Դուք տնից հարյուր մղոն հեռու եք
առանց փողի ու սեփականության:
Նման հանգամանքները շատերին կհիասթափեցնեին
ու կստիպեին հայհոյել իրենց չար բախտը:
Բայց Զենոն Կիտիացու համար սա դարձավ իր
կյանքի իմաստն ու ժառանգությունը:
Երբեմնի հարուստ վաճառականը կորցրել էր
ամեն ինչ, երբ ենթարկվել էր նավաբեկման՝
Աթենքում Ք.ա 300 թվականին:
Չունենալով անելու ոչ մի բան,
նա թափառելով մտավ գրախանութ,
համակվեց Սոկրատեսի
գաղափարախոսությամբ,
որոշեց փնտրել և ուսանել քաղաքի
ականավոր փիլիսոփաների մոտ:
Երբ Զենոնը սկսեց ուսուցանել
իր աշակերտներին,
նա ստեղծեց ստոիցիզմի
փիլիսոփայությունը՝
ուսմունքը առաքինության, հանդուրժողակա-
նության, ինքնակառավարման մասին,
որը ոգեշնչել է մտածողների
և առաջնորդների հետագա սերունդները:
«Ստոիցիզմ» տերմինը գալիս է
Ստոա Պոիկիլե անունից,
որը հրապարակում տեղադրված
զարդանախշ սյունաշարք էր,
որտեղ հավաքվում էին բանավիճելու
Զենոնն ու իր աշակերտները:
Ներկայումս մենք օգտագործում
ենք «ստոիկ» բառը ասոցացնելով մի մարդու հետ
ով հանգիստ է մնում ճնշման պայմաններում
և խուսափում է չափազանց
զգացմունքային թվալուց:
Սա ներառում է ստոիցիզմի կարևոր կողմերը,
սակայն սկզբնական գաղափարախոսությունը
միայն վերաբերմունքային չէր:
Ստոիկները հավատում էին,
որ ամեն ինչ մեր շուրջ
գործում է համապատասխան որոշակի
պատճառների և ազդեցության՝
կազմելով տիեզերքի բանական հիմքը,
որը նրանք կոչում էին լոգոս:
Գուցե մենք ոչ միշտ ենք կարողանում
կառավարել մեզ շրջապատող դեպքերը,
բայց մենք կարող ենք կառավարել նրանց
հանդեպ մեր վերաբերմունքը:
Կատարյալ հասարակության
մասին երազելու փոխարեն,
ստոիկները փորձում էին
համակերպվել իրական աշխարհին՝
հետապնդելով ինքնազարգացում
4 հիմնական առաքինությունների միջոցով՝
գործնական իմաստություն՝
խրթին իրավիճակներում տրամաբանական,
տեղեկացված և հանգիստ մնալու կարողություն,
ինքնատիրապետում՝
ինքնակառավարում և չափավորվածություն
կյանքի բոլոր ասպարեզներում,
արդարություն՝
անկողմնակալ վերաբերմունք անգամ
նրանց հանդեպ, ովքեր մեղանչել են,
և արիություն՝
ոչ միայն աննախադեպ հանգամանքներում,
այլև առօրեական մարտահրավերների՝
շիտակ ու բարոյական առերեսում:
Ինչպես գրել է Սենեկան՝
հռոմեացի նշանավոր ստոիկներից մեկը.
«Երբեմն անգամ ապրելն արիության նշան է»:
Ստոիցիզմը, չնայած կետրոնանում է
ինքնազարգացման վրա,
եսասիրության փիլիսոփայություն չէ:
Երբ հռոմեական օրենքը ճորտերին դեռ
սեփականություն էր համարում,
Սենեկան փառաբանում էր մարդկային
վերաբերմունքը և նշում,
որ մենք բոլորս կիսում ենք
նույն հիմնական մարդկայնությունը:
Ստոիցիզմը չի խրախուսում
նաև անգործությունը:
Վերջինիս հիմնական դրույթն
այն է, որ մարդիկ, ովքեր զարգացրել են
առաքինություն ու ինքնատիրապետում, կարող են
դրական ազդեցություն ունենալ ուրիշների վրա:
Ամենաականավոր ստոիկ գրողներից մեկը
եղել է նաև Հռոմի կայսր:
Իր տասնիննամյա կառավարության
ընթացքում ստոիկ Մարկուս Ավրելիուսը
կարողացավ կայսրությունը
գլխավորել երկու մեծ պատերազների ժամանակ՝
հաղթահարելով իր բազմաթիվ
զավակների կորստի վիշտը:
Դարեր անց, Մարկուսի ձեռագրերը առաջնորդեցին
և ոգեշնչեցին Նելսոն Մանդելային
իր քսանյոթամյա բանտարկության ընթացքում,
երբ նա պայքարում էր Աֆրիկայում ռասսայական
խտրականության դեմ:
Իր՝ ազատ արձակումից և հաղթանակից հետո,
Մանդելան նշել է խաղաղության
և հաշտեցման անհրաժեշտությունը՝
հավատալով, որ մինչդեռ անցյալի
անարդարությունները չեն կարող հաղթահարվել,
նրա ժողովուրդը կբախվի ներկայի հետ,
կփնտրի եղանակներ կառուցելու ավելի
բարեկեցիկ, արդար ապագա:
Ստոիցիզմը փիլիսոփայության գործուն
դպրոց էր դարեր շարունակ
Հունաստանում և Հռոմում:
Որպես ձևական հաստատություն,
այն կազմալուծվել է,
սակայն իր ազդեցությունը
պահպանել է մինչ օրս:
Քրիստոնյա աստվածաբանները,
որոնցից էր Թոմաս Աքվինասը,
ոգեշնչվել և որդեգրել է դրա
կետրոնացվածությունը բարոյականության վրա,
և մի շարք զուգահեռներ կարելի է տանել ստոի-
կական Ատարաքսիայի կամ մտքի խաղաղության
և բուդդայական Նիրվանայի հետ:
Ականավոր ստոիկներից ՝ Էպիկտետուսը,
կարծում էր, տառապանքը ծագում է
ոչ թե մեր կյանքում տեղի ունեցած դեպքերից,
այլ դրանց հանդեպ մեր վերաբերմունքից:
Սա լայնորեն է կիրառվում
ժամանակակից հոգեբանության
և ինքնաօգնության մեջ:
Օրինակ, բանական-զգացմունքային
վարքաբանական թերապիան ուշադրությունը
սևեռում է մարդկանց զարգացրած
և նրանց կյանքի պայմաններին ուղղված
ինքնավարկաբեկող վերաբերմունքը փոխելու վրա:
Գոյություն ունի նաև
Վիկտոր Ֆրանքլի լոգոթերապիան:
Հիմնվելով Ֆրանքլի կետրոնացման
ճամբարում ձեռք բերած փորձառության վրա ՝
լոգոթերապիան իր հիմքն է համարում
ստոիկ այն գաղափարը,
ըստ որի, մենք կարող ենք կառավարել մեր
կամքը՝ մեր իսկ կյանքը իմաստավորելու համար
անգամ ամենակասկածելի հանգամանքներում: