Բարի գալուստ Khan Academy-ի ծրագրավորման դասընթացներ: Դուք համակագչային ծրագրավորման մեջ սկսնա՞կ եք: Մի անհանգստացեք. դա նշանակում է, որ դուք նման եք մարդկանց 99.5%-ին: Եվ մենք այստեղ ենք, որ օգնենք Ձեզ: Համոզված եմ, որ դուք մտածում եք, թե ինչ է իրականում ծրագրավորումը: Երբ մենք ծրագիր ենք գրում, մենք համակարգչին տալիս ենք հրամաններ, որոնք նման են ինչ-որ տարօրինակ անգլերենի: Դուք կարող եք մտածել, որ համակարգիչը մի շատ հնազանդ շուն է, որը լսում է Ձեր հրամանները և անում այն, ինչ ուզեք: Բարեբախտաբար, ծրագրավորումն այն անհասկանալի հմտությունը չէ, որ ունեն միայն հատուկ մարդիկ: Դա մի բան է, որը բոլորս կարող ենք սովորել: Երեխաներ, պատանիներ և չափահասներ ամբողջ աշխարհից այսօր սովորում են ծրագրավորում: Ի՞նչն է այդպես հիանալի ծրագրավորման մեջ: Ի՞նչու են բոլոր այդ մարդիկ սովորում այն: Դա կախված է նրանից, թե դուք ինչն եք հիանալի համարում, որովհետև, ինչպես պարզվում է, դուք կարող եք օգտագործել ծրագրավորումը գրեթե ամեն ինչի համար: Այսօր մարդիկ գրում են ծրագրեր, որպեսզի անեն ամեն ինչ՝ օգնեն բժիշկներին և հիվանդներին բուժել հիվանդությունները, պահպանեն վտանգված տեսակները ամբողջ աշխարհում, ստեղծեն ինքնուրույն շաժվող մեքենաներ, որպեսզի դուք երբեք չանհանգստանաք մեքենա վարել սովորելու մասին, երբ մեծանաք, ստեղծեն ալգորիթմական զարդեր, ստեղծեն ռոբոտներ, որոնք հոգ կտանեն հիվանդների մասին, կամ ռոբոտներ, որոնք շրջում են Մարսի վրա՝ փնտրելով ջուր նրա մակերևույթին, ստեղծեն իսկապես հետաքրքիր խաղեր, ինչպես Doodle Jump-ը, Draw Something-ը, Angry Birds-ը, ցանկացած խաղ, որ դուք խաղացել եք, ստեղծեն ֆիլմեր, ինչպես Pixar-ի 3-D ֆիլմերը, օրինակ՝ Avatar-ը, ստեղծեն համակարգչային գրաֆիկաներ, որպեսզի մտնեն անիմացիոն ֆիմերի մեջ, ինչպես Gollum-ը Lord of the Rings-ում ստեղծեն այն կայքէջերն ու ծրագրերը, որոնք դուք օգտագործում եք ամեն օր, անընդհատ, ինչպես Facebook-ը, Google Maps-ը, Wikipedia-ն, Youtube-ը, Pinterest-ը, և, իհարկե, կրթեն աշխարհը այնպիսի կայքէջերում, ինչպիսին է Khan Academy-ն, որտեք դուք հիմա գտնվում եք: Այսպիսով, հենց հիմա, Khan Academy-ում, դուք կարող եք սովորել ստեղծել Ձեր սեփական արվեստն ու խաղերը, ինչը մեծ սկիզբ կլինի Ձեզ համար Ձեր երևակայությունները իրական դարձնելու ճանապարհին: Միգուցե դժվար է հասկանալ, թե ինչպես է նկարելու ծրագիրը կապված կայքէջերի ստեղծման, հեռախոսների ծրագրավորման կամ հիվանդությունների բուժման հետ, բայց, հավատաք, թե՝ ոչ, գրեթե բոլոր ծրագրավորողները բոլոր ծրագրերում օգտագործում են միևնույն հիմքային գաղափարները: Դա նշանակում է, որ եթե դուք սովորեք կոդավորումը Khan Academy-ում, ապա կոդավորման մյուս ձևերը դուք շատ ավելի հեշտ կսովորեք: Դուք կատարել եք առաջին կարևոր քայլը՝ այստեղ գալով և այս տեսանյութը նայելով: Այսպիսով՝ եկեք սկսենք Ձեր առաջին ծրագիրը: Կհանդիպենք: