Ներկայումս TED-ի կայքում կա ավելի քան 1000 TEDTalk: Կարծում եմ` ձեզանից շատերը մտածում են, որ դա իրոք հրաշալի է, բացառությամբ ինձնից: Ես համաձայն չեմ սրա հետ: Կարծում եմ, որ սա իսկապես խնդիր է դառնում: Եթե մտածենք, 1,000 TED-ի ելույթ, դա նշանակում է 1000-ից ավելի գաղափարները, որ արժանի են տարածվել: Եվ ինչպե՞ս, խնդրեմ, կասեք, պետք է տարածեք ավելի քան 1000 գաղափար: Եթե նույնիսկ փորձեք տեղավորել այդ բոլոր գաղափարները ձեր գլխում` նայելով այդ 1000-ավոր TED տեսահոլովակները, դա ձեզնից կխլի ավելի քան 250 ժամ: Ես կատարել եմ որոշ հաշվարկներ: Յյուրաքնչյուրն, ով զբաղվում է դրանով 15,000 դոլլարի վնաս է բերում: Վերլուծելով այս վտանգավոր իրավիճակը տնտեսության համար, ես մտածեցի. մենք պետք է լուծենք այս խնդիրը: Ահա թե ինչպես ես դա կանեի: Ներկա դրությամբ դուք ունեք 1000ից ավելի TED ելույթ: Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է միջինը 2,300 բառ: Այսպես, եթե մենք միավորենք դրանք կստանանք 2.3 միլիոն բառ պարունակող TED ելույթ, որ կհերիքեր 3 Աստվածաշունչ գրելու համար: Ակնհայտ հարց է առաջանում. TED ելույթը իրո՞ք 2,300 բառի կարիք ունի: Ավելի կարճ բան չկա՞ր: Ես ի նկատի ունեմ, եթե դուք ունեք ինչ-որ գաղափար, որ ցանկանում եք տարածել, դուք կարող եք դա ավելի կարճ ներկայացնել, քան 2,300 բառն է: Միակ հարցը կայանում է նրանում, թե որքան կարճ դա կլինի: Որն է բառերի մինիմալ քանակը` TEDTalk ներկայացնելու համար: Մինչ ես մտածում էի այս հարցի շուրջ, Էռնեստ Հեմինգուեյի մասին հետևյալ լեգենդիը գտա, ով իբրև թե ասել էր, որ այս վեց բառը` «Զեղջված վաճառք` երեխայի կոշիկներ, երբևիցե չմաշվող», իր լավագույն նովելներից մեկն է: Ես նաև հանդիպեցի մի նախագծի, որը կոչվում էր «Հիշողությունները 6 բառով», որի ժամանակ մարդիկ խնդրում էին իրենց կյանքը ամբողջացնել 6 բառով, ինչպես օրինակ. «Գտավ իսկական սեր, ամուսնացավ ուրիշի հետ», կամ «Ապրում եմ էքզիստենցիալիստական վակումի մեջ, հիմարություն»: Վերջինը ինձ իրոք դուր եկավ: Այսպիսով, եթե մենք կարող ենք 6 բառով նկարագրել նովելը կամ մի ամբողջ կյանք, ուրեմն դուք կարող եք 6 բառով ներկայացնել TED ելույթը ևս: Եվ մենք մինչև ճաշ կավարտեինք: Այդպես չէ ՞: Եվ եթե մենք սա անենք առկա 1000 TED ելույթների հետ, 2.3 միլիոն բառի փոխարեն դուք կունենաք ընդհամենը 6,000-ը: Ինձ համար սա ուշադրության արժանի փաստ էր: Այսպես, ես սկսեցի խնդրել իմ ընկերներին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը իր սիրելի TEDTalk-ը 6 բառով ներկայացնի: Ահա դրանցից մի քանիսը, որ ես ստացա: Կարծում են դրանք լավ են ստացվել: Օրինակ Դեն Փինքի ելույթը մոտիվացիայի մասին, որը իրոք լավն է, եթե չեք տեսել. «Գցեք գազարը: Նետեք փայտը: Հասեք իմաստին»: Այս ամենի մասին նա 18 ու կես րոպե է խոսել: Ոմանք էլ նկարագրել էին հենց բանախոսներին, ինչպես օրինակ Նատան Միրվոլդը և իր խոսելավոճը, կամ էլ Թիմ Ֆերրիսի ոճը, որը երբեմն շատ լարված է թվում: Խնդիրը կայանում է նրանում, որ եթե ես սա պարբերաբար անեմ, ես հավանաբար մի շարք համառոտագրություններ ձեռք կբերեի, բայց կկորցնեի շատ ընկերներ: Այդ իսկ պատճառով ինձ հարկավոր էր կիրառել մեկ այլ մեթոդ` հնարավորինս այլ անձանց ներգրավելով: Բարեբախտաբար կա Mechanical Turk կայքը, որտեղ դուք կարող եք տեղադրել առաջադրանքներ, որոնք չեք ցանկանում կատարել, ինչպես օրինակ «Խնդրում եմ համառոտագրել այս տեքստը 6 բառով իմ փոխարեն»: Ես թույլ չեմ տվել թույլ զարգացած երկրներին զբաղվել սրանով, ևս նաև իմացա, որ կարող եմ 6 բառանի համառոտագրություններ ստանալ 10 ցենտով, որը իրոք լավ գին է: Դժբախտաբար, նույնիսկ այս դեպքում, անհնարին է համառոտագրել TEDTalk-երից յուրաքանչյուրը: Եթե հաշվարկենք, մենք ունենք 1000-ից ավել TED ելույթ, յուրաքանչյուրի համար 10 ցենտ, յուրաքանչյուրի համար պետք է մի քանի համառոտագրություն գրել, քանի որ նրանցից ոմանք հավանաբար կան, կամ, իսկապես վատն են: Այսպիսով, ես պետք է վճարեի 100-ավոր դոլարներ: Այդ իսկ պատճառով, ես մեկ այլ բան մտածեցի` հենվելով ելույթների կոնկրետ թեմաների վրա: Իսկ ինչ կլիներ, եթե ես չթողնեի մարդկանց համառոտագրել 6 բառով առանձին TED ելույթները, այլ դրա փոխարեն խմբավորեի միանգամից 10 TEDTalk և ասեի նրանց. «Խնդրում եմ, սրանք համառոտագեք 6 բառով»: Ես կկրճատեի դրա գինը 90 տոկոսով: Այսպես, $60 ես կարող էի համառոտագել հազարավոր TED ելոիյթներ` կրճատելով դրանք մինչև 600-ը, որը, իրոք, հրաշալի կլիներ: Այժմ ձեզանից շատերը հավանաբար մտածում են, որ 10 TED ելույթը 6 բառով համառոտագրելը իսկական խենթություն է: Բայց դա իրականում այդպես չէ, ահա խնդրեմ, պրոֆեսոր Հանս Ռոսլինգի կատարած վիճակագրությունը: Կարծում եմ, ձեզնից շատերն են տեսել նրա ելույթները: Նրա 8 ելույթ ունի, և դրանցից յուրաքանչյուրը 4 բառով համառոտագրված է, քանի որ նա ցույց է տալիս մեզ, որ մեր ինտուիցիան իսկապես վատն է: Նա միշտ ապացուցում է, որ մենք սխալ ենք Ինտերնետում ոմանք չկարողացան կատարել առաջադրանքը: Ի նկատի ունեմ, երբ ես խնդրեցի նրանց 10 TEDTalk-ը միաժամանակ համառոտագել, նրանք հեշտ ճանապարհ ընտրեցին: Նրանք միայն ինչ-որ ընդհանուր բնույթի մեկնաբանություններ էին անում: Ոմանք էլ իրենց ոչ հարիր պահեցին: Նրանք ինձ հետ սկսեցին խոսել 6 բառի միջոցով և հարցրին, թե արդյոք ես վերջերս շատ ժամանակ չեմ անցկացնում Google-ում: Վերջի վերջո, ես այդպես էլ չհասկացա, թե ինչպես ոմանք գտան խնդրի լուծումը: Ես չեմ հանդիպել մի այնպիսի TEDTalk-ի, որ այսպիսի բան ունենա: Բայց, ախ, լավ: Ի վերջո, ինչևիցե, սա նույնպես հիանալի է, այդ 10 TED ելույթի խմբերից յուրաքանչյուրի համար, որ ես հաստատեցի, ըստ էության, ստացա իմաստալից համառոտագրություններ: Ահա իմ նախըտրածներից մի քանիսը: Օրինակ, ուտելիքի մասին բոլոր TEDTalk-երը ինչ-որ մեկը համառոտագրել էր հետևյալ ձևով. «Մարմինը, ուղեղը և միջավայրը ձևավորող ուտելիք», որն, ըստ իս, լավ է հնչում: Կամ երջանկության մասին. «Ձգտել դեպի երջանկությունը = շարժվել դեպի դժպախտության»: Ահա թե ինչի ես հանգեցի: Ես սկսել էի 1000-ից ավել TEDTalk-ից դրանց համար ստացել 600 վեց բառով համառոտագրություն: Սկզբում ամեն ինչ զվարճալի էր թվում, սակայն երբ հետո ես նայեցի 600 համառոտագրություններին, հասկացա, որ դա նույնպես շատ է: Դա իսկապես շատ ահռելի ցուցակ է: Դրա համար ես ճիշտ համարեցի այն, որ հարկավոր էր շարժվել առաջ և համառոտագրել հենց համառոտագրությունները, սա հենց այն էր ինչ ես արեցի: Ես վերցրեցի այդ 600 համառոտագրությունները, որ ունեի, բաժանեցի 9 խմբի մեջ համաձայն այն վարկանիշների, որ ելույթները ի սկզբանե ստացել էին TED.com-ում, որից հետո խմդրեցի մարդկանց դրանք համառոտագրել: Որոշակի թյուրիմացություններ կրկին առաջ եկան: Օրինակ, երբ վերցրեցի գեղեցիկ ելույթների խումբը համառոտագրելու համար, ոմանք կարծեցին, որ ես պարզապես փորձում էի գտնել գեղեցիկ բառեր ծանոթանալու համար: Սակայն ի վերջո, զարմանալի կերպով, մարդիկ կարողացան անել դա: Օրինակ խիզախության մասին բոլոր ելույթների համառոտագրությունը. «Մահացող մարդիկ» կամ «Տառապած մարդիկ», կամ էլ «ավելի հեշտ լուծումների առկայություն» Ահա ապշեցուցիչ ելույթների համառոտագրությունը. «Միջգալակտիկական դասական կոմպոզիտորի Flickr-ի նկարը»: Գլխավոր իմաստը հենց սրա մեջ է: Այժմ ես ունեի իմ 9 խումբը, որն, ըստ իս, արդեն իսկ բավական կրճատում է: Իհարկե, երբ անցնում ես այս ամբողջ ճանապարհը, այլևս չես ցանկանում կանգ առնել: Ես ցանկանում էի գնալ մինչև վերջ, անցնել այդ ուղին ամբողջությամբ, սկսելով 1000-ից ավել TEDTalk-ից: Ես ցանկանում էի համառոտագրլ 1000 TEDTalk-ը վեց բառով, որը կլիներ 99,9997 տոկոսով բովանդակության կրճատում: Եվ ինձ վրա նստեց ընդհամենը $99.50, ավելի քիչ քան 100 դոլարը ամբողջի համար: Այսպիսով, ես ունեի 50-ից ավել համառոտագրություն: Այս այնգամ ես վճարեցի 25 ցենտ, քանի որ կարծում էի, որ խնդիրն ավելի բարդ է: Եվ դժբախտաբար, երբ ես ստացա պատասխանները, (ահա դուք տեսնում եք պատասխաններից վեցը), ես մի փոքր հիասթափվեցի: Կարծում եմ, դուք կհամաձայնվեք, որ սրանք ամփոփում են TED-ի որոշ ասպեկտներ, սակայն ինձ համար դրանք որոշ չափով անդեմ էին, կամ արտացոլում էին TED-ի միայն կոնկրետ ասպեկտը: Այսպիսով, ես գրեթե հանձնվել էի, երբ, մի երեկո, աչքի էի անցկացնում այս նախադասությունները, հանկարծ գտա մի գեղեցիկ լուծում այս խնդրին: Ահա այն` հազարավոր ելույթներից ստացված 6 բառանի համառոտագրություն` կատարված մարդկանց մի հոծ բազմության կողմից ընդհամեը 99 դոլարով և 50 ցենտով. «Ինչո՞ւ անհանգստանալ: Ավելի լավ է զարմանալ»: Շատ շնորհակալություն: (Ծափահարություններ)