0:00:00.000,0:00:04.000 Ներկայումս TED-ի կայքում կա ավելի քան 1000 TEDTalk: 0:00:04.000,0:00:07.000 Կարծում եմ` ձեզանից շատերը 0:00:07.000,0:00:09.000 մտածում են, որ դա իրոք հրաշալի է, 0:00:09.000,0:00:11.000 բացառությամբ ինձնից: Ես համաձայն չեմ սրա հետ: 0:00:11.000,0:00:13.000 Կարծում եմ, որ սա իսկապես խնդիր է դառնում: 0:00:13.000,0:00:16.000 Եթե մտածենք, 1,000 TED-ի ելույթ, 0:00:16.000,0:00:19.000 դա նշանակում է 1000-ից ավելի գաղափարները, որ արժանի են տարածվել: 0:00:19.000,0:00:21.000 Եվ ինչպե՞ս, խնդրեմ, կասեք, 0:00:21.000,0:00:23.000 պետք է տարածեք ավելի քան 1000 գաղափար: 0:00:23.000,0:00:25.000 Եթե նույնիսկ փորձեք տեղավորել այդ բոլոր գաղափարները ձեր գլխում` 0:00:25.000,0:00:27.000 նայելով այդ 1000-ավոր TED տեսահոլովակները, 0:00:27.000,0:00:30.000 դա ձեզնից կխլի 0:00:30.000,0:00:32.000 ավելի քան 250 ժամ: 0:00:32.000,0:00:34.000 Ես կատարել եմ որոշ հաշվարկներ: 0:00:34.000,0:00:37.000 Յյուրաքնչյուրն, ով զբաղվում է դրանով 0:00:37.000,0:00:39.000 15,000 դոլլարի վնաս է բերում: 0:00:39.000,0:00:42.000 Վերլուծելով այս վտանգավոր իրավիճակը տնտեսության համար, 0:00:42.000,0:00:45.000 ես մտածեցի. մենք պետք է լուծենք այս խնդիրը: 0:00:45.000,0:00:47.000 Ահա թե ինչպես ես դա կանեի: 0:00:47.000,0:00:49.000 Ներկա դրությամբ 0:00:49.000,0:00:51.000 դուք ունեք 1000ից ավելի TED ելույթ: 0:00:51.000,0:00:53.000 Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է 0:00:53.000,0:00:55.000 միջինը 2,300 բառ: 0:00:55.000,0:00:57.000 Այսպես, եթե մենք միավորենք դրանք 0:00:57.000,0:01:00.000 կստանանք 2.3 միլիոն բառ պարունակող TED ելույթ, 0:01:00.000,0:01:03.000 որ կհերիքեր 3 Աստվածաշունչ գրելու համար: 0:01:03.000,0:01:05.000 Ակնհայտ հարց է առաջանում. 0:01:05.000,0:01:08.000 TED ելույթը իրո՞ք 2,300 բառի կարիք ունի: 0:01:08.000,0:01:10.000 Ավելի կարճ բան չկա՞ր: 0:01:10.000,0:01:12.000 Ես ի նկատի ունեմ, եթե դուք ունեք ինչ-որ գաղափար, որ ցանկանում եք տարածել, 0:01:12.000,0:01:14.000 դուք կարող եք դա ավելի կարճ ներկայացնել, 0:01:14.000,0:01:16.000 քան 2,300 բառն է: 0:01:16.000,0:01:18.000 Միակ հարցը կայանում է նրանում, թե որքան կարճ դա կլինի: 0:01:18.000,0:01:20.000 Որն է բառերի մինիմալ քանակը` 0:01:20.000,0:01:22.000 TEDTalk ներկայացնելու համար: 0:01:22.000,0:01:24.000 Մինչ ես մտածում էի այս հարցի շուրջ, 0:01:24.000,0:01:27.000 Էռնեստ Հեմինգուեյի մասին հետևյալ լեգենդիը գտա, 0:01:27.000,0:01:30.000 ով իբրև թե ասել էր, որ այս վեց բառը` 0:01:30.000,0:01:33.000 «Զեղջված վաճառք` երեխայի կոշիկներ, երբևիցե չմաշվող», 0:01:33.000,0:01:36.000 իր լավագույն նովելներից մեկն է: 0:01:36.000,0:01:38.000 Ես նաև հանդիպեցի մի նախագծի, որը կոչվում էր «Հիշողությունները 6 բառով», 0:01:38.000,0:01:40.000 որի ժամանակ մարդիկ խնդրում էին 0:01:40.000,0:01:43.000 իրենց կյանքը ամբողջացնել 6 բառով, ինչպես օրինակ. 0:01:43.000,0:01:45.000 «Գտավ իսկական սեր, ամուսնացավ ուրիշի հետ», 0:01:45.000,0:01:48.000 կամ «Ապրում եմ էքզիստենցիալիստական վակումի մեջ, հիմարություն»: 0:01:48.000,0:01:50.000 Վերջինը ինձ իրոք դուր եկավ: 0:01:50.000,0:01:53.000 Այսպիսով, եթե մենք կարող ենք 6 բառով նկարագրել նովելը 0:01:53.000,0:01:56.000 կամ մի ամբողջ կյանք, 0:01:56.000,0:01:59.000 ուրեմն դուք կարող եք 6 բառով ներկայացնել TED ելույթը ևս: 0:01:59.000,0:02:01.000 Եվ մենք մինչև ճաշ կավարտեինք: 0:02:01.000,0:02:04.000 Այդպես չէ ՞: 0:02:04.000,0:02:06.000 Եվ եթե մենք սա անենք առկա 1000 TED ելույթների հետ, 0:02:06.000,0:02:09.000 2.3 միլիոն բառի փոխարեն դուք կունենաք ընդհամենը 6,000-ը: 0:02:09.000,0:02:11.000 Ինձ համար սա ուշադրության արժանի փաստ էր: 0:02:11.000,0:02:13.000 Այսպես, ես սկսեցի խնդրել իմ ընկերներին, 0:02:13.000,0:02:16.000 որպեսզի նրանցից յուրաքանչյուրը իր սիրելի TEDTalk-ը 6 բառով ներկայացնի: 0:02:16.000,0:02:18.000 Ահա դրանցից մի քանիսը, որ ես ստացա: Կարծում են դրանք լավ են ստացվել: 0:02:18.000,0:02:20.000 Օրինակ Դեն Փինքի ելույթը մոտիվացիայի մասին, 0:02:20.000,0:02:22.000 որը իրոք լավն է, եթե չեք տեսել. 0:02:22.000,0:02:24.000 «Գցեք գազարը: Նետեք փայտը: Հասեք իմաստին»: 0:02:24.000,0:02:27.000 Այս ամենի մասին նա 18 ու կես րոպե է խոսել: 0:02:27.000,0:02:29.000 Ոմանք էլ նկարագրել էին հենց բանախոսներին, 0:02:29.000,0:02:31.000 ինչպես օրինակ Նատան Միրվոլդը և իր խոսելավոճը, 0:02:31.000,0:02:33.000 կամ էլ Թիմ Ֆերրիսի ոճը, 0:02:33.000,0:02:36.000 որը երբեմն շատ լարված է թվում: 0:02:36.000,0:02:39.000 Խնդիրը կայանում է նրանում, որ եթե ես սա պարբերաբար անեմ, 0:02:39.000,0:02:41.000 ես հավանաբար մի շարք համառոտագրություններ ձեռք կբերեի, 0:02:41.000,0:02:43.000 բայց կկորցնեի շատ ընկերներ: 0:02:43.000,0:02:45.000 Այդ իսկ պատճառով ինձ հարկավոր էր կիրառել մեկ այլ մեթոդ` 0:02:45.000,0:02:47.000 հնարավորինս այլ անձանց ներգրավելով: 0:02:47.000,0:02:50.000 Բարեբախտաբար կա Mechanical Turk կայքը, 0:02:50.000,0:02:52.000 որտեղ դուք կարող եք տեղադրել առաջադրանքներ, 0:02:52.000,0:02:54.000 որոնք չեք ցանկանում կատարել, 0:02:54.000,0:02:57.000 ինչպես օրինակ «Խնդրում եմ համառոտագրել այս տեքստը 6 բառով իմ փոխարեն»: 0:02:57.000,0:03:00.000 Ես թույլ չեմ տվել թույլ զարգացած երկրներին զբաղվել սրանով, 0:03:00.000,0:03:04.000 ևս նաև իմացա, որ կարող եմ 6 բառանի համառոտագրություններ ստանալ 10 ցենտով, 0:03:04.000,0:03:06.000 որը իրոք լավ գին է: 0:03:06.000,0:03:08.000 Դժբախտաբար, նույնիսկ այս դեպքում, 0:03:08.000,0:03:11.000 անհնարին է համառոտագրել TEDTalk-երից յուրաքանչյուրը: 0:03:11.000,0:03:13.000 Եթե հաշվարկենք, մենք ունենք 1000-ից ավել TED ելույթ, 0:03:13.000,0:03:15.000 յուրաքանչյուրի համար 10 ցենտ, 0:03:15.000,0:03:18.000 յուրաքանչյուրի համար պետք է մի քանի համառոտագրություն գրել, 0:03:18.000,0:03:21.000 քանի որ նրանցից ոմանք հավանաբար կան, կամ, իսկապես վատն են: 0:03:21.000,0:03:24.000 Այսպիսով, ես պետք է վճարեի 100-ավոր դոլարներ: 0:03:24.000,0:03:26.000 Այդ իսկ պատճառով, ես մեկ այլ բան մտածեցի` 0:03:26.000,0:03:29.000 հենվելով ելույթների կոնկրետ թեմաների վրա: 0:03:29.000,0:03:31.000 Իսկ ինչ կլիներ, եթե ես չթողնեի մարդկանց համառոտագրել 0:03:31.000,0:03:33.000 6 բառով առանձին TED ելույթները, 0:03:33.000,0:03:35.000 այլ դրա փոխարեն խմբավորեի միանգամից 10 TEDTalk 0:03:35.000,0:03:38.000 և ասեի նրանց. «Խնդրում եմ, սրանք համառոտագեք 6 բառով»: 0:03:38.000,0:03:40.000 Ես կկրճատեի դրա գինը 90 տոկոսով: 0:03:40.000,0:03:43.000 Այսպես, $60 0:03:43.000,0:03:45.000 ես կարող էի համառոտագել հազարավոր TED ելոիյթներ` 0:03:45.000,0:03:47.000 կրճատելով դրանք մինչև 600-ը, 0:03:47.000,0:03:49.000 որը, իրոք, հրաշալի կլիներ: 0:03:49.000,0:03:51.000 Այժմ ձեզանից շատերը հավանաբար մտածում են, 0:03:51.000,0:03:54.000 որ 10 TED ելույթը 6 բառով համառոտագրելը իսկական խենթություն է: 0:03:54.000,0:03:56.000 Բայց դա իրականում այդպես չէ, 0:03:56.000,0:03:59.000 ահա խնդրեմ, պրոֆեսոր Հանս Ռոսլինգի կատարած վիճակագրությունը: 0:03:59.000,0:04:01.000 Կարծում եմ, ձեզնից շատերն են տեսել նրա ելույթները: 0:04:01.000,0:04:03.000 Նրա 8 ելույթ ունի, 0:04:03.000,0:04:06.000 և դրանցից յուրաքանչյուրը 4 բառով համառոտագրված է, 0:04:06.000,0:04:08.000 քանի որ նա ցույց է տալիս մեզ, 0:04:08.000,0:04:10.000 որ մեր ինտուիցիան իսկապես վատն է: 0:04:10.000,0:04:12.000 Նա միշտ ապացուցում է, որ մենք սխալ ենք 0:04:12.000,0:04:15.000 Ինտերնետում ոմանք չկարողացան կատարել առաջադրանքը: 0:04:15.000,0:04:17.000 Ի նկատի ունեմ, երբ ես խնդրեցի նրանց 10 TEDTalk-ը միաժամանակ համառոտագել, 0:04:17.000,0:04:19.000 նրանք հեշտ ճանապարհ ընտրեցին: 0:04:19.000,0:04:22.000 Նրանք միայն ինչ-որ ընդհանուր բնույթի մեկնաբանություններ էին անում: 0:04:22.000,0:04:25.000 Ոմանք էլ իրենց ոչ հարիր պահեցին: 0:04:25.000,0:04:27.000 Նրանք ինձ հետ սկսեցին խոսել 6 բառի միջոցով 0:04:27.000,0:04:31.000 և հարցրին, թե արդյոք ես վերջերս շատ ժամանակ չեմ անցկացնում Google-ում: 0:04:31.000,0:04:34.000 Վերջի վերջո, ես այդպես էլ չհասկացա, թե ինչպես 0:04:34.000,0:04:37.000 ոմանք գտան խնդրի լուծումը: 0:04:37.000,0:04:40.000 Ես չեմ հանդիպել մի այնպիսի TEDTalk-ի, որ այսպիսի բան ունենա: 0:04:40.000,0:04:42.000 Բայց, ախ, լավ: Ի վերջո, ինչևիցե, 0:04:42.000,0:04:44.000 սա նույնպես հիանալի է, 0:04:44.000,0:04:46.000 այդ 10 TED ելույթի խմբերից յուրաքանչյուրի համար, որ ես հաստատեցի, 0:04:46.000,0:04:48.000 ըստ էության, ստացա իմաստալից համառոտագրություններ: 0:04:48.000,0:04:50.000 Ահա իմ նախըտրածներից մի քանիսը: 0:04:50.000,0:04:52.000 Օրինակ, ուտելիքի մասին բոլոր TEDTalk-երը 0:04:52.000,0:04:54.000 ինչ-որ մեկը համառոտագրել էր հետևյալ ձևով. «Մարմինը, ուղեղը և միջավայրը ձևավորող ուտելիք», 0:04:54.000,0:04:56.000 որն, ըստ իս, լավ է հնչում: 0:04:56.000,0:04:58.000 Կամ երջանկության մասին. «Ձգտել դեպի երջանկությունը = 0:04:58.000,0:05:00.000 շարժվել դեպի դժպախտության»: 0:05:00.000,0:05:02.000 Ահա թե ինչի ես հանգեցի: 0:05:02.000,0:05:04.000 Ես սկսել էի 1000-ից ավել TEDTalk-ից 0:05:04.000,0:05:07.000 դրանց համար ստացել 600 վեց բառով համառոտագրություն: 0:05:07.000,0:05:09.000 Սկզբում ամեն ինչ զվարճալի էր թվում, 0:05:09.000,0:05:11.000 սակայն երբ հետո ես նայեցի 600 համառոտագրություններին, հասկացա, որ դա նույնպես շատ է: 0:05:11.000,0:05:13.000 Դա իսկապես շատ ահռելի ցուցակ է: 0:05:13.000,0:05:17.000 Դրա համար ես ճիշտ համարեցի այն, որ հարկավոր էր շարժվել առաջ 0:05:17.000,0:05:20.000 և համառոտագրել հենց համառոտագրությունները, սա հենց այն էր ինչ ես արեցի: 0:05:20.000,0:05:22.000 Ես վերցրեցի այդ 600 համառոտագրությունները, որ ունեի, 0:05:22.000,0:05:24.000 բաժանեցի 9 խմբի մեջ 0:05:24.000,0:05:28.000 համաձայն այն վարկանիշների, որ ելույթները ի սկզբանե ստացել էին TED.com-ում, 0:05:28.000,0:05:31.000 որից հետո խմդրեցի մարդկանց դրանք համառոտագրել: 0:05:31.000,0:05:33.000 Որոշակի թյուրիմացություններ կրկին առաջ եկան: 0:05:33.000,0:05:35.000 Օրինակ, երբ վերցրեցի գեղեցիկ ելույթների խումբը համառոտագրելու համար, 0:05:35.000,0:05:38.000 ոմանք կարծեցին, որ ես պարզապես փորձում էի գտնել գեղեցիկ բառեր ծանոթանալու համար: 0:05:38.000,0:05:41.000 Սակայն ի վերջո, զարմանալի կերպով, 0:05:41.000,0:05:43.000 մարդիկ կարողացան անել դա: 0:05:43.000,0:05:45.000 Օրինակ խիզախության մասին բոլոր ելույթների համառոտագրությունը. 0:05:45.000,0:05:47.000 «Մահացող մարդիկ» կամ «Տառապած մարդիկ», կամ էլ 0:05:47.000,0:05:49.000 «ավելի հեշտ լուծումների առկայություն» 0:05:49.000,0:05:51.000 Ահա ապշեցուցիչ ելույթների համառոտագրությունը. 0:05:51.000,0:05:54.000 «Միջգալակտիկական դասական կոմպոզիտորի Flickr-ի նկարը»: 0:05:54.000,0:05:57.000 Գլխավոր իմաստը հենց սրա մեջ է: 0:05:57.000,0:05:59.000 Այժմ ես ունեի իմ 9 խումբը, 0:05:59.000,0:06:02.000 որն, ըստ իս, արդեն իսկ բավական կրճատում է: 0:06:02.000,0:06:05.000 Իհարկե, երբ անցնում ես այս ամբողջ ճանապարհը, այլևս չես ցանկանում կանգ առնել: 0:06:05.000,0:06:08.000 Ես ցանկանում էի գնալ մինչև վերջ, անցնել այդ ուղին ամբողջությամբ, 0:06:08.000,0:06:10.000 սկսելով 1000-ից ավել TEDTalk-ից: 0:06:10.000,0:06:13.000 Ես ցանկանում էի համառոտագրլ 1000 TEDTalk-ը վեց բառով, 0:06:13.000,0:06:17.000 որը կլիներ 99,9997 տոկոսով բովանդակության կրճատում: 0:06:17.000,0:06:20.000 Եվ ինձ վրա նստեց ընդհամենը $99.50, 0:06:20.000,0:06:23.000 ավելի քիչ քան 100 դոլարը ամբողջի համար: 0:06:23.000,0:06:25.000 Այսպիսով, ես ունեի 50-ից ավել համառոտագրություն: 0:06:25.000,0:06:27.000 Այս այնգամ ես վճարեցի 25 ցենտ, 0:06:27.000,0:06:30.000 քանի որ կարծում էի, որ խնդիրն ավելի բարդ է: 0:06:30.000,0:06:32.000 Եվ դժբախտաբար, երբ ես ստացա պատասխանները, 0:06:32.000,0:06:34.000 (ահա դուք տեսնում եք պատասխաններից վեցը), 0:06:34.000,0:06:36.000 ես մի փոքր հիասթափվեցի: 0:06:36.000,0:06:39.000 Կարծում եմ, դուք կհամաձայնվեք, որ սրանք ամփոփում են TED-ի որոշ ասպեկտներ, 0:06:39.000,0:06:41.000 սակայն ինձ համար դրանք որոշ չափով անդեմ էին, 0:06:41.000,0:06:44.000 կամ արտացոլում էին TED-ի միայն կոնկրետ ասպեկտը: 0:06:44.000,0:06:47.000 Այսպիսով, ես գրեթե հանձնվել էի, 0:06:47.000,0:06:49.000 երբ, մի երեկո, աչքի էի անցկացնում այս նախադասությունները, 0:06:49.000,0:06:53.000 հանկարծ գտա մի գեղեցիկ լուծում այս խնդրին: 0:06:53.000,0:06:56.000 Ահա այն` 0:06:56.000,0:07:00.000 հազարավոր ելույթներից ստացված 6 բառանի համառոտագրություն` կատարված մարդկանց մի հոծ բազմության կողմից 0:07:00.000,0:07:03.000 ընդհամեը 99 դոլարով և 50 ցենտով. 0:07:03.000,0:07:05.000 «Ինչո՞ւ անհանգստանալ: Ավելի լավ է զարմանալ»: 0:07:05.000,0:07:07.000 Շատ շնորհակալություն: 0:07:07.000,0:07:12.000 (Ծափահարություններ)