Մարդիկ ամեն օր որոշումներ են կայացնում Օրինակ, մինչև տանից դուրս գալը դուք ոնց որ IF (եթե) հրաման եք աշխատեցնում, որում գրված է՝ IF (եթե) անձրեւում է, THEN (ապա) ես պետք է անձրևանոց հագնեմ Եվ համակարգիչները հրաշալի են այդ տեսակի հրամանների համար նրանք կարող են հուսալիորեն կատարել այդ հրամանները անհավանական արագությամբ Եվ այսպես, ​​համակարգչային ծրագիրը պարզապես մի քիչ պարզ մաթեմատիկա է, և որոշ IF (եթե) հրամաններ, որոնց միջոցով որոշումերը կայացվում են Ուրեմն, այս գլուխկոտրուկում IF (եթե) կտորը օգնում է զոմբիին որոշում կայացնել, այն ինչ֊որ բան է ստուգում Օրինակ, եկեք վերցնենք մի կտոր, որն ասում է, «եթե ճանապարհ կա դեպի ձախ», Ու «Թեքվել ձախ» հրաման դնենք ներսում Այդպիսով մենք ցուցում ենք տալիս զոմբիին զննել իր շրջակայքը, տեսնել՝ արդյոք կա ճանապարհ դեպի ձախ, եւ եթե այո, իրականացնել այդ քայլը Այնուհետև մենք օգտագործում ենք «Առաջ շարժվել» կտորը «Կրկնություն» կտորի մեջ, որպեսզի զոմբին շարունակի ուղիղ առաջ շարժվել այնքան ժամանակ, որքան ցանկանում է Հետո, երբ գալիս է թեքվելու ժամանակը, IF (եթե) կտորը կստիպի նրան ձախ թեքվել Եվ ահա, եթե մենք դա անենք, եթե մենք թեքվենք դեպի ձախ և շարունակենք առաջ շարժվել, մենք կհասնենք մեր նպատակակետին։ Այսպիսով, դա IF (եթե) հրամանի օգտագործման օրինակ է, որը շատ հիմնարար հասկացություն է համակարգչային ծրագրավորման մեջ Իմ սովորած առաջին բաներից մեկը կրեսծիկ֊նոլիկ խաղացող ծրագիր էր Ու ես այնտեղ IF հրամաններ ունեի, որոնք ասում էին՝ IF (եթե) մյուս խաղացողը պատրաստվում է հաղթել մյուս քայլով, THEN (ապա) ​​այդտեղ նշան դիր Այնպես որ, վայելեք IF հրամանները օգտագործել սովորելը։ IF֊ը կարեւոր հասկացություն է։