Անգլերենը մոտ 350 միլիոն մարդկանց
մայր լեզուն է:
Եվս 2 միլիարդ մարդ սովորում և խոսում են
անգլերեն որպես երկրորդ կամ երրորդ լեզու:
Եթե խոսում եք անգլերեն,
ապա կարող եք ձեր մտքերը հասկացնել
2,5 միլիարդ մարդու:
Ինչո՞ւ պետք է սովոեք ևս մեկ օտար լեզու:
Ժամանակի անհեթեթ վատնում է, այնպես չէ՞:
Հարավային սևամորթ աֆրիկացիները
խստորեն քննադատում էին
Նելսոն Մանդելային Աֆրիկաանս
լեզվով խոսելու համար:
Նա պատասխանեց.
«Երբ մարդու հետ խոսում եք
իրեն հասկանալի լեզվով,
ձեր ասածը հասնում է գլխին:
երբ խոսում եք իր սեփական լեզվով,
ձեր ասածը հասնում է սրտին»:
Ահա թե բանն ինչումն է.
Եթե ուզում եք հաղթել ինչ որ մեկին,
պետք է ձեր ասածը իրենց սրտերիին հասնի…
Հռոմի պապերը շատ լավ գիտեն դա:
Հովհաննես Պողոս II Պապը
սահուն խոսում էր 10 լեզվով,
իսկ մի տասնյակ այլ լեզվի տիրապետում էր
տարրական մակարդակով:
Ուր որ գնում էր, միշտ տեղի ժողովրդին
բարևում էր
առնվազն մի քանի նախադասությամբ
իրենց մայրենի լեզվով,
և սա կարևոր դեր էր խաղում
իր համբավի հարցում:
Մարդիկ, ում ներկայիս կամ
ապագա սկեսուրը , զոքանչը,
օտարերկրացիներ են,
նույպես տեղյակ են սրա մասին:
Գուցե նրանք անգլերեն խոսեն
իրենց ընկերուհների հետ,
բայց երբ ուզում են լավ հարաբերությունների
մեջ լինել աղջկա մոր հետ,
երիտասարդ տղաները սովորում են
անգամ ամենաբարդ լեզուները,
ներառյալ հոլանդերենը:
(Ծիծաղ)
Եվ հիմնականում սա աշխատում է:
Ինչո՞ւ:
Մեր մայր լեզուն միահյուսված է
մեր անհատականության և ինքնության հետ:
Մեր անհատական պատմությունը խորը արմատներով
թափանցում է մեր մայր լեզվի մեջ:
Ինչքան հիշողություններ,
զգացմունքներ են կապված այն բառերի,
արտահայտությունների, քերականության հետ,
որի հետ մեծացել ենք:
Այսպիսով, եթե սովորում եք
մեկ այլ մարդու լեզուն,
դրանով ցույց եք տալիս,
որ անկեղծորեն հետաքրքրված եք
իրենց կյանքով և իրենց անհատականությամբ:
Սկեսուրն կամ զոքանչն
ինչպե՞ս իրենց գովաբանված չզգա:
Երբ լսում եք ձեր սեփական լեզուն,
ձեզ զգում ես կապի մեջ:
Երբ ճանապարհորդում եք,
և օտար լեզուն օգտագործում եք
օրեր կամ շաբաթներ,
հենց որ բարձրանում ես ինքնաթիռ,
և օդանավի անձնակազմը ձեզ ողջունում է
ձեր մայր լեզվով,
գիտեք, որ տուն եք գնում:
Եթե մայր լեզուն բույր ունենար,
կարծում եմ դա թխվածքաբլիթների
բույր կլիներ,
և հանգստացնող հավի մսով սուպի,
կամ տատիկ օդեկոլոնի,
գուցե նաև մի քիչ նավթալինի բույր:
Հնարավոր է, որ հենց սա է պատճառը,
թե ինչու արհեստական լեզուները,
օրինակ էսպերանտոն, երբեք այդքան
տարածում չգտան, ինչպես որ ակնկալվում էր:
Ինչքան էլ որ խելամտորեն է կառուցված,
և պարզ է ու հեշտ սովորելու համար,
ոչ մի երկիր չի ընդունել արհեստական լեզուն
որպես երկրի պետական լեզու:
Եվ ոչ էլ երկար ժամանակ
արհեստական լեզուները
սիստեմատիկորեն դասավանդվել են
մեծ մասշտաբներով:
Այնուամենայնիվ, անկախ բնական
լեզուների դժվարություններից,
ինչպիսիք են օրինակ՝
զայրացնող բացառությունները,
ուղղագրության և արտասանության
միջև անհամապատասխանությունները,
երբեմն նաև քերականության բարդությունը,
անկախ այս ամեն ինչից,
մենք նախընտրում ենք սովորել լեզուներ,
որոնք օրգանապես ստեղծվել են մաարդկանց հետ:
Կառուցողական լեզուները հասնում են գլխին:
Բնական լեզուներից թխվածքաբլիթների
բույր է գալիս:
Ըստ Նելսոն Մանդելայի՝ Աֆրիկաանս սովորելը
նշանակում էր «ճանաչել թշնամուդ»:
Նա ասում էր. «Պետք է իմանալ նրանց լեզուն,
նրանց ցանկությունները,
նրանց հույսերն ու վախերը, եթե ուզում ես
հաղթել նրանց»:
Նա այդպես էլ արեց, և դա աշխատեց:
Բայց խոսքը միշտ
թշնամիներին չի վերաբերում, չէ՞:
Սա վերաբերում է մարդկային
հարաբերությունների ցանկացած տեսակի:
Եվ ես վերջին մարդը կլինեմ, որ պնդեմ,
թե սկեսուրները
կամ զոքանչները թշնամիներ են,
ըստ սահմանման:
Մոտ 7 կամ 8 տարի առաջ,
Լեհաստանում մեքենա էի վարում
ընտանիքիս հետ:
Խանութները արդեն փակվում էին,
իսկ մենք պետք է սնունդ գնեինք:
Վերջապես մի սուպերմարկետ տեսանք
փողոցի հակառակ կողմում:
Միակ տարբերակը նրանց հասնելու
մինչև որ կփակվեին, շրջադարձ կատարելն էր:
Ես հենց այդպես էլ արեցի:
Հավանաբար վտանգավոր էր:
Անշուշտ, հակաօրինական էր:
Ավտոկանգառում, նախքան ես կհասցնեի
անջատել մեքենայի շարժիչը,
լսեցի «թըխկ-թըխկ»:
Արագ իջեցրի պատուհանը, և
հայտնվեցին զույգ աչքեր:
Աչքերից յուրաքանչյուր զույգը
մի ոստիկանի էր պատկանում:
Հիմա, ես սահուն լեհերեն չեմ խոսում
շատ ժամանակ,
բայց ժամանակին ես պարզ խոսակցություններ
կարողանում էի վարել:
Բայց այդ իրավիճակում, մեղավոր խղճով,
աչք-աչքի երկու համազգեստով ոստիկանի հետ,
իմ իմացած ցանկացած լեհերեն
բառ չորացել էր ներսումս:
Նույնիսկ մի պահ մտքովս չանցավ
փորձել անգլերենով դուրս
գալ այս իրավիճակից:
Անգլերենը հավանաբար ինձ լեզվական
առավելություն կտար,
բայց գուցե անգլերենի
պատճառով ոստիկանը անհարմար զգար իրեն:
Այպես, որոշեցի կպած մնալ լեհերենին:
Ինչպե՞ս:
Ուղեղիս լեհերենի այն
փոքրիկ անկյունը դատարկ էր,
բացի մի բանից:
Մի բան կար, որ ես այնքան էի կրկնել,
որ անգգամ քնած ժամանակ կարող էի կրկնել:
Դա մանկական մի բանաստեղծություն է
մի հիվանդ գորտի մասին:
Ծիծաղ:
Իմացածս դա էր:
Գիտեմ, որ տարօրինակ է, բայց ես սկսեցի.
(Լեհերեն) «Մի հիվանդ գորտ
գնաց բժիշկի ու ասեց, որ հիվանդացել է:
Բժիշկը դրեց ակնոցները,
որովհետև շատ ծեր էր»:
Նայեցի ոստիկանին:
Նրանք ապշած ինձ էին նայում:
Ծիծաղ:
Հիշում եմ, որ նրանցից մեկը գլուխը քորեց:
Հետո ժպտացին:
Նրանք ժպտացին:
Դա էլ իր հերթին ինձ անկաշկանդ դարձրեց,
այնպես որ մի քանի համապատասխան բառեր
գլորվեցին հետ իմ գլխի մեջ:
Կակազելով կարողացա մի քանի
այսպիսի նախադասություններ ասել.
«Շատ ներողություն, սննդի կարիք ունեինք,
այլևս չի կրկնվի»:
Նրանք ինձ բաց թողեցին:
Երբ վազում էի խանութ, նրանք ասեցին
(լեհերեն) “Szczęśliwej podróży!"
«Բարի ճանապարհ»:
Մտադրություն չունեմ ձեզ հրահրելու,
որ լեզուներ սովորեք,
որ կարողանաք ճանապարհորդել աշխարհով մեկ,
օրենքներ խախտեք և անպատիժ մնաք:
Բայց այս փոքրիկ դրվագ բացահայտում է,
թե ինչպես մի քանի բառեր,
ինչքան էլ պարզ ու հիմար որ լինեն,
կարող են ուղիղ սրտի մեջ մտնել
ու սիրտը հալեցնել:
Ի դեպ, հիվանդ գորտին
փոխարինող մի բան էլ կար:
Մի բան էլ կար, որ ես այդքան լավ գիտեի:
Խմելու երգը:
Ծիծաղ:
Բայց դրանով ես ծիծաղ չէի վաստակի,
այլ հավանաբար ինձ կտանեին
մոտակա բաժանմունք՝
արյան թեստ հանձնելու:
Կարիք չկա, որ շատ լեզուներ սովորեք,
և կարիք էլ չկա, որ մանրամասնորեն սովորեք:
Մի քանի բառն էլ բավական է:
Սրտին ուղղված մի քանի բառն ավելի
մեծ ազդեցություն ունի,
քան գլխին ուղղված հազարավոր բառեր:
Կարող եք ընտրել միշտ
անգլերեն խոսեք և հանդիպեք մեջտեղում:
Բայց կարող եք ընտրել լինել այն անձը,
ով կանցնի միջնագիծը,
և կհանդիպի իր նոր ծանոթին,
կամ մրցակցին, ով էլ որ լինի,
և հանդիպել նրանց իրենց տիրույթում:
Այլ մարդկանց լեզվով խոսելը
ձեզ թույլ չի դարձնում:
Այն ապացուցում է, որ դուք ուժեղ եք:
Վերջում հաղթում է այն մարդը,
ով քաջություն ունի
անցնել միջնագիծը:
Մի՛ վախեցեք սխալվելուց:
Այս դեպքում էլ բոնուս կա:
Եթե սխալվում եք,
ուրիշներին հնարավրություն եք տալիս
օգնել ձեզ, առաջ գալ և հանդիպել ձեզ:
Եվ այս կերպ ձեր հենց նոր ստեղծած
կապերը ավելի ամուր կլինեն:
Ուրեմն, դուք ուզում եք,
որ ձեզ հասկանա՞ն,
թե՞ուզում եք կապեր ստեղծել:
Եկեք բորորս էլ շարունակենք
օգտագործել անգլերենը:
Որ կարողանանք հաղորդակցվենք այնպիսի
խառը լսարանի հետ, ինչպես այսօր TEDx-ում:
Անգլերենը հզոր գործիք է
գիտելիքներ կիսելու համար,
գլոբալ խնդիրների վերաբերյալ
միջազգային հաղորդակցման համար:
Անկախ ամեն ինչից, անգլերենը
դեպի 365 միլիոն սրտեր տանող մայրուղի է:
365 միլիոն մարդու համար անգլերենից
թխվածքաբլիթի բույր է գալիս:
Բայց ինչո՞ւ կանգ առնել այդտեղ:
Ինչո՞ւ մի քիչ ջանք չթափենք և սովորենք
գոնե մեկ այլ լեզու ևս:
Դեռ այնքա՛ն թխվածքաբլիթների բույրեր կան:
Եկեք գնանք և փորձենք մի նոր թխվածքաբլիթ:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)