WEBVTT 00:00:01.000 --> 00:00:03.000 Ես այստեղ էի չորս տարի առաջ, 00:00:03.000 --> 00:00:05.000 և ես հիշում եմ, որ այդ ժամանակ 00:00:05.000 --> 00:00:08.000 ելույթները ինտերնետում չէին դրվում, 00:00:08.000 --> 00:00:12.000 դրանք տրվում էին TED մասնակիցներին 00:00:12.000 --> 00:00:14.000 DVD սկավառակների տուփի տեսքով, 00:00:14.000 --> 00:00:17.000 որը նրանք դնում էին պահարաններում, որտեղ և դրանք մնացել են մինչ այժմ։ NOTE Paragraph 00:00:17.000 --> 00:00:19.000 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:00:19.000 --> 00:00:21.000 Եվ իրականում Քրիսն ինձ զանգահարեց 00:00:21.000 --> 00:00:23.000 իմ ելույթից մեկ շաբաթ հետո, 00:00:23.000 --> 00:00:25.000 և ասաց. «Մենք պատրաստվում ենք դրանք տեղադրել ինտերնետում։ 00:00:25.000 --> 00:00:28.000 Կարո՞ղ ենք ձեր ելույթն էլ տեղադրել»: Եվ ես ասացի` իհարկե: NOTE Paragraph 00:00:28.000 --> 00:00:30.000 Եվ չորս տարի անց, 00:00:30.000 --> 00:00:32.000 ինչպես ասացի, այդ ելույթը դիտել են չորս... 00:00:32.000 --> 00:00:35.000 Դե, այն ներբեռնվել է չորս միլիոն անգամ: 00:00:35.000 --> 00:00:38.000 Կարծում եմ դուք կարող եք այդ թիվը բազմապատկել 20-ով 00:00:38.000 --> 00:00:40.000 և ստանալ այդ ելույթը դիտած մարդկանց թիվը: 00:00:40.000 --> 00:00:44.000 Եվ, ինչպես Քրիսն է ասում, իմ վիդեոների 00:00:44.000 --> 00:00:46.000 ծարավ կա: NOTE Paragraph 00:00:46.000 --> 00:00:49.000 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:00:49.000 --> 00:00:52.000 (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:00:54.000 --> 00:00:55.000 ... չե՞ք զգում: NOTE Paragraph 00:00:55.000 --> 00:00:58.000 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:01:00.000 --> 00:01:03.000 Այսպիսով, այս ամբողջ միջոցառումը կազմակերպվել է, 00:01:03.000 --> 00:01:07.000 զուտ այն նպատակով, որ ես ևս մի ելույթ ունենամ, և ահա այն։ NOTE Paragraph 00:01:07.000 --> 00:01:08.000 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:01:10.000 --> 00:01:12.000 Ալ Գոռը ելույթ ունեցավ 00:01:12.000 --> 00:01:15.000 TED-ում չորս տարի առաջ, ինչպես և ես, 00:01:15.000 --> 00:01:17.000 նա խոսեց կլիմայական ճգնաժամի մասին: 00:01:17.000 --> 00:01:19.000 Եվ ես հղում արեցի նրան 00:01:19.000 --> 00:01:21.000 իմ ելույթի վերջում: 00:01:21.000 --> 00:01:23.000 Եվ ես ուզում եմ հենց այդտեղից սկսել, 00:01:23.000 --> 00:01:26.000 քանի որ, անկեղծ ասած, ունեմ ընդամենը 18 րոպե: 00:01:26.000 --> 00:01:28.000 Այսպիսով, ես ասում էի ... NOTE Paragraph 00:01:28.000 --> 00:01:33.000 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:01:36.000 --> 00:01:38.000 Գիտեք, նա ճիշտ է: 00:01:38.000 --> 00:01:41.000 Ի նկատի ունեմ, ակնհայտորեն գոյություն ունի հսկայական կլիմայական ճգնաժամ: 00:01:41.000 --> 00:01:44.000 Եվ կարծում եմ, եթե մարդիկ դրանում համոզված չեն, պիտի մի քիչ ավելի հաճախ տնից դուրս գան։ 00:01:44.000 --> 00:01:47.000 (Ծիծաղ) 00:01:47.000 --> 00:01:50.000 Բայց ես հավատացած եմ, որ կա նաև երկրորդ կլիմայական ճգնաժամ, 00:01:51.000 --> 00:01:53.000 որը նույնքան լուրջ է, 00:01:53.000 --> 00:01:56.000 որն ունի նույն ծագումը, 00:01:56.000 --> 00:01:59.000 և որի լուծումը նույնքան հրատապ է։ 00:01:59.000 --> 00:02:01.000 Ի նկատի ունեմ ... 00:02:01.000 --> 00:02:03.000 և դուք կարող եք ասել. «Չէ, ինձ այն պետք չէ։ 00:02:03.000 --> 00:02:05.000 Ես ունեմ մի կլիմայական ճգնաժամ, 00:02:05.000 --> 00:02:08.000 և երկրորդի կարիքը չեմ զգում»: 00:02:08.000 --> 00:02:10.000 Բայց սա ոչ թե բնական ռեսուրսների ճգնաժամ է, 00:02:10.000 --> 00:02:13.000 չնայած դա նույնպես առկա է, 00:02:13.000 --> 00:02:15.000 այլ մարդկային ռեսուրսների ճգնաժամ է: NOTE Paragraph 00:02:15.000 --> 00:02:17.000 Ես խորապես հավատում եմ, 00:02:17.000 --> 00:02:19.000 ինչպես այս քանի օրերը շատ ելույթ ունեցողներ ասացին, 00:02:19.000 --> 00:02:22.000 որ մենք չափազանց վատ ենք օգտագործում 00:02:22.000 --> 00:02:25.000 մեր տաղանդները: 00:02:25.000 --> 00:02:27.000 Շատ մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում 00:02:27.000 --> 00:02:30.000 իրականում չեն պատկերացնում, թե ինչ տաղանդներով են օժտված, 00:02:30.000 --> 00:02:32.000 կամ որ իրականում տաղանդ ունեն: 00:02:32.000 --> 00:02:34.000 Ես շատ տեսակի մարդկանց եմ հանդիպել, 00:02:34.000 --> 00:02:37.000 ովքեր կարծում են, որ իրենք ոչ մի տաղանդ չունեն: NOTE Paragraph 00:02:38.000 --> 00:02:41.000 Իրականում, ես բաժանում եմ մարդկանց երկու խմբի: 00:02:41.000 --> 00:02:44.000 Ջերեմի Բենթհամը` հզոր ուտիլիտար փիլիոսփան, 00:02:44.000 --> 00:02:46.000 մի անգամ ծաղրի այսպիսի պնդում է ներկայացրել՝ ասելով: 00:02:46.000 --> 00:02:48.000 «Աշխարհում կա մարդկանց երկու տեսակ, 00:02:48.000 --> 00:02:50.000 նրանք, ովքեր բաժանում են աշխարհն երկու տեսակի 00:02:50.000 --> 00:02:52.000 և նրանք, ովքեր չեն բաժանում»: 00:02:52.000 --> 00:02:55.000 (Ծիծաղ) 00:02:57.000 --> 00:02:59.000 Ես բաժանում եմ: 00:02:59.000 --> 00:03:01.000 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:03:04.000 --> 00:03:06.000 Ես հանդիպել եմ շատ տարբեր մարդկանց, 00:03:06.000 --> 00:03:09.000 ովքեր իրենց աշխատանքից հաճույք չեն ստանում: 00:03:09.000 --> 00:03:11.000 Նրանք պարզապես ապրում են 00:03:11.000 --> 00:03:13.000 համակերպվելով դրա հետ: 00:03:13.000 --> 00:03:15.000 Նրանք մեծագույն հաճույք չեն ստանում իրենց կատարած աշխատանքից: 00:03:15.000 --> 00:03:18.000 Նրանք մի կերպ հանդուրժում են այն, և ոչ թե վայելում, 00:03:18.000 --> 00:03:21.000 և սպասում են շաբաթվա ավարտին: 00:03:21.000 --> 00:03:23.000 Բայց ես նաև հանդիպել եմ մարդկանց, 00:03:23.000 --> 00:03:25.000 ովքեր սիրում են իրենց աշխատանքը, 00:03:25.000 --> 00:03:27.000 և չեն պատկերացնում, որ կարող են ուրիշ բան անել: 00:03:27.000 --> 00:03:30.000 Եթե դուք նրանց ասեք. «Մեկ այլ բան արա», նրանք կզարմանան, թե այդ ինչ եք դուք ասում: 00:03:30.000 --> 00:03:33.000 Քանի որ դա այն չէ, ինչ իրենք անում են: Դա հենց իրենք են: Նրանք ասում են. 00:03:33.000 --> 00:03:35.000 «Բայց սա ես եմ, գիտես: 00:03:35.000 --> 00:03:37.000 Հիմարություն կլիներ իմ կողմից թողնել սա, քանի որ 00:03:37.000 --> 00:03:39.000 այն իմ իրական «ես»-ն է»: 00:03:39.000 --> 00:03:42.000 Սա ճիշտ չէ շատ մարդկանց համար: 00:03:42.000 --> 00:03:44.000 Իրականում, հակառակը, կարծում եմ 00:03:44.000 --> 00:03:46.000 սա ճիշտ է մարդկանց փոքրամասնության համար: 00:03:46.000 --> 00:03:48.000 Եվ կարծում եմ դրա համար կան շատ NOTE Paragraph 00:03:48.000 --> 00:03:50.000 հնարավոր բացատրություններ: 00:03:50.000 --> 00:03:52.000 Եվ դրանցից ամենակարևորը 00:03:52.000 --> 00:03:54.000 կրթությունն է, 00:03:54.000 --> 00:03:56.000 քանի որ կրթությունը, իրականում, 00:03:56.000 --> 00:03:58.000 շատ մարդկանց շեղում է 00:03:58.000 --> 00:04:00.000 իրենց բնածին տաղանդներից: 00:04:00.000 --> 00:04:03.000 Մարդկային ռեսուրսները շատ նման են բնական ռեսուրսների, 00:04:03.000 --> 00:04:05.000 նրանք հաճախ շատ խորն են գտնվում: 00:04:05.000 --> 00:04:07.000 Դուք պետք է փնտրեք դրանք: 00:04:07.000 --> 00:04:09.000 Դրանք մակերեսի վրա չեն: 00:04:09.000 --> 00:04:12.000 Դուք պետք է հանգամանքներ ստեղծեք, որպեսզի դրանք արտահայտվեն: 00:04:12.000 --> 00:04:14.000 Եվ դուք կարող եք մտածել, 00:04:14.000 --> 00:04:16.000 որ կրթությունը, պետք է որ լինի դրան տանող ճանապարհ: 00:04:16.000 --> 00:04:18.000 Բայց շատ հաճախ այդպես չէ: 00:04:18.000 --> 00:04:20.000 Աշխարհի յուրաքնաչյուր կրթական համակարգ 00:04:20.000 --> 00:04:22.000 այս պահին վերափոխվում է: 00:04:22.000 --> 00:04:24.000 Եվ դա բավարար չէ: 00:04:24.000 --> 00:04:26.000 Բարեփոխումներն այլևս օգուտ չեն բերում, 00:04:26.000 --> 00:04:29.000 քանի որ դա նույն է ինչ պարզապես չաշխատող մոդել բարելավելը: 00:04:29.000 --> 00:04:31.000 Ինչը մեզ իրոք անհրաժեշտ է... 00:04:31.000 --> 00:04:33.000 և այդ բառը շատ անգամներ է արտասանվել անցած մի քանի օրերի ընթացքում.. 00:04:33.000 --> 00:04:35.000 զարգացումը չէ, 00:04:35.000 --> 00:04:38.000 այլ կրթական հեղափոխությունն է: 00:04:38.000 --> 00:04:40.000 Սա պետք է վերափոխվի 00:04:40.000 --> 00:04:42.000 ինչ-որ այլ բանի: NOTE Paragraph 00:04:42.000 --> 00:04:47.000 (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:04:48.000 --> 00:04:50.000 Իրական մարտահրավերներից մեկը 00:04:50.000 --> 00:04:52.000 կրթության մեջ 00:04:52.000 --> 00:04:54.000 արմատական նորարարությունն է: 00:04:54.000 --> 00:04:56.000 Նորարարությունը բարդ է, 00:04:56.000 --> 00:04:58.000 քանի որ դա նշանակում է անել մի բան, 00:04:58.000 --> 00:05:00.000 որ մարդիկ այդքան էլ հեշտ չեն կարողանում անել: 00:05:00.000 --> 00:05:03.000 Դա նշանակում է մարտահրավեր նետել այն ամենին, ինչ սովորական ենք համարում, 00:05:03.000 --> 00:05:06.000 այն ամենին ինչ, մեր կարծիքով, ակնհայտ է: 00:05:06.000 --> 00:05:08.000 Հիմնական խնդիրը բարեփոխման 00:05:08.000 --> 00:05:10.000 կամ վերափոխման ժամանակ 00:05:10.000 --> 00:05:12.000 առողջ դատողությունն է, 00:05:12.000 --> 00:05:14.000 մարդիկ մտածում են․ 00:05:14.000 --> 00:05:16.000 «Դե, ուրիշ կերպ այս բանն անել չի լինի, քանի որ այն այսպես են միշտ արել»։ NOTE Paragraph 00:05:16.000 --> 00:05:19.000 Վերջերս աչքովս ընկավ Աբրահամ Լինկոլնի մի հրաշալի մեջբերում, 00:05:19.000 --> 00:05:22.000 կարծում եմ այս պահին դուք դեմ չէիք լինի նրա խոսքերը լսել։ 00:05:22.000 --> 00:05:24.000 (Ծիծաղ) 00:05:24.000 --> 00:05:27.000 Նա ասել էր սա 1862 թ-ի դեկտեմբերին, 00:05:27.000 --> 00:05:30.000 Կոնգրեսի երկրորդ տարեկան ժողովին։ 00:05:31.000 --> 00:05:34.000 Պետք է ասեմ, որ ես գաղափար անգամ չունեմ, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ։ 00:05:36.000 --> 00:05:38.000 Մենք Բրիտանիայում ամերիկյան պատմություն չենք դասավանդում։ 00:05:38.000 --> 00:05:40.000 (Ծիծաղ) 00:05:40.000 --> 00:05:43.000 Մենք արգելում ենք այն։ Գիտեք, դա մեր քաղաքականությունն է։ 00:05:43.000 --> 00:05:45.000 (Ծիծաղ) 00:05:46.000 --> 00:05:48.000 Այսպիսով, անկասկած ինչ-որ զարմանահրաշ բան է կատարվում 1862 թ-ի դեկտեմբերին, 00:05:48.000 --> 00:05:50.000 որի մասին մեզ մեջ եղած ամերիկացիները 00:05:50.000 --> 00:05:52.000 տեղյակ են։ NOTE Paragraph 00:05:53.000 --> 00:05:55.000 Բայց նա ասաց հետևյալը․ 00:05:55.000 --> 00:05:57.000 «Հանգիստ անցյալի 00:05:57.000 --> 00:05:59.000 դավանանքները 00:05:59.000 --> 00:06:02.000 չեն համապատասխանում բուռն ներկային։ 00:06:02.000 --> 00:06:04.000 Մեր պարագան 00:06:04.000 --> 00:06:06.000 լի է դժվարություններով, 00:06:06.000 --> 00:06:09.000 բայց մենք պետք է դժվարությունների հետ համըթաց շարժվենք»։ 00:06:09.000 --> 00:06:11.000 Ինձ շատ դուր է գալիս այդ մասը։ 00:06:11.000 --> 00:06:14.000 Ոչ թե հետևենք դրանց, այլ համընթաց շարժվենք։ 00:06:15.000 --> 00:06:17.000 «Քանի որ մեր պարագան նոր է, 00:06:17.000 --> 00:06:20.000 մենք պետք է նոր կերպ մտածենք, 00:06:20.000 --> 00:06:23.000 և նոր կերպ վարվենք։ 00:06:23.000 --> 00:06:26.000 Մենք պետք է ձերբազատենք ինքներս մեզ 00:06:26.000 --> 00:06:29.000 և այդ ժամանակ մենք կփրկենք մեր երկիրը»։ NOTE Paragraph 00:06:29.000 --> 00:06:31.000 Շատ է դուրս գալիս այդ բառը՝ «ձերբազատել»։ 00:06:31.000 --> 00:06:33.000 Գիտե՞ք ինչ է այն նշանակում։ 00:06:33.000 --> 00:06:36.000 Այն նշանակաում է, որ կան գաղափարներ, որոնք գերել են մեզ, 00:06:36.000 --> 00:06:38.000 որոնք մենք ընդունում ենք, 00:06:38.000 --> 00:06:40.000 որպես բնական, այնպես ինչպես դրանք կան։ 00:06:40.000 --> 00:06:42.000 Մեր գաղափարներից շատերը 00:06:42.000 --> 00:06:45.000 ձևավորվել են, ոչ թե այս դարի հանգամանքներին համապատասխան, 00:06:45.000 --> 00:06:48.000 այլ նախորդ դարերի հանգամանքներին ծառայելու նպատակով։ 00:06:48.000 --> 00:06:50.000 Բայց մեր ուղեղը դեռևս հիպնոսացված է դրանցով։ 00:06:50.000 --> 00:06:53.000 Եվ մենք պետք է ձերբազատվենք դրանցից որոշներից։ 00:06:53.000 --> 00:06:56.000 Սակայն շատ ավելի հեշտ է սա ասել քան անել։ 00:06:56.000 --> 00:06:59.000 Ի դեպ շատ դժվար է հասկանալ, թե ինչն ենք մենք ընդունում որպես սովորական, 00:06:59.000 --> 00:07:02.000 հենց այն պատճառով, որ դրանք այդքան սովորական են մեզ համար։ NOTE Paragraph 00:07:02.000 --> 00:07:05.000 Թույլ տվեք հարցնել մի այդպիսի բանի մասին։ 00:07:05.000 --> 00:07:08.000 Ձեզանից քանի՞սն են 25 տարեկանից մեծ։ 00:07:08.000 --> 00:07:10.000 Դա այն չէ, ինչ դուք սովորական ենք ընդունում։ 00:07:10.000 --> 00:07:12.000 Համոզված եմ, որ դա դուք արդեն գիտեք։ 00:07:12.000 --> 00:07:15.000 Կա՞ն մարդիկ, ովքեր 25 տարեկանից պակաս են։ 00:07:15.000 --> 00:07:18.000 Հրաշալի է։ Ով 25 տարեկանից մեծ է, 00:07:18.000 --> 00:07:21.000 և կրում է ձեռքին ժամացույց, կբարձրացնե՞ք ձեր ձեռքերը։ 00:07:21.000 --> 00:07:24.000 Մեզանից շատերը ձեռքերը բարձրացրեցին, այդպե՞ս չէ։ 00:07:24.000 --> 00:07:27.000 Նույն հարցն ուղղեք դեռահասներին։ 00:07:27.000 --> 00:07:29.000 Դեռահասները չեն կրում ժամացույց։ 00:07:29.000 --> 00:07:31.000 Ես նկատի չունեմ, որ նրանք չեն կարող կամ որ նրանց չի թույլատրվում ժամացույց կրել, 00:07:31.000 --> 00:07:33.000 նրանք պարզապես չեն ուզում դա անել։ 00:07:33.000 --> 00:07:35.000 Եվ պատճառն այն է, որ մենք, ովքեր 25 տարեկանից մեծ են, 00:07:35.000 --> 00:07:38.000 մեծացել ենք մինչ-թվային մշակույթում։ 00:07:38.000 --> 00:07:40.000 Այդպիսով, եթե մենք ուզում ենք ժամն իմանալ, 00:07:40.000 --> 00:07:42.000 մենք պետք է կրենք մի սարք, որ կասի մեզ այն։ 00:07:42.000 --> 00:07:45.000 Երիտասարդներն այսօր ապրում են մի աշխարհում, որը թվային է, 00:07:45.000 --> 00:07:47.000 և իրենց համար ժամանակն ամենուր է։ 00:07:47.000 --> 00:07:49.000 Նրանք չեն հասկանում ժամացույց կրելու իմաստը։ 00:07:49.000 --> 00:07:51.000 Եվ ի դեպ, դուք նույնպես կարող եք դա չանել, 00:07:51.000 --> 00:07:54.000 բայց քանի որ միշտ արել եք, շարունակում եք դա անել։ 00:07:54.000 --> 00:07:57.000 Իմ աղջիկը երբեք ժամացույց չի կրում, իմ աղջիկը Քեյթը, որը 20 տարեկան է։ 00:07:57.000 --> 00:07:59.000 Նա դրա իմաստը չի տեսնում։ 00:07:59.000 --> 00:08:02.000 Ինչպես նա ասում է, «Այդ սարքն ընդամենը մեկ բան է կարող անել»։ 00:08:02.000 --> 00:08:07.000 (Ծիծաղ) 00:08:07.000 --> 00:08:10.000 Կարծես ասի․ «Դրանի՞ց էլ չդզող բան»։ 00:08:10.000 --> 00:08:12.000 Իսկ ես ասում եմ․ «Ոչ, ոչ, այն օրն էլ է ասում»։ 00:08:12.000 --> 00:08:16.000 (Ծիծաղ) 00:08:17.000 --> 00:08:20.000 «Այն մի քանի բան է անում»։ NOTE Paragraph 00:08:20.000 --> 00:08:23.000 Բայց կան բաներ, որոնք մեզ գերել են կրթության մեջ։ 00:08:23.000 --> 00:08:25.000 Թույլ տվեք մի քանի օրինակ բերել։ 00:08:25.000 --> 00:08:28.000 Դրանցից մեկը դրա գծային լինելն է, 00:08:28.000 --> 00:08:31.000 այն սկսում է այստեղ, անցնում է այս ուղիով, 00:08:31.000 --> 00:08:33.000 և եթե ամեն բան ճիշտ անեք, 00:08:33.000 --> 00:08:35.000 ձեր տեղը կգտնեք մինչ կյանքի վերջ։ 00:08:37.000 --> 00:08:39.000 Յուրաքանչյուրն, որ ելույթ է ունեցել TED-ում անուղղակիորեն, 00:08:39.000 --> 00:08:42.000 իսկ երբեմն ուղղակիորեն, մեկ այլ պատմություն է մեզ պատմել, 00:08:42.000 --> 00:08:45.000 որ կյանքը գծային չէ, այն օրգանական է։ 00:08:45.000 --> 00:08:47.000 Մենք մեր կյանքը ստեղծում ենք միասին, 00:08:47.000 --> 00:08:49.000 երբ մենք բացահայտում ենք մեր տաղանդները, 00:08:49.000 --> 00:08:52.000 հանգամանքներում, որոնք ստեղծվում են դրանց օգնությամբ։ 00:08:52.000 --> 00:08:54.000 Բայց ինչպեք գիտեք, մենք չափից շատ ենք տարվել 00:08:54.000 --> 00:08:56.000 կյանքի գծային լինելու գաղափարով։ 00:08:56.000 --> 00:08:58.000 Եվ հավանաբար կրթության գագաթնակետը 00:08:58.000 --> 00:09:00.000 համալսարան ընդունվելն է։ 00:09:00.000 --> 00:09:03.000 Կարծում եմ մենք չափից շատ ենք տարվում համալսարան, 00:09:03.000 --> 00:09:05.000 որոշակի համալսարաններ ընդունվելու գաղափարով։ 00:09:05.000 --> 00:09:07.000 Չեմ ասում, որ դուք չպետք է համալսարան ընդունվեք, բայց ոչ բոլորը պետք է համալսարան ընդունվեն, 00:09:07.000 --> 00:09:09.000 և ոչ բոլորը պետք է համալսարան ընդունվեն այս պահին։ 00:09:09.000 --> 00:09:11.000 Միգուցե նրանք պետք է ավելի ուշ ընդունվեն, ոչ հենց հիմա։ NOTE Paragraph 00:09:11.000 --> 00:09:13.000 Վերջերս ես Սան-Ֆրանցիսկոյում էի, 00:09:13.000 --> 00:09:15.000 գիրքս էի ստորագրում։ 00:09:15.000 --> 00:09:17.000 Այնտեղ մոտ 30 տարեկան մի երիտասարդ հանդիպեցի, որ իմ գիրքն էր գնում։ 00:09:17.000 --> 00:09:19.000 Ես հարցեցի․ «Ի՞նչ ես անում»։ 00:09:19.000 --> 00:09:22.000 Եվ նա ասաց․ «Ես հրշեջ եմ»։ 00:09:22.000 --> 00:09:24.000 Ես հարցեցի․ «Որքա՞ն ժամանակ ես եղել հրշեջ»։ 00:09:24.000 --> 00:09:26.000 Նա ասաց․ «Միշտ։ Ես միշտ հրշեջ եմ եղել»։ 00:09:26.000 --> 00:09:28.000 Ես հարցեցի․ «Դե, ե՞րբ ես որոշել հրշեջ դառնալ»։ 00:09:28.000 --> 00:09:31.000 Նա ասաց․ «Դեռ մանկուց»։ Նա ասաց․ «Իրականում, դա խնդիր էր ինձ համար դպրոցում, 00:09:31.000 --> 00:09:34.000 որովհետև դպրոցում բոլորը ուզում էին հրշեջ դառնալ»։ 00:09:34.000 --> 00:09:37.000 Նա ասաց․ «Բայց ես ուզում էի հրշեջ դառնալ»։ 00:09:37.000 --> 00:09:40.000 Նա ասաց․ «Երբ ես ավարտական դասարանում էի, 00:09:40.000 --> 00:09:43.000 իմ ուսուցիչները դա լուրջ չէին ընդունում։ 00:09:43.000 --> 00:09:45.000 Մի ուսուցիչ կար, որ դա լուրջ չէր ընդունում։ 00:09:45.000 --> 00:09:47.000 Նա ասում էր, որ ես կյանքս խորտակում եմ, 00:09:47.000 --> 00:09:49.000 եթե ցանկանում եմ հրշեջ դառնալ, 00:09:49.000 --> 00:09:52.000 որ ես պետք է համալսարան ընդունվեմ, մասնագետություն ձեռք բերեմ, 00:09:52.000 --> 00:09:54.000 որ ես հսկայական ներուժ ունեմ, 00:09:54.000 --> 00:09:56.000 և ես վատնում եմ իմ տաղանդը հրշեջ դառնալու վրա»։ 00:09:56.000 --> 00:09:58.000 Եվ նա ասաց․ «Դա ստորացուցիչ էր, որովհետև, 00:09:58.000 --> 00:10:00.000 նա այդ ամենն ասաց ամբողջ դասարանի առջև, և ես շատ վատ ինձ զգացի։ 00:10:00.000 --> 00:10:02.000 Բայց դա այն էր, ինչ ես ուզում էի անել, և երբ ես ավարտեցի դպրոցը, 00:10:02.000 --> 00:10:05.000 ես դիմեցի հրշեջ ծառայության, և նրանք ընդունեցին ինձ»։ 00:10:05.000 --> 00:10:07.000 Եվ նա ասաց․ «Գիտես, ես մտածում էի այդ մարդու մասին, վերջերս, 00:10:07.000 --> 00:10:10.000 այդ ուսուցչի մասին, մի քանի րոպե առաջ, երբ դու խոսում էիր», 00:10:10.000 --> 00:10:12.000 նա ասաց, «որովհետև վեց ամիս առաջ, 00:10:12.000 --> 00:10:14.000 ես փրկեցի նրա կյանքը»։ 00:10:14.000 --> 00:10:16.000 (Ծիծաղ) 00:10:16.000 --> 00:10:18.000 Նա ասաց․ «Նա վթարի էր ենթարկվել, 00:10:18.000 --> 00:10:21.000 և ես դուրս հանեցի նրանք ավտոմեքենայից, արհեստական շնչառություն կիրառեցի, 00:10:21.000 --> 00:10:24.000 և փրկեցի նրա կնոջ կյանքը նույնպես»։ 00:10:24.000 --> 00:10:26.000 Նա ասաց․ «Կարծում եմ նա իմ մասին ավելի լավ կարծիք ունի այժմ»։ NOTE Paragraph 00:10:26.000 --> 00:10:28.000 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:10:28.000 --> 00:10:33.000 (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:10:34.000 --> 00:10:36.000 Գիտեք, իմ կարծիքով, 00:10:36.000 --> 00:10:38.000 մարդկային համայնքները կախվածության մեջ են 00:10:38.000 --> 00:10:40.000 տարբեր տաղանդներից, 00:10:40.000 --> 00:10:43.000 և ոչ միայն զուտ ընդունակության գաղափարից։ 00:10:43.000 --> 00:10:45.000 Մեր բուն խնդիրն է․․․ 00:10:45.000 --> 00:10:47.000 (Ծափահարություններ) 00:10:47.000 --> 00:10:49.000 Մեր բուն խնդիրն է 00:10:49.000 --> 00:10:51.000 վերակառուցել մեր ընդունակության 00:10:51.000 --> 00:10:53.000 և մտավոր կարողության զգացումը։ 00:10:53.000 --> 00:10:55.000 Իրերն գծային ընկալելը խնդիր է դառնում։ NOTE Paragraph 00:10:55.000 --> 00:10:57.000 Երբ ես եկա Լոս-Անջելես, 00:10:57.000 --> 00:10:59.000 մոտ իննը տարի առաջ, 00:10:59.000 --> 00:11:02.000 աչքովս ընկավ մի պետական քաղաքականության առաջարկ, 00:11:02.000 --> 00:11:04.000 որն լավ մտադրությամբ էր առաջ քաշվել, 00:11:04.000 --> 00:11:07.000 և որն ասում էր․ «Համալսարանը սկսվում է մանկապարտեզում»։ 00:11:09.000 --> 00:11:11.000 Ոչ, այն չի սկսվում մանկապարտեզում։ 00:11:11.000 --> 00:11:14.000 (Ծիծաղ) 00:11:14.000 --> 00:11:16.000 Չի սկսվում։ 00:11:16.000 --> 00:11:19.000 Եթե ժամանակ ունենայինք, ես ավելի մանրամասն կբացատրեի, բայց մենք չունենք ժամանակ։ 00:11:19.000 --> 00:11:21.000 (Ծիծաղ) 00:11:21.000 --> 00:11:23.000 Մանկապարտեզը սկսում է մանկապարտեզում։ 00:11:23.000 --> 00:11:25.000 (Ծիծաղ) 00:11:25.000 --> 00:11:27.000 Իմ ընկերը մի անգամ ասաց․ 00:11:27.000 --> 00:11:30.000 «Գիտես, երեք տարեկանը վեց տարեկանի կեսը չէ»։ 00:11:30.000 --> 00:11:32.000 (Ծիծաղ) 00:11:32.000 --> 00:11:37.000 (Ծափահարություններ) 00:11:37.000 --> 00:11:39.000 Նրանք երեք տարեկան են։ NOTE Paragraph 00:11:39.000 --> 00:11:41.000 Բայց ինչպես մենք լսեցինք այս վերջին բաժնի ընթացքում, 00:11:41.000 --> 00:11:44.000 այժմ մանկապարտեզ ընդունվելու համար այնքան մրցակցություն կա, 00:11:44.000 --> 00:11:46.000 լավ մանկապարտեզ ընդունվելու համար, 00:11:46.000 --> 00:11:49.000 որ մարդիկ հարցազրույց են ունենում երեք տարեկանում։ 00:11:51.000 --> 00:11:53.000 Երեխաները նստում են չտպավորված հանձնախմբի առջև, 00:11:53.000 --> 00:11:55.000 որոնք թերթում են իրենց CV-ները, 00:11:55.000 --> 00:11:58.000 (Ծիծաղ) 00:11:58.000 --> 00:12:00.000 և ասում․ «Ընդամենը այսքա՞նը» 00:12:00.000 --> 00:12:02.000 (Ծիծաղ) 00:12:02.000 --> 00:12:05.000 (Ծափահարություններ) 00:12:05.000 --> 00:12:08.000 «Դու 36 ամիս արդեն ապրում ես, և ընդամենը այսքա՞նն ես արել»։ 00:12:08.000 --> 00:12:15.000 (Ծիծաղ) 00:12:15.000 --> 00:12:18.000 «Դու ոչ մի բանի չես հասել։ 00:12:18.000 --> 00:12:21.000 Առաջին վեց ամիսն անցկացրել ես կրծքով ուտելու վրա, ինչպես տեսնում եմ»։ 00:12:21.000 --> 00:12:24.000 (Ծիծաղ) 00:12:26.000 --> 00:12:29.000 Տեսնում եք, դա ահավոր է, բայց դա գրավում է մարդկանց; NOTE Paragraph 00:12:29.000 --> 00:12:31.000 Մյուս մեծ խնդիրը կոնֆորմիզն է։ 00:12:31.000 --> 00:12:33.000 Մենք կառուցել ենք մեր կրթական համակարգը 00:12:33.000 --> 00:12:35.000 ֆաստֆուդի մոդելի հիման վրա։ 00:12:35.000 --> 00:12:38.000 Սա մի բան է, որի մասին ելույթ ունեցավ Ջեմի Օլիվերը մի քանի օր առաջ։ 00:12:38.000 --> 00:12:40.000 Գիտեք սննդի մատակարարման մեջ որակի ապահովման երկու մոդել կա։ 00:12:40.000 --> 00:12:42.000 Մեկը դա ֆաստֆուդն է, 00:12:42.000 --> 00:12:44.000 որտեղ ամեն բան միօրինականացված է։ 00:12:44.000 --> 00:12:46.000 Մյուսը՝ Zagat և Michelin ռեստորաններն են, 00:12:46.000 --> 00:12:48.000 որտեղ ոչ մի բան միօրինականացված չէ, 00:12:48.000 --> 00:12:50.000 դրանք համապատասխանեցվում են տեղական հանգամանքներին։ 00:12:50.000 --> 00:12:53.000 Մենք վաճառել ենք ինքներս մեզ կրթության ֆաստֆուդ մոդելին։ 00:12:53.000 --> 00:12:56.000 Այն քայքայում է մեր հոգին և եռանդը, 00:12:56.000 --> 00:12:59.000 ճիշտ այնպես, ինչպես ֆաստֆուդը կործանում է մեր ֆիզիկական մարմինը։ NOTE Paragraph 00:12:59.000 --> 00:13:04.000 (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:13:05.000 --> 00:13:07.000 Կարծում եմ, մենք պետք է հասկանանք մի քանի բան։ 00:13:07.000 --> 00:13:10.000 Դրանցից մեկն այն է, որ մարդկային տաղանդը բազմազան է։ 00:13:10.000 --> 00:13:12.000 Մարդիկ ունեն շատ տարբեր ընդունակություններ։ 00:13:12.000 --> 00:13:14.000 Վերջերս հաշվեցի, 00:13:14.000 --> 00:13:16.000 որ, երբ ես փոքր էի, ինձ կիթառ էին նվիրել, 00:13:16.000 --> 00:13:19.000 մոտավորապես նույն ժամանակ, երբ Էրիկ Կլեպտոնը իր առաջին կիթառն էր ստացել։ 00:13:20.000 --> 00:13:23.000 Դե գիտեք, Էրիկի դեպքում լավ ստացվեց, իմ ասածն այդ է։ 00:13:23.000 --> 00:13:25.000 (Ծիծաղ) 00:13:25.000 --> 00:13:27.000 Իմ դեպքում այդպես չէր։ 00:13:27.000 --> 00:13:30.000 Ես չէի կարողանում նվագել այն, 00:13:30.000 --> 00:13:32.000 անկախ նրանից, թե որքան հաճախ և ջանասիրաբար էի փորձեր անում։ 00:13:32.000 --> 00:13:34.000 Ոչ մի բան չէր ստացվում։ NOTE Paragraph 00:13:37.000 --> 00:13:39.000 Բայց խոսքը միայն դրա մասին չէ։ 00:13:39.000 --> 00:13:41.000 Խոսքը կրքի մասին է։ 00:13:41.000 --> 00:13:43.000 Հաճախ մարդիկ շատ լավ են անում մի բան, որի հանդեպ հետաքրքրություն չունեն։ 00:13:43.000 --> 00:13:45.000 Ես խոսում եմ կրքի մասին, 00:13:45.000 --> 00:13:48.000 և նրա մասին, որ ոգևորում է մեզ։ 00:13:48.000 --> 00:13:51.000 Եթե դուք անում եք մի բան, որ սիրում եք, և որը լավ եք կարողանում անել, 00:13:51.000 --> 00:13:54.000 ժամանակն այլ ընթացք է ստանում։ 00:13:54.000 --> 00:13:57.000 Իմ կինն ավարտել է իր նովելը, 00:13:57.000 --> 00:13:59.000 և ես կարծում եմ, որ այն հրաշալի գիրք է, 00:13:59.000 --> 00:14:02.000 բայց նա ժամերով անհայտանում է։ 00:14:02.000 --> 00:14:04.000 Եթե դուք անում եք մի բան, որ սիրում եք, 00:14:04.000 --> 00:14:07.000 ժամն անցնում է հինգ րոպեի պես։ 00:14:07.000 --> 00:14:09.000 Եթե դուք անում եք մի բան, որը չի արձագանքում ձեր հոգու մեջ, 00:14:09.000 --> 00:14:11.000 հինգ րոպեն մեկ ժամ է թվում։ 00:14:11.000 --> 00:14:14.000 Եվ պատճառը, որ այդքան շատ մարդ հրաժարվում է կրթությունից, 00:14:14.000 --> 00:14:16.000 այն է, որ կրթությունը չի սնուցում իրենց հոգին, 00:14:16.000 --> 00:14:19.000 այն չի սնուցում իրենց եռանդը և կիրքը։ NOTE Paragraph 00:14:19.000 --> 00:14:22.000 Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք պետք է փոխենք փոխաբերությունը։ 00:14:22.000 --> 00:14:25.000 Մենք պետք է շարժվենք կրթության արդյունաբերական մոդելից, 00:14:25.000 --> 00:14:27.000 արտադրության մոդելից, 00:14:27.000 --> 00:14:29.000 որը հիմնված է գծայնության, 00:14:29.000 --> 00:14:32.000 կոնֆորմիզմի և մարդկանց անտեսելու վրա։ 00:14:32.000 --> 00:14:34.000 Մենք պետք է շարժվենք դեպի մի մոդել, 00:14:34.000 --> 00:14:37.000 որը հիմնված է գյուղատնտեսության սկզբունքների վրա։ 00:14:37.000 --> 00:14:40.000 Մենք պետք է հասկանանք, որ մարդկանց բարգավաճումը 00:14:40.000 --> 00:14:42.000 մեխանիկական գործընթաց չէ, 00:14:42.000 --> 00:14:44.000 այն օրգանական է։ 00:14:44.000 --> 00:14:47.000 Եվ դուք չեք կարող գուշակել մարդկային զարգացման արդյունքը, 00:14:47.000 --> 00:14:49.000 դուք միայն կարող եք, ինչպես գյուղացին, 00:14:49.000 --> 00:14:51.000 ստեղծել պայմաններ, 00:14:51.000 --> 00:14:53.000 որոնց դեպքում նրանք կսկսեն ծաղկել։ NOTE Paragraph 00:14:53.000 --> 00:14:56.000 Երբ մենք նայում ենք կրթության բարեփոխման և վերափոխման խնդրին, 00:14:56.000 --> 00:14:59.000 մենք չենք կարող համակարգը կլոնավորել։ 00:14:59.000 --> 00:15:01.000 Կան հրաշալի համակարգեր, ինչպես օրինակ KIPP-ը, այն հրաշալի համակարգ է։ 00:15:01.000 --> 00:15:03.000 Կան բազմաթիվ հրաշալի մոդելներ։ 00:15:03.000 --> 00:15:06.000 Կարևոր է հարմարվել հանգամանքներին, 00:15:06.000 --> 00:15:08.000 և անհատականացնել կրթությունը, 00:15:08.000 --> 00:15:10.000 հաշվի առնելով այն մարդկանց, ում ուսուցանում եք։ 00:15:10.000 --> 00:15:12.000 Կարծում եմ, որ դա է 00:15:12.000 --> 00:15:14.000 մեր պատասխանն ապագային, 00:15:14.000 --> 00:15:17.000 որովհետև խոսքը գնում է ոչ թե նոր լուծման հանգելու մասին, 00:15:17.000 --> 00:15:19.000 այլ կրթության մեջ շարժում ստեղծելու մասին, 00:15:19.000 --> 00:15:22.000 որտեղ մարդիկ հանդես կգան իրենց սեփական լուծումներով, 00:15:22.000 --> 00:15:25.000 և կունենան աջակցություն դրսից, հիմնված անհատականացված ուսումնական պլանի վրա։ NOTE Paragraph 00:15:25.000 --> 00:15:27.000 Այս սենյակում, 00:15:27.000 --> 00:15:29.000 կան մարդիկ, որոնք ունեն 00:15:29.000 --> 00:15:31.000 արտակարգ միջոցներ և հնարավորություններ բիզնեսի, 00:15:31.000 --> 00:15:33.000 մուլտիմեդիայի, ինտերնետի ոլորտներում։ 00:15:33.000 --> 00:15:35.000 Այս տեխնոլոգիաները, 00:15:35.000 --> 00:15:38.000 ուսուցիչների արտասովոր տաղանդի հետ համատեղ, 00:15:38.000 --> 00:15:41.000 հնարավորություն են ընձեռում մեզ հեղափոխություն իրականացնել կրթության ոլորտում։ 00:15:41.000 --> 00:15:43.000 Ես պնդում եմ, որ դուք ներգրավվեք այս ամենի մեջ, 00:15:43.000 --> 00:15:45.000 որովհետև սա կարևոր է, ոչ միայն մեզ համար, 00:15:45.000 --> 00:15:47.000 այլ նաև մեր երեխաների ապագայի համար։ 00:15:47.000 --> 00:15:49.000 Բայց մենք պետք է փոխենք արդյունաբերական մոդելը 00:15:49.000 --> 00:15:51.000 գյուղատնտեսական մոդելի, 00:15:51.000 --> 00:15:54.000 որտեղ յուրաքանչյուր դպրոց կարող է ծաղկել հենց վաղը։ 00:15:54.000 --> 00:15:56.000 Մի վայր, որտեղ երեխաները կյանքի փորձ են քաղում։ 00:15:56.000 --> 00:15:58.000 Կամ տանը, եթե նրանք որոշել են կրթություն ստանալ տանը, 00:15:58.000 --> 00:16:00.000 իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ։ NOTE Paragraph 00:16:00.000 --> 00:16:02.000 Մենք շատ հաճախ խոսում էին երազանքների մասին, 00:16:02.000 --> 00:16:05.000 վերջին մի քանի օրվա ընթացքում։ 00:16:05.000 --> 00:16:07.000 Եվ ես ուզում եմ շատ արագ․․․ 00:16:07.000 --> 00:16:10.000 Ես շատ տպավորված էի երեկ Նաթալի Մերչանթի երգերով, 00:16:10.000 --> 00:16:12.000 որոնք նոր կյանք են տալիս հին բանաստեղծություններին։ 00:16:12.000 --> 00:16:14.000 Ես ուզում եմ կարդալ մի շատ կարճ բանաստեղծություն, 00:16:14.000 --> 00:16:17.000 Վ․Բ․ Յեյթցի բանաստեղծություններից, ում դուք գիտեք։ 00:16:17.000 --> 00:16:19.000 Նա գրել է սա իր սիրելիին, 00:16:19.000 --> 00:16:21.000 Մաուդ Գոնին, 00:16:21.000 --> 00:16:24.000 և նա շատ ցավում էր, 00:16:24.000 --> 00:16:27.000 որ չի կարող տալ նրան այն, ինչ իր սերն ուզում էր իրենից։ 00:16:27.000 --> 00:16:30.000 Եվ նա ասում է․ «Ես մեկ այլ բան ունեմ, բայց միգուցե այն քեզ համար չէ»։ NOTE Paragraph 00:16:30.000 --> 00:16:32.000 Նա ասում է հետևյալը․ 00:16:32.000 --> 00:16:35.000 «Թե ունենայի երկնքի սավանը՝ 00:16:35.000 --> 00:16:37.000 Հյուսված ոսկե 00:16:37.000 --> 00:16:39.000 և արծաթե թելերով, 00:16:39.000 --> 00:16:41.000 Գիշերվա, լույսի 00:16:41.000 --> 00:16:43.000 ու կիսալույսի՝ 00:16:43.000 --> 00:16:46.000 կապույտ, աղոտ ու մուգ գույներով։ 00:16:46.000 --> 00:16:49.000 Կփռեի այն քո ոտքերի տակ, 00:16:49.000 --> 00:16:52.000 Բայց ես հարուստ եմ 00:16:52.000 --> 00:16:55.000 լոկ երազներով, 00:16:55.000 --> 00:16:58.000 Ու ոտքերիդ տակ փռել եմ իմ երազները, 00:16:58.000 --> 00:17:00.000 Քայլիր քնքշորեն, 00:17:00.000 --> 00:17:03.000 քանզի քայլում ես իմ երազների վրայով»։ 00:17:03.000 --> 00:17:06.000 Եվ յուրաքանչյուր օր, ամենուր, 00:17:06.000 --> 00:17:09.000 մեր երեխաներն իրենց երազանքները փռում են մեր ոտքերի տակ։ 00:17:09.000 --> 00:17:12.000 Եվ մենք պետք է քնքշորեն քայլենք։ NOTE Paragraph 00:17:12.000 --> 00:17:14.000 Շնորհակալություն։ NOTE Paragraph 00:17:14.000 --> 00:17:31.000 (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:17:31.000 --> 00:17:33.000 Շատ շնորհակալություն։