Ես գիտուն եմ, կամ ավելի ճիշտ, արագագործ աուտիստ գիտուն: Սա հազվադեպ գոյավիճակ է: Եվ ավելի հազվադեպ, երբ ուղեկցվում է, ինչպես իմ պարագայում, ինքնաբանիմացությամբ և լեզուների տիրապետմամբ: Շատ հաճախ, երբ ես հանդիպում եմ որևէ մեկի, և նրանք իմանում են իմ մասին, մի տեսակ անհարմար իրավիճակ է ստեղծվում: Ես կարող եմ տեսնել դա իրենց հայացքում: Նրանք ուզում են ինձ որևէ բան հարցնել: Եվ ի վերջո, շատ հաճախ, տենչանքն ավելի ուժեղ է, և իրենք բերանից թռցնում են. «Եթե ես իմ ծննդյան տարեթիվն ասեմ, կարող եք ասել, թե ես շաբաթվա ո՞ր օրն եմ ծնվել»: (Ծիծաղ) Կամ նրանք նշում են խորանարդ արմատներ կամ խնդրում ինձ արտաբերել երկար թիվ կամ երկար տեքստ: Հուսամ դուք կներեք ինձ, եթե ես չներկայանամ այսօր որպես մի շոումեն: Դրա փոխարեն, ես ուզում եմ խոսել մեկ այլ բանի մասին, շատ ավելի հետաքրքիր քան ծննդյան տարեթվերն ու խորանարդ արմատները, ավելի խորը և շատ ավելի մոտ իմ ուղեղին, քան աշխատանքը: Ես ուզում եմ ձեզ հետ հակիրճ խոսել ընկալման մասին: Երբ նա գրում էր իր պիեսներն ու կարճ պատմվածքները, որոնք նրան համբավ բերեցին, Անտոն Չեխովը նոթատետր էր պահում, որտեղ նա նշումներ էր անում իր դիտարկումները իր շրջապատող աշխարհի վերաբերյալ, փոքր դետալներ, որ ուրիշ մարդիկ չէին նկատում։ Ամեն անգամ, երբ ես կարդում եմ Չեխով և իր` մարդկային կյանքի յուրօրինակ ընկալումը, ես գիտակցում եմ, թե ինչու ես նույնպես դարձա գրող։ Իմ գրքերում, ես ուսումնասիրում եմ ընկալման բնույթը և ինչպես ընկալման տարբեր ձևերը ստեղծում են իմացության և հասկացության տարբեր ձևեր: Այս երեք հարցը, վերցված են իմ աշխատությունից: Պատասխանի փոխարեն ես ուզում եմ խնդրել ձեզ մի պահ ուշադրություն դարձնել ներըմբռնմանը և բնազդներին, որոնք առաջանում են ձեր ուղեղում և սրտում, երբ դուք նայում եք սրանց: Օրինակ, հաշվարկը: Կարո՞ղ եք զգալ, թե որտեղ է թվերի շարքում լուծումն ընկած: Կամ նայեք օտար բառերին և հնչյուններին: Կարո՞ղ եք գոնե մոտավոր կռահել թե արդյոք սա ինչ է նշանակում: Եվ պոեզիայի այս տողերում, ինչու՞ է պոետն օգտագործում «նապաստակ» այլ ոչ թե «ճագար» բառը: Ես խնդրում եմ ձեզ դա անել քանզի, կարծում եմ մեր անձնական ընկալումն, իրականում, ընկած է մեր գիտելիքների ձեռք բերման հիմքում: Ավելի շուտ էսթետիկ դատողությունները, քան վերացական հիմնավորումն է, ուղեկցում և ձևավորում այն ընթացքը, որի միջոցով մենք բոլորս հասկանում ենք այն, ինչ գիտենք: Ես դրա ծայրահեղ օրինակն եմ: Իմ բառերի և թվերի աշխարհը լղոզված է գույնով, զգացմունքով և անհատականությամբ: Ինչպես Խուանն է ասում, դա մի իրավիճակ է, որ գիտնականներն անվանում են սինեսթեզիա, զգացմունքների անսովոր խաչաձև համադրում։ Այստեղ մեկից տասերկու թվերն են, ինչպես ես եմ տեսնում դրանք յուրաքանչյուր թիվ իր ուրույն ձևով և բնույթով: Մեկը սպիտակ լույսի առկայծում է: Վեցը փոքր և շատ տխուր սև անցք է։ Այստեղ նկարները սև և սպիտակ են, բայց իմ մտքում նրանք գույներ ունեն։ Երեքը կանաչ է, չորսը` կապույտ, հինգը` դեղին: Ես նաև նկարում եմ: Եվ սա իմ նկարներից մեկն է: Սա երկու հիմնական թվերի բազմապատկումն է: Եռաչափ պատկերները և իրենց միջև ստեղծված տարածքը ստեղծում է նոր ուրվագիծ գումարի արդյունքը: Ի՞նչ կարելի է ասել ավելի մեծ թվերի մասին: Դուք չեք կարող վերցնել Պի-ից մեծ թիվ, դա մաթեմատիկական հաստատունն է: Այն անվերջություն է բառացի ձգտում է հավերժություն: Իմ այս մի նկարում, որտեղ ես պատկերել եմ Պի-ին հաջորդող առաջին քսան տասանորդականները, ես վերցրել եմ գույներ հույզեր և հյուսվածքներ, և համադրել եմ դրանք իրար հետ թվային ընթացիկ բնապատկերի մեջ: Բայց միայն թվերը չեն, որ ես գույներով եմ տեսնում: Բառերն ինձ համար նույնպես ունեն գույներ և հույզեր և հյուսվածքներ: Ահա առաջին նախադասությունը «Լոլիտա» վեպից: Եվ Նաբոկովը նույնպես սինեսթետիկ էր: Եվ դուք կարող եք տեսնել այստեղ ինչպես է «Լ» հնչյունի իմ ընկալումն օգնում հանգերի ճիշտ համընկմանը: Մեկ այլ օրինակ. մի քիչ ավելի մաթեմատիկական: Ինձ հետաքրքիր է արդյոք ձեզանից որևէ մեկը կնկատի նախադասության կառուցվածքը «Մեծն Գետսբի» վեպից: Վանկերի տողանցում կա-- ցորեն` մեկ տափաստաններ` երկու, կորած շվեդական քաղաքներ` երեք- մեկ, երկու, երեք: Եվ սրա ազդեցությունը շատ հաճելի է ուղեղին և սա օգնում է նախադասության ճիշտ դասավորվածությանը: Եկեք վերադառնանք հարցերին, որ ես քիչ առաջ բարձրացրեցի։ 64 անգամ 75: Եթե ձեզանից ոմանք խաղում են շախմատ, նրանք կիմանան, որ 64-ը քառակուսի թիվ է, այդ է պատճառը, որ շախմատի խաղատախտակը ութ անգամ ութ, ունի 64 քառակուսիներ: Այսպիսով այն տալիս է մեզ ձև որը մենք կարող ենք պատկերացնել, որը մենք կարող ենք ընկալել: Ի՞նչ կարելի է ասել 75-ի մասին: եթե հարյուրը, եթե պատկերացնենք, որ հարյուրը քառակուսի է, 75-ն այս տեսքը կունենա: Այսպիսով, մենք պետք է հիմա համադրենք այս երկու նկարները մեր ուղեղում մոտավորապես այսպես: 64 դառնում է 6,400, և աջ անկյունում դուք կարիք չունեք ինչ-որ բան հաշվարկելու: Չորս հորիզոնական, չորս ուղղահայաց դա 16 է։ Այսպիսով, գումարն, որ ձեզանից պահանջվում էր հաշվել 16 է, 16 և 16: Այն շատ ավելի դյուրին է, քան դպրոցում մաթեմատիկայի ուսուցումը, վստահ եմ: Այն 16, 16 և 16, տալիս է 48, 4,800 - 4,000, դա էլ պատասխանն է մեր հարցին: Հեշտ է, երբ գիտես ինչպես: (Ծիծաղ) Երկրորդ հարցը իսլանդական բառն է: Ենթադրում եմ, այստեղ շատ մարդիկ չկան, ովքեր խոսում են իսլանդերեն: Ուստի թույլ տվեք նեղացնել ընտրությունը մինչև երկուսը: Hnugginn: Արդյոք սա ուրա՞խ բառ է, թե տխուր: Ի՞նչ կասեք: Լավ: Ոմանք ասում են ուրախ: Շատ մարդիկ, մեծամասնությունը` ասում է տխուր: Եվ այն իրականում նշանակում է «տխուր»: (Ծիծաղ) Ինչու՞ վիճակագրության համաձայն, մարդկանց մեծամասնությունն ասում է, որ բառը տխուր է, այս պարագայում ծանր մեկ այլ պարագայում: Իմ տեսության մեջ, լեզուն զարգանում է այնպես, որ հնչյունները համընկնում են, համապատասխանում են ունկնդրողի սուբյեկտիվ, ներանձնական, ինտուիտիվ փորձին։ Եկեք նայենք երրորդ հարցին: Այն Ջոն Քիթսի պոեմից մի նախադասություն է։ Բառերն, ինչպես թվերը, արտահայտում են ֆունդամենտալ հարաբերություններ օբյեկտների իրադարձությունների և ուժերի միջև, որոնք կազմում են մեր աշխարհը: Այն հիմնավորում է, որ մենք, գոյություն ունենալով այս աշխարհում, պետք է մեր կյանքի ընթացքում ինտուիտիվ կերպով կլանենք այդ հարաբերությունները: Եվ պոետներն, ինչպես այլ ստեղծագործողները, խաղում են այդ ինտուիտիվ հասկացողությունների հետ: Նապաստակի պարագայում այն երկակի հնչունաբանություն ունի անգլերենում: Այն նաև նշանակում է մեր գլխին աճող մանրաթելեր։ Եվ երբ մենք մտածում ենք դրա մասին, թույլ տվեք մի նկար ցույց տալ, մանրաթելերը ներկայացնում են խոցելիություն: Նրանք տրվում են չնչին շարժմանը, մղմանը կամ հույզին: Այսպիսով, մենք ունենում ենք խոցելիության և լարվածության մթնոլորտ: Նապաստակն, այդ կենդանին ինքինին, ոչ կատուն, ոչ շունը, նապաստակը․․․ Ինչու՞ նապաստակ: Քանզի մտածեք նկարի մասին, ոչ բառի մասին, նկարի: Երկար ականջներ, մեծ ոտքեր, օգնում են մեզ պատկերացնել, զգալ ներըմբռնումով, թե ինչ է նշանակում կաղալ և դողալ: Այսպիսով, այս մի քանի րոպեների ընթացքում հուսով եմ կարողացա կիսել մի քիչ իրերի իմ ընկալումը և ցույց տալ ձեզ, որ բառերն ունեն գույներ և հույզեր, թվեր, ձևեր և բնավորություն: Աշխարհն ավելի հարուստ է, անծայրածիր, քան շատ հաճախ այն թվում է: Հուսով եմ, ես ներշնչեցի ձեզ սովորել աշխարհն ընկալել նոր հայացքով: Շնորհակալություն: (Ծափահարություններ)