0:00:00.829,0:00:03.048 Ես քիմիա եմ դասավանդում: 0:00:03.048,0:00:04.414 (Պայթյուն) 0:00:04.414,0:00:07.572 Դե լա՛վ, լա՛վ: 0:00:07.572,0:00:09.853 Քիմիան ավելին է քան պայթյունները, 0:00:09.853,0:00:11.464 այն ամենուր է: 0:00:11.464,0:00:14.104 Ռեստորանում ժամանակ սպանելիս 0:00:14.104,0:00:16.449 երբևէ արե՞լ եք այսպես: 0:00:16.449,0:00:18.654 Ոմանք գլխով ասում են «այո»: 0:00:18.654,0:00:20.982 Վերջերս ես ցույց տվեցի այս փորձը իմ աշակերտներին 0:00:20.982,0:00:25.331 և խնդրեցի նրանց պարզել՝ ինչպե՞ս սա կարելի է բացատրել: 0:00:25.331,0:00:27.952 Հաջորդող հարցերն ու քննարկումները 0:00:27.952,0:00:29.603 պարզապես ապշեցուցիչ էին: 0:00:29.603,0:00:31.417 Դիտե՛նք այս վիդեոն, որ Մադդին, ով արդեն երրորդ տարին է ինձ մոտ սովորում, 0:00:31.417,0:00:34.587 ուղարկեց ինձ այդ երեկո: 0:00:45.104,0:00:47.569 (Զնգոց) (Ծիծաղ) 0:00:47.569,0:00:50.763 Անշուշտ, իբրև Մադդիի քիմիայի ուսուցիչ՝ 0:00:50.763,0:00:53.869 շատ ուրախ եմ, որ տանը նա շարունակել է կատարելագործել 0:00:53.869,0:00:56.487 այն նույն հիմար գիտափորձը, 0:00:56.487,0:00:57.909 որը մենք արել էինք դասարանում: 0:00:57.909,0:01:00.855 Սակայն, ինձ առավել շատ հիացրեց այն, որ Մադդիի հետաքրքրասիրությունը 0:01:00.855,0:01:02.549 հասցրել էր նրան մի նոր մակարդակի: 0:01:02.549,0:01:04.682 Եթե ուշադիր նայեք, 0:01:04.682,0:01:06.242 կտեսնեք, որ բաժակի ներսում մոմ է: 0:01:06.242,0:01:09.251 Մադդին օգտագործում է ջերմության էներգիան՝ 0:01:09.251,0:01:12.028 տանելով այս երևույթը միանգամայն նոր ուղղությամբ: 0:01:12.028,0:01:15.266 Մադդիի հետաքրքրասիրությունն ու հարցերն 0:01:15.266,0:01:18.232 այն մագնիսներն են, որ ձգում են մեզ դեպի մեր ուսուցիչները. 0:01:18.232,0:01:21.184 դրանք գերազանցում են տեխնոլոգիաները 0:01:21.184,0:01:24.325 կամ կրթական նորամուծությունները: 0:01:24.325,0:01:28.426 Եթե այս տեխնոլոգիաներն համարենք առավել առաջնահերթ , քան աշակերտների հարցերը, 0:01:28.426,0:01:30.549 ապա կզրկվենք 0:01:30.549,0:01:35.483 ուսուցիչներին տրված հիանալի գործիքներից՝ աշակերտների հարցերից: 0:01:35.483,0:01:39.863 Օրինակ, ձանձրալի դասախոսությունը 0:01:39.863,0:01:41.640 բջջային հեռախոսով հաղորդելիս, 0:01:41.640,0:01:43.477 միգուցե, խնայում ենք լսարանային ժամերը, 0:01:43.477,0:01:46.376 բայց, եթե դա դնենք աշակերտների ուսուցման հիմքում, 0:01:46.376,0:01:49.496 ապա կունենանք նույն «անմարդկային» շատախոսությունը` 0:01:49.496,0:01:51.728 պարզապես մատուցված գրավիչ հանդերձանքով: 0:01:51.728,0:01:54.003 Բայց, եթե դրա փոխարեն համարձակություն ունենանք 0:01:54.003,0:01:56.873 ապշեցնելու ու զարմացնելու մեր աշակերտներին, 0:01:56.873,0:01:59.149 ու նաև արթնացնելու իրական հարցեր, 0:01:59.149,0:02:02.149 ապա այս հարցերի շնորհիվ մենք՝ ուսուցիչներս, կստանանք այն ինֆորմացիան, 0:02:02.149,0:02:05.177 որը կարող ենք օգտագործել՝ մշակելու համար ավելի առողջ 0:02:05.177,0:02:08.868 և արդյունավետ դասավանդման մեթոդներ: 0:02:08.868,0:02:14.040 Ուստի, եկե՛ք մի կողմ թողնենք 21-րդ դարի անհասկանալի դատարկաբանությունները. 0:02:14.040,0:02:18.244 իրականությունն այն է, որ ես արդեն 13 տարի է, ինչ դասավանդում եմ, 0:02:18.244,0:02:20.718 սակայն միայն կյանքիս սպառնացող իրավիճակի հետևանքով 0:02:20.718,0:02:23.665 ես հրաժարվեցի10 տարվա կեղծ դասավանդման մեթոդներից 0:02:23.665,0:02:27.280 և սկսեցի հասկանալ, որ իրական ուսուցման սերմերը 0:02:27.280,0:02:30.401 հենց աշակերտների հարցերն են, 0:02:30.401,0:02:32.515 այլ ոչ թե մանրամասնորեն գրված ուսումնական ծրագրերը, որոնք 0:02:32.515,0:02:35.811 տալիս են միայն թռուցիկ ինֆորմացիա և հետաքրքիր փաստեր: 0:02:35.811,0:02:39.283 2010 թ.-ի մայիսին՝ 35 տարեկան հասակում, 0:02:39.283,0:02:42.376 ունենալով երկու տարեկան բալիկ և սպասելով մյուսին, 0:02:42.376,0:02:44.992 ինձ մոտ ախտորոշեցին զարկերակի լայնացում՝ 0:02:44.992,0:02:47.512 կրծքային աորտայի ստորին հատվածում: 0:02:47.512,0:02:50.564 Արդյունքում, ես ենթարկվեցի սրտի բաց վիրահատության: Սա հենց այն էլեկտրոնային նամակն է, 0:02:50.564,0:02:52.098 որը ստացել եմ իմ բժշկից: 0:02:52.098,0:02:55.623 Երբ այս ամենը բացահայտվեց - սեղմեք Caps Lock կոճակը - 0:02:55.623,0:02:58.088 ես կորցրեցի ինքնատիրապետումս, հասկանո՞ւմ եք: 0:02:58.088,0:03:02.307 Սակայն, ես ունենում էի նաև հանգստության զարմանալի պահեր, 0:03:02.307,0:03:05.997 երբ ինձ վստահություն էր ներշնչում իմ վիրաբույժը: 0:03:05.997,0:03:09.441 Որտեղի՞ց նրան այդքան վստահություն, անգամ համարձակություն: 0:03:09.441,0:03:13.033 Երբ ես հարցրի նրան, նա երեք պատճառ նշեց. 0:03:13.033,0:03:16.415 Նա ասաց, որ առաջին հերթին իրեն մղել է հետաքրքրասիրությունը, 0:03:16.415,0:03:18.690 և նա հարցրել է վիրահատության հետ կապված ամենաբարդ հարցերը, 0:03:18.690,0:03:21.875 թե ինչը կարող է արդյունավետ լինել, և ինչը՝ ոչ: 0:03:21.875,0:03:24.969 Երկրորդ, նա ընդունել է, առանց վախենալու, 0:03:24.969,0:03:27.045 փորձելու և սխալվելու խառնաշփոթ ուղին, 0:03:27.045,0:03:29.554 փորձելու և սխալվելու անխուսափելի ուղին: 0:03:29.554,0:03:32.530 Եվ երրորդ, երկարատև մտորումների արդյունքում 0:03:32.530,0:03:35.206 նա հավաքել է իրեն անհրաժեշտ ինֆորմացիան՝ 0:03:35.206,0:03:37.112 մշակելու և կատարելագործելու համար բուժման ընթացքը, 0:03:37.112,0:03:40.633 ինչի արդյունքում նա համարձակ ձեռքով փրկեց իմ կյանքը: 0:03:40.633,0:03:44.309 Ես շատ բան հասկացա այս իմաստուն խոսքերից, 0:03:44.309,0:03:46.289 և այդ տարվա աշնանը, նախքան դասարան մտնելը, 0:03:46.289,0:03:49.547 ես գրեցի իմ սեփական երեք կանոնները, 0:03:49.547,0:03:52.327 որոնց հիման վրա առ այսօր ես պլանավորում եմ իմ դասերը: 0:03:52.327,0:03:56.369 Կանոն 1-ին. Առաջնայինը հետաքրքրասիրությունն է: 0:03:56.369,0:03:59.468 Հարցերն, ասես, դռներ են բացում արդյունավետ դասավանդման համար, 0:03:59.468,0:04:02.158 սակայն ոչ հակառակը: 0:04:02.158,0:04:05.792 Կանոն 2-րդ. Ընդունե՛ք խառնաշփոթը: 0:04:05.792,0:04:08.463 Բոլորս էլ ուսուցիչներ ենք: Բոլորս էլ գիտենք, որ սովորելը տհաճ բան է: 0:04:08.463,0:04:11.334 Եվ քանի որ գիտական մեթոդը գտնվում է 0:04:11.334,0:04:14.785 1.2 բաժնի 1-ին գլխի 5-րդ էջում, որը 0:04:14.785,0:04:18.240 մենք միշտ բաց ենք թողնում, 0:04:18.240,0:04:21.442 ուստի փորձելն ու սխալվելը կարող է միշտ էլ դառնալ 0:04:21.442,0:04:23.359 մեր ամենօրյա դասերի ոչ ֆորմալ մասը՝ 0:04:23.359,0:04:26.691 Սուրբ սրտի տաճարի թիվ 206 լսարանում: 0:04:26.691,0:04:30.713 Եվ կանոն 3-րդ. Սկսե՛ք խորը մտածել: 0:04:30.713,0:04:33.057 Այն ինչ անում ենք, շատ կարևոր է և արժանի է մեր ուշադրությանը, 0:04:33.057,0:04:36.289 սակայն, արժանի է նաև վերանայման: 0:04:36.289,0:04:39.067 Մենք կարո՞ղ ենք դառնալ մեր դասարանների վիրաբույժները: 0:04:39.067,0:04:42.063 Ասես, այն ինչ անում ենք, մի օր կյանքեր է փրկելու: 0:04:42.063,0:04:43.614 Մեր աշակերտները արժանի են դրան: 0:04:43.614,0:04:46.049 Եվ ամեն դեպքը յուրահատուկ է: 0:04:46.049,0:04:47.144 (Պայթյուն) 0:04:47.144,0:04:49.091 Լա՛վ: Ներեցե՛ք: 0:04:49.091,0:04:50.999 Իմ մեջ նստած քիմիայի ուսուցիչը պարզապես 0:04:50.999,0:04:53.834 ուզում էր դուրս հանել սա իր ներսից՝ նախքան շարունակելը: 0:04:53.834,0:04:55.619 Նրանք իմ դուստրերն են: 0:04:55.619,0:04:59.291 Աջ կողմում փոքրիկ Էմմալուն է, դա հարավային անուն է: 0:04:59.291,0:05:02.073 Իսկ ձախ կողմում Ռայլին է: 0:05:02.073,0:05:04.728 Ռայլին շատ շուտով մեծ աղջիկ կդառնա: 0:05:04.728,0:05:06.422 Նա շուտով կդառնա չորս տարեկան, 0:05:06.422,0:05:08.672 և, եթե ճանաչում եք չորս տարեկան երեխաների, 0:05:08.672,0:05:11.872 ապա գիտեք, որ նրանք շատ են սիրում հարցնել. «Ինչու՞»: 0:05:11.872,0:05:13.356 Այո: Ինչու: 0:05:13.356,0:05:15.666 Ես այս երեխային ամեն ինչ կարող եմ սովորեցնել, 0:05:15.666,0:05:18.516 քանի որ նրան ամեն ինչ հետաքրքրում է: 0:05:18.516,0:05:20.999 Բոլորս էլ եղել ենք այդ տարիքում: 0:05:20.999,0:05:24.474 Բայց, իրական մարտահրավեր նետվելու է հենց Ռայլիի ապագա ուսուցիչներին՝ 0:05:24.474,0:05:27.296 նրանց, ում նա կհանդիպի ապագայում: 0:05:27.296,0:05:29.788 Ինչպե՞ս են ուսուցիչները խթանելու այդ հետաքրքրասիրությունը: 0:05:29.788,0:05:35.270 Ընդունենք, որ Ռայլին փոխաբերական իմաստով խորհրդանշում է բոլոր երեխաներին: 0:05:35.270,0:05:38.664 Կարծում եմ, որ դպրոցը թողնելը տարբեր կերպ կարող է դրսևորվել: 0:05:38.664,0:05:41.988 Դա կարող է լինել ավագ դասարանի աշակերտը, ով վերցնում է փաստաթղթերը նախքան ուս.տարվա սկիզբը, կամ 0:05:41.988,0:05:47.006 երբ միջնակարգ դպրոցի դասարանի վերջին նստարանը դատարկ է մնում: 0:05:47.006,0:05:49.681 Սակայն, եթե մենք՝ մանկավարժներս, ետևում թողնենք 0:05:49.681,0:05:52.263 բովանդակություն ներկայացնողի պարզագույն դերը և 0:05:52.263,0:05:54.600 թևակոխենք դեպի մի նոր մակարդակ՝ 0:05:54.600,0:05:57.644 իբրև հետաքրքրասիրություն և հարցասիրություն խթանողներ, 0:05:57.644,0:05:59.869 ապա ավելի նշանակալի կդարձնենք 0:05:59.869,0:06:02.584 նրանց դպրոցական օրերը և կաշխուժացնենք նրանց երևակայությունը: 0:06:02.584,0:06:04.168 Շատ շնորհակալություն: 0:06:04.168,0:06:09.861 (Ծափահարություններ)