(քայլեր)
(մուտքի սարք) Մուտքը թույլատրված է
-Բարև՛ Ֆրեդի
-MailChimp-ն ապշեցուցիչ է և հատուկ,
քանի որ դա ստեղծագործ անբախտների խումբ է,
ովքեր նաև շատ խելացի են:
Ես սովորել եմ հսկայական քանակի
տեղեկույթ իմ բոլոր աշխատակիցներից
և դա հրաշալի է, երբ կարողանում ես
սովորել ինչ-որ նոր բան յուրաքանչյուր օր
մեկից, ումից
դա չես ակնկալում:
-Շնորհակալություն:
Բարի գալո՛ւստ MailChimp:
♪ (սոուլ ոճի երաժշտություն) ♪
-MailChimp-ն էլփոստային
մարքեթինգի ծրագիր է,
որը թույլ է տալիս Ձեզ նախագծել,
կառուցել և ուղարկել էլփոստային արշավներ,
ինչպես նաև կառավարել Ձեր
էլփոստային բաժանորդների ցուցակները
և, իրոք, զարմանալի բաներ անել, օրինակ
էլփոստի ինքնաշխատացում և վերլուծություն:
♪ (լավատեսական երաժշտություն) ♪
-Մենք հետաքրքիր ընկերություն ենք:
Մենք իսկապես գնահատում ենք
ստեղծարարությունը,
նույնիսկ գործառնությունների թիմում:
Մենք խրախուսեցինք
լինել ստեղծագործ մեր լուծումներում:
Մենք թույլատրում ենք ցանկացածին
փոփոխություն կատարել մեր կոդում,
և երբ այն ենթարկվում է
մասնագիտական վերանայման,
այն ինքնաբերաբար ուղարկվում է աշխատելու:
Մենք կարող ենք գցել մի գաղափար այնտեղ,
մարդիկ կարող են մշակել այն:
Դուք կարող եք համագործակցել միմյանց հետ
նույնիսկ եթե դուք նույն սենյակում չեք:
Մեր ենթակառուցվածքը մեծ է,
ինչպես մեր կոդը,
և ուրեմն մենք կարող ենք
համագործակցել մեր կոդի հետ,
և ենթակառուցվածքի տղայի համար
կոդն, ըստ էության, մեր պոեզիան է:
Ահա թե ինչպես ենք մենք ստանում
ստեղծագործ մոտեցում մեր դերերին:
-Կարծում եմ բոլորն էլ խրախուսվում են
իրենց աշխատանքում ստեղծագործ լինելուն
և բոլորն էլ կարող են
լինել ստեղծարար իրենց աշխատանքում:
Ոչ միայն դիզայներ կամ մարքեթինգի
մարդիկ պետք է լինեն ստեղծարար:
-Եվ դա մոտավոր այն է,
ինչ նա խնդրում է, այո՞:
-Նոր ինժեներները, ովքեր գալիս են այստեղ
աշխատելու, կարող են ունենալ տարբեր անցյալ.
մենք հատուկ ենք մեր աշխատանքի
հայտարարության մեջ նշում, որ կարևոր չէ,
թե ինչ ուղղությամբ եք դուք աշխատել
և ինչ աստիճաններ ունեք:
Մենք պարզապես փնտրում ենք լավ ինժեներների:
-Երկար ժամանակ մենք իրականում ունեցել ենք
3 ամսվա փորձաշրժան ծրագրավորողների համար,
քանի որ մենք պետք է սովորեցնեինք նրանց
մեր ներքին համակարգը,
իսկ այժմ մենք պակասեցրել ենք
մի քանի օրվա, և կան դեպքեր,
երբ որոշ մարդիկ գալիս են և առաջին իսկ օրն
սկսում կոդ գրել
ու միանգամից գործի անցնում:
-Ամենևին կարիք չկա
սովորեցնել մարդկանց,
թե ինչպես օգտագործել Git
կամ GitHub
կամ ինչպես կատարել pull հարցում:
Իրենք, ընդհանուր առմամբ, գիտեն, թե ինչպես
պետք է դա անել, ինչը հեշտացնո՛ւմ է գործս:
-Երբ մենք ստեղծեցինք մեր GitHub միջավայրը՝
տվեցինք մեր ամբողջ թիմին
մուտքի հասանելիությունը
այնպես, որ փորձարկողը կարող է սեղմել
pull հարցման հղումը
և կարդալ, տեսնել տարբերությունները,
ընթերցել բոլոր փոփոխությունները
և դա իրոք օգտակար է՝ հնարավորությունների
շրջանակը հասկանալու համար,
քանի որ երբեմն ինժեները
պետք է ինչ-որ բան նկարագրի,
և այն հնչում է իսկապես պարզ,
ապա Դուք բացում եք (pull) կոդը
և հասկանում, որ մի փոքրիկ փոփոխությունն
անդրադառնում է 20 էջերին,
նաև փորձարկողների համար դա
բավականին օգտակար տեղեկություն է:
Մենք իրավացիորեն ավելի լավն ենք մեր
աշխատավայրում,
քանի որ կարող ենք տեսնել,
թե ինչ է կատարվում:
♪ (ուրախ երաժշտություն) ♪
-Մենք իրականում սիլոսներ չունենք:
Մենք ոգևորված ենք
աշխատել միջբաժնային
և փաստացի մենք իրականում ունենք դասարան,
որը կոչում ենք «MailChimp University»:
-MailChimp University-ում
առաջարկվող դասերը՝
բոլորը կենտրոնացված են միջանձնային
և առաջնորդության հմտություններին:
Մենք հասկացանք, որ աճը տեղի է ունենում
ուզում ենք այն, թե ոչ,
և դա կազդի
մեր մշակույթի վրա:
Մենք որոշեցինք, որ պետք է գտնենք
հուսալի, հետևողական ուղու տեսակ՝
մեր աշխատակազմին գրավելու,
իրենց գործիքներ տալու և
հնարավոր դարձնելու իրենց աճը
լավ որակով՝ ցանկացած մակարդակում:
Ես կարծում եմ, որ
դրանք փոփոխություններ են:
-MailChimp University-ին վերաբերվող իմ
շատ սիրված բաներից մեկը, դա իր օգնությունն
է մեզ՝ մեր մշակույթը պահպանելու գործում,
քանի մենք աճում ենք որպես թիմ:
Բոլոր դասերը շատ հարմարեցված են
MailChimp-ի մշակույթի նկատմամբ:
Այլ բանը, որ ես իսկապես հավանում եմ,
դա այնն է, որ բոլորի համար է:
-Անհատներն ու
կառավարիչները կսովորեն
հաղորդակցման հիմնական հմտությունները,
լավ և հասկանալով լսելուց,
մինչև թե ինչ արդյունավետությամբ եք
Դուք արտահայտվում՝
կենտրոնանալով տեղեկատվության վրա
և զերծ մնալով զգացմունքներից:
Սա, կարելի է ասել
MailChimp University-ի
միջուկն է՝
բոլոր աշխատակիցների ուսումնական ծրագիրը:
-Իրականում հաճելի է ունենալ ընկերություն,
որը փորձում է կոտրել
կազմակերպությունների միջև գտնվող սիլոսները
,որոնք սովորաբար չեն ցանկանում խոսել
միմյանց հետ, ինչպես նաև ընկերություն,
որը խրախուսում է իր աշխատակիցների աճը:
-Ես զգում եմ, ինչպես ենք մենք կատարել
բավականին լավ աշխատանք՝
փորձելով լսել, թե ինչ է մարդկանց
այդ պահին անհրաժեշտ
և ապա զարգանալ, այդ կարիքների
փոփոխության հետ զուգահեռ:
Ցանկացած որոշում, որը Դուք կատարել եք
ունի ալիքային ազդեցություն:
Ես չեմ կարծում, որ մենք
առանձնահատուկ ենք այդ առումով:
Ես կարծում եմ, որ այն ճանապարհը, որը մենք
փորձում ենք՝ այդ խնդիրների լուծման համար
շատ հատուկ է MailChimp-ի
մշակույթը պահպանելու համար:
Մարդիկ որոշել են աշխատել այստեղ
որոշակի պատճառով
և մենք ցանկանում ենք համոզվել,
որ մենք կենդանի ենք պահում այդ պատճառները:
-Ինչն է իրականում ձգում
ինձ MailChimp-ին,
դա այն է, որ իմ բաղձանքն է լինել
ստեղծագործ մարդկանց թիմում,
որտեղ կարող եմ սովորել նրանցից,
մենք կարող ենք համագործակցել միասին,
ինչպես նաև խորացնել
իմ ծրագրավորման մասնագիտացումը:
Լինել մի մասը այն թիմի, որը պատկերացրեցի
որպես ապրանքի արժեք:
(դմփոց, ծափեր, ծիծաղ)
♪ (երաժշտությունն ավարտվում է) ♪
Գրասենյակներ Ատլանտայում, Ջորջիա
500+ աշխատող, GitHub-ում 2010-ից
♪ (երաժշտություն) ♪