WEBVTT 00:00:08.207 --> 00:00:11.126 Դուք տնից հարյուր մղոն հեռու եք 00:00:11.126 --> 00:00:14.097 առանց փողի ու սեփականության: 00:00:14.097 --> 00:00:19.526 Նման հանգամանքները շատերին կհիասթափեցնեին ու կստիպեին հայհոյել իրենց չար բախտը: 00:00:19.526 --> 00:00:26.506 Բայց Զենոն Կիտիացու համար սա դարձավ իր կյանքի իմաստն ու ժառանգությունը: 00:00:26.506 --> 00:00:31.411 Երբեմնի հարուստ վաճառականը կորցրել էր ամեն ինչ, երբ ենթարկվել էր նավաբեկման՝ 00:00:31.411 --> 00:00:34.386 Աթենքում Ք.ա 300 թվականին: 00:00:34.386 --> 00:00:37.631 Չունենալով անելու ոչ մի բան, նա թափառելով մտավ գրախանութ, 00:00:37.631 --> 00:00:40.526 համակվեց Սոկրատեսի գաղափարախոսությամբ, 00:00:40.526 --> 00:00:46.667 որոշեց փնտրել և ուսանել քաղաքի ականավոր փիլիսոփաների մոտ: 00:00:46.667 --> 00:00:49.396 Երբ Զենոնը սկսեց ուսուցանել իր աշակերտներին, 00:00:49.396 --> 00:00:53.359 նա ստեղծեց ստոիցիզմի փիլիսոփայությունը՝ 00:00:53.359 --> 00:00:56.862 ուսմունքը առաքինության, հանդուրժողակա- նության, ինքնակառավարման մասին, 00:00:56.862 --> 00:01:01.649 որը ոգեշնչել է մտածողների և առաջնորդների հետագա սերունդները: 00:01:01.649 --> 00:01:05.337 «Ստոիցիզմ» տերմինը գալիս է Ստոա Պոիկիլե անունից, 00:01:05.337 --> 00:01:07.796 որը հրապարակում տեղադրված զարդանախշ սյունաշարք էր, 00:01:07.796 --> 00:01:11.358 որտեղ հավաքվում էին բանավիճելու Զենոնն ու իր աշակերտները: 00:01:11.358 --> 00:01:14.726 Ներկայումս մենք օգտագործում ենք «ստոիկ» բառը ասոցացնելով մի մարդու հետ 00:01:14.726 --> 00:01:18.068 ով հանգիստ է մնում ճնշման պայմաններում 00:01:18.068 --> 00:01:21.127 և խուսափում է չափազանց զգացմունքային թվալուց: 00:01:21.127 --> 00:01:24.717 Սա ներառում է ստոիցիզմի կարևոր կողմերը, 00:01:24.717 --> 00:01:29.057 սակայն սկզբնական գաղափարախոսությունը միայն վերաբերմունքային չէր: 00:01:29.057 --> 00:01:31.348 Ստոիկները հավատում էին, որ ամեն ինչ մեր շուրջ 00:01:31.348 --> 00:01:34.758 գործում է համապատասխան որոշակի պատճառների և ազդեցության՝ 00:01:34.758 --> 00:01:37.902 կազմելով տիեզերքի բանական հիմքը, 00:01:37.902 --> 00:01:40.768 որը նրանք կոչում էին լոգոս: 00:01:40.768 --> 00:01:44.989 Գուցե մենք ոչ միշտ ենք կարողանում կառավարել մեզ շրջապատող դեպքերը, 00:01:44.989 --> 00:01:49.799 բայց մենք կարող ենք կառավարել նրանց հանդեպ մեր վերաբերմունքը: 00:01:49.799 --> 00:01:52.297 Կատարյալ հասարակության մասին երազելու փոխարեն, 00:01:52.297 --> 00:01:55.828 ստոիկները փորձում էին համակերպվել իրական աշխարհին՝ 00:01:55.828 --> 00:02:00.479 հետապնդելով ինքնազարգացում 4 հիմնական առաքինությունների միջոցով՝ 00:02:00.479 --> 00:02:01.829 գործնական իմաստություն՝ 00:02:01.829 --> 00:02:08.220 խրթին իրավիճակներում տրամաբանական, տեղեկացված և հանգիստ մնալու կարողություն, 00:02:08.220 --> 00:02:09.250 ինքնատիրապետում՝ 00:02:09.250 --> 00:02:14.449 ինքնակառավարում և չափավորվածություն կյանքի բոլոր ասպարեզներում, 00:02:14.449 --> 00:02:15.870 արդարություն՝ 00:02:15.870 --> 00:02:20.129 անկողմնակալ վերաբերմունք անգամ նրանց հանդեպ, ովքեր մեղանչել են, 00:02:20.129 --> 00:02:21.580 և արիություն՝ 00:02:21.580 --> 00:02:24.210 ոչ միայն աննախադեպ հանգամանքներում, 00:02:24.210 --> 00:02:28.820 այլև առօրեական մարտահրավերների՝ շիտակ ու բարոյական առերեսում: 00:02:28.820 --> 00:02:32.180 Ինչպես գրել է Սենեկան՝ հռոմեացի նշանավոր ստոիկներից մեկը. 00:02:32.180 --> 00:02:36.460 «Երբեմն անգամ ապրելն արիության նշան է»: 00:02:36.460 --> 00:02:40.281 Ստոիցիզմը, չնայած կետրոնանում է ինքնազարգացման վրա, 00:02:40.281 --> 00:02:42.971 եսասիրության փիլիսոփայություն չէ: 00:02:42.971 --> 00:02:47.221 Երբ հռոմեական օրենքը ճորտերին դեռ սեփականություն էր համարում, 00:02:47.221 --> 00:02:49.871 Սենեկան փառաբանում էր մարդկային վերաբերմունքը և նշում, 00:02:49.871 --> 00:02:54.542 որ մենք բոլորս կիսում ենք նույն հիմնական մարդկայնությունը: 00:02:54.542 --> 00:02:57.511 Ստոիցիզմը չի խրախուսում նաև անգործությունը: 00:02:57.511 --> 00:03:00.742 Վերջինիս հիմնական դրույթն այն է, որ մարդիկ, ովքեր զարգացրել են 00:03:00.742 --> 00:03:07.012 առաքինություն ու ինքնատիրապետում, կարող են դրական ազդեցություն ունենալ ուրիշների վրա: 00:03:07.012 --> 00:03:12.141 Ամենաականավոր ստոիկ գրողներից մեկը եղել է նաև Հռոմի կայսր: 00:03:12.141 --> 00:03:15.242 Իր տասնիննամյա կառավարության ընթացքում ստոիկ Մարկուս Ավրելիուսը 00:03:15.242 --> 00:03:21.413 կարողացավ կայսրությունը գլխավորել երկու մեծ պատերազների ժամանակ՝ 00:03:21.413 --> 00:03:25.532 հաղթահարելով իր բազմաթիվ զավակների կորստի վիշտը: 00:03:25.532 --> 00:03:30.143 Դարեր անց, Մարկուսի ձեռագրերը առաջնորդեցին և ոգեշնչեցին Նելսոն Մանդելային 00:03:30.143 --> 00:03:32.923 իր քսանյոթամյա բանտարկության ընթացքում, 00:03:32.923 --> 00:03:37.173 երբ նա պայքարում էր Աֆրիկայում ռասսայական խտրականության դեմ: 00:03:37.173 --> 00:03:39.844 Իր՝ ազատ արձակումից և հաղթանակից հետո, 00:03:39.844 --> 00:03:42.664 Մանդելան նշել է խաղաղության և հաշտեցման անհրաժեշտությունը՝ 00:03:42.674 --> 00:03:46.152 հավատալով, որ մինչդեռ անցյալի անարդարությունները չեն կարող հաղթահարվել, 00:03:46.152 --> 00:03:49.234 նրա ժողովուրդը կբախվի ներկայի հետ, 00:03:49.234 --> 00:03:52.803 կփնտրի եղանակներ կառուցելու ավելի բարեկեցիկ, արդար ապագա: 00:03:52.803 --> 00:03:56.813 Ստոիցիզմը փիլիսոփայության գործուն դպրոց էր դարեր շարունակ 00:03:56.813 --> 00:03:58.593 Հունաստանում և Հռոմում: 00:03:58.593 --> 00:04:01.202 Որպես ձևական հաստատություն, այն կազմալուծվել է, 00:04:01.202 --> 00:04:05.095 սակայն իր ազդեցությունը պահպանել է մինչ օրս: 00:04:05.095 --> 00:04:08.184 Քրիստոնյա աստվածաբանները, որոնցից էր Թոմաս Աքվինասը, 00:04:08.184 --> 00:04:12.211 ոգեշնչվել և որդեգրել է դրա կետրոնացվածությունը բարոյականության վրա, 00:04:12.211 --> 00:04:17.264 և մի շարք զուգահեռներ կարելի է տանել ստոի- կական Ատարաքսիայի կամ մտքի խաղաղության 00:04:17.264 --> 00:04:21.486 և բուդդայական Նիրվանայի հետ: 00:04:21.486 --> 00:04:25.658 Ականավոր ստոիկներից ՝ Էպիկտետուսը, 00:04:25.658 --> 00:04:27.489 կարծում էր, տառապանքը ծագում է 00:04:27.489 --> 00:04:32.338 ոչ թե մեր կյանքում տեղի ունեցած դեպքերից, այլ դրանց հանդեպ մեր վերաբերմունքից: 00:04:32.338 --> 00:04:35.300 Սա լայնորեն է կիրառվում ժամանակակից հոգեբանության 00:04:35.300 --> 00:04:37.819 և ինքնաօգնության մեջ: 00:04:37.819 --> 00:04:41.013 Օրինակ, բանական-զգացմունքային վարքաբանական թերապիան ուշադրությունը 00:04:41.013 --> 00:04:44.115 սևեռում է մարդկանց զարգացրած և նրանց կյանքի պայմաններին ուղղված 00:04:44.115 --> 00:04:48.816 ինքնավարկաբեկող վերաբերմունքը փոխելու վրա: 00:04:48.816 --> 00:04:53.102 Գոյություն ունի նաև Վիկտոր Ֆրանքլի լոգոթերապիան: 00:04:53.102 --> 00:04:57.137 Հիմնվելով Ֆրանքլի կետրոնացման ճամբարում ձեռք բերած փորձառության վրա ՝ 00:04:57.137 --> 00:04:59.895 լոգոթերապիան իր հիմքն է համարում ստոիկ այն գաղափարը, 00:04:59.895 --> 00:05:04.159 ըստ որի, մենք կարող ենք կառավարել մեր կամքը՝ մեր իսկ կյանքը իմաստավորելու համար 00:05:04.159 --> 00:05:06.775 անգամ ամենակասկածելի հանգամանքներում: