1 00:00:13,988 --> 00:00:15,411 Հարրի Փոթերը, 2 00:00:15,435 --> 00:00:17,554 Քեթնիս Էվերդինը և Ֆրոդոն 3 00:00:17,578 --> 00:00:20,417 ի՞նչ ընդհանրություններ ունեն հնագույն առասպելների հերոսների հետ: 4 00:00:20,441 --> 00:00:21,442 (Մռնչյուն) 5 00:00:21,466 --> 00:00:24,424 Իսկ ինչ եթե ասեի, որ նրանք միևնույն հերոսի տարբերակներն են: 6 00:00:25,788 --> 00:00:27,377 Հավատու՞մ եք: 7 00:00:27,401 --> 00:00:28,958 Ջոզեփ Քեմփբելն էր հավատում: 8 00:00:28,982 --> 00:00:32,512 Նա ուսումնասիրել է ողջ աշխարհի առասպելներն ու հրապարակել 9 00:00:32,537 --> 00:00:34,634 "Հազարավոր դեմքերով հերոսը" գիրքը` 10 00:00:34,658 --> 00:00:36,296 վերապատմելով տասնյակ պատմություններ 11 00:00:36,320 --> 00:00:39,055 և պարզաբանելով, թե ինչպես է յուրաքանչյուրը ներկայացնում մոնո-առասպելը 12 00:00:39,079 --> 00:00:40,670 կամ Հերոսի Ճանապարհորդությունը: 13 00:00:42,120 --> 00:00:44,726 Իսկ ի՞նչ է նշանակում հերոսի ճանապարհորդություն: 14 00:00:44,750 --> 00:00:45,894 Եկեք պատկերացնենք մի շրջան: 15 00:00:46,851 --> 00:00:50,513 Ճանապարհորդությունը սկսվում և ավարտվում է հերոսի սովորական աշխարհում, 16 00:00:50,537 --> 00:00:55,137 սակայն գործողությունները ընթանում են մի անծանոթ ու հատուկ աշխարհում: 17 00:00:55,161 --> 00:00:57,578 Այդ ամենի հետ մեկտեղ, կան նաև որոշ առանցքային իրադարձություններ: 18 00:00:57,602 --> 00:01:00,189 Վերհիշեք ձեր սիրելի գիրքը կամ ֆիլմը: 19 00:01:00,213 --> 00:01:01,606 Արդյո՞ք այն համապատասխանում է այս նմուշին: 20 00:01:03,464 --> 00:01:05,497 Ստատուս-քվո, ահա որտեղ է սկսվում ամենը: 21 00:01:07,148 --> 00:01:09,531 1:00. Արկածների կանչը: 22 00:01:09,555 --> 00:01:12,081 Հերոսը ստանում է առեղծվածային հաղորդագրություն: 23 00:01:12,105 --> 00:01:13,759 Հրավե՞ր կամ միգուցե մա՞րտահրավեր: 24 00:01:14,572 --> 00:01:16,397 2:00. Օժանդակություն: 25 00:01:16,421 --> 00:01:21,098 Հերոսն ունի օգնության կարիք, հավանաբար ավելի մեծ ու ավելի իմաստուն մեկից: 26 00:01:21,122 --> 00:01:22,682 3:00. Մեկնում: 27 00:01:22,706 --> 00:01:26,063 Հերոսը հատում է իր ապահով տան շեմն ու 28 00:01:26,087 --> 00:01:29,054 հայտնվում արկածներով լի աշխարհում: 29 00:01:29,078 --> 00:01:30,871 Մենք այլևս Կանզասում չենք: 30 00:01:30,895 --> 00:01:32,775 4:00. Փորձություններ: 31 00:01:32,799 --> 00:01:34,077 Հերոս լինելը բարդ աշխատանք է. 32 00:01:34,101 --> 00:01:35,331 մեր հերոսը գլուխկոտրուկ է լուծում, 33 00:01:35,355 --> 00:01:36,574 սպանում է հրեշին, 34 00:01:36,598 --> 00:01:38,433 փախչում ծուղակից: 35 00:01:39,296 --> 00:01:41,524 5:00. Մոտեցում: 36 00:01:41,548 --> 00:01:45,440 Ժամանակն է դեմ առ դեմ հանդիպել ամենամեծ դժվարության` հերոսի ամենասարսափելի վախի հետ: 37 00:01:46,268 --> 00:01:47,268 (Մռնչյուն) 38 00:01:48,318 --> 00:01:49,808 6:00. Ճգնաժամ: 39 00:01:50,843 --> 00:01:52,777 Սա հերոսի ամենամութ ժամն է: 40 00:01:52,801 --> 00:01:55,650 Նա հայտնվում է մահվան շեմին և նույնիսկ հնարավոր է մահանա, 41 00:01:55,674 --> 00:01:57,456 և դա միայն վերածնվելու համար: 42 00:01:58,764 --> 00:02:00,562 7:00. Պարգևատրում: 43 00:02:00,798 --> 00:02:01,798 (Մռնչյուն) 44 00:02:02,196 --> 00:02:05,841 Որպես արդյունք, հերոսը պարգև է ստանում` 45 00:02:05,865 --> 00:02:07,300 համընդհանուր ճանաչում կամ էլ գերուժ: 46 00:02:08,251 --> 00:02:09,953 8:00. Արդյունք: 47 00:02:09,977 --> 00:02:12,197 Պատմություններում սա կարող է տարբերվել: 48 00:02:12,221 --> 00:02:14,392 Կա՛մ հրեշները խոնարհվում են հերոսի առջև 49 00:02:14,416 --> 00:02:18,323 կա՛մ էլ հետապնդում են նրան, մինչև որ նա փախչում է այդ առեղծվածային աշխարհից: 50 00:02:18,347 --> 00:02:19,850 9:00. Վերադարձ: 51 00:02:20,663 --> 00:02:23,748 Այդ բոլոր արկածներից հետո, հերոսը տուն է վերադառնում: 52 00:02:25,120 --> 00:02:27,145 10:00. Նոր կյանք: 53 00:02:27,169 --> 00:02:31,082 Այս դեպքերը փոխել են հերոսին. նա այլևս առաջվանը չէ: 54 00:02:32,318 --> 00:02:34,596 11:00. Ամփոփում: 55 00:02:34,620 --> 00:02:37,042 Սյուժեի բոլոր խճճված հանգույցները լուծվում են: 56 00:02:38,284 --> 00:02:40,569 12:00. Ստատուս քվո, 57 00:02:40,593 --> 00:02:42,756 սակայն արդեն բարելավված մի նոր մակարդակի: 58 00:02:42,780 --> 00:02:44,996 Ոչինչ այլևս նույնը չէ, երբ դու հերոս ես: 59 00:02:45,784 --> 00:02:47,445 Բազմաթիվ հայտնի գրքեր ու ֆիլմեր 60 00:02:47,469 --> 00:02:50,153 բավականին սերտորեն համապատասխանում են այս հնագույն բանաձևին: 61 00:02:50,177 --> 00:02:53,887 Եկեք տեսնենք, թե որքանո՞վ է "Քաղցած խաղեր" պատմությունը համապատասխանում հերոսի ճանապարհորդության կաղապարին: 62 00:02:53,911 --> 00:02:56,435 Ե՞րբ է Քեթնիս Էվերդինը լսում իր արկածների կանչը, 63 00:02:56,459 --> 00:02:57,902 որն էլ ընթացքի մեջ է դնում գործողությունների զարգացումը: 64 00:02:57,926 --> 00:03:00,307 Երբ որ վիճակահանության ժամանակ հնչում է նրա քրոջ անունը: 65 00:03:01,459 --> 00:03:03,074 Իսկ ի՞նչ կասեք օժանդակության մասին: 66 00:03:03,098 --> 00:03:05,438 Արդյո՞ք որևէ մեկը պատրաստվում է օգնել նրան արկածների ժամանակ: 67 00:03:05,462 --> 00:03:06,711 Հեյմիչը: 68 00:03:06,735 --> 00:03:08,283 Իսկ մեկնու՞մը: 69 00:03:08,307 --> 00:03:10,404 Նա՞ լքում է իր սովորական միջավայրը: 70 00:03:10,428 --> 00:03:12,621 Նա գնացքով մեկնում է մայրաքաղաք: 71 00:03:12,645 --> 00:03:14,070 Լավ, միտքը ձեզ համար պարզ է: 72 00:03:14,094 --> 00:03:16,522 Ի՞նչ ընդհանրություններ ունեք դուք Հարրի Փոթերի, 73 00:03:16,546 --> 00:03:18,498 Քեթնիս Էվերդինի ու Ֆրոդոյի հետ: 74 00:03:18,522 --> 00:03:20,585 Դուք իրենց նման մարդ եք: 75 00:03:21,981 --> 00:03:24,873 Հերոսի ճանապարհորդության մասին առասպելը գոյություն ունի բոլոր մշակույթներում, 76 00:03:24,897 --> 00:03:26,582 և այն շարունակաբար թարմացվում է, 77 00:03:26,606 --> 00:03:28,868 քանի որ մենք` մարդիկ, արտացոլում ենք մեր միջավայրը 78 00:03:28,892 --> 00:03:31,811 մեր իսկ կյանքի խորհրդանշանական պատմությունների միջոցով: 79 00:03:33,082 --> 00:03:35,055 Լքում եք ձեր հարմարավետ միջավայրը, 80 00:03:35,079 --> 00:03:37,534 ձեռք եք բերում փորձ, որ փոխում է ձեզ, 81 00:03:37,558 --> 00:03:39,477 այնուհետև ամենը սկսում եք սկզբից: 82 00:03:40,459 --> 00:03:43,440 Դուք բառիս բուն իմաստով վիշապների չեք կոտորում կամ չեք պայքարում Վոլդեմորթի դեմ, 83 00:03:43,464 --> 00:03:46,002 փոխարենը նմանատիպ սարսափելի դժվարությունների եք հանդիպում: 84 00:03:46,026 --> 00:03:47,219 Ջոզեփ Քեմփբելն ասում էր. 85 00:03:47,243 --> 00:03:50,960 "Գանձերը գտնվում են այն քարանձավում, ուր վախենում եք մուտք գործել:" 86 00:03:52,143 --> 00:03:55,087 Իսկ ո՞րն է ձեր անհաս քարանձավը: 87 00:03:55,111 --> 00:03:56,714 Դպրոցում ներկայացման մասնակցելու լսումնե՞րը: 88 00:03:57,522 --> 00:03:59,242 Բեյսբոլ խաղա՞լը: 89 00:03:59,266 --> 00:04:00,789 Սե՞րը: 90 00:04:00,813 --> 00:04:04,640 Փնտրե՛ք այս բանաձևը ձեզ հանդիպող գրքերում, ֆիլմերում և հեռուստահաղորդումներում: 91 00:04:04,664 --> 00:04:06,385 Հավանաբար նորից կգտնեք այն: 92 00:04:06,409 --> 00:04:08,732 Սակայն ուշիմ եղեք դրա հանդեպ ձեր իսկ կյանքում էլ: 93 00:04:09,616 --> 00:04:11,274 Լսեք ձեր արկածների կանչը: 94 00:04:12,083 --> 00:04:13,641 Ընդունե՛ք մարտահրավերը: 95 00:04:13,665 --> 00:04:16,410 Հաղթահարե՛ք վախն ու ձե՛ռք բերեք գանձերը: 96 00:04:17,293 --> 00:04:18,569 Իսկ հետո, 97 00:04:18,593 --> 00:04:19,983 կրկին անցեք այդ ամենի միջով: