Մեզանից պահանջվում է 7/8-ը գրել տասնորդական կոտորակի և տոկոսի տեսքով: Արի սկզբում վերածենք այն տասնորդական թվի, քանի որ տասնորդական թվից տոկոսի անցնելն ավելի հեշտ է: Որպեսզի ավելի հեշտ հասկանաս, պետք է հիշես, որ 7/8-ը նույնն է, ինչ յոթը բաժանած ութի: Հիշիր, որ կոտորակում միշտ համարիչն ենք բաժանում հայտարարի վրա: Հիմա... մեզանից պահանջվում է 7/8-ը վերածել տասնորդական թվի: Կմտածես, թե սա ին-որ պարբերական տասնորդական թվի է հավասար, սակայն այդպես չէ: Այսինքն` 7/8 կոտորակի տասնորդական գրելաձևում թվերը պարբերաբար չեն կրկնվում: Հիմա.. խնդիրը լուծելու համար մտածիր, թե ութը քանի անգամ է տեղավորվում յոթի մեջ: Ոչ մի անգամ: Արի պարզապես կատարենք սովորական բաժանման գործողություն: Որպեսզի բաժանման գործողությունն ավելի պարզ լինի, յոթին կարող ես ավելացնել այնքան զրո, որքան պետք կգա: Արի սկսենք բաժանման գործողությունը: Ութը յոթի մեջ տեղավորվում է զրո անգամ: Ութ անգամ զրո, ստացվում է զրո: Յոթից հանում ենք զրո, յոթ: Իջեցնում ենք մյուս զրոն: Հիմա յոթանասունն ենք բաժանում ութի: 8*8 = 64, հետևաբար ունենում ենք վեց մնացորդ: Այսպիսով` դեռ մնացորդ ունենք, սա նշանակում է, որ պետք է իջեցնենք հաջորդ զրոն: