0:00:01.993,0:00:04.506 "Այս երկրում բոլորը պետք է սովորեն՝ ինչպես համակարգչով ծրագրավորել ... 0:00:04.506,0:00:09.058 որովհետև դա սովորեցնում է մտածել": Սթիվ Ջոբս 0:00:09.058,0:00:11.147 Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս, Օլիվիա: 0:00:11.147,0:00:12.694 Աստղագնաց: 0:00:12.694,0:00:14.299 Ուզում եմ նորաձևության դիզայներ դառնալ: 0:00:14.299,0:00:15.950 Բասկետբոլ խաղացող: 0:00:15.950,0:00:17.437 Ուզում եմ դերասան դառնալ: 0:00:17.467,0:00:18.348 Բժիշկ: 0:00:18.348,0:00:19.194 Ուսուցիչ: 0:00:19.194,0:00:20.247 Շեֆ խոհարար: 0:00:20.247,0:00:20.913 Արվեստագետ: 0:00:20.913,0:00:22.647 Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս: 0:00:22.647,0:00:25.377 Ջրահարս: 0:00:25.377,0:00:27.846 Գիտե՞ս ով է համակարգչային ծրագրավորողը: 0:00:27.846,0:00:29.478 Ահա... ոչ: 0:00:29.478,0:00:30.672 Ոչ: 0:00:30.672,0:00:32.039 Մմմմ, ոչ: 0:00:32.039,0:00:37.148 Կարծում եմ՝ մի բան է, որ ունի կոդեր, և այնպիսի բան է, որ առեղծված է վերծանում: 0:00:37.148,0:00:40.961 Կարծում եմ, որ նրանք... 0:00:40.961,0:00:42.723 Մմմմ, սպասեք՝ ի՞նչ: 0:00:42.723,0:00:44.796 ... համակարգչային ծրագրավորող: 0:00:44.796,0:00:46.271 ... ոչ...: 0:00:49.133,0:00:53.043 Հիմա գրեթե ամեն ինչ մի փոքր ծրագրավորում է պահանջում: 0:00:53.043,0:00:55.860 Եվ այսպես, ի՞նչ է դա: 0:00:55.860,0:01:00.928 Ծրագրավորումը բացատրում է քո համակարգչին, թե ինչ ես ուզում, որ նա անի քեզ համար: 0:01:00.928,0:01:04.960 Երբ ծրագրավորում ես, սովորեցնում ես տիեզերքի ամենապարզ բանին՝ համակարգչին, 0:01:04.960,0:01:07.429 որ նա ինչ-որ բան անի: 0:01:07.429,0:01:11.115 Ծրագրավորումը միակ բաներից է աշխարհում, 0:01:11.115,0:01:15.211 որտեղ կարող ես նստել և լիովին նոր բան զրոյից ստեղծել, 0:01:15.211,0:01:16.992 այն ինչ ուզում ես: 0:01:16.992,0:01:22.930 Դա նման չէ երաժշտական գործիք նվագելուն կամ այլ բանի, ասենք՝ սպորտով զբաղվելուն: 0:01:24.190,0:01:28.005 Դա կարող է ճնշող լինել, բայց ժամանակի հետ վարժվում ես: 0:01:28.005,0:01:30.129 Ծրագրավորումը մի բան է, որ կարելի է սովորել: 0:01:30.129,0:01:34.460 Գիտեմ, որ դա կարող է հոգնեցնող լինել, չնայած հոգնեցնող շատ բաներ կան: 0:01:34.460,0:01:37.456 Բայց կա՞ մի բան, որ հոգնեցնող չի դառնում: 0:01:37.456,0:01:40.813 Շատ ծրագրավորման տեսակներ իրականում շատ պարզ են: 0:01:40.813,0:01:43.828 Դա նման է խնդիրները մասերի բաժանելուն, 0:01:43.828,0:01:50.713 հետո գալիս են բարդ ալգորիթմները, ինչպես հաճախ մտածում են մարդիկ: 0:01:50.713,0:01:55.906 Եթե դա պարզ բան է, ապա ինչո՞ւ շատերը չեն անում: 0:01:55.906,0:02:00.079 10 տարի անց 1.4 միլիոն աշխատող կլինի համակարգչային ոլորտում, 0:02:00.079,0:02:04.076 և միայն 400.000-ը կլինեն ավարտած որակավորմամբ: 0:02:04.076,0:02:07.512 Դա պակաս է միլիոն մարդուց: 0:02:07.512,0:02:09.778 Ինչպե՞ս սկսել: 0:02:16.533,0:02:20.649 Երբ երեխա էի, տարված էի քարտեզներով: 0:02:20.649,0:02:22.931 Հատկապես քաղաքներով: 0:02:22.931,0:02:24.898 Ես սովորեցրի ինքս ինձ՝ ինչպես ծրագրավորել: 0:02:24.898,0:02:27.422 Ես շատ հստակ նպատակ ունեի, թե ինչ եմ ուզում անել, 0:02:27.422,0:02:32.709 ուզում էի տեսնել քաղաքի քարտեզն իմ էկրանին և խաղալ դրանով, 0:02:32.709,0:02:34.641 որոշ բաներ դնել քարտեզին, որոշները՝ հեռացնել, 0:02:34.641,0:02:37.092 տեսնել, թե ինչ է տեղի ունենում քաղաքում, ինչպես է դա աշխատում, 0:02:37.092,0:02:40.425 ինչպիսին է կյանքը դառնում, ինչպես է այն շնչում: 0:02:40.425,0:02:43.291 Լավագույն միջոցը ծրագրաշար օգտագործելն էր, որ 0:02:43.291,0:02:47.013 որոշեի, թե երբ կլինեն դպրոցիս միացյալ դասերը: 0:02:47.013,0:02:52.476 Որպեսզի որոշեմ, թե որ աղջիկները կլինեն այդ դասին: 0:02:54.662,0:02:57.048 Առաջին ծրագիրը, որ գրեցի, հարցնում էր՝ 0:02:57.048,0:02:59.741 ո՞րն է սիրածդ գույնը կամ քանի՞ տարեկան ես: 0:02:59.741,0:03:04.311 Նախ սովորեցի՝ ինչպես անել, որ էկրանին կանաչ օղակ և կարմիր քառակուսի հայտնվեն: 0:03:04.311,0:03:07.441 Առաջին անգամ մի բան ստեղծեցի, որ ասում էր՝ Բարև աշխարհ: 0:03:07.441,0:03:11.659 Եվ ստիպեցի, որ համակարգիչը դա անի: Դա ապշեցուցիչ էր: 0:03:11.659,0:03:16.616 Երբ ծրագրավորում սովորեցի, այդ դատարկ պատը վերածվեց դռների: 0:03:16.616,0:03:21.459 Եվ բացելով դռները, ի վերջո որ լույս է հայտնվում: 0:03:21.459,0:03:26.076 Ինձ համար ավարտուն ծրագիրը նման է լույսով լի կառույցի: 0:03:26.076,0:03:30.449 Բոլոր անկյունները լուսավորված են, հասկանում ես դրա կառուցվածքը: 0:03:30.449,0:03:34.987 Դա շատ հրաշալի զգացում է, երբ իրականացնում ես այն: 0:03:41.773,0:03:45.411 Շատ ժամանակ տևեց, մինչև իմ ձեռքերով ստեղծեցի դա, 0:03:45.411,0:03:47.797 ստեղծեցի կոդ, ծրագրեր: 0:03:47.797,0:03:52.113 Դա ստեղծարարությունն արտահայտելու մեկ այլ ուղի է: 0:03:52.113,0:03:56.444 Կարծում եմ հիմա ստեղծարարության մեծ առաջընթաց կա: 0:03:56.444,0:03:59.807 Մարդիկ ստեղծում են իրենց սեփական շարֆերն ու գլխարկները: 0:03:59.807,0:04:01.891 Գրում են իրենց սեփական ծրագրերը: 0:04:01.891,0:04:03.981 Հիմա դա պարզապես սահմանափակված է մեր երևակայությամբ: 0:04:03.981,0:04:08.081 Եվ թե ինչ տեսակի գաղափարներ... 0:04:08.081,0:04:11.112 ինչ տեսակի մտածելակերպ կարող ես կառուցել համակարգչում, 0:04:11.112,0:04:16.442 որը կանի այն ամենը, որ նախկինում անհնար էր: 0:04:18.981,0:04:21.979 Բոլոր լավագույն բաները կառուցվում են թիմերով: 0:04:21.979,0:04:26.113 Երբ համախմբվում են մի խումբ խելացի մարդիկ: 0:04:26.113,0:04:28.593 Դուք փորձարկում եք ձեր գաղափարները, խրախուսում իրար: 0:04:28.593,0:04:30.477 Հենց դա էլ մեզ հաջողակ դարձրեց: 0:04:30.477,0:04:37.590 Այդքան էլ լավ չէ, երբ միայնակ 3 շաբաթ, օրը 24 ժամ անընդմեջ ծրագրավորում ես: 0:04:37.590,0:04:45.063 Հրաշքը կատարվեց, երբ բոլորս նույն գործին անցնանք՝ համագործակցելով և կառուցելով նույն բանը միասին: 0:04:45.063,0:04:48.396 Հիմա աշխարհում ծրագրավորող ինժեներների ու մարդկանց 0:04:48.396,0:04:52.590 շատ մեծ կարիք կա, քան երբևէ: 0:04:52.590,0:04:56.557 Եվ այսպես, մենք բոլորս ապրում ենք այս զարմանահրաշ կյանքով: 0:04:56.557,0:05:00.886 Լավագույն մարդկանց ձեռք բերելու համար մենք մեր գրասենյակը դարձրել ենք հրանավորինս հրաշալի: 0:05:07.674,0:05:09.311 (ի՞նչ կանեիր, եթե չվախենայիր) 0:05:22.074,0:05:23.451 Մենք ունենք հրաշալի շեֆ խոհարար: 0:05:23.451,0:05:24.838 Անվճար ուտելիք: 0:05:24.838,0:05:26.702 Նախաշաճ, ճաշ, ընթրիք: 0:05:26.702,0:05:28.540 Անվճար լվացքատուն: 0:05:28.540,0:05:30.460 Թեթև ուտելիքներ: 0:05:30.460,0:05:34.334 Անգամ խաղալու տեղեր, տեսախաղեր, սկուտերներ: 0:05:34.334,0:05:37.170 Կան ահա այս բոլոր հետաքրքիր բաները մեր գրասենյակում, 0:05:37.170,0:05:39.553 վայրեր, որտեղ մարդիկ կարող են խաղալ, հանգստանալ, 0:05:39.553,0:05:43.431 մտածել, երաժշտություն լսել, ստեղծագործել: 0:05:47.093,0:05:49.826 Ես վիճակագրություն եմ կատարել ԱՄՆ-ի աշխատանքային բյուրոյում, 0:05:49.826,0:05:54.025 և պարզեցի, որ աշխատողների մեկ-երրորդը, որ ասենք՝ 0:05:54.025,0:05:55.469 կառավարությունում են աշխատում, 0:05:55.469,0:05:58.644 կատարում են ծրագրավորման աշխատաքներ: 0:05:58.644,0:06:01.944 Բայց մնացածը, որն ավելի մեծ մասն է կազմում, 0:06:01.944,0:06:06.870 բաշխվում են մյուս բոլոր աշխատանքների միջև: 0:06:06.870,0:06:09.423 Եվ ստացվում է, որ համակարգիչներն ամենուր են: 0:06:09.423,0:06:11.052 Ուզում ես գյուղատնտեսության ոլորտո՞ւմ աշխատել: 0:06:11.052,0:06:12.567 Կամ բնապահպանությա՞ն: 0:06:12.567,0:06:16.512 Կամ մշակող արդյունաբերության ոլորտո՞ւմ: Այս բոլոր ոլորտներում դրանք առկա են: 0:06:28.599,0:06:33.868 Հիմա 2013 թ.ն է, և մենք կախված ենք տեխնոլոգիաներից, որ հաղորդակցվենք, 0:06:33.868,0:06:35.516 բանկային ծառայություններից օգտվենք: 0:06:35.516,0:06:41.194 Տեղեկատվություն ստանանք, բայց մեզնից ոչ ոք չգիտի կոդ գրել-կարդալ: 0:06:44.364,0:06:48.934 Ուրիշ ի՞նչ կարելի է փոխել ծրագրավորմամբ: 0:06:48.934,0:06:50.223 Ուրիշ ի՞նչ կարող ենք անել: 0:06:50.223,0:06:51.843 Թիֆանի՞: 0:06:51.843,0:06:57.112 Օրինակ՝ իմ ուսանողները Scratch կամ ծրագրավորում սովորելուց հետո 0:06:57.112,0:07:00.418 այլևս չեն խուսափում խնդիրներից, այլ փորձում են լուծել դրանք: 0:07:00.418,0:07:02.333 Դա ստեղծում է վերլուծողական մտածելակերպ: 0:07:02.333,0:07:04.366 խնդիրներ լուծելու հմտություն: 0:07:04.366,0:07:10.295 Նրանք դա կարող են կիրառել մաթեմատիկան դասարանում, կամ ընթերցանությունը զարգացնելիս: 0:07:11.694,0:07:18.328 Մենք համատեղում ենք գիտությունը ծրագրավորման հետ, և ես տեսա իմ միավորները աճել են 30%-ով: 0:07:19.698,0:07:22.862 Երբ ես դպրոցում էի, հաճախում էի հետդպրոցական խմբակի, որ կոչվում էր "Whizz Kids": 0:07:22.862,0:07:26.743 Բոլորը սկսեցին ծիծաղել ինձ վրա, դե գիտեք դա ինչպես է լինում: 0:07:26.743,0:07:28.667 Ես մտածում էի՝ ինձ չի հետաքրքրում, ես կարծում եմ սա հավես է... 0:07:28.667,0:07:34.342 Ես շատ բան եմ սովորել, իսկ այդ խմբից շատերը ծրագրավորող են աշխատում": 0:07:35.666,0:07:37.627 Դա կարևոր է այդ երեխաների համար: 0:07:37.627,0:07:39.596 Դա պետք է պարտադիր լինի: 0:07:39.596,0:07:42.459 Այս մոլորակի քաղաքացի լինելու համար: 0:07:42.459,0:07:45.312 Կոդ գրելու և կարդալու համար: 0:07:48.066,0:07:49.735 Կարծում եմ՝ պետք է քչից սկսել: 0:07:49.735,0:07:54.965 Կարծում եմ՝ թյուրիմացություն է մտածել, որ 0:07:54.965,0:07:59.779 պետք է սովորես տեղեկատվության այս մեծ կառույցը, նախքան որևէ բան անել կարողանալը: 0:07:59.779,0:08:03.397 Պարտադիր չէ, որ տաղանդ լինես, որ իմանաս՝ ինչպես ծրագրավորել: 0:08:03.397,0:08:07.581 Գումարում, հանում. ահա և ամբողջը: 0:08:07.581,0:08:10.228 Պետք է որ իմանաս բազմապատկման աղյուսակը: 0:08:10.228,0:08:11.547 Կարիք չունես ծրագրավորման տաղանդ լինել: 0:08:11.547,0:08:15.619 Կարիք կա՞ տաղանդավոր լինել՝ կարդալու համար կամ մաթեմատիկա անելու համար: 0:08:15.619,0:08:16.342 Ոչ: 0:08:17.096,0:08:17.887 Ոչ: 0:08:18.549,0:08:24.633 Եթե մեկն ինձ ասեր, որ ծրագրաշարը մարդկայնության մասին է, 0:08:24.633,0:08:29.129 որ դա մարդկանց օգնելու համար է՝ համակարգչային տեխնոլոգիաների միջոցով, 0:08:29.129,0:08:31.427 Դա կփոխեր իմ մտահորիզոնը շատ ավելի շուտ: 0:08:31.427,0:08:34.216 Դու կա՛մ փորձում ես շատ փող աշխատել, կա՛մ ուզում ես փոխել աշխարհը: 0:08:34.216,0:08:37.297 Համակարգչային ծրագրավորումը մեծապես ուժեղացնում է սովորելու հմտությունը, 0:08:37.297,0:08:42.565 գաղափարներ ստեղծելու, դա քո ձեռքերում տեսնելու ունակությությունը, 0:08:42.580,0:08:46.352 կոճակ սեղմել կարողանալը, հետո դա ողջ մարդկությանը հանձնելը... 0:08:46.352,0:08:49.678 Մենք առաջին սերունդն ենք աշխարհում, որ երբևէ ունեցել է նման փորձառություն: 0:08:49.678,0:08:53.249 Վաղվա ծրագրավորողները ապագայի հրաշագործներն են: 0:08:53.249,0:08:56.698 Դու կունենաս կախարդական ուժեր՝ մյուսների հետ համեմատած: 0:08:56.698,0:08:57.868 Դա հրաշալի է: 0:08:57.868,0:09:00.797 Դա ամենից շատն է մոտեցնում է գերտիրապետությանը: 0:09:00.797,0:09:04.159 Լավ ծրագրավորողներն այսօրվա հերոսներն են: 0:09:05.329,0:09:06.532 Ահա այսքանը: