WEBVTT 00:00:00.829 --> 00:00:03.048 Ես քիմիա եմ դասավանդում: NOTE Paragraph 00:00:03.048 --> 00:00:04.414 (Պայթյուն) NOTE Paragraph 00:00:04.414 --> 00:00:07.572 Դե լա՛վ, լա՛վ: 00:00:07.572 --> 00:00:09.853 Քիմիան ավելին է քան պայթյունները, 00:00:09.853 --> 00:00:11.464 այն ամենուր է: 00:00:11.464 --> 00:00:14.104 Ռեստորանում ժամանակ սպանելիս 00:00:14.104 --> 00:00:16.449 երբևէ արե՞լ եք այսպես: 00:00:16.449 --> 00:00:18.654 Ոմանք գլխով ասում են «այո»: 00:00:18.654 --> 00:00:20.982 Վերջերս ես ցույց տվեցի այս փորձը իմ աշակերտներին 00:00:20.982 --> 00:00:25.331 և խնդրեցի նրանց պարզել՝ ինչպե՞ս սա կարելի է բացատրել: 00:00:25.331 --> 00:00:27.952 Հաջորդող հարցերն ու քննարկումները 00:00:27.952 --> 00:00:29.603 պարզապես ապշեցուցիչ էին: 00:00:29.603 --> 00:00:31.417 Դիտե՛նք այս վիդեոն, որ Մադդին, ով արդեն երրորդ տարին է ինձ մոտ սովորում, 00:00:31.417 --> 00:00:34.587 ուղարկեց ինձ այդ երեկո: NOTE Paragraph 00:00:45.104 --> 00:00:47.569 (Զնգոց) (Ծիծաղ) NOTE Paragraph 00:00:47.569 --> 00:00:50.763 Անշուշտ, իբրև Մադդիի քիմիայի ուսուցիչ՝ 00:00:50.763 --> 00:00:53.869 շատ ուրախ եմ, որ տանը նա շարունակել է կատարելագործել 00:00:53.869 --> 00:00:56.487 այն նույն հիմար գիտափորձը, 00:00:56.487 --> 00:00:57.909 որը մենք արել էինք դասարանում: 00:00:57.909 --> 00:01:00.855 Սակայն, ինձ առավել շատ հիացրեց այն, որ Մադդիի հետաքրքրասիրությունը 00:01:00.855 --> 00:01:02.549 հասցրել էր նրան մի նոր մակարդակի: 00:01:02.549 --> 00:01:04.682 Եթե ուշադիր նայեք, 00:01:04.682 --> 00:01:06.242 կտեսնեք, որ բաժակի ներսում մոմ է: 00:01:06.242 --> 00:01:09.251 Մադդին օգտագործում է ջերմության էներգիան՝ 00:01:09.251 --> 00:01:12.028 տանելով այս երևույթը միանգամայն նոր ուղղությամբ: NOTE Paragraph 00:01:12.028 --> 00:01:15.266 Մադդիի հետաքրքրասիրությունն ու հարցերն 00:01:15.266 --> 00:01:18.232 այն մագնիսներն են, որ ձգում են մեզ դեպի մեր ուսուցիչները. 00:01:18.232 --> 00:01:21.184 դրանք գերազանցում են տեխնոլոգիաները 00:01:21.184 --> 00:01:24.325 կամ կրթական նորամուծությունները: 00:01:24.325 --> 00:01:28.426 Եթե այս տեխնոլոգիաներն համարենք առավել առաջնահերթ , քան աշակերտների հարցերը, 00:01:28.426 --> 00:01:30.549 ապա կզրկվենք 00:01:30.549 --> 00:01:35.483 ուսուցիչներին տրված հիանալի գործիքներից՝ աշակերտների հարցերից: 00:01:35.483 --> 00:01:39.863 Օրինակ, ձանձրալի դասախոսությունը 00:01:39.863 --> 00:01:41.640 բջջային հեռախոսով հաղորդելիս, 00:01:41.640 --> 00:01:43.477 միգուցե, խնայում ենք լսարանային ժամերը, 00:01:43.477 --> 00:01:46.376 բայց, եթե դա դնենք աշակերտների ուսուցման հիմքում, 00:01:46.376 --> 00:01:49.496 ապա կունենանք նույն «անմարդկային» շատախոսությունը` 00:01:49.496 --> 00:01:51.728 պարզապես մատուցված գրավիչ հանդերձանքով: 00:01:51.728 --> 00:01:54.003 Բայց, եթե դրա փոխարեն համարձակություն ունենանք 00:01:54.003 --> 00:01:56.873 ապշեցնելու ու զարմացնելու մեր աշակերտներին, 00:01:56.873 --> 00:01:59.149 ու նաև արթնացնելու իրական հարցեր, 00:01:59.149 --> 00:02:02.149 ապա այս հարցերի շնորհիվ մենք՝ ուսուցիչներս, կստանանք այն ինֆորմացիան, 00:02:02.149 --> 00:02:05.177 որը կարող ենք օգտագործել՝ մշակելու համար ավելի առողջ 00:02:05.177 --> 00:02:08.868 և արդյունավետ դասավանդման մեթոդներ: NOTE Paragraph 00:02:08.868 --> 00:02:14.040 Ուստի, եկե՛ք մի կողմ թողնենք 21-րդ դարի անհասկանալի դատարկաբանությունները. 00:02:14.040 --> 00:02:18.244 իրականությունն այն է, որ ես արդեն 13 տարի է, ինչ դասավանդում եմ, 00:02:18.244 --> 00:02:20.718 սակայն միայն կյանքիս սպառնացող իրավիճակի հետևանքով 00:02:20.718 --> 00:02:23.665 ես հրաժարվեցի10 տարվա կեղծ դասավանդման մեթոդներից 00:02:23.665 --> 00:02:27.280 և սկսեցի հասկանալ, որ իրական ուսուցման սերմերը 00:02:27.280 --> 00:02:30.401 հենց աշակերտների հարցերն են, 00:02:30.401 --> 00:02:32.515 այլ ոչ թե մանրամասնորեն գրված ուսումնական ծրագրերը, որոնք 00:02:32.515 --> 00:02:35.811 տալիս են միայն թռուցիկ ինֆորմացիա և հետաքրքիր փաստեր: NOTE Paragraph 00:02:35.811 --> 00:02:39.283 2010 թ.-ի մայիսին՝ 35 տարեկան հասակում, 00:02:39.283 --> 00:02:42.376 ունենալով երկու տարեկան բալիկ և սպասելով մյուսին, 00:02:42.376 --> 00:02:44.992 ինձ մոտ ախտորոշեցին զարկերակի լայնացում՝ 00:02:44.992 --> 00:02:47.512 կրծքային աորտայի ստորին հատվածում: 00:02:47.512 --> 00:02:50.564 Արդյունքում, ես ենթարկվեցի սրտի բաց վիրահատության: Սա հենց այն էլեկտրոնային նամակն է, 00:02:50.564 --> 00:02:52.098 որը ստացել եմ իմ բժշկից: 00:02:52.098 --> 00:02:55.623 Երբ այս ամենը բացահայտվեց - սեղմեք Caps Lock կոճակը - 00:02:55.623 --> 00:02:58.088 ես կորցրեցի ինքնատիրապետումս, հասկանո՞ւմ եք: 00:02:58.088 --> 00:03:02.307 Սակայն, ես ունենում էի նաև հանգստության զարմանալի պահեր, 00:03:02.307 --> 00:03:05.997 երբ ինձ վստահություն էր ներշնչում իմ վիրաբույժը: 00:03:05.997 --> 00:03:09.441 Որտեղի՞ց նրան այդքան վստահություն, անգամ համարձակություն: NOTE Paragraph 00:03:09.441 --> 00:03:13.033 Երբ ես հարցրի նրան, նա երեք պատճառ նշեց. 00:03:13.033 --> 00:03:16.415 Նա ասաց, որ առաջին հերթին իրեն մղել է հետաքրքրասիրությունը, 00:03:16.415 --> 00:03:18.690 և նա հարցրել է վիրահատության հետ կապված ամենաբարդ հարցերը, 00:03:18.690 --> 00:03:21.875 թե ինչը կարող է արդյունավետ լինել, և ինչը՝ ոչ: 00:03:21.875 --> 00:03:24.969 Երկրորդ, նա ընդունել է, առանց վախենալու, 00:03:24.969 --> 00:03:27.045 փորձելու և սխալվելու խառնաշփոթ ուղին, 00:03:27.045 --> 00:03:29.554 փորձելու և սխալվելու անխուսափելի ուղին: 00:03:29.554 --> 00:03:32.530 Եվ երրորդ, երկարատև մտորումների արդյունքում 00:03:32.530 --> 00:03:35.206 նա հավաքել է իրեն անհրաժեշտ ինֆորմացիան՝ 00:03:35.206 --> 00:03:37.112 մշակելու և կատարելագործելու համար բուժման ընթացքը, 00:03:37.112 --> 00:03:40.633 ինչի արդյունքում նա համարձակ ձեռքով փրկեց իմ կյանքը: NOTE Paragraph 00:03:40.633 --> 00:03:44.309 Ես շատ բան հասկացա այս իմաստուն խոսքերից, 00:03:44.309 --> 00:03:46.289 և այդ տարվա աշնանը, նախքան դասարան մտնելը, 00:03:46.289 --> 00:03:49.547 ես գրեցի իմ սեփական երեք կանոնները, 00:03:49.547 --> 00:03:52.327 որոնց հիման վրա առ այսօր ես պլանավորում եմ իմ դասերը: 00:03:52.327 --> 00:03:56.369 Կանոն 1-ին. Առաջնայինը հետաքրքրասիրությունն է: 00:03:56.369 --> 00:03:59.468 Հարցերն, ասես, դռներ են բացում արդյունավետ դասավանդման համար, 00:03:59.468 --> 00:04:02.158 սակայն ոչ հակառակը: 00:04:02.158 --> 00:04:05.792 Կանոն 2-րդ. Ընդունե՛ք խառնաշփոթը: 00:04:05.792 --> 00:04:08.463 Բոլորս էլ ուսուցիչներ ենք: Բոլորս էլ գիտենք, որ սովորելը տհաճ բան է: 00:04:08.463 --> 00:04:11.334 Եվ քանի որ գիտական մեթոդը գտնվում է 00:04:11.334 --> 00:04:14.785 1.2 բաժնի 1-ին գլխի 5-րդ էջում, որը 00:04:14.785 --> 00:04:18.240 մենք միշտ բաց ենք թողնում, 00:04:18.240 --> 00:04:21.442 ուստի փորձելն ու սխալվելը կարող է միշտ էլ դառնալ 00:04:21.442 --> 00:04:23.359 մեր ամենօրյա դասերի ոչ ֆորմալ մասը՝ 00:04:23.359 --> 00:04:26.691 Սուրբ սրտի տաճարի թիվ 206 լսարանում: 00:04:26.691 --> 00:04:30.713 Եվ կանոն 3-րդ. Սկսե՛ք խորը մտածել: 00:04:30.713 --> 00:04:33.057 Այն ինչ անում ենք, շատ կարևոր է և արժանի է մեր ուշադրությանը, 00:04:33.057 --> 00:04:36.289 սակայն, արժանի է նաև վերանայման: 00:04:36.289 --> 00:04:39.067 Մենք կարո՞ղ ենք դառնալ մեր դասարանների վիրաբույժները: 00:04:39.067 --> 00:04:42.063 Ասես, այն ինչ անում ենք, մի օր կյանքեր է փրկելու: 00:04:42.063 --> 00:04:43.614 Մեր աշակերտները արժանի են դրան: 00:04:43.614 --> 00:04:46.049 Եվ ամեն դեպքը յուրահատուկ է: NOTE Paragraph 00:04:46.049 --> 00:04:47.144 (Պայթյուն) NOTE Paragraph 00:04:47.144 --> 00:04:49.091 Լա՛վ: Ներեցե՛ք: 00:04:49.091 --> 00:04:50.999 Իմ մեջ նստած քիմիայի ուսուցիչը պարզապես 00:04:50.999 --> 00:04:53.834 ուզում էր դուրս հանել սա իր ներսից՝ նախքան շարունակելը: NOTE Paragraph 00:04:53.834 --> 00:04:55.619 Նրանք իմ դուստրերն են: 00:04:55.619 --> 00:04:59.291 Աջ կողմում փոքրիկ Էմմալուն է, դա հարավային անուն է: 00:04:59.291 --> 00:05:02.073 Իսկ ձախ կողմում Ռայլին է: 00:05:02.073 --> 00:05:04.728 Ռայլին շատ շուտով մեծ աղջիկ կդառնա: 00:05:04.728 --> 00:05:06.422 Նա շուտով կդառնա չորս տարեկան, 00:05:06.422 --> 00:05:08.672 և, եթե ճանաչում եք չորս տարեկան երեխաների, 00:05:08.672 --> 00:05:11.872 ապա գիտեք, որ նրանք շատ են սիրում հարցնել. «Ինչու՞»: 00:05:11.872 --> 00:05:13.356 Այո: Ինչու: 00:05:13.356 --> 00:05:15.666 Ես այս երեխային ամեն ինչ կարող եմ սովորեցնել, 00:05:15.666 --> 00:05:18.516 քանի որ նրան ամեն ինչ հետաքրքրում է: 00:05:18.516 --> 00:05:20.999 Բոլորս էլ եղել ենք այդ տարիքում: 00:05:20.999 --> 00:05:24.474 Բայց, իրական մարտահրավեր նետվելու է հենց Ռայլիի ապագա ուսուցիչներին՝ 00:05:24.474 --> 00:05:27.296 նրանց, ում նա կհանդիպի ապագայում: 00:05:27.296 --> 00:05:29.788 Ինչպե՞ս են ուսուցիչները խթանելու այդ հետաքրքրասիրությունը: NOTE Paragraph 00:05:29.788 --> 00:05:35.270 Ընդունենք, որ Ռայլին փոխաբերական իմաստով խորհրդանշում է բոլոր երեխաներին: 00:05:35.270 --> 00:05:38.664 Կարծում եմ, որ դպրոցը թողնելը տարբեր կերպ կարող է դրսևորվել: 00:05:38.664 --> 00:05:41.988 Դա կարող է լինել ավագ դասարանի աշակերտը, ով վերցնում է փաստաթղթերը նախքան ուս.տարվա սկիզբը, կամ 00:05:41.988 --> 00:05:47.006 երբ միջնակարգ դպրոցի դասարանի վերջին նստարանը դատարկ է մնում: 00:05:47.006 --> 00:05:49.681 Սակայն, եթե մենք՝ մանկավարժներս, ետևում թողնենք 00:05:49.681 --> 00:05:52.263 բովանդակություն ներկայացնողի պարզագույն դերը և 00:05:52.263 --> 00:05:54.600 թևակոխենք դեպի մի նոր մակարդակ՝ 00:05:54.600 --> 00:05:57.644 իբրև հետաքրքրասիրություն և հարցասիրություն խթանողներ, 00:05:57.644 --> 00:05:59.869 ապա ավելի նշանակալի կդարձնենք 00:05:59.869 --> 00:06:02.584 նրանց դպրոցական օրերը և կաշխուժացնենք նրանց երևակայությունը: NOTE Paragraph 00:06:02.584 --> 00:06:04.168 Շատ շնորհակալություն: NOTE Paragraph 00:06:04.168 --> 00:06:09.861 (Ծափահարություններ)