Ողջու՜յն Թեդի կին անդամներին, ինչպե՞ս եք
Ոչ, ավելի բարձր, ողջույն Թեդի կին անդամներին
ինչպե՞ս եք
Իմ անունը Մեյսուն Զայիդ է, և ես
խմած չեմ, բայց իմ ծնունդը ընդունող բժիշկը
խմած էր: Նա մորս 6 անգամ տարբեր կողմերից
կտրվածք է արել, շնչահեղձ անելով փոքրիկին՝
ինձ։ Արդյունքում ստացել եմ ուղեղային
կաթված, որի պատճառով էլ ցնցվում եմ
Նայե՛ք: Այն ինձ ուժասպառ է անում։
Ասես լինեմ Շակիրան ով հանդիպում է
Մուհամմեդ Ալիին : (Ծիծաղ)
Ուղեղային կաթվածը ժառանգական չէ։ Ոչ էլ ի ծնե է
Ձեռքբերովի է; չէ։ Ոչ ոք չի
անիծել մորս, ու ոչ էլ ձեռք եմ բերել,
որովհետև ծնողներս զարմիկներ էին,
թեև իրականում զարմիկներ են։ (ծիծաղ)
Դա միայն դժբախտ պատահարի արդյունք կարող է լինել
ինչը եղավ իմ դեպքում։ Դե ինչ, պետք է զգուշացնեմ,
որ ես ոգեշնչող չեմ: Չեմ ուզում
որ այստեղ գտնվողներից որևէ մեկը ինձ խղճա
քանի որ ձեր կյանքում ինչ-որ պահ
մտածել եք հաշմանդամ լինելու մասին։
Եկեք պատկերացնենք, Սբ․ Ծնդդյան նախօրեն է,
դուք առևտրի կենտրոնում եք: Անվերջ շրջում
եք, որ կայանտեղի գտնեք,
ու ի՞նչ եք տեսնում։ 16 դատարկ տեղ
հաշմանդամների համար: (Ծիծաղ)
Ու այդ պահին մտածում եք․ "Աստված իմ, չէի՞
կարող ես էլ հաշմանդամ լինել:
Նաև, պիտի է ասեմ, որ բախվել եմ 99 խնդրի,
որոնցից մեկն էլ ուղեղի կաթվածն է : Եթե ընկճվածության
Օլիմպիական խաղեր լիներ, ոսկե մեդալակիր կլինեի։
Ես պաղեստինցի եմ, մուսուլման, ես
կին եմ, ես հաշմանդամ եմ, և ապրում եմ Նյու
Ջերսիում (Ծիծաղ):
Եթե մինչև հիմա Ձեզանից գոհ չէիք
հիմա պետք է,որ գոհ լինեք
Նյու Ջերսիի Քլիֆսայդ պարկը իմ ծննդավայրն է։
Ինձ միշտ դուր է եկել այն փաստը, որ իմ թաղամասն
ու իմ հիվանդությունը նույն սկզբնատառերն ունեն
Նաև ինձ դուր է գալիս այն, որ ցանկության դեպքում
կարող էի իմ տանից ոտքով գնալ Նյու Յորք, կարող էի
Ուղեղի կաթված ունեցողները մեծամասամբ չեն քայլում։
Ծնողներս չէին ընդունում "չեմ կարող" արտահայտությունը
Հայրիկիս կարգախոսն էր "Դու կարող ես անել
այո, դու կարող ես" (ծիծաղ)
Այնպես որ, եթե իմ ավագ քույրերը լվանում էին
հատակը, ես էլ էի լվանում։ Եթե նրանք
հաճախում էին հասարակական դպրոց, ծնողներս
պիտի դատի տային կրթական համակարգը,
ու երաշխավորեին, որ ես էլ գնամ դպրոց։Ու եթե բարձր
գնահատական չստանայինք, մայրիկը հողաթափով ծեծում էր։
Հայրիկս քայլել սովորեցրեց, երբ 5 տարեկան էի
պարզապես կրունկներս դնում էի նրա ոտքերին
ու քայլում։ Մի ուրիշ մեթոդ էլ ուներ․
իմ դիմաց պահում էր մեկ դոլարանոց
ու ստիպում դրա հետևից գնալ։
(ծիծաղ)
Իմ ներսի մերկապարուհին ուժեղ էր։
(ծիծաղ)
Մանկապարտեզում, առաջին իսկ օրվանից քայլում
էի չեմպիոնի պես, ով բռունցքի մի քանի
հարված է կերել։ Մեծանալով հասկացա, որ իմ
քաղաքում եղած 6 արաբները, իմ ընտանիքի
անդամներն էին։ Հիմա քաղաքում 20 արաբ կա
ու նրանք էլ են իմ ընտանիքի անդամները։
(ծիծաղ)
Կարծում եմ, ոչ ոք չէր էլ նկատել
որ մենք իտալացի չենք։ (ծիծաղ)
Դա սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից առաջ էր,
մինչև քաղաքական գործիչները կմտածեին, որ "ատում եմ մուսուլմաններին"
քարոզչական կարգախոսը ավելի տեղին է։
Այն մարդիկ, ում հետ մեծացել էի, իմ հավատքի
մեջ խնդիր չէին տեսնում։ Թեև մտահոգված էին,
որ Ռամադանի ժամանակ սովամահ կլինեմ։
Ես նրանց բացատրում էի, որ
բավական ճարպ եմ կուտակել
3 ամիս արևածագից մինչև
մայրամուտ ծոմ պահելու համար։
Ես պարել եմ Բրոդվեյ փողոցում։ Այո՜
Բրոդվեյում, գժական էր
Ծնողներս բավարար միջոցներ չունեին ֆիզիկական
թերապիայի ուղարկելու համար, դրա համար պարի էի գնում
Սովորեցի բարձրակրունկների վրա պարել, ուստի
կարող էի նաև քայլել դրանց վրա, ես Ջերսիից
եմ, մենք իսկապես ձգտում ենք ճոխության, այնպես
որ, եթե ընկերներս կրում էին բարձրակրունկներ,
ես էլ հետ չէի մնում։ Եթե ընկերներս ամառային արձակուրդները
անցկացնում էին Ջերսիի ափին, ես չէի գնում։
ես չէի գնում։ Ամառներս անցկացնում էի
պատերազմական գոտում, որովհետև ծնողներս
վախենում էին, որ եթե ամեն ամառ չգնայինք
Պաղեստին, կնմանվեինք
Մադոննային (ծիծաղ)
Ամառային արձակուրդներն անցնում էին հորս՝
ինձ բուժելու փորձերով։ Նա խմեցնում էր
եղնիկի կաթ, մեջքիս տաք բաժակներ էր դնում
սուզվում էի Մեռյալ ծովում,
հիշում եմ, թե ինչպես էր ջուրը աչքերս այրում
ու ես մտածում էի "Այո, օգնում է"
(ծիծաղ)
Բայց յոգան միակ միջոցն էր որ օգնում էր։
Պետք է ասեմ, որ շատ ձանձրալի է, բայց
նախքան յոգան, ես քայլող սթենդ-ափեր էի,
որը կանգնել չէր կարող։ Իսկ հիմա կարող եմ
գլխիվայր կանգնել։ Ծնողներս իմ մեջ սերմանել են
այն գաղափարը, որ ամեն ինչ կարող եմ։
Չկա անհնարին թվացող երազանք, իմ երազանանքն էր
ցերեկները հեռարձակվող "Ընդհանուր հիվանդանոց"
հեռուստասերիալում նկարահանվելը։
Այս բարենպաստ պայմաններում էլ, ընդունվեցի քոլեջ
ու ստացա այդքան բաղձալի ԱՊՀ կրթաթոշակը,
Արիզոնայի պետական համալսարանից, քանի որ
համապատասխանում էի բոլոր կետերին։ Կարծես
թատերական բաժնի լեմուր կատու լինեի
(ծիծաղ)
Բոլորը ինձ սիրում էին, միջին ունակությունների տեր
երեխաների դասերը անում էի, ստանում էի Ա գնահատական
թե՜ իմ և թե՜ նրանց դասերի համար
(ծիծաղ)
Ամեն անգամ երբ ես բեմադրում էի "Ապակե գազանանոցից"
որևէ հատված, դասախոսները արտասվում էին։
Բայց երբեք դեր չստացա։ Ի վերջո ավարտական
տարում, ԱՊՀ-ն որոշեց կազմակերպել
"A Dance Real Slow in Jackson" ներկայացումը
Այն ուղեղի կաթված ունեցող աղջկա մասին էր։ Ես էի
այդ աղջիկ, ու ես ամենուր բղավում էի
"Վերջապես դեր ստացա" Ես ունեմ
ուղեղի կաթված։ Վերջապես ազատ եմ, ազատ
Շնորհակալ եմ ամենակարող Տեր, վերջապես ազատ եմ;
Ես չստացա այդ դերը։ (ծիծաղ)
Շերրի Բրաունը ստացավ։ Ես վազելով
գնացի թատերական բաժնի ղեկավարի մոտ,
այնպիսի հիստերիկ լացով, կարծես ինչ-որ մեկը
կրակել էր կատվիս, և գնում էի իմանալու, թե ինչու
իսկ նա ասաց,որ մտածում էին ՝ չէի կարող
ճիշտ ցնցվել։ Ասացի , կներե՜ք, եթե ես չեմ կարող դա անել,
ապա այդ ևս
Ծիծաղ
Սա հենց այն դերն էր, որի համար ծնվել էի,
բայց նրանք դա տվեցին կաթված չունեցող մեկին:
Քոլեջը կյանքի իմիտացիան էր:
Հոլիվուդը առողջ դերասանից անդամալույծի
էկրանավորելու անազնիվ պատմություն ունի:
Ավարտելուց հետ, վերադարձա տուն և իմ առաջին
դերասանական խաղը եղավ ցերեկները հեռարձակվող
մի սերիալում:
Երազանքս իրականանում էր: Գիտեի, որ «Դայներ -Դայներ»-ից հետո առաջխաղացում կունենամ և որոշ ժամանակ անց
կհրավիրվեմ խաղալու «Լավագույն անպիտան ընկերը» սերիալ:
Փոխարենը, ես մի փառահեղ կահույքի էի նմանվում,
որին կարող էիք միայն գլխից ճանաչել:
Արդեն պարզ էր դառնում, որ քասթինգի ռեժիսորները
փափկամարմին, էթնիկ, հաշմանդամ դերասանների չէին
ընդունում, ընտրում էին միայն կատարյալներին,
բայց կանոնից շեղումներ ևս կային:
Ես մեծացել եմ դիտելով Վուպի Գոլդբերգին, Ռոզան Բարրին, Էլլենին.
նրանց միակ ընդհանրությունը՝ կատակերգությունն էր.
և ես էլ դարձա կատակերգու:
(Ծիծաղ և ծափահարություններ)
Երբեք չեմ մոռանա առաջին կատակերգուի դեմքը,
որին տեղափոխում էի , երբ նա գիտակցեց,
որ Նյու Ջերսի իրեն ուղեկցող մի ծիտ ուներ
ուղեղի կաթված:
Ծիծաղ
Ամբողջ Ամերիկայով մեկ՝ ակումբներում,
ներկայացումներ էի տալիս, նաև Մերձավոր Արևելքում
արաբերենոցվ եմ ելույթ ունեցել ՝ առանց ծածկվելու և անկաշկանդ:
Որոշների կարծիքով արաբական իրականության մեջ
առաջին ստենդ ափ-կատակերգուն եմ : Ես երբեք չեմ պնդել որ առաջինն եմ,
բայց մի բան հաստատ գիտեմ, որ ոմանք զզվելի և թյուր կարծիք
ունեն այն մասին, որ կանայք զվաճալի չեն,
մի բան էլ ՝ մեզ հիստերիկ են անվանում:
Ծիծաղ
2003 թվականին , իմ խորթ եղբայրը՝ Դին Օբեյդալլահն ու ես,
Նյու Յորքում բացեցինք արաբ-ամերիկյան
կոմեդիայի փառատունը,որն այժմ 10 տարեկան է:
Մենք նպատակ ունեինք փոխելու
արաբ-ամերիկյան պատկերացումը մեդիայում,
նաև քասթինգի ղեկավարներին հիշեցնել,
որ հարավային ասիացիները և արաբները
հոմանիշներ չեն:
Ծիծաղ
Արաբների շրջանում տարածում գտնելը
շատ ավելի հեշտ էր,քան հաշմանդամների մարտահրավերների
դեմ պայքարելը: 2010 թվականը, ինձ համար
ձեռքբերումների տարի էր: Ես հյուրընկալվեցի «Հետհաշվարկ Քեյթ Օլբերմանի»
«Հետհաշվարկ Քեյթ Օլբերմանի» կաբելային հեռարձակման
շոու ծրագրին: Ես այնպես էի քայլում,
ասես ավարտական երեկոի էի գնում,
բայց նրանք ինձ տարան ստուդիա ու նստեցին
շարունակաբար պտտվող աթոռին:
Ես նայեցի ռեժիսորին և հարցրի.֊
ներողություն,կարո՞ղ եմ մեկ այլ աթոռ վերցնել
Նա նայեց ինձ և գնաց։
"5,4,3,2" և մենք ուղիղ եթերում էինք,այսպիսով
ես ամուր բռնել էի աթոռի ծայրից,
որպեսզի եթերում վայր չընկնեի։
Եվ երբ հարցազրույցը ավարտվեց,
դեմքս գունատվեց։Ես վերջապես
հնարավորություն ունեցա և ձեռքիցս բաց թողեցի ու գիտեի,
որ այլևս երբեք հրավեր չեմ ստանա,
,բայց պարոն Օլբերմանը ոչ միայն հրավրրեց,
այլ նաև աջակցեց ինձ ողջ ընթացքում և աթոռից պահեց,
որպեսզի չընկնեմ։(Ծիծաղ)
Մի զվարճալի փաստի մասին,որ իմացա
Քեյթ Օլբերմանի հետ եթերում,այն էր,որ
մարդիկ Համացանցում աղմկում են։Մարդիկ ասում են,
որ երեխաները դաժան են ,բայց ես
երբեք չեմ զվարճացել որպես երեխա կամ մեծահասակ։
Կարծես իմ հաշմանդամությունը համացանցում դարձավ քննադատության զոհ։
Ես առցանց տեսահոլովակներ էի նայում ու կարդում
,ինչպիսիք էին՝֊Օ՜,ինչու՞ է նա անընդհատ
֊Նա թերհա՞ս է։Եվ իմ սիրելի մեկնաբանությունը
<<Հիմար ահաբեկիչ>>֊ն էր։ Ինչի՞ց է նա տառապում։
Մենք իրոք պետք է աղոթենք նրա համար։
Մեկնաբաններից մեկը նույնիսկ առաջարկեց,որ
ես անվանս կողքին մի քանի նշումներ ևս ավելացնեմ՝
սցենարիստ,կատակերգու և կաթվածահար հումորիստ։
Հաշմանդամությունը նույնքան ակնառու է,որքան ռասսայական պատկանելիությունը։
Եթե անվասայլակը չի կարող Բեյոնսեի
նման պարել,ապա Բեյոնսեն նույնպես չի կարող գանվել անվասայլակին։
Հաշմանդամներն ամենատարածվածն էին։ ֊Այո՛,
ծափահարե՛ք,դե ծափահարե՛ք։
Հաշմանդամները փոքրամասնություն են կազմում աշխարհում
և ամենաքիչն են ներգրավված զվարճանքների ոլորտում։
Բժիշկներն ասում էին,
որ ես չեմ քայլի,բայց հիմա
ես հիմա ձեր առջև կանգնած եմ։Այնուամենայնիվ,
եթե մեծանայի սոցիալական մեդիայում,
չեմ կարծում,որ կքայլեի։Հուսով եմ,որ միասին
կարող ենք ավելի դրական պատկերներ ստեղծել
մեդիայում և առօրյա կյանքում։
Եթե լինեին ավելի դրական պատկերներ
սոցիալական ցանցերում ես ավելի քիչ ատելությամբ լցված կլինեի։
Միգուցե և ոչ։Երևի երեխաներին ավելի լավ սովորեցնելը
մեծ ջանքեր է պահանջվում։
Իմ խորթուբորդ ճանապարհն ինձ հասցրեց մի քանի
տպավորիչ վայրեր։Ինձ հաջողվեց քայլել կարմիր գորգի
վրայով,որտեղ էին նաև Սուզան Լյութին
և կուռք դարձած Լոռեն Արբասը։Ինձ հաջողվեց
նկարահանվել մի ֆիլմում Ադամ Սանդլերի հետ
և աշխատել իմ սիրելի Դեյվ Մաթյուսի հետ։
Ես աշխարհով մեկ շրջագայեցի որպես հայտնի դերասանուհի
<<Արաբները կատաղել են>> ներկայացմանը։Ես պատվիրակ էի
և ներկայացնում էի Նյու Ջերսի նահանգը 2008 թվականի
ԱԴՀ֊ում։Ես հիմնադրեցի <<Մեյսոնի երեխաները>> բարեգործական
կազմակերպությունը,որը օգնելու էր պաղեստինի փախստական երեխաներին ՝
տալով մի փոքր հույս,որը ծնողներս էին ինձ տվել։
Բայց ամենաառանձնահատուկ պահը այն էր,
երբ ես ստացա նախքան այդ պահը
Ծիծաղ
Բայց ամենաառանձնահատուկ պահը այն էր,
որ ես պետք է խաղայի մի մարդու դեր,ով թռչում է թիթեռի
և խայթում մեղվի պես,
ուներ Պարկինսոնյան սինդրոմ և ցնցվում էր ինձ պես.
նա Մուհամեդ Ալին էր։
Դա առաջին ու վերջին անգամն էր,երբ
հայրս ինձ տեսնում էր կենդանի ելույթ ունենալիս և
և այսօրվա իմ ելույթը նվիրվում է նրա հիշատակին։
Իմ անունը Մեյսոն Զայիդ է և եթե ես կարող եմ՝
Ուրեմն դու էլ ես կարող։
Ծափահարություններ: