1957 թվականի հոկտեմբերի 4-ին աշխարհը ակնածանքով և վախվորած դիտում էր, թե ինչպես Խորհրդային Միությունը տիեզերք արձակեց «Սպուտնիկը»՝ աշխարհի առաջին արհեստական արբանյակը: Այս մետաղե փոքր գունդը, որի շառավիղը երկու ոտնաչափից փոքր էր, սկսեց տիեզերական մրցակցություն ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև, որը ընթանացավ 18 տարի և ընդմիշտ փոխեց մեր աշխարհը: «Սպուտնիկը», իրականում, մարդկային տեխնոլոգիաներից առաջինը չէր տիեզերքում: Այս արտոնությունը պատկանում էր Ֆաու-2 հրթիռին, որն օգտագործվում էր Գերմանիայի կողմից Դաշնակիցների դեմ ռմբակոծությունների ժամանակ որպես վերջին հույս Երկրորդ աշխարհամարտի վերջին տարիներին: Այն այդքան էլ արդյունավետ չէր, սակայն, պատերազմի ավարտին, և՛ ԱՄՆ և՛ Խորհրդային Միությունը իրացրին այս տեխնոլոգիաները և այն գիտնականներին, որոնք կատարելագործեցին դրանք՝ օգտագործելով արդեն որպես սեփական ծրագրեր: 1957 թվականի օգոստոսին արդեն ԽՍՀՄ-ը հաջողությամբ փորձարկեց առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ «Ռ-7», նույն հրթիռը, որն օգտագործվեց երկու ամիս հետո «Սպուտնիկը» արձակելիս: Այսպիսով, սարսափելի էր ոչ թե հենց «Սպուտնիկ» արբանյակային գունդը, այլ այն, որ նույն տեխնոլոգիան կարող է օգտագործվել յուրաքանչյուր քաղաքի վրա ատոմային ռումբ նետելու համար: Չցանկանալով հետ մնալ, Նախագահ Էյզենհաուերը կարգադրեց նավատորմին արագացնել իրենց ծրագիրը և արձակել արբանյակը ինչքան հնարավոր է շուտ: Այսպիսով, 1957 ով. դեկտեմբերի 6-ին խանդավառված ժողովուրդը միացավ կենդանի հեռարձակմանը՝ տեսնելու, թե ինչպես «Ավանգարդ TV3-ը» մեկնարկեց և երկու վայրկյան հետո բախվեց գետնին: «Ավանգարդի» ձախողումը մեծ նվաստացում էր ԱՄՆ-ի համար: Շաբաթաթերթերում հայտնվեցին հետևյալ խորագրերը՝ «Ֆլոպնիկ» կամ «Կապուտնիկ»: ՄԱԿ-ում ԽՍՀՄ ներկայացուցիչը ծաղրելով առաջարկեց, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է թերզարգացած երկրների համար նախատեսված օգնությունից օգտվել: Բարեբախտաբար, բանակը նախապատրաստում էր զուգահեռ նախագիծը՝ «The Explorer-ը», որը հաջողությամբ մեկնարկեց 1958 թվ. հունվարին, սակայն ԱՄՆ հազիվ էր հասել ԽՍՀՄ-ին, երբ Խորհրդային Միությունն էլի առաջ ընկավ, երբ Յուրի Գագարինը 1961 թվականի ապրիլին դարձավ առաջին մարդը տիեզերքում: Գրեթե մի տարի անցավ, և մի շարք խորհրդային աստղագնացներ ավարտեցին իրենց առաքելությունները, երբ «Project Mercury-ն» հաջողություն ունեցավ, և Ջոն Գլենը դարձավ առաջին ամերիկացին, ով 1962 թվականին հասավ ուղեծիր: Սակայն, նախագահ Քեննեդին հասկացավ, որ Խորհրդային Միության հետ մի քանի ամիս հետո ուղղակի հավասարվելը բավական չէր: ԱՄՆ-ին անհրաժեշտ էր առաջ ընկնել, և 1961 թվականի մայիսին, Գագարինի թռիչքից մի ամիս անց, նա իր նպատակ հայտարարեց մարդ ուղարկել Լուսին մինչև վաթսունականների վերջ: Նրանք հաջողեցին «Ապոլլո» ծրագիրը, և Նեյլ Արմսթրոնգը 1969 թվականի Հուլիսի 20-ին ոտք դրեց Լուսնի վրա: Երկու երկրներն էլ հետագայում կենտրոնացան արբանյակային տիեզարական կայանների վրա, և հայտնի չէ, թե որքան դեռ կտևեր տիեզերական մրցակցությունը: Սակայն, զարգացող հարաբերությունների հետևանքով, որոնք նախաձեռնել էին Խորհրդային Միության նախագահ ԼԵոնիդ Բրեժնևը և ԱՄՆ նախագահ Նիքսոնը, ԱՄՆ և ԽՍՀՄ սկսեցին համագործակցել, մրցելու փոխարեն: Միասնական հաջողված առաքելությունը՝ «Ապոլլո-Սոյուզը», այսինքն՝ ամերիկյան «Ապոլլո» տիեզերանավը և խորհրդային «Սոյուզ» տիեզերանավը, և երկու անձնակազմերը հանդիպեցին, սեղմեցին ձեռքերը, փոխանակվեցին նվերներով, և նշեցին տիեզերական մրցակցության ավարտը 1975 թվականին: Այսպիսով, ի վերջո, ո՞րն էր տիեզերական մրցակցության նպատակը: Արդյո՞ք այն ժամանակի կորուստ էր: Երկու հիմնական ուժերը մրցակցում էին՝ հետապնդելով խորհրդանշական ծրագրեր, որոնք վտանգավոր և թանկարժեք էին, օգտագործելով այն ռեսուրսները, որոնք կարող էին այլ նպատակներով կիրառվել: Կարծես թե այո, սակայն տիեզերական ծրագրի ամենամեծ առավելությունը կապ չուներ այս մրցակցության հետ: Տիեզերական մրցակցության ժամանակ, հետազոտությունների և կրթական համակարգերի ֆինանսավորումը, , կրտուկ աճեց՝ առաջ քաշելով մի շարք նորարությունների, որոնց այլ դեպքում չէինք հասնի: Բազմաթիվ տիեզերական տեխնոլոգիաներ մշակվեցին, որոնք լայնորեն կիրառվում են քաղաքացիական կյանքում, հիշողություն ունեցող ներքնակներից մինչև սառեցված ուտելիքները և քաղցկեղի բուժման համար նախատեսված լուսային դիոդները: Իհարկե, նաև արբանյակները, որոնք ապահովում են մեր GPS համակարգերը և բջջային հեռախոսակապը, գոյություն չէին ունենա առանց տիեզերական ծրագրերի: Այս ամենը ցույց է տալիս, որ գիտական հետազոտությունների և նորարարությունների ֆինանսավորումը կարող են ավելի մեծ նվաճումների հանգեցնել, քան հետազոտողները կարող էին պատկերացնել: