես կնկարեմ նաև չորրորդ անգամ»: - Նա լսեց ընկերներին: Ավելի նման է չէ՞ Էլայժայի առաջարկածին: Ավելի սրածայր է և երկար թևեր ունի, ինչպես Սինդին էր ասում: Եվ նա ավելի լավ տեսք ունի: Եվ ահա, Օստինը իրեն շատ լավ է զգում: Նա ասաց. «Ես պատրա՞ստ եմ նախշեր ավելացնելուն»: Ընկերները ասացին. «Այո, նկարենք նախշերը»: Եվ նրանք այդպես էլ արեցին: Նրա մոտ լավ է ստացվում: Այո, շատ լավ: Ընկերներն ասացին. «Օստին, գույներ ավելացրու»: Ահա, այդ տարբերակը: Ի՞նչ եք կարծում: Լա՞վ է ստացվել: - Այո՜, այո՜: Հիշենք, թե որտեղից նա սկսկեց: Ի՞նչ առաջընթաց ունեցավ Օստինը: Էտակ, ինչ կասես նրա առաջընթացի մասին: Նա իրոք զգալի առաջընթաց ունի: Նրա ընկերները ազնիվ էին: Ընկերների խորհուրդները օգնեցի՞ն նրան ավելի լավ նկարել յուրաքանչյուր փորձի հետ: Հասա՞ն Նրանք ասացին, թե ինչը լավ չէր նկարում: Նրանք ուղղակի ասացին, որ ինչ որ բան սխա՞լ է, թե ավելի կոնկրետ նշումներ արեցին: Նրանք ավելի կոնկրետ էին, բայց կոպիտ չէին: Հիանալի է: Հեդլի, Նա 6 անգամ փորձեց: Կա՞ ինչ որ բան, որ մյուս երեխաները պետք է սովորեն Օստինից: Ի՞նչ պետք է հասկանանք սրանից: Դու կարող ես նորից փորձել, եթե սկզբում չի ստացվում: Այո՛: Այսինքն, եթե ճիշտ չէ, կարելի է նորից փորձել, մինչև քեզ մոտ ավելի լավ ստացվի: Եվ դու մտքիցդ ուղղակի չես հորինում: Այո, նա մտածում էր ինչպես գիտնականը: Հիանալի է: