WEBVTT 00:00:09.305 --> 00:00:15.209 Անգլերենը մոտ 350 միլիոն մարդկանց մայր լեզուն է: 00:00:16.609 --> 00:00:20.710 Եվս 2 միլիարդ մարդ սովորում և խոսում են 00:00:20.711 --> 00:00:23.059 անգլերեն որպես երկրորդ կամ երրորդ լեզու: 00:00:24.376 --> 00:00:26.082 Եթե խոսում եք անգլերեն, 00:00:26.083 --> 00:00:31.535 ապա կարող եք ձեր մտքերը հասկացնել 2,5 միլիարդ մարդու: 00:00:32.485 --> 00:00:36.838 Ինչո՞ւ պետք է սովոեք ևս մեկ օտար լեզու: 00:00:36.839 --> 00:00:41.143 Ժամանակի անհեթեթ վատնում է, այնպես չէ՞: 00:00:41.144 --> 00:00:45.382 Հարավային սևամորթ աֆրիկացիները խստորեն քննադատում էին 00:00:45.383 --> 00:00:49.112 Նելսոն Մանդելային Աֆրիկաանս լեզվով խոսելու համար: 00:00:50.022 --> 00:00:51.488 Նա պատասխանեց. 00:00:51.489 --> 00:00:55.225 «Երբ մարդու հետ խոսում եք իրեն հասկանալի լեզվով, 00:00:56.055 --> 00:00:57.613 ձեր ասածը հասնում է գլխին: 00:00:59.023 --> 00:01:02.040 երբ խոսում եք իր սեփական լեզվով, 00:01:02.720 --> 00:01:04.312 ձեր ասածը հասնում է սրտին»: 00:01:05.391 --> 00:01:06.661 Ահա թե բանն ինչումն է. 00:01:06.662 --> 00:01:09.330 Եթե ուզում եք հաղթել ինչ որ մեկին, 00:01:09.331 --> 00:01:11.705 պետք է ձեր ասածը իրենց սրտերիին հասնի… 00:01:13.185 --> 00:01:14.973 Հռոմի պապերը շատ լավ գիտեն դա: 00:01:14.974 --> 00:01:18.884 Հովհաննես Պողոս II Պապը սահուն խոսում էր 10 լեզվով, 00:01:18.885 --> 00:01:22.343 իսկ մի տասնյակ այլ լեզվի տիրապետում էր տարրական մակարդակով: 00:01:22.953 --> 00:01:26.591 Ուր որ գնում էր, միշտ տեղի ժողովրդին բարևում էր 00:01:26.592 --> 00:01:30.847 առնվազն մի քանի նախադասությամբ իրենց մայրենի լեզվով, 00:01:30.848 --> 00:01:35.845 և սա կարևոր դեր էր խաղում իր համբավի հարցում: 00:01:37.395 --> 00:01:39.804 Մարդիկ, ում ներկայիս կամ ապագա սկեսուրը , զոքանչը, 00:01:39.805 --> 00:01:43.265 օտարերկրացիներ են, նույպես տեղյակ են սրա մասին: 00:01:44.005 --> 00:01:46.406 Գուցե նրանք անգլերեն խոսեն իրենց ընկերուհների հետ, 00:01:46.407 --> 00:01:50.552 բայց երբ ուզում են լավ հարաբերությունների մեջ լինել աղջկա մոր հետ, 00:01:51.222 --> 00:01:55.181 երիտասարդ տղաները սովորում են անգամ ամենաբարդ լեզուները, 00:01:55.185 --> 00:01:56.872 ներառյալ հոլանդերենը: 00:01:56.876 --> 00:01:58.668 (Ծիծաղ) 00:01:58.676 --> 00:02:01.104 Եվ հիմնականում սա աշխատում է: 00:02:01.974 --> 00:02:03.300 Ինչո՞ւ: 00:02:04.030 --> 00:02:09.044 Մեր մայր լեզուն միահյուսված է 00:02:09.045 --> 00:02:13.050 մեր անհատականության և ինքնության հետ: 00:02:13.051 --> 00:02:17.694 Մեր անհատական պատմությունը խորը արմատներով 00:02:17.695 --> 00:02:20.727 թափանցում է մեր մայր լեզվի մեջ: 00:02:21.451 --> 00:02:27.648 Ինչքան հիշողություններ, զգացմունքներ են կապված այն բառերի, 00:02:28.764 --> 00:02:31.642 արտահայտությունների, քերականության հետ, որի հետ մեծացել ենք: 00:02:32.646 --> 00:02:37.141 Այսպիսով, եթե սովորում եք մեկ այլ մարդու լեզուն, 00:02:37.142 --> 00:02:40.350 դրանով ցույց եք տալիս, որ անկեղծորեն հետաքրքրված եք 00:02:40.351 --> 00:02:44.168 իրենց կյանքով և իրենց անհատականությամբ: 00:02:44.959 --> 00:02:47.585 Սկեսուրն կամ զոքանչն ինչպե՞ս իրենց գովաբանված չզգա: 00:02:48.711 --> 00:02:52.581 Երբ լսում եք ձեր սեփական լեզուն, ձեզ զգում ես կապի մեջ: 00:02:53.834 --> 00:02:55.617 Երբ ճանապարհորդում եք, 00:02:55.618 --> 00:02:59.592 և օտար լեզուն օգտագործում եք օրեր կամ շաբաթներ, 00:03:00.642 --> 00:03:03.011 հենց որ բարձրանում ես ինքնաթիռ, 00:03:03.012 --> 00:03:06.279 և օդանավի անձնակազմը ձեզ ողջունում է ձեր մայր լեզվով, 00:03:06.280 --> 00:03:08.408 գիտեք, որ տուն եք գնում: 00:03:10.478 --> 00:03:14.450 Եթե մայր լեզուն բույր ունենար, 00:03:14.451 --> 00:03:18.680 կարծում եմ դա թխվածքաբլիթների բույր կլիներ, 00:03:18.681 --> 00:03:21.103 և հանգստացնող հավի մսով սուպի, 00:03:21.773 --> 00:03:23.828 կամ տատիկ օդեկոլոնի, 00:03:24.668 --> 00:03:27.941 գուցե նաև մի քիչ նավթալինի բույր: 00:03:28.742 --> 00:03:34.000 Հնարավոր է, որ հենց սա է պատճառը, թե ինչու արհեստական լեզուները, 00:03:34.001 --> 00:03:40.301 օրինակ էսպերանտոն, երբեք այդքան տարածում չգտան, ինչպես որ ակնկալվում էր: 00:03:41.212 --> 00:03:44.212 Ինչքան էլ որ խելամտորեն է կառուցված, 00:03:44.213 --> 00:03:46.995 և պարզ է ու հեշտ սովորելու համար, 00:03:48.334 --> 00:03:53.085 ոչ մի երկիր չի ընդունել արհեստական լեզուն որպես երկրի պետական լեզու: 00:03:53.948 --> 00:03:58.939 Եվ ոչ էլ երկար ժամանակ արհեստական լեզուները 00:03:58.940 --> 00:04:02.564 սիստեմատիկորեն դասավանդվել են 00:04:03.414 --> 00:04:05.161 մեծ մասշտաբներով: 00:04:05.831 --> 00:04:11.871 Այնուամենայնիվ, անկախ բնական լեզուների դժվարություններից, 00:04:11.872 --> 00:04:15.434 ինչպիսիք են օրինակ՝ զայրացնող բացառությունները, 00:04:15.435 --> 00:04:20.154 ուղղագրության և արտասանության միջև անհամապատասխանությունները, 00:04:20.156 --> 00:04:24.694 երբեմն նաև քերականության բարդությունը, 00:04:25.655 --> 00:04:27.304 անկախ այս ամեն ինչից, 00:04:28.304 --> 00:04:34.192 մենք նախընտրում ենք սովորել լեզուներ, որոնք օրգանապես ստեղծվել են մաարդկանց հետ: 00:04:35.812 --> 00:04:39.654 Կառուցողական լեզուները հասնում են գլխին: 00:04:40.774 --> 00:04:44.772 Բնական լեզուներից թխվածքաբլիթների բույր է գալիս: 00:04:46.056 --> 00:04:51.981 Ըստ Նելսոն Մանդելայի՝ Աֆրիկաանս սովորելը նշանակում էր «ճանաչել թշնամուդ»: 00:04:51.982 --> 00:04:56.910 Նա ասում էր. «Պետք է իմանալ նրանց լեզուն, նրանց ցանկությունները, 00:04:56.911 --> 00:05:00.243 նրանց հույսերն ու վախերը, եթե ուզում ես հաղթել նրանց»: 00:05:01.073 --> 00:05:03.644 Նա այդպես էլ արեց, և դա աշխատեց: 00:05:04.724 --> 00:05:08.186 Բայց խոսքը միշտ թշնամիներին չի վերաբերում, չէ՞: 00:05:09.254 --> 00:05:12.111 Սա վերաբերում է մարդկային հարաբերությունների ցանկացած տեսակի: 00:05:13.445 --> 00:05:15.407 Եվ ես վերջին մարդը կլինեմ, որ պնդեմ, 00:05:15.407 --> 00:05:17.747 թե սկեսուրները կամ զոքանչները թշնամիներ են, 00:05:17.747 --> 00:05:18.983 ըստ սահմանման: 00:05:19.833 --> 00:05:22.762 Մոտ 7 կամ 8 տարի առաջ, 00:05:22.763 --> 00:05:25.642 Լեհաստանում մեքենա էի վարում ընտանիքիս հետ: 00:05:27.172 --> 00:05:31.413 Խանութները արդեն փակվում էին, իսկ մենք պետք է սնունդ գնեինք: 00:05:32.257 --> 00:05:35.692 Վերջապես մի սուպերմարկետ տեսանք փողոցի հակառակ կողմում: 00:05:36.908 --> 00:05:41.637 Միակ տարբերակը նրանց հասնելու մինչև որ կփակվեին, շրջադարձ կատարելն էր: 00:05:41.638 --> 00:05:43.328 Ես հենց այդպես էլ արեցի: 00:05:44.368 --> 00:05:46.578 Հավանաբար վտանգավոր էր: 00:05:47.528 --> 00:05:49.696 Անշուշտ, հակաօրինական էր: 00:05:52.065 --> 00:05:57.638 Ավտոկանգառում, նախքան ես կհասցնեի անջատել մեքենայի շարժիչը, 00:05:58.238 --> 00:06:00.053 լսեցի «թըխկ-թըխկ»: 00:06:01.250 --> 00:06:06.096 Արագ իջեցրի պատուհանը, և հայտնվեցին զույգ աչքեր: 00:06:07.624 --> 00:06:11.963 Աչքերից յուրաքանչյուր զույգը մի ոստիկանի էր պատկանում: 00:06:13.296 --> 00:06:17.564 Հիմա, ես սահուն լեհերեն չեմ խոսում 00:06:17.565 --> 00:06:19.255 շատ ժամանակ, 00:06:19.985 --> 00:06:23.526 բայց ժամանակին ես պարզ խոսակցություններ կարողանում էի վարել: 00:06:24.336 --> 00:06:27.780 Բայց այդ իրավիճակում, մեղավոր խղճով, 00:06:28.620 --> 00:06:31.755 աչք-աչքի երկու համազգեստով ոստիկանի հետ, 00:06:33.175 --> 00:06:38.315 իմ իմացած ցանկացած լեհերեն բառ չորացել էր ներսումս: 00:06:39.719 --> 00:06:43.789 Նույնիսկ մի պահ մտքովս չանցավ 00:06:44.549 --> 00:06:47.728 փորձել անգլերենով դուրս գալ այս իրավիճակից: 00:06:49.078 --> 00:06:53.318 Անգլերենը հավանաբար ինձ լեզվական առավելություն կտար, 00:06:54.278 --> 00:06:57.280 բայց գուցե անգլերենի պատճառով ոստիկանը անհարմար զգար իրեն: 00:06:58.244 --> 00:07:00.934 Այպես, որոշեցի կպած մնալ լեհերենին: 00:07:01.774 --> 00:07:02.798 Ինչպե՞ս: 00:07:04.479 --> 00:07:08.699 Ուղեղիս լեհերենի այն փոքրիկ անկյունը դատարկ էր, 00:07:10.388 --> 00:07:11.965 բացի մի բանից: 00:07:13.204 --> 00:07:17.942 Մի բան կար, որ ես այնքան էի կրկնել, 00:07:17.943 --> 00:07:20.814 որ անգգամ քնած ժամանակ կարող էի կրկնել: 00:07:22.501 --> 00:07:24.960 Դա մանկական մի բանաստեղծություն է 00:07:27.563 --> 00:07:29.652 մի հիվանդ գորտի մասին: 00:07:30.273 --> 00:07:32.251 Ծիծաղ: 00:07:32.951 --> 00:07:34.522 Իմացածս դա էր: 00:07:34.523 --> 00:07:39.523 Գիտեմ, որ տարօրինակ է, բայց ես սկսեցի. 00:07:40.417 --> 00:07:42.532 (Լեհերեն) «Մի հիվանդ գորտ 00:07:42.532 --> 00:07:46.084 գնաց բժիշկի ու ասեց, որ հիվանդացել է: 00:07:46.085 --> 00:07:50.458 Բժիշկը դրեց ակնոցները, որովհետև շատ ծեր էր»: 00:07:51.564 --> 00:07:53.882 Նայեցի ոստիկանին: 00:07:53.883 --> 00:07:56.483 Նրանք ապշած ինձ էին նայում: 00:07:56.484 --> 00:07:57.813 Ծիծաղ: 00:07:58.653 --> 00:08:01.659 Հիշում եմ, որ նրանցից մեկը գլուխը քորեց: 00:08:02.669 --> 00:08:05.242 Հետո ժպտացին: 00:08:06.112 --> 00:08:07.339 Նրանք ժպտացին: 00:08:07.340 --> 00:08:10.879 Դա էլ իր հերթին ինձ անկաշկանդ դարձրեց, 00:08:10.880 --> 00:08:14.256 այնպես որ մի քանի համապատասխան բառեր 00:08:14.257 --> 00:08:16.677 գլորվեցին հետ իմ գլխի մեջ: 00:08:16.688 --> 00:08:19.687 Կակազելով կարողացա մի քանի այսպիսի նախադասություններ ասել. 00:08:19.688 --> 00:08:23.483 «Շատ ներողություն, սննդի կարիք ունեինք, այլևս չի կրկնվի»: 00:08:24.763 --> 00:08:26.262 Նրանք ինձ բաց թողեցին: 00:08:27.334 --> 00:08:32.458 Երբ վազում էի խանութ, նրանք ասեցին (լեհերեն) “Szczęśliwej podróży!" 00:08:32.480 --> 00:08:34.020 «Բարի ճանապարհ»: 00:08:34.650 --> 00:08:39.006 Մտադրություն չունեմ ձեզ հրահրելու, որ լեզուներ սովորեք, 00:08:39.006 --> 00:08:42.696 որ կարողանաք ճանապարհորդել աշխարհով մեկ, օրենքներ խախտեք և անպատիժ մնաք: 00:08:44.586 --> 00:08:49.481 Բայց այս փոքրիկ դրվագ բացահայտում է, թե ինչպես մի քանի բառեր, 00:08:50.261 --> 00:08:53.760 ինչքան էլ պարզ ու հիմար որ լինեն, 00:08:53.761 --> 00:08:57.991 կարող են ուղիղ սրտի մեջ մտնել ու սիրտը հալեցնել: 00:08:58.901 --> 00:09:01.771 Ի դեպ, հիվանդ գորտին փոխարինող մի բան էլ կար: 00:09:01.772 --> 00:09:04.207 Մի բան էլ կար, որ ես այդքան լավ գիտեի: 00:09:05.857 --> 00:09:07.232 Խմելու երգը: 00:09:07.233 --> 00:09:08.525 Ծիծաղ: 00:09:09.185 --> 00:09:11.394 Բայց դրանով ես ծիծաղ չէի վաստակի, 00:09:12.124 --> 00:09:14.430 այլ հավանաբար ինձ կտանեին մոտակա բաժանմունք՝ 00:09:14.431 --> 00:09:15.661 արյան թեստ հանձնելու: 00:09:17.603 --> 00:09:21.133 Կարիք չկա, որ շատ լեզուներ սովորեք, 00:09:21.134 --> 00:09:24.153 և կարիք էլ չկա, որ մանրամասնորեն սովորեք: 00:09:24.154 --> 00:09:26.162 Մի քանի բառն էլ բավական է: 00:09:27.122 --> 00:09:30.383 Սրտին ուղղված մի քանի բառն ավելի մեծ ազդեցություն ունի, 00:09:30.384 --> 00:09:32.964 քան գլխին ուղղված հազարավոր բառեր: 00:09:34.644 --> 00:09:38.741 Կարող եք ընտրել միշտ անգլերեն խոսեք և հանդիպեք մեջտեղում: 00:09:39.851 --> 00:09:44.822 Բայց կարող եք ընտրել լինել այն անձը, ով կանցնի միջնագիծը, 00:09:44.823 --> 00:09:49.393 և կհանդիպի իր նոր ծանոթին, կամ մրցակցին, ով էլ որ լինի, 00:09:49.394 --> 00:09:51.480 և հանդիպել նրանց իրենց տիրույթում: 00:09:52.375 --> 00:09:55.334 Այլ մարդկանց լեզվով խոսելը ձեզ թույլ չի դարձնում: 00:09:55.336 --> 00:09:57.066 Այն ապացուցում է, որ դուք ուժեղ եք: 00:09:57.856 --> 00:10:04.241 Վերջում հաղթում է այն մարդը, ով քաջություն ունի 00:10:05.221 --> 00:10:06.923 անցնել միջնագիծը: 00:10:08.292 --> 00:10:12.210 Մի՛ վախեցեք սխալվելուց: 00:10:12.918 --> 00:10:16.836 Այս դեպքում էլ բոնուս կա: 00:10:18.091 --> 00:10:20.692 Եթե սխալվում եք, 00:10:20.693 --> 00:10:26.090 ուրիշներին հնարավրություն եք տալիս օգնել ձեզ, առաջ գալ և հանդիպել ձեզ: 00:10:26.091 --> 00:10:31.933 Եվ այս կերպ ձեր հենց նոր ստեղծած կապերը ավելի ամուր կլինեն: 00:10:32.934 --> 00:10:37.190 Ուրեմն, դուք ուզում եք, որ ձեզ հասկանա՞ն, 00:10:38.320 --> 00:10:39.970 թե՞ուզում եք կապեր ստեղծել: 00:10:41.650 --> 00:10:46.520 Եկեք բորորս էլ շարունակենք օգտագործել անգլերենը: 00:10:48.080 --> 00:10:52.561 Որ կարողանանք հաղորդակցվենք այնպիսի խառը լսարանի հետ, ինչպես այսօր TEDx-ում: 00:10:53.591 --> 00:10:57.697 Անգլերենը հզոր գործիք է գիտելիքներ կիսելու համար, 00:10:57.698 --> 00:11:03.750 գլոբալ խնդիրների վերաբերյալ միջազգային հաղորդակցման համար: 00:11:04.940 --> 00:11:10.161 Անկախ ամեն ինչից, անգլերենը դեպի 365 միլիոն սրտեր տանող մայրուղի է: 00:11:11.131 --> 00:11:17.170 365 միլիոն մարդու համար անգլերենից թխվածքաբլիթի բույր է գալիս: 00:11:18.927 --> 00:11:20.517 Բայց ինչո՞ւ կանգ առնել այդտեղ: 00:11:22.007 --> 00:11:24.535 Ինչո՞ւ մի քիչ ջանք չթափենք և սովորենք 00:11:24.536 --> 00:11:27.696 գոնե մեկ այլ լեզու ևս: 00:11:28.776 --> 00:11:31.784 Դեռ այնքա՛ն թխվածքաբլիթների բույրեր կան: 00:11:31.785 --> 00:11:34.181 Եկեք գնանք և փորձենք մի նոր թխվածքաբլիթ: 00:11:34.990 --> 00:11:36.051 Շնորհակալություն: 00:11:36.463 --> 00:11:37.755 (Ծափահարություններ)