1957 թվականի հոկտեմբերի 4-ին
աշխարհը ակնածանքով և վախվորած դիտում էր,
թե ինչպես Խորհրդային Միությունը
տիեզերք արձակեց «Սպուտնիկը»՝
աշխարհի առաջին
արհեստական արբանյակը:
Այս մետաղե փոքր գունդը,
որի շառավիղը երկու ոտնաչափից փոքր էր,
սկսեց տիեզերական մրցակցություն
ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև,
որը ընթանացավ 18 տարի
և ընդմիշտ փոխեց մեր աշխարհը:
«Սպուտնիկը», իրականում,
մարդկային տեխնոլոգիաներից
առաջինը չէր տիեզերքում:
Այս արտոնությունը պատկանում
էր Ֆաու-2 հրթիռին,
որն օգտագործվում էր Գերմանիայի
կողմից Դաշնակիցների դեմ
ռմբակոծությունների ժամանակ
որպես վերջին հույս
Երկրորդ աշխարհամարտի վերջին տարիներին:
Այն այդքան էլ արդյունավետ չէր,
սակայն, պատերազմի ավարտին,
և՛ ԱՄՆ և՛ Խորհրդային Միությունը իրացրին
այս տեխնոլոգիաները և այն գիտնականներին,
որոնք կատարելագործեցին դրանք՝
օգտագործելով արդեն որպես սեփական ծրագրեր:
1957 թվականի օգոստոսին արդեն
ԽՍՀՄ-ը հաջողությամբ փորձարկեց
առաջին միջմայրցամաքային
բալիստիկ հրթիռը՝ «Ռ-7»,
նույն հրթիռը,
որն օգտագործվեց
երկու ամիս հետո «Սպուտնիկը» արձակելիս:
Այսպիսով, սարսափելի էր
ոչ թե հենց «Սպուտնիկ» արբանյակային գունդը,
այլ այն, որ նույն տեխնոլոգիան
կարող է օգտագործվել
յուրաքանչյուր քաղաքի վրա
ատոմային ռումբ նետելու համար:
Չցանկանալով հետ մնալ,
Նախագահ Էյզենհաուերը կարգադրեց նավատորմին
արագացնել իրենց ծրագիրը
և արձակել արբանյակը
ինչքան հնարավոր է շուտ:
Այսպիսով, 1957 ով. դեկտեմբերի 6-ին
խանդավառված ժողովուրդը
միացավ կենդանի հեռարձակմանը՝
տեսնելու, թե ինչպես
«Ավանգարդ TV3-ը» մեկնարկեց
և երկու վայրկյան հետո բախվեց գետնին:
«Ավանգարդի» ձախողումը մեծ նվաստացում էր
ԱՄՆ-ի համար:
Շաբաթաթերթերում հայտնվեցին
հետևյալ խորագրերը՝
«Ֆլոպնիկ» կամ «Կապուտնիկ»:
ՄԱԿ-ում ԽՍՀՄ ներկայացուցիչը
ծաղրելով առաջարկեց,
որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է
թերզարգացած երկրների համար
նախատեսված օգնությունից օգտվել:
Բարեբախտաբար, բանակը նախապատրաստում էր
զուգահեռ նախագիծը՝ «The Explorer-ը»,
որը հաջողությամբ մեկնարկեց
1958 թվ. հունվարին,
սակայն ԱՄՆ հազիվ էր հասել ԽՍՀՄ-ին,
երբ Խորհրդային Միությունն
էլի առաջ ընկավ,
երբ Յուրի Գագարինը
1961 թվականի ապրիլին դարձավ
առաջին մարդը տիեզերքում:
Գրեթե մի տարի անցավ,
և մի շարք խորհրդային աստղագնացներ
ավարտեցին
իրենց առաքելությունները,
երբ «Project Mercury-ն»
հաջողություն ունեցավ,
և Ջոն Գլենը դարձավ առաջին ամերիկացին,
ով 1962 թվականին հասավ ուղեծիր:
Սակայն, նախագահ Քեննեդին հասկացավ,
որ Խորհրդային Միության հետ
մի քանի ամիս հետո ուղղակի հավասարվելը
բավական չէր:
ԱՄՆ-ին անհրաժեշտ էր առաջ ընկնել,
և 1961 թվականի մայիսին,
Գագարինի թռիչքից մի ամիս անց,
նա իր նպատակ հայտարարեց
մարդ ուղարկել Լուսին
մինչև վաթսունականների վերջ:
Նրանք հաջողեցին «Ապոլլո» ծրագիրը, և
Նեյլ Արմսթրոնգը
1969 թվականի Հուլիսի 20-ին
ոտք դրեց Լուսնի վրա:
Երկու երկրներն էլ հետագայում կենտրոնացան
արբանյակային տիեզարական կայանների վրա,
և հայտնի չէ, թե որքան դեռ կտևեր
տիեզերական մրցակցությունը:
Սակայն, զարգացող
հարաբերությունների հետևանքով,
որոնք նախաձեռնել էին Խորհրդային
Միության նախագահ ԼԵոնիդ Բրեժնևը
և ԱՄՆ նախագահ Նիքսոնը,
ԱՄՆ և ԽՍՀՄ սկսեցին համագործակցել,
մրցելու փոխարեն:
Միասնական հաջողված առաքելությունը՝
«Ապոլլո-Սոյուզը»,
այսինքն՝ ամերիկյան «Ապոլլո» տիեզերանավը
և խորհրդային «Սոյուզ» տիեզերանավը,
և երկու անձնակազմերը հանդիպեցին,
սեղմեցին ձեռքերը,
փոխանակվեցին նվերներով,
և նշեցին տիեզերական մրցակցության
ավարտը 1975 թվականին:
Այսպիսով, ի վերջո, ո՞րն էր
տիեզերական մրցակցության նպատակը:
Արդյո՞ք այն ժամանակի կորուստ էր:
Երկու հիմնական ուժերը մրցակցում էին՝
հետապնդելով խորհրդանշական ծրագրեր,
որոնք վտանգավոր և թանկարժեք էին,
օգտագործելով
այն ռեսուրսները,
որոնք կարող էին
այլ նպատակներով կիրառվել:
Կարծես թե այո,
սակայն տիեզերական ծրագրի
ամենամեծ առավելությունը
կապ չուներ այս մրցակցության հետ:
Տիեզերական
մրցակցության ժամանակ,
հետազոտությունների և կրթական
համակարգերի ֆինանսավորումը, ,
կրտուկ աճեց՝
առաջ քաշելով մի
շարք նորարությունների,
որոնց այլ դեպքում չէինք հասնի:
Բազմաթիվ տիեզերական
տեխնոլոգիաներ մշակվեցին,
որոնք լայնորեն կիրառվում են
քաղաքացիական կյանքում,
հիշողություն ունեցող ներքնակներից
մինչև սառեցված ուտելիքները
և քաղցկեղի բուժման համար
նախատեսված լուսային դիոդները:
Իհարկե, նաև արբանյակները,
որոնք ապահովում են մեր GPS համակարգերը
և բջջային հեռախոսակապը,
գոյություն չէին ունենա
առանց տիեզերական ծրագրերի:
Այս ամենը ցույց է տալիս,
որ գիտական հետազոտությունների և
նորարարությունների ֆինանսավորումը
կարող են ավելի մեծ
նվաճումների հանգեցնել,
քան հետազոտողները կարող էին պատկերացնել: