Հարրի Փոթերը, Քեթնիս Էվերդինը և Ֆրոդոն ի՞նչ ընդհանրություններ ունեն հնագույն առասպելների հերոսների հետ: (Մռնչյուն) Իսկ ինչ եթե ասեի, որ նրանք միևնույն հերոսի տարբերակներն են: Հավատու՞մ եք: Ջոզեփ Քեմփբելն էր հավատում: Նա ուսումնասիրել է ողջ աշխարհի առասպելներն ու հրապարակել "Հազարավոր դեմքերով հերոսը" գիրքը` վերապատմելով տասնյակ պատմություններ և պարզաբանելով, թե ինչպես է յուրաքանչյուրը ներկայացնում մոնո-առասպելը կամ Հերոսի Ճանապարհորդությունը: Իսկ ի՞նչ է նշանակում հերոսի ճանապարհորդություն: Եկեք պատկերացնենք մի շրջան: Ճանապարհորդությունը սկսվում և ավարտվում է հերոսի սովորական աշխարհում, սակայն գործողությունները ընթանում են մի անծանոթ ու հատուկ աշխարհում: Այդ ամենի հետ մեկտեղ, կան նաև որոշ առանցքային իրադարձություններ: Վերհիշեք ձեր սիրելի գիրքը կամ ֆիլմը: Արդյո՞ք այն համապատասխանում է այս նմուշին: Ստատուս-քվո, ահա որտեղ է սկսվում ամենը: 1:00. Արկածների կանչը: Հերոսը ստանում է առեղծվածային հաղորդագրություն: Հրավե՞ր կամ միգուցե մա՞րտահրավեր: 2:00. Օժանդակություն: Հերոսն ունի օգնության կարիք, հավանաբար ավելի մեծ ու ավելի իմաստուն մեկից: 3:00. Մեկնում: Հերոսը հատում է իր ապահով տան շեմն ու հայտնվում արկածներով լի աշխարհում: Մենք այլևս Կանզասում չենք: 4:00. Փորձություններ: Հերոս լինելը բարդ աշխատանք է. մեր հերոսը գլուխկոտրուկ է լուծում, սպանում է հրեշին, փախչում ծուղակից: 5:00. Մոտեցում: Ժամանակն է դեմ առ դեմ հանդիպել ամենամեծ դժվարության` հերոսի ամենասարսափելի վախի հետ: (Մռնչյուն) 6:00. Ճգնաժամ: Սա հերոսի ամենամութ ժամն է: Նա հայտնվում է մահվան շեմին և նույնիսկ հնարավոր է մահանա, և դա միայն վերածնվելու համար: 7:00. Պարգևատրում: (Մռնչյուն) Որպես արդյունք, հերոսը պարգև է ստանում` համընդհանուր ճանաչում կամ էլ գերուժ: 8:00. Արդյունք: Պատմություններում սա կարող է տարբերվել: Կա՛մ հրեշները խոնարհվում են հերոսի առջև կա՛մ էլ հետապնդում են նրան, մինչև որ նա փախչում է այդ առեղծվածային աշխարհից: 9:00. Վերադարձ: Այդ բոլոր արկածներից հետո, հերոսը տուն է վերադառնում: 10:00. Նոր կյանք: Այս դեպքերը փոխել են հերոսին. նա այլևս առաջվանը չէ: 11:00. Ամփոփում: Սյուժեի բոլոր խճճված հանգույցները լուծվում են: 12:00. Ստատուս քվո, սակայն արդեն բարելավված մի նոր մակարդակի: Ոչինչ այլևս նույնը չէ, երբ դու հերոս ես: Բազմաթիվ հայտնի գրքեր ու ֆիլմեր բավականին սերտորեն համապատասխանում են այս հնագույն բանաձևին: Եկեք տեսնենք, թե որքանո՞վ է "Քաղցած խաղեր" պատմությունը համապատասխանում հերոսի ճանապարհորդության կաղապարին: Ե՞րբ է Քեթնիս Էվերդինը լսում իր արկածների կանչը, որն էլ ընթացքի մեջ է դնում գործողությունների զարգացումը: Երբ որ վիճակահանության ժամանակ հնչում է նրա քրոջ անունը: Իսկ ի՞նչ կասեք օժանդակության մասին: Արդյո՞ք որևէ մեկը պատրաստվում է օգնել նրան արկածների ժամանակ: Հեյմիչը: Իսկ մեկնու՞մը: Նա՞ լքում է իր սովորական միջավայրը: Նա գնացքով մեկնում է մայրաքաղաք: Լավ, միտքը ձեզ համար պարզ է: Ի՞նչ ընդհանրություններ ունեք դուք Հարրի Փոթերի, Քեթնիս Էվերդինի ու Ֆրոդոյի հետ: Դուք իրենց նման մարդ եք: Հերոսի ճանապարհորդության մասին առասպելը գոյություն ունի բոլոր մշակույթներում, և այն շարունակաբար թարմացվում է, քանի որ մենք` մարդիկ, արտացոլում ենք մեր միջավայրը մեր իսկ կյանքի խորհրդանշանական պատմությունների միջոցով: Լքում եք ձեր հարմարավետ միջավայրը, ձեռք եք բերում փորձ, որ փոխում է ձեզ, այնուհետև ամենը սկսում եք սկզբից: Դուք բառիս բուն իմաստով վիշապների չեք կոտորում կամ չեք պայքարում Վոլդեմորթի դեմ, փոխարենը նմանատիպ սարսափելի դժվարությունների եք հանդիպում: Ջոզեփ Քեմփբելն ասում էր. "Գանձերը գտնվում են այն քարանձավում, ուր վախենում եք մուտք գործել:" Իսկ ո՞րն է ձեր անհաս քարանձավը: Դպրոցում ներկայացման մասնակցելու լսումնե՞րը: Բեյսբոլ խաղա՞լը: Սե՞րը: Փնտրե՛ք այս բանաձևը ձեզ հանդիպող գրքերում, ֆիլմերում և հեռուստահաղորդումներում: Հավանաբար նորից կգտնեք այն: Սակայն ուշիմ եղեք դրա հանդեպ ձեր իսկ կյանքում էլ: Լսեք ձեր արկածների կանչը: Ընդունե՛ք մարտահրավերը: Հաղթահարե՛ք վախն ու ձե՛ռք բերեք գանձերը: Իսկ հետո, կրկին անցեք այդ ամենի միջով: