Մեծանալով Թայվանում`
գեղագրի ընտանիքում,
մանկությանս տարիներից մնացած ամենավառ հիշողություններիցս մեկն
այն է, թե ինչպես էր մայրս ինձ ծանոթացնում
չինական հիերոգլիֆների գեղեցկությանը, ձևին և կառուցվածքին:
Այն ժամանակից ի վեր
ես տարված եմ այս բացառիկ լեզվով:
Բայց լեզվին չտիրապետողի համար այս լեզուն կարող է թվալ
նույնքան անհաղթահարելի, որքան չինական մեծ պատն է :
Վերջին մի քանի տարիների ընթացքում ինձ հետաքրքրել է,
թե արդյոք կարող եմ քանդել այդ պատը:
Ուստի ամեն ոք, ով ցանկանում է հասկանալ և գնահատել
այս խրթին լեզվի գեղեցկությունը,կարող է փորձել իր սեփական ուժերը:
Ես սկսեցի փնտրել մի նոր և արագ միջոց,
որն օգտակար կլիներ չինարեն սովորելիս:
Հինգ տարեկան էի ,երբ սկսեցի սովորել,
թե ինչպես է պետք
ճիշտ հերթականությամբ պատկերել յուրաքանչյուր հիերոգլիֆի ցանկացած մասնիկ:
Հաջորդ տասնհինգ տարիների ընթացքում ես ամեն օր մի նոր
հիերոգլիֆ էի սովորում:
Քանի որ մենք ունենք ընդամենը հինգ րոպե,
ներկայացնեմ մի արագ և պարզ եղանակ:
Չին գիտնականը գիտի քսան հազար հիերոգլիֆ:
Գրագետ համարվելու համար բավական է իմանալ տասը հազար հիերոգլիֆ:
Երկու հարյուր ամենագործածական հիերոգլիֆների իմացությունը բավական է
հիմնական գրականության քառասուն տոկոսը,
ճանապարհային նշանները, ռեստորանների ճաշացանկերը,
կայքերի
կամ թերթերի բուն իմաստը հասկանալու համար:
Այսօր կներկայացնեմ դրանցից ութը,
ցույց տալու համար այս եղանակի արդյունավետությունը:
Պատրա՞ստ եք:
Բացեք ձեր բերանը հնարավորինս լայն`
փորձելով ստանալ քառակուսու տեսք.
ստացվում է բերան:
Սա զբոսնող մարդ է:
Մարդ:
Եթե համարենք, որ կրակի հիերոգլիֆը
ունի երկու ձեռքերը պարզած մարդու տեսք,
ով ասես խուճապահար բղավում է.
«Oգնեցեք, այրվում եմ»
այս սիմվոլի նախնական տարբերակն ինքնին նման է կրակի,
բայց սա իմ անհատական մոտեցումն է, ձերը գուցե տարբերվի:
Սա ծառ է:
Ծառ:
Սա լեռ է
արև,
լուսին: Դռան հիերոգլիֆը նման է վայրի արևմուտքում տարածված երկփեղկ դռներին:
Դռան հիերոգլիֆը
նման է վայրի արևմուտքում տարածված երկփեղկ դռներին:
Սրանք ես համարում եմ ութ հիմնական հիերոգլիֆները:
Սրանք այն հիմնաքարերն են, որոնց միջոցով կարելի է նոր բառեր կազմել:
որոնց միջոցով կարելի է նոր բառեր կազմել:
Մարդ:
Երբ ինչ-որ մեկը քայլում է հետևից, նշանակում է հետևել:
Ըստ հայտնի ասացվածքի`
երկուսն ընկեր են ,երեքն արդեն ամբոխ:
Երբ մեկը լայն տարածում է ձեռքերը,
ապա նկատի ունի այսքան մեծ:
Եթե մարդը բերանի մեջ է ,ուրեմն նա թակարդում է:
Այլ կերպ ասած նա բանտարկյալ է, ինչպես Ջոնը կետի բերանում:
Մեկ ծառը պարզապես ծառ է, երկուսը` գերաններ,
երեքը միասին նշանակում է անտառ:
Դնենք մի գիծ ծառի տակ և կստանանք հիմք:
Բերանի սիմվոլը պատկերելով ծառի վերնամասում կստանանք հիմար
նշանը հեշտ է հիշել ,
քանի որ խոսող ծառն ինքնին հիմարություն է:
Հիշում եք կրակի օրինակը:
Երկու կրակ միասին նշամակում է շոգ:
Երեքը միասին`բոց:
Երկու ծառի տակ վառվող կրակը նշանակում է այրվել:
Մեզ համար արևը բարեկեցության աղբյուր է,
երկուսը միասին` բարգավաճում,
երեքը`կայծ:
Շողացող արևը և լուսինը միասին
խորհրդանշում է լուսավորություն:
Դա նաև նշանակում է վաղը` մեկ օր ու գիշեր անց:
Հորիզոնից բարձրացող արևը նշանակում է արևածագ:
Դուռ: Դռների միջև ձող դնելով
կստանանք սողնակ:
Բերանի նշանը դռների արանքում նշանակում է հարցեր տալ
«Թըխկ- թըխկ, ո՞վ կա»:
Դռներից դուրս եկող մարդը
նշանակում է փախուստ:
Ձախ կողմում պատկերված է կին,
երկուսը միասին` վեճ,
(Ծիծաղ)
երեքը միասին`զգուշացեք` ամուսնական դավաճանություն:
Այսպիսով մենք ծանոթացանք մոտավորապես երեսուն հիերոգլիֆի
կիրառելով այս մեթոդը, հիմնվելով ութ հիմնական հիերոգլիֆների վրա
կարող ենք կազմել ևս երեսուներկուսը,
իսկ հաջորդ ութի միջոցով
կկազմենք մյուս երեսուներկուսը:
Այսպիսով այսքան քիչ ջանք գործադրելով
դուք կարող եք սովորել մի քանի հարյուր հիերոգլիֆներ`
այնքան որքան գիտի ութ տարեկան չինացին
Այսպիսով իմանալով հիերոգլիֆները կարող ենք կազմել արտահայտություններ:
Օրինակ`կրակն ու լեռը միասին կկազմեն հրե լեռ,
այսինքն` հրաբուխ:
Ինչպես հայտնի է Ճապոնիան ծագող արևի երկիրն է:
Ուստի արևի նշանը ծագման նշանի հետ միասին կնշանակի
Ճապոնիա, քանի որ վերջինս գտնվում է Չինաստանից արևելք:
Այսպիսով՝ արևի նշանը ծագման նշանի հետ միասին կնշանակի Ճապոնիա:
Մարդու նշանը Ճապոնիայի նշանի ետևում կստանանք ի՞նչ,
չինացի:
Ձախ կողմում պատկերված երկու լեռները՝
պատկերված միմյանց վրա
Նախկինում նշանակել են աքսոր,
քանի որ Չին կայսրերն իրենց քաղաքական թշնամիներին
աքսորում էին լեռներից այն կողմ:
Մեր օրերում աքսորը վերաիմաստավորվել է՝ դառնալով դուրս գալ:
Լեռան նշանը, որը պատկերում է, թե որտեղից է պետք դուրս գալ,
ելքն է:
Իսկ այս սլայդն ինձ հիշեցնում է, որ ավարտեմ ելույթս
և լքեմ բեմը: Շնորհակալություն:
(Ծափահարություն)