Ներկայումս TED-ի կայքում կա ավելի քան 1000 TEDTalk:
Կարծում եմ` ձեզանից շատերը
մտածում են, որ դա իրոք հրաշալի է,
բացառությամբ ինձնից: Ես համաձայն չեմ սրա հետ:
Կարծում եմ, որ սա իսկապես խնդիր է դառնում:
Եթե մտածենք, 1,000 TED-ի ելույթ,
դա նշանակում է 1000-ից ավելի գաղափարները, որ արժանի են տարածվել:
Եվ ինչպե՞ս, խնդրեմ, կասեք,
պետք է տարածեք ավելի քան 1000 գաղափար:
Եթե նույնիսկ փորձեք տեղավորել այդ բոլոր գաղափարները ձեր գլխում`
նայելով այդ 1000-ավոր TED տեսահոլովակները,
դա ձեզնից կխլի
ավելի քան 250 ժամ:
Ես կատարել եմ որոշ հաշվարկներ:
Յյուրաքնչյուրն, ով զբաղվում է դրանով
15,000 դոլլարի վնաս է բերում:
Վերլուծելով այս վտանգավոր իրավիճակը տնտեսության համար,
ես մտածեցի. մենք պետք է լուծենք այս խնդիրը:
Ահա թե ինչպես ես դա կանեի:
Ներկա դրությամբ
դուք ունեք 1000ից ավելի TED ելույթ:
Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է
միջինը 2,300 բառ:
Այսպես, եթե մենք միավորենք դրանք
կստանանք 2.3 միլիոն բառ պարունակող TED ելույթ,
որ կհերիքեր 3 Աստվածաշունչ գրելու համար:
Ակնհայտ հարց է առաջանում.
TED ելույթը իրո՞ք 2,300 բառի կարիք ունի:
Ավելի կարճ բան չկա՞ր:
Ես ի նկատի ունեմ, եթե դուք ունեք ինչ-որ գաղափար, որ ցանկանում եք տարածել,
դուք կարող եք դա ավելի կարճ ներկայացնել,
քան 2,300 բառն է:
Միակ հարցը կայանում է նրանում, թե որքան կարճ դա կլինի:
Որն է բառերի մինիմալ քանակը`
TEDTalk ներկայացնելու համար:
Մինչ ես մտածում էի այս հարցի շուրջ,
Էռնեստ Հեմինգուեյի մասին հետևյալ լեգենդիը գտա,
ով իբրև թե ասել էր, որ այս վեց բառը`
«Զեղջված վաճառք` երեխայի կոշիկներ, երբևիցե չմաշվող»,
իր լավագույն նովելներից մեկն է:
Ես նաև հանդիպեցի մի նախագծի, որը կոչվում էր «Հիշողությունները 6 բառով»,
որի ժամանակ մարդիկ խնդրում էին
իրենց կյանքը ամբողջացնել 6 բառով, ինչպես օրինակ.
«Գտավ իսկական սեր, ամուսնացավ ուրիշի հետ»,
կամ «Ապրում եմ էքզիստենցիալիստական վակումի մեջ, հիմարություն»:
Վերջինը ինձ իրոք դուր եկավ:
Այսպիսով, եթե մենք կարող ենք 6 բառով նկարագրել նովելը
կամ մի ամբողջ կյանք,
ուրեմն դուք կարող եք 6 բառով ներկայացնել TED ելույթը ևս:
Եվ մենք մինչև ճաշ կավարտեինք:
Այդպես չէ ՞:
Եվ եթե մենք սա անենք առկա 1000 TED ելույթների հետ,
2.3 միլիոն բառի փոխարեն դուք կունենաք ընդհամենը 6,000-ը:
Ինձ համար սա ուշադրության արժանի փաստ էր:
Այսպես, ես սկսեցի խնդրել իմ ընկերներին,
որպեսզի նրանցից յուրաքանչյուրը իր սիրելի TEDTalk-ը 6 բառով ներկայացնի:
Ահա դրանցից մի քանիսը, որ ես ստացա: Կարծում են դրանք լավ են ստացվել:
Օրինակ Դեն Փինքի ելույթը մոտիվացիայի մասին,
որը իրոք լավն է, եթե չեք տեսել.
«Գցեք գազարը: Նետեք փայտը: Հասեք իմաստին»:
Այս ամենի մասին նա 18 ու կես րոպե է խոսել:
Ոմանք էլ նկարագրել էին հենց բանախոսներին,
ինչպես օրինակ Նատան Միրվոլդը և իր խոսելավոճը,
կամ էլ Թիմ Ֆերրիսի ոճը,
որը երբեմն շատ լարված է թվում:
Խնդիրը կայանում է նրանում, որ եթե ես սա պարբերաբար անեմ,
ես հավանաբար մի շարք համառոտագրություններ ձեռք կբերեի,
բայց կկորցնեի շատ ընկերներ:
Այդ իսկ պատճառով ինձ հարկավոր էր կիրառել մեկ այլ մեթոդ`
հնարավորինս այլ անձանց ներգրավելով:
Բարեբախտաբար կա Mechanical Turk կայքը,
որտեղ դուք կարող եք տեղադրել առաջադրանքներ,
որոնք չեք ցանկանում կատարել,
ինչպես օրինակ «Խնդրում եմ համառոտագրել այս տեքստը 6 բառով իմ փոխարեն»:
Ես թույլ չեմ տվել թույլ զարգացած երկրներին զբաղվել սրանով,
ևս նաև իմացա, որ կարող եմ 6 բառանի համառոտագրություններ ստանալ 10 ցենտով,
որը իրոք լավ գին է:
Դժբախտաբար, նույնիսկ այս դեպքում,
անհնարին է համառոտագրել TEDTalk-երից յուրաքանչյուրը:
Եթե հաշվարկենք, մենք ունենք 1000-ից ավել TED ելույթ,
յուրաքանչյուրի համար 10 ցենտ,
յուրաքանչյուրի համար պետք է մի քանի համառոտագրություն գրել,
քանի որ նրանցից ոմանք հավանաբար կան, կամ, իսկապես վատն են:
Այսպիսով, ես պետք է վճարեի 100-ավոր դոլարներ:
Այդ իսկ պատճառով, ես մեկ այլ բան մտածեցի`
հենվելով ելույթների կոնկրետ թեմաների վրա:
Իսկ ինչ կլիներ, եթե ես չթողնեի մարդկանց համառոտագրել
6 բառով առանձին TED ելույթները,
այլ դրա փոխարեն խմբավորեի միանգամից 10 TEDTalk
և ասեի նրանց. «Խնդրում եմ, սրանք համառոտագեք 6 բառով»:
Ես կկրճատեի դրա գինը 90 տոկոսով:
Այսպես, $60
ես կարող էի համառոտագել հազարավոր TED ելոիյթներ`
կրճատելով դրանք մինչև 600-ը,
որը, իրոք, հրաշալի կլիներ:
Այժմ ձեզանից շատերը հավանաբար մտածում են,
որ 10 TED ելույթը 6 բառով համառոտագրելը իսկական խենթություն է:
Բայց դա իրականում այդպես չէ,
ահա խնդրեմ, պրոֆեսոր Հանս Ռոսլինգի կատարած վիճակագրությունը:
Կարծում եմ, ձեզնից շատերն են տեսել նրա ելույթները:
Նրա 8 ելույթ ունի,
և դրանցից յուրաքանչյուրը 4 բառով համառոտագրված է,
քանի որ նա ցույց է տալիս մեզ,
որ մեր ինտուիցիան իսկապես վատն է:
Նա միշտ ապացուցում է, որ մենք սխալ ենք
Ինտերնետում ոմանք չկարողացան կատարել առաջադրանքը:
Ի նկատի ունեմ, երբ ես խնդրեցի նրանց 10 TEDTalk-ը միաժամանակ համառոտագել,
նրանք հեշտ ճանապարհ ընտրեցին:
Նրանք միայն ինչ-որ ընդհանուր բնույթի մեկնաբանություններ էին անում:
Ոմանք էլ իրենց ոչ հարիր պահեցին:
Նրանք ինձ հետ սկսեցին խոսել 6 բառի միջոցով
և հարցրին, թե արդյոք ես վերջերս շատ ժամանակ չեմ անցկացնում Google-ում:
Վերջի վերջո, ես այդպես էլ չհասկացա, թե ինչպես
ոմանք գտան խնդրի լուծումը:
Ես չեմ հանդիպել մի այնպիսի TEDTalk-ի, որ այսպիսի բան ունենա:
Բայց, ախ, լավ: Ի վերջո, ինչևիցե,
սա նույնպես հիանալի է,
այդ 10 TED ելույթի խմբերից յուրաքանչյուրի համար, որ ես հաստատեցի,
ըստ էության, ստացա իմաստալից համառոտագրություններ:
Ահա իմ նախըտրածներից մի քանիսը:
Օրինակ, ուտելիքի մասին բոլոր TEDTalk-երը
ինչ-որ մեկը համառոտագրել էր հետևյալ ձևով. «Մարմինը, ուղեղը և միջավայրը ձևավորող ուտելիք»,
որն, ըստ իս, լավ է հնչում:
Կամ երջանկության մասին. «Ձգտել դեպի երջանկությունը =
շարժվել դեպի դժպախտության»:
Ահա թե ինչի ես հանգեցի:
Ես սկսել էի 1000-ից ավել TEDTalk-ից
դրանց համար ստացել 600 վեց բառով համառոտագրություն:
Սկզբում ամեն ինչ զվարճալի էր թվում,
սակայն երբ հետո ես նայեցի 600 համառոտագրություններին, հասկացա, որ դա նույնպես շատ է:
Դա իսկապես շատ ահռելի ցուցակ է:
Դրա համար ես ճիշտ համարեցի այն, որ հարկավոր էր շարժվել առաջ
և համառոտագրել հենց համառոտագրությունները, սա հենց այն էր ինչ ես արեցի:
Ես վերցրեցի այդ 600 համառոտագրությունները, որ ունեի,
բաժանեցի 9 խմբի մեջ
համաձայն այն վարկանիշների, որ ելույթները ի սկզբանե ստացել էին TED.com-ում,
որից հետո խմդրեցի մարդկանց դրանք համառոտագրել:
Որոշակի թյուրիմացություններ կրկին առաջ եկան:
Օրինակ, երբ վերցրեցի գեղեցիկ ելույթների խումբը համառոտագրելու համար,
ոմանք կարծեցին, որ ես պարզապես փորձում էի գտնել գեղեցիկ բառեր ծանոթանալու համար:
Սակայն ի վերջո, զարմանալի կերպով,
մարդիկ կարողացան անել դա:
Օրինակ խիզախության մասին բոլոր ելույթների համառոտագրությունը.
«Մահացող մարդիկ» կամ «Տառապած մարդիկ», կամ էլ
«ավելի հեշտ լուծումների առկայություն»
Ահա ապշեցուցիչ ելույթների համառոտագրությունը.
«Միջգալակտիկական դասական կոմպոզիտորի Flickr-ի նկարը»:
Գլխավոր իմաստը հենց սրա մեջ է:
Այժմ ես ունեի իմ 9 խումբը,
որն, ըստ իս, արդեն իսկ բավական կրճատում է:
Իհարկե, երբ անցնում ես այս ամբողջ ճանապարհը, այլևս չես ցանկանում կանգ առնել:
Ես ցանկանում էի գնալ մինչև վերջ, անցնել այդ ուղին ամբողջությամբ,
սկսելով 1000-ից ավել TEDTalk-ից:
Ես ցանկանում էի համառոտագրլ 1000 TEDTalk-ը վեց բառով,
որը կլիներ 99,9997 տոկոսով բովանդակության կրճատում:
Եվ ինձ վրա նստեց ընդհամենը $99.50,
ավելի քիչ քան 100 դոլարը ամբողջի համար:
Այսպիսով, ես ունեի 50-ից ավել համառոտագրություն:
Այս այնգամ ես վճարեցի 25 ցենտ,
քանի որ կարծում էի, որ խնդիրն ավելի բարդ է:
Եվ դժբախտաբար, երբ ես ստացա պատասխանները,
(ահա դուք տեսնում եք պատասխաններից վեցը),
ես մի փոքր հիասթափվեցի:
Կարծում եմ, դուք կհամաձայնվեք, որ սրանք ամփոփում են TED-ի որոշ ասպեկտներ,
սակայն ինձ համար դրանք որոշ չափով անդեմ էին,
կամ արտացոլում էին TED-ի միայն կոնկրետ ասպեկտը:
Այսպիսով, ես գրեթե հանձնվել էի,
երբ, մի երեկո, աչքի էի անցկացնում այս նախադասությունները,
հանկարծ գտա մի գեղեցիկ լուծում այս խնդրին:
Ահա այն`
հազարավոր ելույթներից ստացված 6 բառանի համառոտագրություն` կատարված մարդկանց մի հոծ բազմության կողմից
ընդհամեը 99 դոլարով և 50 ցենտով.
«Ինչո՞ւ անհանգստանալ: Ավելի լավ է զարմանալ»:
Շատ շնորհակալություն:
(Ծափահարություններ)