1 00:00:00,000 --> 00:00:03,000 Ես ցանկանում եմ, որ դուք նայեք այս երեխային: 2 00:00:03,000 --> 00:00:06,000 Ձեզ, իհարկե, գրավում են նրա աչքերը 3 00:00:06,000 --> 00:00:09,000 և մաշկը, որին այնքան շատ եք ցանկանում դիպչել: 4 00:00:09,000 --> 00:00:12,000 Բայց այսօր ես պատրաստվում եմ խոսել մի բանի մասին, որը դուք չեք տեսնում, 5 00:00:12,000 --> 00:00:15,000 այն բանի մասին, թե ինչ է տեղի ունենում նրա փոքրիկ ուղեղում: 6 00:00:16,000 --> 00:00:18,000 Նյարդաբանության ժամանակակից գործիքները 7 00:00:18,000 --> 00:00:21,000 ցույց են տալիս մեզ, որ այնտեղ կատարվում են 8 00:00:21,000 --> 00:00:24,000 բավական բարդ գործողություններ: 9 00:00:24,000 --> 00:00:26,000 Եվ այն, ինչ մենք ուսումնասիրում ենք, 10 00:00:26,000 --> 00:00:28,000 որոշ չափով կբացատրի այն, 11 00:00:28,000 --> 00:00:31,000 ինչը ռոմանտիկ գրողներն ու պոետները 12 00:00:31,000 --> 00:00:34,000 նկարագրել են որպես երեխայի ուղեղի 13 00:00:34,000 --> 00:00:36,000 «աստվածային բացություն»: 14 00:00:36,000 --> 00:00:38,000 Այստեղ մենք տեսնում ենք 15 00:00:38,000 --> 00:00:40,000 հնդիկ մայր, 16 00:00:40,000 --> 00:00:42,000 ով խոսում է կորո լեզվով, 17 00:00:42,000 --> 00:00:44,000 որը նոր բացահայտված լեզու է: 18 00:00:44,000 --> 00:00:46,000 Եվ նա զրուցում է իր երեխայի հետ: 19 00:00:46,000 --> 00:00:48,000 Նա մեկն է 20 00:00:48,000 --> 00:00:51,000 այն 800 մարդկանցից, ովքեր խոսում են կորո լեզվով` 21 00:00:51,000 --> 00:00:54,000 հասկանալով, որ լեզուն պահպանելու համար 22 00:00:54,000 --> 00:00:57,000 նրանք պետք է խոսեն այդ լեզվով իրենց երեխաների հետ: 23 00:00:57,000 --> 00:01:00,000 Եվ ահա այստեղ է թաքնված հիմնական հանելուկը: 24 00:01:00,000 --> 00:01:02,000 Ինչու՞ հնարավոր չէ պահպանել լեզուն` 25 00:01:02,000 --> 00:01:05,000 խոսելով մեծերի` իմ ու քո հետ: 26 00:01:05,000 --> 00:01:08,000 Իրականում այն կապված է մեր ուղեղի հետ: 27 00:01:08,000 --> 00:01:10,000 Մենք այստեղ տեսնում ենք, 28 00:01:10,000 --> 00:01:13,000 որ լեզուն ունի սովորելու կրիտիկական ժամանակահատված: 29 00:01:13,000 --> 00:01:16,000 Այս պատկերը հասկանալու համար, անհրաժեշտ է գտնել ձեր տարիքը հորիզոնական առանցքի վրա: 30 00:01:16,000 --> 00:01:19,000 (Ծիծաղ) 31 00:01:19,000 --> 00:01:21,000 Իսկ ուղղահայաց առանցքի վրա կտեսնեք 32 00:01:21,000 --> 00:01:23,000 երկրորդ լեզու սովորելու կարողությունը: 33 00:01:23,000 --> 00:01:25,000 Փոքրիկներն ու երեխաները հանճարներ են, 34 00:01:25,000 --> 00:01:27,000 մինչ կլրանա նրանց 7 տարին, 35 00:01:27,000 --> 00:01:30,000 որից հետո նկատվում է ունակությունների կանոնավոր անկում: 36 00:01:30,000 --> 00:01:32,000 Սեռական հասունությունից հետո մենք լրիվ անհույս ենք։ 37 00:01:32,000 --> 00:01:35,000 Ոչ մի գիտնական չի ժխտում այս փաստը, 38 00:01:35,000 --> 00:01:37,000 բայց լաբորատորիաներն ողջ աշխարհով մեկ 39 00:01:37,000 --> 00:01:40,000 փորձում են բացահայտել, թե ինչու է այսպես: 40 00:01:40,000 --> 00:01:42,000 Իմ փորձերը կենտրոնացած էին 41 00:01:42,000 --> 00:01:44,000 զարգացման առաջին կրիտիկական ժամանակահատվածի վրա, 42 00:01:44,000 --> 00:01:46,000 դա այն ժամանակահատվածն է, 43 00:01:46,000 --> 00:01:49,000 երբ փոքրիկները փորձում են հասկանալ, թե ինչ հնչյուններ են օգտագործվում իրենց լեզվում: 44 00:01:49,000 --> 00:01:52,000 Մենք կարծում ենք, որ իմանալով, թե ինչպես են ուսուցանվում հնչյունները, 45 00:01:52,000 --> 00:01:54,000 մենք կունենանք լեզուն ամբողջությամբ սովորելու մոդելը, 46 00:01:54,000 --> 00:01:57,000 հավանաբար նաև մանկության այն ժամանակահատվածների համար, 47 00:01:57,000 --> 00:01:59,000 որոնք պատասխանատու են սոցիալական, զգայական 48 00:01:59,000 --> 00:02:01,000 և ճանաչողական զարգացման համար: 49 00:02:01,000 --> 00:02:03,000 Այսպիսով, մենք սկսեցինք ուսումնասիրել մանուկներին` 50 00:02:03,000 --> 00:02:05,000 օգտագործելով նույն մեթոդոլոգիան, որը կիրառում ենք ողջ աշխարհում 51 00:02:05,000 --> 00:02:07,000 և բոլոր լեզուների համար: 52 00:02:07,000 --> 00:02:09,000 Մանկիկը նստում է ծնողի գրկում, 53 00:02:09,000 --> 00:02:11,000 իսկ մենք սովորեցնում ենք նրանց պտտել գլուխը հնչյունի փոփոխման ժամանակ, 54 00:02:11,000 --> 00:02:13,000 օրինակ` «ա»-ից «ե»: 55 00:02:13,000 --> 00:02:15,000 Եթե նրանք դա անում են ճիշտ ժամանակին, 56 00:02:15,000 --> 00:02:17,000 սև արկղիկը լուսավորվում է 57 00:02:17,000 --> 00:02:19,000 և պանդան սկսում է թմբկահարել: 58 00:02:19,000 --> 00:02:21,000 Վեց ամսական փոքրիկները հրճվանքի մեջ են սրանից: 59 00:02:21,000 --> 00:02:23,000 Ի՞նչ ենք մենք բացահայտել: 60 00:02:23,000 --> 00:02:25,000 Աշխարհի բոլոր փոքրիկները, 61 00:02:25,000 --> 00:02:27,000 ինչպիսին ես նրանց անվանում, 62 00:02:27,000 --> 00:02:29,000 աշխարհի քաղաքացիներ են, 63 00:02:29,000 --> 00:02:32,000 նրանք կարող են տարբերակել բոլոր լեզուների հնչյունները, 64 00:02:32,000 --> 00:02:35,000 անկախ մեր կողմից փորձարկվող երկրից և լեզվից։ 65 00:02:35,000 --> 00:02:38,000 Եվ սա շատ ուշագրավ է, քանի որ դուք և ես դա անել չենք կարող: 66 00:02:38,000 --> 00:02:40,000 Մենք մշակութային սահմաններ ունեցող լսողներ ենք: 67 00:02:40,000 --> 00:02:42,000 Մենք կարող ենք տարբերել մեր սեփական լեզվի հնչյունները 68 00:02:42,000 --> 00:02:44,000 բայց ոչ օտար լեզուների հնչյունները: 69 00:02:44,000 --> 00:02:46,000 Եվ հարց է ծագում, 70 00:02:46,000 --> 00:02:48,000 ե՞րբ են աշխարհի այս քաղաքացիները 71 00:02:48,000 --> 00:02:51,000 վերածվում լեզվական սահմաններ ունեցող ընկալողների, ինչպիսին մենք ենք: 72 00:02:51,000 --> 00:02:54,000 Եվ դրա պատասխանն է՝ մինչև նրանց առաջին ծննդյան օրը: 73 00:02:54,000 --> 00:02:57,000 Այստեղ մենք տեսնում ենք գլխի պտույտով փորձի ներկայացումը 74 00:02:57,000 --> 00:02:59,000 Տոկիոյի և ԱՄՆ-ի փոքրիկների հետ, 75 00:02:59,000 --> 00:03:01,000 այստեղ Սիեթլում, 76 00:03:01,000 --> 00:03:03,000 նրանք լսում էին «ռա» և «լա» հնչյունները, 77 00:03:03,000 --> 00:03:06,000 որոնք շատ կարևոր են անգլերեն լեզվում, բայց ոչ ճապոներենում: 78 00:03:06,000 --> 00:03:09,000 Այսպիսով, 6-8 ամսական երեխաների ցուցանիշները լիովին համընկնում են: 79 00:03:09,000 --> 00:03:12,000 Ընդամենը 2 ամիս անց ինչ-որ անհավանական բան է կատարվում: 80 00:03:12,000 --> 00:03:14,000 ԱՄՆ-ի փոքրիկները սկսում են ավելի լավ տվյալներ ցուցադրել, 81 00:03:14,000 --> 00:03:16,000 իսկ Ճապոնիայի փոքրիկները` ավելի վատ, 82 00:03:16,000 --> 00:03:18,000 բայց այդ փոքրիկների երկու խումբն էլ պատրաստվում են 83 00:03:18,000 --> 00:03:21,000 հենց այն լեզուն սովորելուն, որը նրանք պետք է ապագայում սովորեն: 84 00:03:21,000 --> 00:03:24,000 Եվ այսպես, հարցը հետևյալն է. ի՞նչ է պատահում 85 00:03:24,000 --> 00:03:26,000 այդ 2 ամիսների ընթացքում: 86 00:03:26,000 --> 00:03:28,000 Սա ձայնային զարգացման կրիտիկական զարգացման փուլն է, 87 00:03:28,000 --> 00:03:30,000 բայց ի՞նչ է կատարվում այդ ընթացքում: 88 00:03:30,000 --> 00:03:32,000 Երկու բան է կատարվում: 89 00:03:32,000 --> 00:03:35,000 Առաջին. երեխաները շատ ուշադիր լսում են մեզ, 90 00:03:35,000 --> 00:03:38,000 և մեր խոսակցության ընթացքում վիճակագրություն են հավաքում, 91 00:03:38,000 --> 00:03:40,000 այո, վիճակագրություն են հավաքում: 92 00:03:40,000 --> 00:03:43,000 Ահա լսենք երկու մայրերին, ովքեր խոսում են մայրական լեզվով, 93 00:03:43,000 --> 00:03:46,000 համընդհանուր լեզու, որը մենք օգտագործում ենք երեխաների հետ խոսելիս, 94 00:03:46,000 --> 00:03:49,000 առաջինը` անգլերեն և մյուսը` ճապոներեն: 95 00:03:49,000 --> 00:03:52,000 (Տեսանյութ) Անգլախոս մայր․ Ես սիրում եմ քո մեծ կապույտ աչքերը` 96 00:03:52,000 --> 00:03:55,000 այնքան գեղեցիկ և հրաշալի: 97 00:03:56,000 --> 00:04:02,000 Ճապոնացի մայրը. (ճապոներեն) 98 00:04:02,000 --> 00:04:04,000 Պատրիցիա Քուլ. Խոսքի ստեղծման ընթացքում, 99 00:04:04,000 --> 00:04:06,000 երբ երեխաները լսում են, 100 00:04:06,000 --> 00:04:08,000 նրանք վիճակագրական տվյալներ են հավաքում 101 00:04:08,000 --> 00:04:11,000 այն լեզվի մասին, որը լսում են: 102 00:04:11,000 --> 00:04:14,000 Եվ այդ տվյալների բազան մեծանում է: 103 00:04:14,000 --> 00:04:16,000 Մենք հասկացանք, 104 00:04:16,000 --> 00:04:19,000 որ փոքրիկները շատ զգայուն են այդ վիճակագրության հանդեպ, 105 00:04:19,000 --> 00:04:22,000 և, որ անգլերենի ու ճապոներենի վիճակագրությունը շատ, շատ տարբեր է: 106 00:04:22,000 --> 00:04:25,000 Անգլերենն ունի բազում «ռ»-եր և «լ»-եր, 107 00:04:25,000 --> 00:04:27,000 ինչպես ցույց է տալիս բաշխումը: 108 00:04:27,000 --> 00:04:29,000 Ճապոներենի բաշխումը լիովին տարբեր է, 109 00:04:29,000 --> 00:04:32,000 այնտեղ մենք կարող ենք հաճախ հանդիպել միջանկյալ հնչյունների մի խումբ, 110 00:04:32,000 --> 00:04:35,000 որը հայտնի է, որպես ճապոներեն «ռ»: 111 00:04:35,000 --> 00:04:37,000 Այսպիսով, երեխաներն ուսումնասիրում են 112 00:04:37,000 --> 00:04:39,000 լեզվի վիճակագրությունը, 113 00:04:39,000 --> 00:04:41,000 և դա փոխում է նրանց ուղեղը` 114 00:04:41,000 --> 00:04:43,000 աշխարհի քաղաքացիից նրանց դարձնելով 115 00:04:43,000 --> 00:04:46,000 մշակութային սահմաններով լսողների, ինչպիսին մենք ենք: 116 00:04:46,000 --> 00:04:48,000 Բայց մենք` մեծահասակներս, 117 00:04:48,000 --> 00:04:50,000 այլևս չենք ընդունում այդ վիճակագրությունը: 118 00:04:50,000 --> 00:04:53,000 Մենք կառավարվում ենք այն հիշողություններով, 119 00:04:53,000 --> 00:04:56,000 որոնք ձևավորվել են վաղ զարգացման շրջանում: 120 00:04:56,000 --> 00:04:58,000 Եվ ահա մենք տեսնում ենք, 121 00:04:58,000 --> 00:05:01,000 որ այդ կրիտիկական ժամանակահատվածում տեղի է ունենում մոդելների փոփոխություն: 122 00:05:01,000 --> 00:05:04,000 Քննարկելով խնդիրը մաթեմատիկական տեսանկյունից` 123 00:05:04,000 --> 00:05:07,000 լեզվի ուսուցումը կարող է դադարել, 124 00:05:07,000 --> 00:05:09,000 երբ բաշխումը կարգավորվում է: 125 00:05:09,000 --> 00:05:12,000 Իհարկե այն խնդիրներ է առաջացնում երկլեզու մարդկանց մոտ: 126 00:05:12,000 --> 00:05:16,000 Նրանք ստիպված են ուղեղում պահել երկու վիճակագրություն միաժամանակ 127 00:05:16,000 --> 00:05:19,000 և տեղափոխվել մեկից մյուսը` 128 00:05:19,000 --> 00:05:21,000 կախված նրանից, թե ում հետ են խոսում: 129 00:05:21,000 --> 00:05:23,000 Մենք հարցրեցինք ինքներս մեզ. 130 00:05:23,000 --> 00:05:26,000 կարո՞ղ են երեխաները վիճակագրություն հավաքել ամբողջովին նոր լեզուների մասին: 131 00:05:26,000 --> 00:05:28,000 Եվ մենք սա փորձարկեցինք` առաջարկելով ամերիկացի երեխային, 132 00:05:28,000 --> 00:05:30,000 ով երբեք չէր լսել ոչ մի օտար լեզու, 133 00:05:30,000 --> 00:05:33,000 առաջին անգամ լսել չիներեն կրիտիկական ժամանակահատվածում: 134 00:05:33,000 --> 00:05:35,000 Երբ միալեզու երեխաների հետ ենք փորձարկում, 135 00:05:35,000 --> 00:05:38,000 Թայպեյում կամ Սիեթլում չիներեն լեզվի հնչյունները, 136 00:05:38,000 --> 00:05:40,000 նրանք ցուցադրում են նույն արդյունքները: 137 00:05:40,000 --> 00:05:42,000 6-8 ամսականների արդյունքները լիովին նույնն էին: 138 00:05:42,000 --> 00:05:45,000 Երկու ամիս անց ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: 139 00:05:45,000 --> 00:05:48,000 Թայվանի երեխաները ավելի լավ արդյունք են ցույց տալիս, իսկ ամերիկացի երեխաները՝ ոչ: 140 00:05:48,000 --> 00:05:51,000 Եվ մենք տվեցինք ամերիկացի երեխաներին լսել չինարեն 141 00:05:51,000 --> 00:05:53,000 իրենց կրիտիկական ժամանակահատվածի ընթացքում: 142 00:05:53,000 --> 00:05:56,000 Դա նման է նրան, որ չինացի բարեկամներ են եկել ձեր տուն 143 00:05:56,000 --> 00:05:58,000 մի քանի ամսով 144 00:05:58,000 --> 00:06:00,000 և խոսում են երեխաների հետ 12 դասընթացի ընթացքում: 145 00:06:00,000 --> 00:06:02,000 Ահա, թե ինչպես էր դա տեղի ունենում: 146 00:06:02,000 --> 00:06:24,000 (Տեսանյութ) Չինարեն: 147 00:06:24,000 --> 00:06:26,000 ՊՔ. Այսպիսով, ի՞նչ արեցինք մենք նրանց ուղեղի հետ: 148 00:06:26,000 --> 00:06:29,000 (Ծիծաղ) 149 00:06:29,000 --> 00:06:31,000 Մեզ անհրաժեշտ էր վերահսկող խումբ, 150 00:06:31,000 --> 00:06:33,000 որպեսզի համոզվենք, որ լաբորատորիա գալը 151 00:06:33,000 --> 00:06:35,000 չի ազդում չինարենի զարգաման աստիճանի վրա: 152 00:06:35,000 --> 00:06:37,000 Երեխաների մի խումբ գալիս էր և լսում էր անգլերեն: 153 00:06:37,000 --> 00:06:39,000 Եվ գծապատկերից կարող ենք տեսնել, 154 00:06:39,000 --> 00:06:41,000 որ անգլերենի իմացությունը չի զարգացրել նրանց չինարենը: 155 00:06:41,000 --> 00:06:43,000 Բայց տեսեք, թե ինչ է տեղի ունեցել այն երեխաների հետ, 156 00:06:43,000 --> 00:06:45,000 ովքեր չինարենի 12 դասընթաց են անցել: 157 00:06:45,000 --> 00:06:47,000 Նրանք նույնքան լավ արդյունք ունեն, որքան Թայվանի երեխաները, 158 00:06:47,000 --> 00:06:50,000 ովքեր 10.5 ամիս լսել են չինարեն: 159 00:06:50,000 --> 00:06:52,000 Սա ցույց է տալիս, 160 00:06:52,000 --> 00:06:54,000 որ երեխաները վերցնում են նաև նոր լեզվի վիճակագրությունը: 161 00:06:54,000 --> 00:06:58,000 Եվ ինչ էլ նրանց առաջարկեք, նրանք կվերցնեն համապատասխան վիճակագրությունը: 162 00:06:58,000 --> 00:07:00,000 Բայց մեզ հետաքրքիր էր, 163 00:07:00,000 --> 00:07:02,000 թե ինչ դեր է խաղում մարդը 164 00:07:02,000 --> 00:07:04,000 այս ուսուցման ընթացքում: 165 00:07:04,000 --> 00:07:06,000 Եվ մենք սկսեցինք երեխաների մեկ ուրիշ խմբին 166 00:07:06,000 --> 00:07:09,000 առաջարկել նույն 12 դասընթացը, բայց արդեն 167 00:07:09,000 --> 00:07:11,000 հեռուստացույցով 168 00:07:11,000 --> 00:07:14,000 և երեխաների մի այլ խումբ էլ նույնն անցնում էր միայն աուդիո համակարգով 169 00:07:14,000 --> 00:07:16,000 և նայում էր էկրանին պատկերված փափուկ արջուկին: 170 00:07:16,000 --> 00:07:19,000 Ի՞նչ էինք անում մենք նրանց ուղեղների հետ: 171 00:07:19,000 --> 00:07:22,000 Ահա աուդիո փորձի արդյունքները, 172 00:07:22,000 --> 00:07:24,000 ոչինչ չի ընկալվել, 173 00:07:24,000 --> 00:07:27,000 և տեսանյութով փորձը` 174 00:07:27,000 --> 00:07:29,000 նույնպես ոչ մի արդյունք: 175 00:07:29,000 --> 00:07:31,000 Երեխաներին անհրաժեշտ են մարդիկ, 176 00:07:31,000 --> 00:07:33,000 որպեսզի երեխաները վիճակագրություն հավաքեին: 177 00:07:33,000 --> 00:07:35,000 Վիճակագրության ընդունման ժամանակ 178 00:07:35,000 --> 00:07:37,000 կարևորագույնը սոցիալական ուղեղն է: 179 00:07:37,000 --> 00:07:39,000 Մենք ցանկանում ենք մտնել ուղեղի մեջ 180 00:07:39,000 --> 00:07:41,000 և տեսնել, թե ինչ է կատարվում, 181 00:07:41,000 --> 00:07:43,000 երբ երեխան նստած է հեռուստացույցի առաջ, 182 00:07:43,000 --> 00:07:45,000 և երբ նա գտնվում է մարդու առջև: 183 00:07:45,000 --> 00:07:47,000 Բարեբախտաբար մենք ունենք նոր սարքավորում, 184 00:07:47,000 --> 00:07:49,000 մագնիսական էնցեֆալոգրաֆ, 185 00:07:49,000 --> 00:07:51,000 ինչը թույլ է տալիս մեզ դա անել: 186 00:07:51,000 --> 00:07:53,000 Սա կարծես Մարսից բերված մազերի հարդարիչ լինի: 187 00:07:53,000 --> 00:07:55,000 Բայց այն լիովին անվտանգ է, 188 00:07:55,000 --> 00:07:58,000 անլար և անձայն: 189 00:07:58,000 --> 00:08:00,000 Տարածության մեջ 190 00:08:00,000 --> 00:08:02,000 միլիմետրի ճշտությամբ 191 00:08:02,000 --> 00:08:04,000 և միլիվայրկյանի համընկմամբ 192 00:08:04,000 --> 00:08:06,000 օգտագործելով 306 SQUID. 193 00:08:06,000 --> 00:08:08,000 սա քվանտային փոխանցման 194 00:08:08,000 --> 00:08:10,000 ամենաարագ փոխադրիչն է, 195 00:08:10,000 --> 00:08:12,000 մենք կարողանում ենք որսալ մագնիսական դաշտերը, 196 00:08:12,000 --> 00:08:14,000 որոնք փոփոխվում են մեր մտածելու ժամանակ: 197 00:08:14,000 --> 00:08:16,000 Մենք առաջինն էինք աշխարհում, 198 00:08:16,000 --> 00:08:18,000 որ այս սարքի օգնությամբ 199 00:08:18,000 --> 00:08:20,000 ձայնագրեցինք երեխաներին 200 00:08:20,000 --> 00:08:22,000 իրենց ուսուցման ընթացքում: 201 00:08:22,000 --> 00:08:24,000 Ահա փոքրիկ Էմման: 202 00:08:24,000 --> 00:08:26,000 Նա 6 ամսական է։ 203 00:08:26,000 --> 00:08:28,000 Եվ նա լսում է տարբեր լեզուներ 204 00:08:28,000 --> 00:08:31,000 իր ականջակալների միջոցով: 205 00:08:31,000 --> 00:08:33,000 Ահա դուք տեսնում եք, որ նա ազատ շարժվում է: 206 00:08:33,000 --> 00:08:35,000 մենք հետևում ենք նրա գլխի շարժումներին 207 00:08:35,000 --> 00:08:37,000 գլխարկի միջի փոքրիկ գնդակների օգնությամբ, 208 00:08:37,000 --> 00:08:40,000 այնպես որ նա կարողանում է ազատ շարժվել: 209 00:08:40,000 --> 00:08:42,000 Սա տեխնոլոգիական հմտություն է: 210 00:08:42,000 --> 00:08:44,000 Ի՞նչ ենք մենք տեսնում: 211 00:08:44,000 --> 00:08:46,000 Մենք տեսնում ենք երեխայի ուղեղը: 212 00:08:46,000 --> 00:08:49,000 Երբ երեխան լսում է ինչ-որ բառ հարազատ լեզվով, 213 00:08:49,000 --> 00:08:51,000 ուղեղի լսողական զգայարանները վառվում են, 214 00:08:51,000 --> 00:08:53,000 ապա նրանց շրջապատող հատվածը, 215 00:08:53,000 --> 00:08:56,000 որը, ինչպես մենք ենք կարծում, պատասխանատու է 216 00:08:56,000 --> 00:08:58,000 ուղեղի տարբեր հատվածների կապակցման 217 00:08:58,000 --> 00:09:00,000 և պատճառահետևանքային կապերով, 218 00:09:00,000 --> 00:09:03,000 ուղեղի տարբեր մասերի ակտիվացման համար: 219 00:09:03,000 --> 00:09:05,000 Մենք թևակոխում ենք 220 00:09:05,000 --> 00:09:08,000 երեխայի ուղեղի ուսումնասիրման և գիտելիքների 221 00:09:08,000 --> 00:09:11,000 մի հրաշալի ու ոսկե դարաշրջան: 222 00:09:11,000 --> 00:09:13,000 Մենք կկարողանանք տեսնել երեխայի ուղեղը, 223 00:09:13,000 --> 00:09:15,000 մինչ երեխան ինչ-որ բան է զգում, 224 00:09:15,000 --> 00:09:17,000 մինչ նա սովորում է խոսել և կարդալ, 225 00:09:17,000 --> 00:09:19,000 կամ լուծում է մաթեմատիկական խնդիրներ, 226 00:09:19,000 --> 00:09:21,000 և նոր գաղափարներ ունենում: 227 00:09:21,000 --> 00:09:24,000 Եվ մենք հնարավորություն կունենանք միջամտելու այդ պրոցեսներին 228 00:09:24,000 --> 00:09:27,000 ընկալման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում: 229 00:09:27,000 --> 00:09:30,000 Ճիշտ այնպես, ինչպես պոետներն ու գրողներն էին նկարագրում, 230 00:09:30,000 --> 00:09:32,000 կարծում եմ, մենք կկարողանակ տեսնել 231 00:09:32,000 --> 00:09:34,000 այդ հրաշալի բացությունը, 232 00:09:34,000 --> 00:09:36,000 երեխայի ուղեղի 233 00:09:36,000 --> 00:09:39,000 բացարձակ և ամբողջական բացությունը: 234 00:09:39,000 --> 00:09:41,000 Երեխայի ուղեղի ուսումնասիրման ժամանակ, 235 00:09:41,000 --> 00:09:43,000 մենք պատրաստվում ենք բացահայտել իրական ճշմարտությունն այն մասին, 236 00:09:43,000 --> 00:09:45,000 թե ինչ է նշանակում լինել մարդ արարած, 237 00:09:45,000 --> 00:09:47,000 և այդ ընթացքում, 238 00:09:47,000 --> 00:09:49,000 մենք հավանաբար ի վիճակի կլինենք անել այնպես, որպեսզի մեր ուղեղի սովորելու հակումը 239 00:09:49,000 --> 00:09:51,000 բաց մնա ողջ կյանքի ընթացքում: 240 00:09:51,000 --> 00:09:53,000 Շնորհակալություն։ 241 00:09:53,000 --> 00:09:56,000 (Ծափահարություններ)