(քայլեր) (մուտքի սարք) Մուտքը թույլատրված է -Բարև՛ Ֆրեդի -MailChimp-ն ապշեցուցիչ է և հատուկ, քանի որ դա ստեղծագործ անբախտների խումբ է, ովքեր նաև շատ խելացի են: Ես սովորել եմ հսկայական քանակի տեղեկույթ իմ բոլոր աշխատակիցներից և դա հրաշալի է, երբ կարողանում ես սովորել ինչ-որ նոր բան յուրաքանչյուր օր մեկից, ումից դա չես ակնկալում: -Շնորհակալություն: Բարի գալո՛ւստ MailChimp: ♪ (սոուլ ոճի երաժշտություն) ♪ -MailChimp-ն էլփոստային մարքեթինգի ծրագիր է, որը թույլ է տալիս Ձեզ նախագծել, կառուցել և ուղարկել էլփոստային արշավներ, ինչպես նաև կառավարել Ձեր էլփոստային բաժանորդների ցուցակները և, իրոք, զարմանալի բաներ անել, օրինակ էլփոստի ինքնաշխատացում և վերլուծություն: ♪ (լավատեսական երաժշտություն) ♪ -Մենք հետաքրքիր ընկերություն ենք: Մենք իսկապես գնահատում ենք ստեղծարարությունը, նույնիսկ գործառնությունների թիմում: Մենք խրախուսեցինք լինել ստեղծագործ մեր լուծումներում: Մենք թույլատրում ենք ցանկացածին փոփոխություն կատարել մեր կոդում, և երբ այն ենթարկվում է մասնագիտական վերանայման, այն ինքնաբերաբար ուղարկվում է աշխատելու: Մենք կարող ենք գցել մի գաղափար այնտեղ, մարդիկ կարող են մշակել այն: Դուք կարող եք համագործակցել միմյանց հետ նույնիսկ եթե դուք նույն սենյակում չեք: Մեր ենթակառուցվածքը մեծ է, ինչպես մեր կոդը, և ուրեմն մենք կարող ենք համագործակցել մեր կոդի հետ, և ենթակառուցվածքի տղայի համար կոդն, ըստ էության, մեր պոեզիան է: Ահա թե ինչպես ենք մենք ստանում ստեղծագործ մոտեցում մեր դերերին: -Կարծում եմ բոլորն էլ խրախուսվում են իրենց աշխատանքում ստեղծագործ լինելուն և բոլորն էլ կարող են լինել ստեղծարար իրենց աշխատանքում: Ոչ միայն դիզայներ կամ մարքեթինգի մարդիկ պետք է լինեն ստեղծարար: -Եվ դա մոտավոր այն է, ինչ նա խնդրում է, այո՞: -Նոր ինժեներները, ովքեր գալիս են այստեղ աշխատելու, կարող են ունենալ տարբեր անցյալ. մենք հատուկ ենք մեր աշխատանքի հայտարարության մեջ նշում, որ կարևոր չէ, թե ինչ ուղղությամբ եք դուք աշխատել և ինչ աստիճաններ ունեք: Մենք պարզապես փնտրում ենք լավ ինժեներների: -Երկար ժամանակ մենք իրականում ունեցել ենք 3 ամսվա փորձաշրժան ծրագրավորողների համար, քանի որ մենք պետք է սովորեցնեինք նրանց մեր ներքին համակարգը, իսկ այժմ մենք պակասեցրել ենք մի քանի օրվա, և կան դեպքեր, երբ որոշ մարդիկ գալիս են և առաջին իսկ օրն սկսում կոդ գրել ու միանգամից գործի անցնում: -Ամենևին կարիք չկա սովորեցնել մարդկանց, թե ինչպես օգտագործել Git կամ GitHub կամ ինչպես կատարել pull հարցում: Իրենք, ընդհանուր առմամբ, գիտեն, թե ինչպես պետք է դա անել, ինչը հեշտացնո՛ւմ է գործս: -Երբ մենք ստեղծեցինք մեր GitHub միջավայրը՝ տվեցինք մեր ամբողջ թիմին մուտքի հասանելիությունը այնպես, որ փորձարկողը կարող է սեղմել pull հարցման հղումը և կարդալ, տեսնել տարբերությունները, ընթերցել բոլոր փոփոխությունները և դա իրոք օգտակար է՝ հնարավորությունների շրջանակը հասկանալու համար, քանի որ երբեմն ինժեները պետք է ինչ-որ բան նկարագրի, և այն հնչում է իսկապես պարզ, ապա Դուք բացում եք (pull) կոդը և հասկանում, որ մի փոքրիկ փոփոխությունն անդրադառնում է 20 էջերին, նաև փորձարկողների համար դա բավականին օգտակար տեղեկություն է: Մենք իրավացիորեն ավելի լավն ենք մեր աշխատավայրում, քանի որ կարող ենք տեսնել, թե ինչ է կատարվում: ♪ (ուրախ երաժշտություն) ♪ -Մենք իրականում սիլոսներ չունենք: Մենք ոգևորված ենք աշխատել միջբաժնային և փաստացի մենք իրականում ունենք դասարան, որը կոչում ենք «MailChimp University»: -MailChimp University-ում առաջարկվող դասերը՝ բոլորը կենտրոնացված են միջանձնային և առաջնորդության հմտություններին: Մենք հասկացանք, որ աճը տեղի է ունենում ուզում ենք այն, թե ոչ, և դա կազդի մեր մշակույթի վրա: Մենք որոշեցինք, որ պետք է գտնենք հուսալի, հետևողական ուղու տեսակ՝ մեր աշխատակազմին գրավելու, իրենց գործիքներ տալու և հնարավոր դարձնելու իրենց աճը լավ որակով՝ ցանկացած մակարդակում: Ես կարծում եմ, որ դրանք փոփոխություններ են: -MailChimp University-ին վերաբերվող իմ շատ սիրված բաներից մեկը, դա իր օգնությունն է մեզ՝ մեր մշակույթը պահպանելու գործում, քանի մենք աճում ենք որպես թիմ: Բոլոր դասերը շատ հարմարեցված են MailChimp-ի մշակույթի նկատմամբ: Այլ բանը, որ ես իսկապես հավանում եմ, դա այնն է, որ բոլորի համար է: -Անհատներն ու կառավարիչները կսովորեն հաղորդակցման հիմնական հմտությունները, լավ և հասկանալով լսելուց, մինչև թե ինչ արդյունավետությամբ եք Դուք արտահայտվում՝ կենտրոնանալով տեղեկատվության վրա և զերծ մնալով զգացմունքներից: Սա, կարելի է ասել MailChimp University-ի միջուկն է՝ բոլոր աշխատակիցների ուսումնական ծրագիրը: -Իրականում հաճելի է ունենալ ընկերություն, որը փորձում է կոտրել կազմակերպությունների միջև գտնվող սիլոսները ,որոնք սովորաբար չեն ցանկանում խոսել միմյանց հետ, ինչպես նաև ընկերություն, որը խրախուսում է իր աշխատակիցների աճը: -Ես զգում եմ, ինչպես ենք մենք կատարել բավականին լավ աշխատանք՝ փորձելով լսել, թե ինչ է մարդկանց այդ պահին անհրաժեշտ և ապա զարգանալ, այդ կարիքների փոփոխության հետ զուգահեռ: Ցանկացած որոշում, որը Դուք կատարել եք ունի ալիքային ազդեցություն: Ես չեմ կարծում, որ մենք առանձնահատուկ ենք այդ առումով: Ես կարծում եմ, որ այն ճանապարհը, որը մենք փորձում ենք՝ այդ խնդիրների լուծման համար շատ հատուկ է MailChimp-ի մշակույթը պահպանելու համար: Մարդիկ որոշել են աշխատել այստեղ որոշակի պատճառով և մենք ցանկանում ենք համոզվել, որ մենք կենդանի ենք պահում այդ պատճառները: -Ինչն է իրականում ձգում ինձ MailChimp-ին, դա այն է, որ իմ բաղձանքն է լինել ստեղծագործ մարդկանց թիմում, որտեղ կարող եմ սովորել նրանցից, մենք կարող ենք համագործակցել միասին, ինչպես նաև խորացնել իմ ծրագրավորման մասնագիտացումը: Լինել մի մասը այն թիմի, որը պատկերացրեցի որպես ապրանքի արժեք: (դմփոց, ծափեր, ծիծաղ) ♪ (երաժշտությունն ավարտվում է) ♪ Գրասենյակներ Ատլանտայում, Ջորջիա 500+ աշխատող, GitHub-ում 2010-ից ♪ (երաժշտություն) ♪