ԿՅԱՆՔ
Որքան գեղեցիկ է այն
Որքան հիասքանչ է
Երբ կարողանում ես արթնանալ առավոտյան
ու զգալ արևը, որը շողում էր դեմքիդ վրա
այլ ոչ թե գերեզմանիդ
Ի՞նչն է կյանքը դարձնում այսքան եզակի
ու այսքան գեղեցիկ։
Այն գեղեցիկ է, քանի որ
ինչ էլ որ ունես
որին կարող ես առնչվել,
ինչի հետ կարող ես գործ ունենալ
Կյանք միևնույն է գեղեցիկ է։
Կյանքն այնքան շարժող մասեր ունի
Բայց կյանքը միշտ լավ հաճելի է․․․
Ամեն օրը մի նոր օր է ու ևս մեկ հնարավորություն,
որ մյուսներին հնարավոր է տրված չէ․․․
Այս կյանքը, որ քեզ տրված է,
այս կյանք,
որից դու ժամանակավորապես կախում ունես
ԱՅՍ ԿՅԱՆՔԸ,
որը քեզ տրված է միայն ժամանակավոր պատճառներով
ավելի շատ նշանակություն ունի
քան դու կարող ես պատկերացնել
Աշխարհում այնքան շատ մարդ կյանք ընդունում է այնպես, ինչպես կա
փոխարենը հասկանալու,
որ պետք է օգտվել հնարավորությունից
ապրելու այնպես, ինչպես քեզ է հարմար․․․
Հիմա՝ կյանքի այս ճանապարհորդության ընթացքում
դու առնչվելու ես բազմաթիվ իրավիճակների,
բազմաթիվ մարտահրավերների
Դու հայտնվելու ես այնպիսի բնագավառներում,
որից գաղափար չունես
և գուցե դա այն տեղը չէ, որից դու պետք է գաղափար ունենաս
այդ պահին․․․
Երբ զգաս, որ հասել է այն պահը,
որ սկսել ես չսիրել կյանքը
ուրեմն ամոթ քեզ․․․
Քանի որ քո կյանքը գեղեցիկ է
Ու ոչ ոք իրավունք չունի կործանել այն․․․
Ոչ ոք իրավունք չունի վերահսկել այն․․․
Ոչ ոք իրավունք չունի գողանալ քո ուրախութոյւնը․․․
Քո կյանքը քո կյանքն է
և դու ունես իրավունք ապրելու այնպես, ինչպես կարող ես․․․
Դու պետք է վերահսկես ինքդ քեզ․․․
ստանձես ամբողջ վերահսկողությունն ու պատասխանատվությունը
արդյունքի հասնելու համար, որը փնտրում ես
այդ պահին․․․
Այնքան տարբեր բաներ կան,
որոնք ձեռնարկելու ես․․․
Այնքան տարբեր բաներ կան,
որոնք խոչընդոտ են հանդիսանալու․․․
Այնքան տարբեր մարտահրավերներ են լինելու,
որոնց առնչվելու ես․․․
Բայց մարտահրավերից փախչելու փոխարեն,
գնա դեպի դրանք․․․
Կարողացի՛ր հասկանալ,
որ կյանքն ունի իմաստ,
այն ունի նպատակ
և այն բոլորը, ինչ քո կարծիքով շատ դժվար են քո համար
ուղղակի հիշի՛ր․․․
Երբեմն ստիպված ես լինելու անցնել այս փոփոխությունների,
այս իրավիճակների միջով,
որոնք քեզ այնպիսի վիճակի կհասցնեն,
որ քեզ կթվա,որ այլևս արժանիք չունես․․․
Բայց անկասկած, դու արժանիք ունես․․․
Դու ստեղծվել ես ինչ-որ բանի համար․․․
Դու չես ստեղծվել ոչնչի համար․․․
Կյանքն ունի նվեր․․․
ինչ-որ բանի տալու նվեր․․․
ինչ-որ բան ստանալու նվեր․․․
լինի լավ թե վատ
Համոզվի՛ր, որ հասկացել ես,
որ այս իրավիճակներն ու այս մարտահրավերները
քո կյանքի անբաժան մասն են․․․
Կգա մի օր․․․
երբ կզգաս, որ անելանելի իրավիճակում ես․․
Կյանքումդ կլինի մի օր,
երբ ուժասպառ կլինես,
ու միակ բանը, որ կմնա քեզ անելու
ոտքի կանգնելն է․․․
քանի որ միայն դու կարող ես անել այդքան բան այդքան ժամանակում․․․
Բայց համոզվի՛ր, որ անելու ես ավելի շատ, ոչ թե ավելի քիչ․․․
Բավական է անհանգստանաս այն ամենի համար, ինչ չես կարող վերահսկել
Սկսի՛ր կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը վերահսկում ես․․․
Վերահսկի՛ր քո կյանքը․․․
Բաց մի՛ թող հնարավորությունները․․․
Հավատա՛ ինքդ քեզ․․․
և իմացի՛ր որ այն քեզ համար ավարտված չէ․․․
Հենց հիմա շատ մարդիկ այս աշխարհում
կփորձեն ետ պահել քեզ՝ չլսելու սրտիդ թելադրանքից․․․
չլինելու այն ինչ ուզում ես․․
Հենց հիմա այնքան շատ մարդիկ թշվառ են․․․
Ու նրանք ամեն ինչ անում, որ ձեզ իրենց նման դարձնեն․․․
Թույլ մի՛ տուր, որ թշվառությունը կառավարի քո կյանքը․․
Թույլ մի՛ տուր, որ ուրիշները որոշեն՝ ինչպես ապրես․․․
Թույլ մի՛ տուր, որ ուրիշները հաստատեն քո նպատակները․․
Թույլ մի՛ տուր, որ ուրիշները որոշեն քո ճակատագիրը․․․
Ինչ որ մեկը վաղուց ասել է քեզ, որ դու արժանիք չունես․․
Ինչ որ մեկը նայել աչքերդ մեջ ու ասել, որ դու ոչնչի ընդունակ չես
Հենց հիմա ես քեզ ասում եմ որ դու կարող ես
Հենց հիմա ես քեզ ասում եմ, որ պետք է անես
Հենց հիմա ես քեզ ասում եմ, որ արդարացումները, վախը, կասկածը
չպետք է տեղ ունենան քո արարքների մեջ
Քանի որ սա քո կյանքն է, որի համար դու պայքարում ես
Սա քո կյանքն է,որ համար դու ապրում ես․․․
Անկասկած
Ոչ ոք քեզ ավելի լավը չի դարձնի քան դու ինքդ քեզ․․․
Մի՛ սպասիր, որ ինչ-որ բան կկատարվի
Արա՛ այնպես, որ կատարվի․․․
Արա՛ այնպես, որ կատարվի ինչ որ մի պատճառով․․․
Ստանձնի՛ր ամբողջ պատասխանատվությունն
ու վերահսկողությունը նրա,
ինչ մենք անվանում ենք
ԿՅԱՆՔ