Թույլ տվեք մի բան ասեմ , որը դուք էլ գիտեք։
Աշխարհը բաղկացած չէ միայն արևից և ծիածանից։
Դա գարշելի մի վայր է
և ինձ չի հետաքրքրում, թե որքան համառ եք դուք։
Այն ձեզ կոչնչացնի և կշարունակի այդպես այնքան որքան որ թույլ տաք։
Դուք, ես և ոչ ոք
չի հարվածի այնքան ուժեղ, որքան կյանքը։
Բայց խոսքն այն մասին չէ, թե որքան ուժեղ եք հարվածում:
Դա այն մասին է, թե որքան ուժեղ կարող ես հարված ստանալ , բայց շարունակել առաջ գնալ:
Որքան կարող եք կյանքից վերցնել և շարունակեք առաջ գնալ:
Հաղթանակը հենց դա է։
Ցավը ժամանակավոր է.
Այն կարող է տևել մեկ րոպե,
կամ մեկ ժամ, կամ մեկ օր նույնիսկ մեկ տարի
բայց ի վերջո այն կանցնի կգնա,
և դրա տեղը կզբաղեցնի մեկ այլ բան:
Եթե ես հրաժարվեմ, դա հավերժ կտևի:
Սխալների սահմանն չափազանց քիչ է։ Ես նկատի ունեմ․․․
որ մեկ ու կես քայլը շատ ուշ է կամ շատ վաղ,
և դուք այնքան էլ չեք հասցնում դրան:
Մեկուկես վայրկյանը շատ դանդաղ է ,կամ շատ արագ, և դուք ամբողջովին չեք ըմբռնում այն։
Մեզ անհրաժեշտ դյույմերը ամենուր են՝ մեր շուրջը:
Նրանք խաղի յուրաքանչյուր ընդմիջման մեջ են,
ամեն րոպե, ամեն վայրկյան:
Երազանք ունես… պետք է պաշտպանես այն։
Երբ մարդկանց մոտ ինչ-որ բան չի ստացվում,
նրանք ուզում են ձեզ պնդել, որ դուք նույնպես չեք կարող դա անել:
Եթե ինչ-որ բան ես ուզում, հասիր դրան։
Դա մի ժամանակաշրջան է։
Մի վախեցիր ձախողվելուց․
Միշտ չէ, որ հաղթելու ես,
բայց մի վախեցիր որոշումներ կայացնելուց։
Պետք է հավատալ, որ այլ բան կարող է պատահել:
Նա, ով ասում է, որ կարող է,
և նա, ով ասում է, որ չի կարող,
սովորաբար երկուսն էլ ճիշտ են։
Ձեզանից շատերն ասում են, որ ցանկանում են հաջողակ լինել, բայց չեն ցանկանում, որ դա բարդ ճանապարհով լինի։
Պարզարես ցանկանում եք դա։
Դուք այնքան շատ չեք ցանկանում դա, որքան երեկույթներ կազմակերպելը:
Դուք չեք ցանկանում դա այնքան, որքան ցանկանում եք անպատկառ լինել :
Ձեզանից շատերը հաջողություն չեն ցանկանում այնքան, որքան ցանկանում եք քնել:
Մեր ամենախորը վախն այն չէ, որ մենք անբավարար ենք:
Մեր ամենախոր վախն այն է, որ մենք չափից դուրս հզոր ենք:
Մեզ ամենից շատ վախեցնում է մեր լույսը, ոչ թե մեր խավարը:
Դուք պետք է շատ չարչարվեք
Շատ չարչարվեք; և ինքներդ ձեզ հարցնեք՝
ո՞վ եք ուզում լինել:
Եվ ինքներդ պարզեք, թե ինչն է ձեզ երջանկացնում,
որքան էլ դա խելագարություն թվա մարդկության համար:
Որոշում կայացրեք։
Պարզապես որոշեք․․․
թե ինչ է լինելու, ով եք դուք դառնալու, ինչպես եք դա անելու:
Պարզապես ՈՐՈՇԵՔ․
Ինչո"ւ ոչ։
Ինչո՞ւ ես չեմ կարող լինել լիգայի հաղթողը :
Ինչո՞ւ ես չեմ կարող լինել առաջնության լավագույն խաղացողը:
Ես չեմ հասկանում, թե ինչու չեմ կարող:
Ինչու ես չեմ կարող դա անել:
Ի՞նչ ասացիր երեխային:
Բայց խոսքը այն մասին չէ, թե որքան ուժեղ եք հարվածում:
Դա այն մասին է, թե որքան ուժեղ կարող ես հարված ստանալ , բայց շարունակել առաջ գնալ:
Որքան կարող եք վերցնել և շարունակել առաջ շարժվել:
Վեր կաց
Վեր կաց
Եվ երբեք մի հանձնվիր:
Մենք կարող ենք մնալ այստեղ ստիպողաբար ,
կամ ․․․
Կարող ենք պայքարել դեպի լույսը վերադառնալու ճանապարհը:
Մենք կարող ենք դուրս գալ դժոխքից…
… մեկ մատնաչափ:
Կարողանալ ցանկացած պահի
զոհաբերել քո ով լինելը,
հանուն այն բանի, ինչ կդառնաս։
Ձեզանից շատերը հաջողակ չեն լինի, քանի որ երբ սովորում
և հոգնում եք, հրաժարվում եք այդ ամենից:
Ես մաթեմատիկայից լավ չեմ, քո իրավունքն է:
Դուք երբեք չեք սովորել:
Ես գրելուց լավ չեմ,
որովհետև դու նախկինում երբեք չես գրել:
Տաղանդը բնականաբար ունեք:
Հմտությունը զարգանում է միայն ձեր արհեստի վրա ժամերով գլուխ կոտրելու արդյունքում։
Եթե ինչ որ մեկի կյանքում գեղեցիկ փոփոխություն չեք գրանցում,
ապա դուք վատնում եք ձեր ժամանակը:
Մի լացիր հանձնվելու պատճառով . Լացիր առաջ գնալու համար:
Մի լացիր լքելու պատճառով!
Դուք արդեն ցավ եք ապրել,արդեն իսկ վրդովված եք:
Ստացեք պարգև դրանից:
Այժմ, եթե գիտեք, թե ինչի եք արժանի, ապա դուրս եկեք և ստացեք այն, ինչին արժանի եք:
Բայց դուք պետք է պատրաստ լինեք ընդունելու հարվածները
և չցուցադրեք մատներով՝ ասելով,
որ դուք այնտեղ չեք, որտեղ ցանկանում եք լինել սրա, նրա կամ որևէ մեկի պատճառով:
Վախկոտներն են դա անում, և դա դու չես:
Դու դրանից լավն ես։
Որովհետև ամեն օր նոր օր է:
Ամեն պահ նոր պահ է։
Այսպիսով, հենց հիմա դուք պետք է դուրս գաք և ցույց տաք նրանց, որ ես այլ մարդ եմ:
Հենց հիմա
Ես ձեզ ցույց կտամ, թե որքան ուժեղ եմ ես․
Սուրբ Ղուկասի 17-րդ գլխում գրված է.
«Աստծո Թագավորությունը մարդու ներսում է».
Ոչ մի մարդ,
ոչ էլ մի խումբ մարդիկ,
այլ բոլոր մարդկանց մեջ: Քո մեջ։
Դուք, ժողովուրդը ունեք ուժ։
Մեքենաներ ստեղծելու ուժ,
երջանկություն ստեղծելու ուժ:
Դուք, ժողովուրդ, ունեք այս կյանքը ազատ և
և գեղեցիկ դարձնելու ուժ, այս կյանքը հրաշալի արկածախնդրություն դարձնելու համար:
Հիմա… Ի՞նչ ես պատրաստվում անել
Որովհետև սահմանափակումները, ինչպես և վախերը, հաճախ պարզապես պատրանք են։