Ես այստեղ էի չորս տարի առաջ,
և ես հիշում եմ, որ այդ ժամանակ
ելույթները ինտերնետում չէին դրվում,
դրանք տրվում էին TED մասնակիցներին
DVD սկավառակների տուփի տեսքով,
որը նրանք դնում էին պահարաններում, որտեղ և դրանք մնացել են մինչ այժմ։
(Ծիծաղ)
Եվ իրականում Քրիսն ինձ զանգահարեց
իմ ելույթից մեկ շաբաթ հետո,
և ասաց. «Մենք պատրաստվում ենք դրանք տեղադրել ինտերնետում։
Կարո՞ղ ենք ձեր ելույթն էլ տեղադրել»: Եվ ես ասացի` իհարկե:
Եվ չորս տարի անց,
ինչպես ասացի, այդ ելույթը դիտել են չորս...
Դե, այն ներբեռնվել է չորս միլիոն անգամ:
Կարծում եմ դուք կարող եք այդ թիվը բազմապատկել 20-ով
և ստանալ այդ ելույթը դիտած մարդկանց թիվը:
Եվ, ինչպես Քրիսն է ասում, իմ վիդեոների
ծարավ կա:
(Ծիծաղ)
(Ծափահարություններ)
... չե՞ք զգում:
(Ծիծաղ)
Այսպիսով, այս ամբողջ միջոցառումը կազմակերպվել է,
զուտ այն նպատակով, որ ես ևս մի ելույթ ունենամ, և ահա այն։
(Ծիծաղ)
Ալ Գոռը ելույթ ունեցավ
TED-ում չորս տարի առաջ, ինչպես և ես,
նա խոսեց կլիմայական ճգնաժամի մասին:
Եվ ես հղում արեցի նրան
իմ ելույթի վերջում:
Եվ ես ուզում եմ հենց այդտեղից սկսել,
քանի որ, անկեղծ ասած, ունեմ ընդամենը 18 րոպե:
Այսպիսով, ես ասում էի ...
(Ծիծաղ)
Գիտեք, նա ճիշտ է:
Ի նկատի ունեմ, ակնհայտորեն գոյություն ունի հսկայական կլիմայական ճգնաժամ:
Եվ կարծում եմ, եթե մարդիկ դրանում համոզված չեն, պիտի մի քիչ ավելի հաճախ տնից դուրս գան։
(Ծիծաղ)
Բայց ես հավատացած եմ, որ կա նաև երկրորդ կլիմայական ճգնաժամ,
որը նույնքան լուրջ է,
որն ունի նույն ծագումը,
և որի լուծումը նույնքան հրատապ է։
Ի նկատի ունեմ ...
և դուք կարող եք ասել. «Չէ, ինձ այն պետք չէ։
Ես ունեմ մի կլիմայական ճգնաժամ,
և երկրորդի կարիքը չեմ զգում»:
Բայց սա ոչ թե բնական ռեսուրսների ճգնաժամ է,
չնայած դա նույնպես առկա է,
այլ մարդկային ռեսուրսների ճգնաժամ է:
Ես խորապես հավատում եմ,
ինչպես այս քանի օրերը շատ ելույթ ունեցողներ ասացին,
որ մենք չափազանց վատ ենք օգտագործում
մեր տաղանդները:
Շատ մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում
իրականում չեն պատկերացնում, թե ինչ տաղանդներով են օժտված,
կամ որ իրականում տաղանդ ունեն:
Ես շատ տեսակի մարդկանց եմ հանդիպել,
ովքեր կարծում են, որ իրենք ոչ մի տաղանդ չունեն:
Իրականում, ես բաժանում եմ մարդկանց երկու խմբի:
Ջերեմի Բենթհամը` հզոր ուտիլիտար փիլիոսփան,
մի անգամ ծաղրի այսպիսի պնդում է ներկայացրել՝ ասելով:
«Աշխարհում կա մարդկանց երկու տեսակ,
նրանք, ովքեր բաժանում են աշխարհն երկու տեսակի
և նրանք, ովքեր չեն բաժանում»:
(Ծիծաղ)
Ես բաժանում եմ:
(Ծիծաղ)
Ես հանդիպել եմ շատ տարբեր մարդկանց,
ովքեր իրենց աշխատանքից հաճույք չեն ստանում:
Նրանք պարզապես ապրում են
համակերպվելով դրա հետ:
Նրանք մեծագույն հաճույք չեն ստանում իրենց կատարած աշխատանքից:
Նրանք մի կերպ հանդուրժում են այն, և ոչ թե վայելում,
և սպասում են շաբաթվա ավարտին:
Բայց ես նաև հանդիպել եմ մարդկանց,
ովքեր սիրում են իրենց աշխատանքը,
և չեն պատկերացնում, որ կարող են ուրիշ բան անել:
Եթե դուք նրանց ասեք. «Մեկ այլ բան արա», նրանք կզարմանան, թե այդ ինչ եք դուք ասում:
Քանի որ դա այն չէ, ինչ իրենք անում են: Դա հենց իրենք են: Նրանք ասում են.
«Բայց սա ես եմ, գիտես:
Հիմարություն կլիներ իմ կողմից թողնել սա, քանի որ
այն իմ իրական «ես»-ն է»:
Սա ճիշտ չէ շատ մարդկանց համար:
Իրականում, հակառակը, կարծում եմ
սա ճիշտ է մարդկանց փոքրամասնության համար:
Եվ կարծում եմ դրա համար կան շատ
հնարավոր բացատրություններ:
Եվ դրանցից ամենակարևորը
կրթությունն է,
քանի որ կրթությունը, իրականում,
շատ մարդկանց շեղում է
իրենց բնածին տաղանդներից:
Մարդկային ռեսուրսները շատ նման են բնական ռեսուրսների,
նրանք հաճախ շատ խորն են գտնվում:
Դուք պետք է փնտրեք դրանք:
Դրանք մակերեսի վրա չեն:
Դուք պետք է հանգամանքներ ստեղծեք, որպեսզի դրանք արտահայտվեն:
Եվ դուք կարող եք մտածել,
որ կրթությունը, պետք է որ լինի դրան տանող ճանապարհ:
Բայց շատ հաճախ այդպես չէ:
Աշխարհի յուրաքնաչյուր կրթական համակարգ
այս պահին վերափոխվում է:
Եվ դա բավարար չէ:
Բարեփոխումներն այլևս օգուտ չեն բերում,
քանի որ դա նույն է ինչ պարզապես չաշխատող մոդել բարելավելը:
Ինչը մեզ իրոք անհրաժեշտ է...
և այդ բառը շատ անգամներ է արտասանվել անցած մի քանի օրերի ընթացքում..
զարգացումը չէ,
այլ կրթական հեղափոխությունն է:
Սա պետք է վերափոխվի
ինչ-որ այլ բանի:
(Ծափահարություններ)
Իրական մարտահրավերներից մեկը
կրթության մեջ
արմատական նորարարությունն է:
Նորարարությունը բարդ է,
քանի որ դա նշանակում է անել մի բան,
որ մարդիկ այդքան էլ հեշտ չեն կարողանում անել:
Դա նշանակում է մարտահրավեր նետել այն ամենին, ինչ սովորական ենք համարում,
այն ամենին ինչ, մեր կարծիքով, ակնհայտ է:
Հիմնական խնդիրը բարեփոխման
կամ վերափոխման ժամանակ
առողջ դատողությունն է,
մարդիկ մտածում են․
«Դե, ուրիշ կերպ այս բանն անել չի լինի, քանի որ այն այսպես են միշտ արել»։
Վերջերս աչքովս ընկավ Աբրահամ Լինկոլնի մի հրաշալի մեջբերում,
կարծում եմ այս պահին դուք դեմ չէիք լինի նրա խոսքերը լսել։
(Ծիծաղ)
Նա ասել էր սա 1862 թ-ի դեկտեմբերին,
Կոնգրեսի երկրորդ տարեկան ժողովին։
Պետք է ասեմ, որ ես գաղափար անգամ չունեմ, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ։
Մենք Բրիտանիայում ամերիկյան պատմություն չենք դասավանդում։
(Ծիծաղ)
Մենք արգելում ենք այն։ Գիտեք, դա մեր քաղաքականությունն է։
(Ծիծաղ)
Այսպիսով, անկասկած ինչ-որ զարմանահրաշ բան է կատարվում 1862 թ-ի դեկտեմբերին,
որի մասին մեզ մեջ եղած ամերիկացիները
տեղյակ են։
Բայց նա ասաց հետևյալը․
«Հանգիստ անցյալի
դավանանքները
չեն համապատասխանում բուռն ներկային։
Մեր պարագան
լի է դժվարություններով,
բայց մենք պետք է դժվարությունների հետ համըթաց շարժվենք»։
Ինձ շատ դուր է գալիս այդ մասը։
Ոչ թե հետևենք դրանց, այլ համընթաց շարժվենք։
«Քանի որ մեր պարագան նոր է,
մենք պետք է նոր կերպ մտածենք,
և նոր կերպ վարվենք։
Մենք պետք է ձերբազատենք ինքներս մեզ
և այդ ժամանակ մենք կփրկենք մեր երկիրը»։
Շատ է դուրս գալիս այդ բառը՝ «ձերբազատել»։
Գիտե՞ք ինչ է այն նշանակում։
Այն նշանակաում է, որ կան գաղափարներ, որոնք գերել են մեզ,
որոնք մենք ընդունում ենք,
որպես բնական, այնպես ինչպես դրանք կան։
Մեր գաղափարներից շատերը
ձևավորվել են, ոչ թե այս դարի հանգամանքներին համապատասխան,
այլ նախորդ դարերի հանգամանքներին ծառայելու նպատակով։
Բայց մեր ուղեղը դեռևս հիպնոսացված է դրանցով։
Եվ մենք պետք է ձերբազատվենք դրանցից որոշներից։
Սակայն շատ ավելի հեշտ է սա ասել քան անել։
Ի դեպ շատ դժվար է հասկանալ, թե ինչն ենք մենք ընդունում որպես սովորական,
հենց այն պատճառով, որ դրանք այդքան սովորական են մեզ համար։
Թույլ տվեք հարցնել մի այդպիսի բանի մասին։
Ձեզանից քանի՞սն են 25 տարեկանից մեծ։
Դա այն չէ, ինչ դուք սովորական ենք ընդունում։
Համոզված եմ, որ դա դուք արդեն գիտեք։
Կա՞ն մարդիկ, ովքեր 25 տարեկանից պակաս են։
Հրաշալի է։ Ով 25 տարեկանից մեծ է,
և կրում է ձեռքին ժամացույց, կբարձրացնե՞ք ձեր ձեռքերը։
Մեզանից շատերը ձեռքերը բարձրացրեցին, այդպե՞ս չէ։
Նույն հարցն ուղղեք դեռահասներին։
Դեռահասները չեն կրում ժամացույց։
Ես նկատի չունեմ, որ նրանք չեն կարող կամ որ նրանց չի թույլատրվում ժամացույց կրել,
նրանք պարզապես չեն ուզում դա անել։
Եվ պատճառն այն է, որ մենք, ովքեր 25 տարեկանից մեծ են,
մեծացել ենք մինչ-թվային մշակույթում։
Այդպիսով, եթե մենք ուզում ենք ժամն իմանալ,
մենք պետք է կրենք մի սարք, որ կասի մեզ այն։
Երիտասարդներն այսօր ապրում են մի աշխարհում, որը թվային է,
և իրենց համար ժամանակն ամենուր է։
Նրանք չեն հասկանում ժամացույց կրելու իմաստը։
Եվ ի դեպ, դուք նույնպես կարող եք դա չանել,
բայց քանի որ միշտ արել եք, շարունակում եք դա անել։
Իմ աղջիկը երբեք ժամացույց չի կրում, իմ աղջիկը Քեյթը, որը 20 տարեկան է։
Նա դրա իմաստը չի տեսնում։
Ինչպես նա ասում է, «Այդ սարքն ընդամենը մեկ բան է կարող անել»։
(Ծիծաղ)
Կարծես ասի․ «Դրանի՞ց էլ չդզող բան»։
Իսկ ես ասում եմ․ «Ոչ, ոչ, այն օրն էլ է ասում»։
(Ծիծաղ)
«Այն մի քանի բան է անում»։
Բայց կան բաներ, որոնք մեզ գերել են կրթության մեջ։
Թույլ տվեք մի քանի օրինակ բերել։
Դրանցից մեկը դրա գծային լինելն է,
այն սկսում է այստեղ, անցնում է այս ուղիով,
և եթե ամեն բան ճիշտ անեք,
ձեր տեղը կգտնեք մինչ կյանքի վերջ։
Յուրաքանչյուրն, որ ելույթ է ունեցել TED-ում անուղղակիորեն,
իսկ երբեմն ուղղակիորեն, մեկ այլ պատմություն է մեզ պատմել,
որ կյանքը գծային չէ, այն օրգանական է։
Մենք մեր կյանքը ստեղծում ենք միասին,
երբ մենք բացահայտում ենք մեր տաղանդները,
հանգամանքներում, որոնք ստեղծվում են դրանց օգնությամբ։
Բայց ինչպեք գիտեք, մենք չափից շատ ենք տարվել
կյանքի գծային լինելու գաղափարով։
Եվ հավանաբար կրթության գագաթնակետը
համալսարան ընդունվելն է։
Կարծում եմ մենք չափից շատ ենք տարվում համալսարան,
որոշակի համալսարաններ ընդունվելու գաղափարով։
Չեմ ասում, որ դուք չպետք է համալսարան ընդունվեք, բայց ոչ բոլորը պետք է համալսարան ընդունվեն,
և ոչ բոլորը պետք է համալսարան ընդունվեն այս պահին։
Միգուցե նրանք պետք է ավելի ուշ ընդունվեն, ոչ հենց հիմա։
Վերջերս ես Սան-Ֆրանցիսկոյում էի,
գիրքս էի ստորագրում։
Այնտեղ մոտ 30 տարեկան մի երիտասարդ հանդիպեցի, որ իմ գիրքն էր գնում։
Ես հարցեցի․ «Ի՞նչ ես անում»։
Եվ նա ասաց․ «Ես հրշեջ եմ»։
Ես հարցեցի․ «Որքա՞ն ժամանակ ես եղել հրշեջ»։
Նա ասաց․ «Միշտ։ Ես միշտ հրշեջ եմ եղել»։
Ես հարցեցի․ «Դե, ե՞րբ ես որոշել հրշեջ դառնալ»։
Նա ասաց․ «Դեռ մանկուց»։ Նա ասաց․ «Իրականում, դա խնդիր էր ինձ համար դպրոցում,
որովհետև դպրոցում բոլորը ուզում էին հրշեջ դառնալ»։
Նա ասաց․ «Բայց ես ուզում էի հրշեջ դառնալ»։
Նա ասաց․ «Երբ ես ավարտական դասարանում էի,
իմ ուսուցիչները դա լուրջ չէին ընդունում։
Մի ուսուցիչ կար, որ դա լուրջ չէր ընդունում։
Նա ասում էր, որ ես կյանքս խորտակում եմ,
եթե ցանկանում եմ հրշեջ դառնալ,
որ ես պետք է համալսարան ընդունվեմ, մասնագետություն ձեռք բերեմ,
որ ես հսկայական ներուժ ունեմ,
և ես վատնում եմ իմ տաղանդը հրշեջ դառնալու վրա»։
Եվ նա ասաց․ «Դա ստորացուցիչ էր, որովհետև,
նա այդ ամենն ասաց ամբողջ դասարանի առջև, և ես շատ վատ ինձ զգացի։
Բայց դա այն էր, ինչ ես ուզում էի անել, և երբ ես ավարտեցի դպրոցը,
ես դիմեցի հրշեջ ծառայության, և նրանք ընդունեցին ինձ»։
Եվ նա ասաց․ «Գիտես, ես մտածում էի այդ մարդու մասին, վերջերս,
այդ ուսուցչի մասին, մի քանի րոպե առաջ, երբ դու խոսում էիր»,
նա ասաց, «որովհետև վեց ամիս առաջ,
ես փրկեցի նրա կյանքը»։
(Ծիծաղ)
Նա ասաց․ «Նա վթարի էր ենթարկվել,
և ես դուրս հանեցի նրանք ավտոմեքենայից, արհեստական շնչառություն կիրառեցի,
և փրկեցի նրա կնոջ կյանքը նույնպես»։
Նա ասաց․ «Կարծում եմ նա իմ մասին ավելի լավ կարծիք ունի այժմ»։
(Ծիծաղ)
(Ծափահարություններ)
Գիտեք, իմ կարծիքով,
մարդկային համայնքները կախվածության մեջ են
տարբեր տաղանդներից,
և ոչ միայն զուտ ընդունակության գաղափարից։
Մեր բուն խնդիրն է․․․
(Ծափահարություններ)
Մեր բուն խնդիրն է
վերակառուցել մեր ընդունակության
և մտավոր կարողության զգացումը։
Իրերն գծային ընկալելը խնդիր է դառնում։
Երբ ես եկա Լոս-Անջելես,
մոտ իննը տարի առաջ,
աչքովս ընկավ մի պետական քաղաքականության առաջարկ,
որն լավ մտադրությամբ էր առաջ քաշվել,
և որն ասում էր․ «Համալսարանը սկսվում է մանկապարտեզում»։
Ոչ, այն չի սկսվում մանկապարտեզում։
(Ծիծաղ)
Չի սկսվում։
Եթե ժամանակ ունենայինք, ես ավելի մանրամասն կբացատրեի, բայց մենք չունենք ժամանակ։
(Ծիծաղ)
Մանկապարտեզը սկսում է մանկապարտեզում։
(Ծիծաղ)
Իմ ընկերը մի անգամ ասաց․
«Գիտես, երեք տարեկանը վեց տարեկանի կեսը չէ»։
(Ծիծաղ)
(Ծափահարություններ)
Նրանք երեք տարեկան են։
Բայց ինչպես մենք լսեցինք այս վերջին բաժնի ընթացքում,
այժմ մանկապարտեզ ընդունվելու համար այնքան մրցակցություն կա,
լավ մանկապարտեզ ընդունվելու համար,
որ մարդիկ հարցազրույց են ունենում երեք տարեկանում։
Երեխաները նստում են չտպավորված հանձնախմբի առջև,
որոնք թերթում են իրենց CV-ները,
(Ծիծաղ)
և ասում․ «Ընդամենը այսքա՞նը»
(Ծիծաղ)
(Ծափահարություններ)
«Դու 36 ամիս արդեն ապրում ես, և ընդամենը այսքա՞նն ես արել»։
(Ծիծաղ)
«Դու ոչ մի բանի չես հասել։
Առաջին վեց ամիսն անցկացրել ես կրծքով ուտելու վրա, ինչպես տեսնում եմ»։
(Ծիծաղ)
Տեսնում եք, դա ահավոր է, բայց դա գրավում է մարդկանց;
Մյուս մեծ խնդիրը կոնֆորմիզն է։
Մենք կառուցել ենք մեր կրթական համակարգը
ֆաստֆուդի մոդելի հիման վրա։
Սա մի բան է, որի մասին ելույթ ունեցավ Ջեմի Օլիվերը մի քանի օր առաջ։
Գիտեք սննդի մատակարարման մեջ որակի ապահովման երկու մոդել կա։
Մեկը դա ֆաստֆուդն է,
որտեղ ամեն բան միօրինականացված է։
Մյուսը՝ Zagat և Michelin ռեստորաններն են,
որտեղ ոչ մի բան միօրինականացված չէ,
դրանք համապատասխանեցվում են տեղական հանգամանքներին։
Մենք վաճառել ենք ինքներս մեզ կրթության ֆաստֆուդ մոդելին։
Այն քայքայում է մեր հոգին և եռանդը,
ճիշտ այնպես, ինչպես ֆաստֆուդը կործանում է մեր ֆիզիկական մարմինը։
(Ծափահարություններ)
Կարծում եմ, մենք պետք է հասկանանք մի քանի բան։
Դրանցից մեկն այն է, որ մարդկային տաղանդը բազմազան է։
Մարդիկ ունեն շատ տարբեր ընդունակություններ։
Վերջերս հաշվեցի,
որ, երբ ես փոքր էի, ինձ կիթառ էին նվիրել,
մոտավորապես նույն ժամանակ, երբ Էրիկ Կլեպտոնը իր առաջին կիթառն էր ստացել։
Դե գիտեք, Էրիկի դեպքում լավ ստացվեց, իմ ասածն այդ է։
(Ծիծաղ)
Իմ դեպքում այդպես չէր։
Ես չէի կարողանում նվագել այն,
անկախ նրանից, թե որքան հաճախ և ջանասիրաբար էի փորձեր անում։
Ոչ մի բան չէր ստացվում։
Բայց խոսքը միայն դրա մասին չէ։
Խոսքը կրքի մասին է։
Հաճախ մարդիկ շատ լավ են անում մի բան, որի հանդեպ հետաքրքրություն չունեն։
Ես խոսում եմ կրքի մասին,
և նրա մասին, որ ոգևորում է մեզ։
Եթե դուք անում եք մի բան, որ սիրում եք, և որը լավ եք կարողանում անել,
ժամանակն այլ ընթացք է ստանում։
Իմ կինն ավարտել է իր նովելը,
և ես կարծում եմ, որ այն հրաշալի գիրք է,
բայց նա ժամերով անհայտանում է։
Եթե դուք անում եք մի բան, որ սիրում եք,
ժամն անցնում է հինգ րոպեի պես։
Եթե դուք անում եք մի բան, որը չի արձագանքում ձեր հոգու մեջ,
հինգ րոպեն մեկ ժամ է թվում։
Եվ պատճառը, որ այդքան շատ մարդ հրաժարվում է կրթությունից,
այն է, որ կրթությունը չի սնուցում իրենց հոգին,
այն չի սնուցում իրենց եռանդը և կիրքը։
Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք պետք է փոխենք փոխաբերությունը։
Մենք պետք է շարժվենք կրթության արդյունաբերական մոդելից,
արտադրության մոդելից,
որը հիմնված է գծայնության,
կոնֆորմիզմի և մարդկանց անտեսելու վրա։
Մենք պետք է շարժվենք դեպի մի մոդել,
որը հիմնված է գյուղատնտեսության սկզբունքների վրա։
Մենք պետք է հասկանանք, որ մարդկանց բարգավաճումը
մեխանիկական գործընթաց չէ,
այն օրգանական է։
Եվ դուք չեք կարող գուշակել մարդկային զարգացման արդյունքը,
դուք միայն կարող եք, ինչպես գյուղացին,
ստեղծել պայմաններ,
որոնց դեպքում նրանք կսկսեն ծաղկել։
Երբ մենք նայում ենք կրթության բարեփոխման և վերափոխման խնդրին,
մենք չենք կարող համակարգը կլոնավորել։
Կան հրաշալի համակարգեր, ինչպես օրինակ KIPP-ը, այն հրաշալի համակարգ է։
Կան բազմաթիվ հրաշալի մոդելներ։
Կարևոր է հարմարվել հանգամանքներին,
և անհատականացնել կրթությունը,
հաշվի առնելով այն մարդկանց, ում ուսուցանում եք։
Կարծում եմ, որ դա է
մեր պատասխանն ապագային,
որովհետև խոսքը գնում է ոչ թե նոր լուծման հանգելու մասին,
այլ կրթության մեջ շարժում ստեղծելու մասին,
որտեղ մարդիկ հանդես կգան իրենց սեփական լուծումներով,
և կունենան աջակցություն դրսից, հիմնված անհատականացված ուսումնական պլանի վրա։
Այս սենյակում,
կան մարդիկ, որոնք ունեն
արտակարգ միջոցներ և հնարավորություններ բիզնեսի,
մուլտիմեդիայի, ինտերնետի ոլորտներում։
Այս տեխնոլոգիաները,
ուսուցիչների արտասովոր տաղանդի հետ համատեղ,
հնարավորություն են ընձեռում մեզ հեղափոխություն իրականացնել կրթության ոլորտում։
Ես պնդում եմ, որ դուք ներգրավվեք այս ամենի մեջ,
որովհետև սա կարևոր է, ոչ միայն մեզ համար,
այլ նաև մեր երեխաների ապագայի համար։
Բայց մենք պետք է փոխենք արդյունաբերական մոդելը
գյուղատնտեսական մոդելի,
որտեղ յուրաքանչյուր դպրոց կարող է ծաղկել հենց վաղը։
Մի վայր, որտեղ երեխաները կյանքի փորձ են քաղում։
Կամ տանը, եթե նրանք որոշել են կրթություն ստանալ տանը,
իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ։
Մենք շատ հաճախ խոսում էին երազանքների մասին,
վերջին մի քանի օրվա ընթացքում։
Եվ ես ուզում եմ շատ արագ․․․
Ես շատ տպավորված էի երեկ Նաթալի Մերչանթի երգերով,
որոնք նոր կյանք են տալիս հին բանաստեղծություններին։
Ես ուզում եմ կարդալ մի շատ կարճ բանաստեղծություն,
Վ․Բ․ Յեյթցի բանաստեղծություններից, ում դուք գիտեք։
Նա գրել է սա իր սիրելիին,
Մաուդ Գոնին,
և նա շատ ցավում էր,
որ չի կարող տալ նրան այն, ինչ իր սերն ուզում էր իրենից։
Եվ նա ասում է․ «Ես մեկ այլ բան ունեմ, բայց միգուցե այն քեզ համար չէ»։
Նա ասում է հետևյալը․
«Թե ունենայի երկնքի սավանը՝
Հյուսված ոսկե
և արծաթե թելերով,
Գիշերվա, լույսի
ու կիսալույսի՝
կապույտ, աղոտ ու մուգ գույներով։
Կփռեի այն քո ոտքերի տակ,
Բայց ես հարուստ եմ
լոկ երազներով,
Ու ոտքերիդ տակ փռել եմ իմ երազները,
Քայլիր քնքշորեն,
քանզի քայլում ես իմ երազների վրայով»։
Եվ յուրաքանչյուր օր, ամենուր,
մեր երեխաներն իրենց երազանքները փռում են մեր ոտքերի տակ։
Եվ մենք պետք է քնքշորեն քայլենք։
Շնորհակալություն։
(Ծափահարություններ)
Շատ շնորհակալություն։