Երբևէ մտածե՞լ եք, թե ովքեր են հայտնագործել գիրը։
Արդեն հավանաբար տասնյակ հազարավոր տարի է
ինչ մարդիկ խոսում և հաղորդակցվում են միմյանց հետ,
բայց գրառումներ կատարել նրանք սկսել են
ընդհամենը 5000 տարի առաջ։
Մինչև գրելը, մենք պահպանել ենք տեղեկությունները՝
կավե ամանեղենի և քարանձավների պատերի վրա
նկարներ և սխեմաներ պատկերելով
կամ կտորների վրա պատկերներ գործելով։
Այսպիսի գեղարվեստական մղումները հենց և սկսել են մեզ ուղղորդել դեպի գրի ստեղծումը։
Անգլերենում օգտագործվող գրի համակրգը
ծնունդ է առել շումերական մշակույթում
դեռևս Մ․Թ․Ա․ 4500-ից Մ․Թ․Ա․ 1750 թվականներին։
Այս մշակույթը տեղակայված էր ստորին Միջագետքի շրջանում, որտեղ են գտնվում այժմյան Իրաք և Սիրիա պետությունները։
Շումերները իրենց գործարքների մասին գրառումներ էին պահում
կավե այծերի, ավանակների և ցուլերի արձանիկների տեսքով։
Այնուհետև նրանք հասկացան, որ էլ ավելի հեշտ է կատարել
երկչափ փորագրություններ կավե տախտակների վրա։
Օրինակ այս սիմվոլը նշանակում էր «սարեր»,
իսկ այս մեկը՝ «գլուխ»։
Գլխի բերանային մասի ընդգծված լինելը
կարող էր նշանակել «բերան»։
Բերանի և ջրի համադրությունը նշանակում էր «ըմպելիք»,
իսկ բերանը հացի հետ միասին նշանակում էր «ուտել»։
Կարելի է ավելացնել այս սիմվոլը ցուլի նշանին
և կստացվի «ուտել ցուլ »։
Ահավասի՛ք և գրության ստեղծումը։
Իհարկե որոշ բառեր ունեն այնպիսի իմաստ,
որ դժվար կլինի ներկայացնել սիմվոլներով։
Օրինակ ինչպե՞ս կարելի է նկարագրել «ցուլը սարերում»։
Այտեղ կարևոր է հիշել, որ եթե նկարեք հենց այն ինչ նկատի ունեք
ապա կստանաք արվեստ և ոչ թե գրություն։
Գրություն ստանալու համար
ամեն նշան պետք է մեկ բառ նշանակի։
Հապա տեսեք, կարո՞ղ եք արդյոք կարդալ այս նախադասությունը։
Այն շատ հայտնի մեջբերում է Վիլիամ Շեքսպիրի «Համլետ»-ից։
Ճի՛շտ է։ «Լինել թե չլինել։» (անգլերեն "To be or not to be." )
Հենց այսպես էլ շումերները լուծեցին այս խնդիրը։
Ցուլ գումարած ջուր գումարած սարեր։
Ի՞սկ ինչ կարող էր նշանակել ջուրը այս ամենի մեջ։
Իրականում ջուր բառը շումերների լեզվով
հնչում էր հենց այնպես ինչպես կհնչեր «մեջ» բառը կամ «-ում» մասնիկը։
Այստեղից էլ հենց․ «ցուլը սարերում։»
Լեզվաբանները սա կոչում են ռեբուս կամ նկարահանելուկ։
Շումերները արդեն գիտեին,
թե ինչպես կարելի է ներկայացնել իմաստալից խոսքը գրառվող սիմվոլների միջոցով
և դրան ավելացնելով նաև ձայնային հնչյուններին համապատասխանող սիմվոլներ
էլ ավելի ընդլայնեցին իրենց գրությունների բառապաշարը։
Աստիճանաբար հնչյունների համար օգտագործվող նշաները
սկսեցին ավելի հաճախ օգտագործել
և իմաստ ներկայացնողները՝ ավելի քիչ։
Գրությունների համակարգը դարձավ ավելի համակարգված և
վերածվեց այն հնչյունական այբուբենին,
որը մենք անվանում ենք սեպագիր։
Շատ այլ ժողովուրդներ ինչպիսիք են Աքքադները և Սիրիացիները
հարմարեցրեցին այս շումերական հայտնագործությունը իրենց լեզվին
և ստեղծեցին իրենց սեփական գրությունը։
«Գիլգամաշի» ավանդապատումը
ինչպես նաև «Համմուրաբիի» օրենսգիրքը
գրվել են հենց այսպիսի սեպագիր տարբերակների միջոցով։
Այս տեխնոլոգիայի տարածման հետ մեկտեղ,
նաև այս նշանները տարածվեցին դեպի Հունաստան
և այնուհետև հաստատվեցին այսօրվա առավել լայնորեն օգտագործվող լեզուներից մեկում։
Բայց շումերները միակը չէին,
որ հայտնագործեցին գրությունը։
Հին եգիպտացիները նույնպես ստեղծել էին իրենց հիերոգլիֆային
և հիերատիկ ձեռագրերը մոտ նույն ժամանակաշրջանում․ մ․թ․ա․ 3500 թթ․։
Գրությունը նաև անկախորեն հայտնագործվել էր Չինաստանում
մ․թ․ա․ մոտ 1500 թթ․,
և ավելի ուշ տարածվել Հարավարևելյան Ասիայով մեկ։
Ավելի ուշ՝ արդեն մ․թ․ա․ 300թթ․ մայաները Կենտրոնական Ամերիկայում
սկսեցին փորագրել իրենց անվանաերիզակները։
Ուրեմն, ովքե՞ր են հայտնագործել գրերը։
Շումերնե՞րը
թե եգիպտացինե՞րը,
թե չինացինե՞րը,
և թե գուցե մայանե՞րը։
Այս օրերին դեռևս օգտագործվող բոլոր գրային համակարգերը
վերջին հաշվով զարգացել են
կամ շումերական կամ չինական համակարգերից։
Հնարավոր է, որ գրությունը նաև հայտնագործվել է
աշխարհի այլ ծայրերում։
Գտնվել են նաև հնագույն արձանագրություններ, թողնված Ինդոս գետի հովտի
և Զատկի կղզու քաղաքակրթությունների կողմից,
բայց միչև այսօր, դեռ ոչ ոք չի կարողացել դրանք վերծանել։
Գուցե՞ ինքներդ եք ուզում փորձել։