"Այս երկրում բոլորը պետք է սովորեն՝ ինչպես համակարգչով ծրագրավորել ... որովհետև դա սովորեցնում է մտածել": Սթիվ Ջոբս Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս, Օլիվիա: Աստղագնաց: Ուզում եմ նորաձևության դիզայներ դառնալ: Բասկետբոլ խաղացող: Ուզում եմ դերասան դառնալ: Բժիշկ: Ուսուցիչ: Շեֆ խոհարար: Արվեստագետ: Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս: Ջրահարս: Գիտե՞ս ով է համակարգչային ծրագրավորողը: Ահա... ոչ: Ոչ: Մմմմ, ոչ: Կարծում եմ՝ մի բան է, որ ունի կոդեր, և այնպիսի բան է, որ առեղծված է վերծանում: Կարծում եմ, որ նրանք... Մմմմ, սպասեք՝ ի՞նչ: ... համակարգչային ծրագրավորող: ... ոչ...: Հիմա գրեթե ամեն ինչ մի փոքր ծրագրավորում է պահանջում: Եվ այսպես, ի՞նչ է դա: Ծրագրավորումը բացատրում է քո համակարգչին, թե ինչ ես ուզում, որ նա անի քեզ համար: Երբ ծրագրավորում ես, սովորեցնում ես տիեզերքի ամենապարզ բանին՝ համակարգչին, որ նա ինչ-որ բան անի: Ծրագրավորումը միակ բաներից է աշխարհում, որտեղ կարող ես նստել և լիովին նոր բան զրոյից ստեղծել, այն ինչ ուզում ես: Դա նման չէ երաժշտական գործիք նվագելուն կամ այլ բանի, ասենք՝ սպորտով զբաղվելուն: Դա կարող է ճնշող լինել, բայց ժամանակի հետ վարժվում ես: Ծրագրավորումը մի բան է, որ կարելի է սովորել: Գիտեմ, որ դա կարող է հոգնեցնող լինել, չնայած հոգնեցնող շատ բաներ կան: Բայց կա՞ մի բան, որ հոգնեցնող չի դառնում: Շատ ծրագրավորման տեսակներ իրականում շատ պարզ են: Դա նման է խնդիրները մասերի բաժանելուն, հետո գալիս են բարդ ալգորիթմները, ինչպես հաճախ մտածում են մարդիկ: Եթե դա պարզ բան է, ապա ինչո՞ւ շատերը չեն անում: 10 տարի անց 1.4 միլիոն աշխատող կլինի համակարգչային ոլորտում, և միայն 400.000-ը կլինեն ավարտած որակավորմամբ: Դա պակաս է միլիոն մարդուց: Ինչպե՞ս սկսել: Երբ երեխա էի, տարված էի քարտեզներով: Հատկապես քաղաքներով: Ես սովորեցրի ինքս ինձ՝ ինչպես ծրագրավորել: Ես շատ հստակ նպատակ ունեի, թե ինչ եմ ուզում անել, ուզում էի տեսնել քաղաքի քարտեզն իմ էկրանին և խաղալ դրանով, որոշ բաներ դնել քարտեզին, որոշները՝ հեռացնել, տեսնել, թե ինչ է տեղի ունենում քաղաքում, ինչպես է դա աշխատում, ինչպիսին է կյանքը դառնում, ինչպես է այն շնչում: Լավագույն միջոցը ծրագրաշար օգտագործելն էր, որ որոշեի, թե երբ կլինեն դպրոցիս միացյալ դասերը: Որպեսզի որոշեմ, թե որ աղջիկները կլինեն այդ դասին: Առաջին ծրագիրը, որ գրեցի, հարցնում էր՝ ո՞րն է սիրածդ գույնը կամ քանի՞ տարեկան ես: Նախ սովորեցի՝ ինչպես անել, որ էկրանին կանաչ օղակ և կարմիր քառակուսի հայտնվեն: Առաջին անգամ մի բան ստեղծեցի, որ ասում էր՝ Բարև աշխարհ: Եվ ստիպեցի, որ համակարգիչը դա անի: Դա ապշեցուցիչ էր: Երբ ծրագրավորում սովորեցի, այդ դատարկ պատը վերածվեց դռների: Եվ բացելով դռները, ի վերջո որ լույս է հայտնվում: Ինձ համար ավարտուն ծրագիրը նման է լույսով լի կառույցի: Բոլոր անկյունները լուսավորված են, հասկանում ես դրա կառուցվածքը: Դա շատ հրաշալի զգացում է, երբ իրականացնում ես այն: Շատ ժամանակ տևեց, մինչև իմ ձեռքերով ստեղծեցի դա, ստեղծեցի կոդ, ծրագրեր: Դա ստեղծարարությունն արտահայտելու մեկ այլ ուղի է: Կարծում եմ հիմա ստեղծարարության մեծ առաջընթաց կա: Մարդիկ ստեղծում են իրենց սեփական շարֆերն ու գլխարկները: Գրում են իրենց սեփական ծրագրերը: Հիմա դա պարզապես սահմանափակված է մեր երևակայությամբ: Եվ թե ինչ տեսակի գաղափարներ... ինչ տեսակի մտածելակերպ կարող ես կառուցել համակարգչում, որը կանի այն ամենը, որ նախկինում անհնար էր: Բոլոր լավագույն բաները կառուցվում են թիմերով: Երբ համախմբվում են մի խումբ խելացի մարդիկ: Դուք փորձարկում եք ձեր գաղափարները, խրախուսում իրար: Հենց դա էլ մեզ հաջողակ դարձրեց: Այդքան էլ լավ չէ, երբ միայնակ 3 շաբաթ, օրը 24 ժամ անընդմեջ ծրագրավորում ես: Հրաշքը կատարվեց, երբ բոլորս նույն գործին անցնանք՝ համագործակցելով և կառուցելով նույն բանը միասին: Հիմա աշխարհում ծրագրավորող ինժեներների ու մարդկանց շատ մեծ կարիք կա, քան երբևէ: Եվ այսպես, մենք բոլորս ապրում ենք այս զարմանահրաշ կյանքով: Լավագույն մարդկանց ձեռք բերելու համար մենք մեր գրասենյակը դարձրել ենք հրանավորինս հրաշալի: (ի՞նչ կանեիր, եթե չվախենայիր) Մենք ունենք հրաշալի շեֆ խոհարար: Անվճար ուտելիք: Նախաշաճ, ճաշ, ընթրիք: Անվճար լվացքատուն: Թեթև ուտելիքներ: Անգամ խաղալու տեղեր, տեսախաղեր, սկուտերներ: Կան ահա այս բոլոր հետաքրքիր բաները մեր գրասենյակում, վայրեր, որտեղ մարդիկ կարող են խաղալ, հանգստանալ, մտածել, երաժշտություն լսել, ստեղծագործել: Ես վիճակագրություն եմ կատարել ԱՄՆ-ի աշխատանքային բյուրոյում, և պարզեցի, որ աշխատողների մեկ-երրորդը, որ ասենք՝ կառավարությունում են աշխատում, կատարում են ծրագրավորման աշխատաքներ: Բայց մնացածը, որն ավելի մեծ մասն է կազմում, բաշխվում են մյուս բոլոր աշխատանքների միջև: Եվ ստացվում է, որ համակարգիչներն ամենուր են: Ուզում ես գյուղատնտեսության ոլորտո՞ւմ աշխատել: Կամ բնապահպանությա՞ն: Կամ մշակող արդյունաբերության ոլորտո՞ւմ: Այս բոլոր ոլորտներում դրանք առկա են: Հիմա 2013 թ.ն է, և մենք կախված ենք տեխնոլոգիաներից, որ հաղորդակցվենք, բանկային ծառայություններից օգտվենք: Տեղեկատվություն ստանանք, բայց մեզնից ոչ ոք չգիտի կոդ գրել-կարդալ: Ուրիշ ի՞նչ կարելի է փոխել ծրագրավորմամբ: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել: Թիֆանի՞: Օրինակ՝ իմ ուսանողները Scratch կամ ծրագրավորում սովորելուց հետո այլևս չեն խուսափում խնդիրներից, այլ փորձում են լուծել դրանք: Դա ստեղծում է վերլուծողական մտածելակերպ: խնդիրներ լուծելու հմտություն: Նրանք դա կարող են կիրառել մաթեմատիկան դասարանում, կամ ընթերցանությունը զարգացնելիս: Մենք համատեղում ենք գիտությունը ծրագրավորման հետ, և ես տեսա իմ միավորները աճել են 30%-ով: Երբ ես դպրոցում էի, հաճախում էի հետդպրոցական խմբակի, որ կոչվում էր "Whizz Kids": Բոլորը սկսեցին ծիծաղել ինձ վրա, դե գիտեք դա ինչպես է լինում: Ես մտածում էի՝ ինձ չի հետաքրքրում, ես կարծում եմ սա հավես է... Ես շատ բան եմ սովորել, իսկ այդ խմբից շատերը ծրագրավորող են աշխատում": Դա կարևոր է այդ երեխաների համար: Դա պետք է պարտադիր լինի: Այս մոլորակի քաղաքացի լինելու համար: Կոդ գրելու և կարդալու համար: Կարծում եմ՝ պետք է քչից սկսել: Կարծում եմ՝ թյուրիմացություն է մտածել, որ պետք է սովորես տեղեկատվության այս մեծ կառույցը, նախքան որևէ բան անել կարողանալը: Պարտադիր չէ, որ տաղանդ լինես, որ իմանաս՝ ինչպես ծրագրավորել: Գումարում, հանում. ահա և ամբողջը: Պետք է որ իմանաս բազմապատկման աղյուսակը: Կարիք չունես ծրագրավորման տաղանդ լինել: Կարիք կա՞ տաղանդավոր լինել՝ կարդալու համար կամ մաթեմատիկա անելու համար: Ոչ: Ոչ: Եթե մեկն ինձ ասեր, որ ծրագրաշարը մարդկայնության մասին է, որ դա մարդկանց օգնելու համար է՝ համակարգչային տեխնոլոգիաների միջոցով, Դա կփոխեր իմ մտահորիզոնը շատ ավելի շուտ: Դու կա՛մ փորձում ես շատ փող աշխատել, կա՛մ ուզում ես փոխել աշխարհը: Համակարգչային ծրագրավորումը մեծապես ուժեղացնում է սովորելու հմտությունը, գաղափարներ ստեղծելու, դա քո ձեռքերում տեսնելու ունակությությունը, կոճակ սեղմել կարողանալը, հետո դա ողջ մարդկությանը հանձնելը... Մենք առաջին սերունդն ենք աշխարհում, որ երբևէ ունեցել է նման փորձառություն: Վաղվա ծրագրավորողները ապագայի հրաշագործներն են: Դու կունենաս կախարդական ուժեր՝ մյուսների հետ համեմատած: Դա հրաշալի է: Դա ամենից շատն է մոտեցնում է գերտիրապետությանը: Լավ ծրագրավորողներն այսօրվա հերոսներն են: Ահա այսքանը: