Հարրի Փոթերը,
Քեթնիս Էվերդինը և Ֆրոդոն
ի՞նչ ընդհանրություններ ունեն հնագույն
առասպելների հերոսների հետ:
(Մռնչյուն)
Իսկ ինչ եթե ասեի, որ նրանք
միևնույն հերոսի տարբերակներն են:
Հավատու՞մ եք:
Ջոզեփ Քեմփբելն էր հավատում:
Նա ուսումնասիրել է ողջ աշխարհի
առասպելներն ու հրապարակել
"Հազարավոր դեմքերով հերոսը" գիրքը`
վերապատմելով տասնյակ պատմություններ
և պարզաբանելով, թե ինչպես է յուրաքանչյուրը
ներկայացնում մոնո-առասպելը
կամ Հերոսի Ճանապարհորդությունը:
Իսկ ի՞նչ է նշանակում
հերոսի ճանապարհորդություն:
Եկեք պատկերացնենք մի շրջան:
Ճանապարհորդությունը սկսվում և ավարտվում է
հերոսի սովորական աշխարհում,
սակայն գործողությունները ընթանում են
մի անծանոթ ու հատուկ աշխարհում:
Այդ ամենի հետ մեկտեղ, կան նաև
որոշ առանցքային իրադարձություններ:
Վերհիշեք ձեր սիրելի գիրքը կամ ֆիլմը:
Արդյո՞ք այն համապատասխանում է այս նմուշին:
Ստատուս-քվո, ահա որտեղ է սկսվում ամենը:
1:00. Արկածների կանչը:
Հերոսը ստանում է
առեղծվածային հաղորդագրություն:
Հրավե՞ր կամ միգուցե մա՞րտահրավեր:
2:00. Օժանդակություն:
Հերոսն ունի օգնության կարիք, հավանաբար
ավելի մեծ ու ավելի իմաստուն մեկից:
3:00. Մեկնում:
Հերոսը հատում է իր ապահով տան շեմն ու
հայտնվում արկածներով լի աշխարհում:
Մենք այլևս Կանզասում չենք:
4:00. Փորձություններ:
Հերոս լինելը բարդ աշխատանք է.
մեր հերոսը գլուխկոտրուկ է լուծում,
սպանում է հրեշին,
փախչում ծուղակից:
5:00. Մոտեցում:
Ժամանակն է դեմ առ դեմ հանդիպել ամենամեծ
դժվարության` հերոսի ամենասարսափելի
վախի հետ:
(Մռնչյուն)
6:00. Ճգնաժամ:
Սա հերոսի ամենամութ ժամն է:
Նա հայտնվում է մահվան շեմին
և նույնիսկ հնարավոր է մահանա,
և դա միայն վերածնվելու համար:
7:00. Պարգևատրում:
(Մռնչյուն)
Որպես արդյունք, հերոսը պարգև է ստանում`
համընդհանուր ճանաչում կամ էլ գերուժ:
8:00. Արդյունք:
Պատմություններում սա կարող է տարբերվել:
Կա՛մ հրեշները խոնարհվում են հերոսի առջև
կա՛մ էլ հետապնդում են նրան, մինչև որ նա
փախչում է այդ առեղծվածային աշխարհից:
9:00. Վերադարձ:
Այդ բոլոր արկածներից հետո, հերոսը տուն
է վերադառնում:
10:00. Նոր կյանք:
Այս դեպքերը փոխել են հերոսին.
նա այլևս առաջվանը չէ:
11:00. Ամփոփում:
Սյուժեի բոլոր խճճված հանգույցները լուծվում են:
12:00. Ստատուս քվո,
սակայն արդեն բարելավված մի նոր մակարդակի:
Ոչինչ այլևս նույնը չէ,
երբ դու հերոս ես:
Բազմաթիվ հայտնի գրքեր ու ֆիլմեր
բավականին սերտորեն համապատասխանում են
այս հնագույն բանաձևին:
Եկեք տեսնենք, թե որքանո՞վ է "Քաղցած խաղեր"
պատմությունը համապատասխանում հերոսի
ճանապարհորդության կաղապարին:
Ե՞րբ է Քեթնիս Էվերդինը լսում
իր արկածների կանչը,
որն էլ ընթացքի մեջ է դնում
գործողությունների զարգացումը:
Երբ որ վիճակահանության ժամանակ
հնչում է նրա քրոջ անունը:
Իսկ ի՞նչ կասեք օժանդակության մասին:
Արդյո՞ք որևէ մեկը պատրաստվում է օգնել նրան
արկածների ժամանակ:
Հեյմիչը:
Իսկ մեկնու՞մը:
Նա՞ լքում է իր սովորական միջավայրը:
Նա գնացքով մեկնում է մայրաքաղաք:
Լավ, միտքը ձեզ համար պարզ է:
Ի՞նչ ընդհանրություններ ունեք
դուք Հարրի Փոթերի,
Քեթնիս Էվերդինի ու Ֆրոդոյի հետ:
Դուք իրենց նման մարդ եք:
Հերոսի ճանապարհորդության մասին առասպելը
գոյություն ունի բոլոր մշակույթներում,
և այն շարունակաբար թարմացվում է,
քանի որ մենք` մարդիկ, արտացոլում ենք
մեր միջավայրը
մեր իսկ կյանքի խորհրդանշանական պատմությունների միջոցով:
Լքում եք ձեր հարմարավետ միջավայրը,
ձեռք եք բերում փորձ, որ փոխում է ձեզ,
այնուհետև ամենը սկսում եք սկզբից:
Դուք բառիս բուն իմաստով վիշապների չեք
կոտորում կամ չեք պայքարում Վոլդեմորթի դեմ,
փոխարենը նմանատիպ սարսափելի
դժվարությունների եք հանդիպում:
Ջոզեփ Քեմփբելն ասում էր.
"Գանձերը գտնվում են այն քարանձավում,
ուր վախենում եք մուտք գործել:"
Իսկ ո՞րն է ձեր անհաս քարանձավը:
Դպրոցում ներկայացման մասնակցելու լսումնե՞րը:
Բեյսբոլ խաղա՞լը:
Սե՞րը:
Փնտրե՛ք այս բանաձևը ձեզ հանդիպող գրքերում,
ֆիլմերում և հեռուստահաղորդումներում:
Հավանաբար նորից կգտնեք այն:
Սակայն ուշիմ եղեք դրա հանդեպ ձեր իսկ կյանքում էլ:
Լսեք ձեր արկածների կանչը:
Ընդունե՛ք մարտահրավերը:
Հաղթահարե՛ք վախն ու ձե՛ռք բերեք գանձերը:
Իսկ հետո,
կրկին անցեք այդ ամենի միջով: