Անգլերենը մոտ 350 միլիոն մարդկանց մայր լեզուն է: Եվս 2 միլիարդ մարդ սովորում և խոսում են անգլերեն որպես երկրորդ կամ երրորդ լեզու: Եթե խոսում եք անգլերեն, ապա կարող եք ձեր մտքերը հասկացնել 2,5 միլիարդ մարդու: Ինչո՞ւ պետք է սովոեք ևս մեկ օտար լեզու: Ժամանակի անհեթեթ վատնում է, այնպես չէ՞: Հարավային սևամորթ աֆրիկացիները խստորեն քննադատում էին Նելսոն Մանդելային Աֆրիկաանս լեզվով խոսելու համար: Նա պատասխանեց. «Երբ մարդու հետ խոսում եք իրեն հասկանալի լեզվով, ձեր ասածը հասնում է գլխին: երբ խոսում եք իր սեփական լեզվով, ձեր ասածը հասնում է սրտին»: Ահա թե բանն ինչումն է. Եթե ուզում եք հաղթել ինչ որ մեկին, պետք է ձեր ասածը իրենց սրտերիին հասնի… Հռոմի պապերը շատ լավ գիտեն դա: Հովհաննես Պողոս II Պապը սահուն խոսում էր 10 լեզվով, իսկ մի տասնյակ այլ լեզվի տիրապետում էր տարրական մակարդակով: Ուր որ գնում էր, միշտ տեղի ժողովրդին բարևում էր առնվազն մի քանի նախադասությամբ իրենց մայրենի լեզվով, և սա կարևոր դեր էր խաղում իր համբավի հարցում: Մարդիկ, ում ներկայիս կամ ապագա սկեսուրը , զոքանչը, օտարերկրացիներ են, նույպես տեղյակ են սրա մասին: Գուցե նրանք անգլերեն խոսեն իրենց ընկերուհների հետ, բայց երբ ուզում են լավ հարաբերությունների մեջ լինել աղջկա մոր հետ, երիտասարդ տղաները սովորում են անգամ ամենաբարդ լեզուները, ներառյալ հոլանդերենը: (Ծիծաղ) Եվ հիմնականում սա աշխատում է: Ինչո՞ւ: Մեր մայր լեզուն միահյուսված է մեր անհատականության և ինքնության հետ: Մեր անհատական պատմությունը խորը արմատներով թափանցում է մեր մայր լեզվի մեջ: Ինչքան հիշողություններ, զգացմունքներ են կապված այն բառերի, արտահայտությունների, քերականության հետ, որի հետ մեծացել ենք: Այսպիսով, եթե սովորում եք մեկ այլ մարդու լեզուն, դրանով ցույց եք տալիս, որ անկեղծորեն հետաքրքրված եք իրենց կյանքով և իրենց անհատականությամբ: Սկեսուրն կամ զոքանչն ինչպե՞ս իրենց գովաբանված չզգա: Երբ լսում եք ձեր սեփական լեզուն, ձեզ զգում ես կապի մեջ: Երբ ճանապարհորդում եք, և օտար լեզուն օգտագործում եք օրեր կամ շաբաթներ, հենց որ բարձրանում ես ինքնաթիռ, և օդանավի անձնակազմը ձեզ ողջունում է ձեր մայր լեզվով, գիտեք, որ տուն եք գնում: Եթե մայր լեզուն բույր ունենար, կարծում եմ դա թխվածքաբլիթների բույր կլիներ, և հանգստացնող հավի մսով սուպի, կամ տատիկ օդեկոլոնի, գուցե նաև մի քիչ նավթալինի բույր: Հնարավոր է, որ հենց սա է պատճառը, թե ինչու արհեստական լեզուները, օրինակ էսպերանտոն, երբեք այդքան տարածում չգտան, ինչպես որ ակնկալվում էր: Ինչքան էլ որ խելամտորեն է կառուցված, և պարզ է ու հեշտ սովորելու համար, ոչ մի երկիր չի ընդունել արհեստական լեզուն որպես երկրի պետական լեզու: Եվ ոչ էլ երկար ժամանակ արհեստական լեզուները սիստեմատիկորեն դասավանդվել են մեծ մասշտաբներով: Այնուամենայնիվ, անկախ բնական լեզուների դժվարություններից, ինչպիսիք են օրինակ՝ զայրացնող բացառությունները, ուղղագրության և արտասանության միջև անհամապատասխանությունները, երբեմն նաև քերականության բարդությունը, անկախ այս ամեն ինչից, մենք նախընտրում ենք սովորել լեզուներ, որոնք օրգանապես ստեղծվել են մաարդկանց հետ: Կառուցողական լեզուները հասնում են գլխին: Բնական լեզուներից թխվածքաբլիթների բույր է գալիս: Ըստ Նելսոն Մանդելայի՝ Աֆրիկաանս սովորելը նշանակում էր «ճանաչել թշնամուդ»: Նա ասում էր. «Պետք է իմանալ նրանց լեզուն, նրանց ցանկությունները, նրանց հույսերն ու վախերը, եթե ուզում ես հաղթել նրանց»: Նա այդպես էլ արեց, և դա աշխատեց: Բայց խոսքը միշտ թշնամիներին չի վերաբերում, չէ՞: Սա վերաբերում է մարդկային հարաբերությունների ցանկացած տեսակի: Եվ ես վերջին մարդը կլինեմ, որ պնդեմ, թե սկեսուրները կամ զոքանչները թշնամիներ են, ըստ սահմանման: Մոտ 7 կամ 8 տարի առաջ, Լեհաստանում մեքենա էի վարում ընտանիքիս հետ: Խանութները արդեն փակվում էին, իսկ մենք պետք է սնունդ գնեինք: Վերջապես մի սուպերմարկետ տեսանք փողոցի հակառակ կողմում: Միակ տարբերակը նրանց հասնելու մինչև որ կփակվեին, շրջադարձ կատարելն էր: Ես հենց այդպես էլ արեցի: Հավանաբար վտանգավոր էր: Անշուշտ, հակաօրինական էր: Ավտոկանգառում, նախքան ես կհասցնեի անջատել մեքենայի շարժիչը, լսեցի «թըխկ-թըխկ»: Արագ իջեցրի պատուհանը, և հայտնվեցին զույգ աչքեր: Աչքերից յուրաքանչյուր զույգը մի ոստիկանի էր պատկանում: Հիմա, ես սահուն լեհերեն չեմ խոսում շատ ժամանակ, բայց ժամանակին ես պարզ խոսակցություններ կարողանում էի վարել: Բայց այդ իրավիճակում, մեղավոր խղճով, աչք-աչքի երկու համազգեստով ոստիկանի հետ, իմ իմացած ցանկացած լեհերեն բառ չորացել էր ներսումս: Նույնիսկ մի պահ մտքովս չանցավ փորձել անգլերենով դուրս գալ այս իրավիճակից: Անգլերենը հավանաբար ինձ լեզվական առավելություն կտար, բայց գուցե անգլերենի պատճառով ոստիկանը անհարմար զգար իրեն: Այպես, որոշեցի կպած մնալ լեհերենին: Ինչպե՞ս: Ուղեղիս լեհերենի այն փոքրիկ անկյունը դատարկ էր, բացի մի բանից: Մի բան կար, որ ես այնքան էի կրկնել, որ անգգամ քնած ժամանակ կարող էի կրկնել: Դա մանկական մի բանաստեղծություն է մի հիվանդ գորտի մասին: Ծիծաղ: Իմացածս դա էր: Գիտեմ, որ տարօրինակ է, բայց ես սկսեցի. (Լեհերեն) «Մի հիվանդ գորտ գնաց բժիշկի ու ասեց, որ հիվանդացել է: Բժիշկը դրեց ակնոցները, որովհետև շատ ծեր էր»: Նայեցի ոստիկանին: Նրանք ապշած ինձ էին նայում: Ծիծաղ: Հիշում եմ, որ նրանցից մեկը գլուխը քորեց: Հետո ժպտացին: Նրանք ժպտացին: Դա էլ իր հերթին ինձ անկաշկանդ դարձրեց, այնպես որ մի քանի համապատասխան բառեր գլորվեցին հետ իմ գլխի մեջ: Կակազելով կարողացա մի քանի այսպիսի նախադասություններ ասել. «Շատ ներողություն, սննդի կարիք ունեինք, այլևս չի կրկնվի»: Նրանք ինձ բաց թողեցին: Երբ վազում էի խանութ, նրանք ասեցին (լեհերեն) “Szczęśliwej podróży!" «Բարի ճանապարհ»: Մտադրություն չունեմ ձեզ հրահրելու, որ լեզուներ սովորեք, որ կարողանաք ճանապարհորդել աշխարհով մեկ, օրենքներ խախտեք և անպատիժ մնաք: Բայց այս փոքրիկ դրվագ բացահայտում է, թե ինչպես մի քանի բառեր, ինչքան էլ պարզ ու հիմար որ լինեն, կարող են ուղիղ սրտի մեջ մտնել ու սիրտը հալեցնել: Ի դեպ, հիվանդ գորտին փոխարինող մի բան էլ կար: Մի բան էլ կար, որ ես այդքան լավ գիտեի: Խմելու երգը: Ծիծաղ: Բայց դրանով ես ծիծաղ չէի վաստակի, այլ հավանաբար ինձ կտանեին մոտակա բաժանմունք՝ արյան թեստ հանձնելու: Կարիք չկա, որ շատ լեզուներ սովորեք, և կարիք էլ չկա, որ մանրամասնորեն սովորեք: Մի քանի բառն էլ բավական է: Սրտին ուղղված մի քանի բառն ավելի մեծ ազդեցություն ունի, քան գլխին ուղղված հազարավոր բառեր: Կարող եք ընտրել միշտ անգլերեն խոսեք և հանդիպեք մեջտեղում: Բայց կարող եք ընտրել լինել այն անձը, ով կանցնի միջնագիծը, և կհանդիպի իր նոր ծանոթին, կամ մրցակցին, ով էլ որ լինի, և հանդիպել նրանց իրենց տիրույթում: Այլ մարդկանց լեզվով խոսելը ձեզ թույլ չի դարձնում: Այն ապացուցում է, որ դուք ուժեղ եք: Վերջում հաղթում է այն մարդը, ով քաջություն ունի անցնել միջնագիծը: Մի՛ վախեցեք սխալվելուց: Այս դեպքում էլ բոնուս կա: Եթե սխալվում եք, ուրիշներին հնարավրություն եք տալիս օգնել ձեզ, առաջ գալ և հանդիպել ձեզ: Եվ այս կերպ ձեր հենց նոր ստեղծած կապերը ավելի ամուր կլինեն: Ուրեմն, դուք ուզում եք, որ ձեզ հասկանա՞ն, թե՞ուզում եք կապեր ստեղծել: Եկեք բորորս էլ շարունակենք օգտագործել անգլերենը: Որ կարողանանք հաղորդակցվենք այնպիսի խառը լսարանի հետ, ինչպես այսօր TEDx-ում: Անգլերենը հզոր գործիք է գիտելիքներ կիսելու համար, գլոբալ խնդիրների վերաբերյալ միջազգային հաղորդակցման համար: Անկախ ամեն ինչից, անգլերենը դեպի 365 միլիոն սրտեր տանող մայրուղի է: 365 միլիոն մարդու համար անգլերենից թխվածքաբլիթի բույր է գալիս: Բայց ինչո՞ւ կանգ առնել այդտեղ: Ինչո՞ւ մի քիչ ջանք չթափենք և սովորենք գոնե մեկ այլ լեզու ևս: Դեռ այնքա՛ն թխվածքաբլիթների բույրեր կան: Եկեք գնանք և փորձենք մի նոր թխվածքաբլիթ: Շնորհակալություն: (Ծափահարություններ)