Ավելի քան 3200 միջոցառում 3 տարվա ընթացքում 126 երկրներում, 47 լեզուներով 13,000 TEDx ելույթ, մեկ խոսակցություն: Անվար Դաֆա-Ալա` տիպիկ TEDx-ցիները մեծ բաների մասին են երազում: Թե ինչպես նրանք կարող են մի մեծ բանի մաս կազմել: Եվ նրանք երազողներ են: Ջիմ Սթոլցե` Եվ եթե գտնում ես մեկին, ով կիսում է հետդ քո երազանքը, մոտեցիր նրան և հարցրու. «Ինչպե՞ս կարող եմ օգնել» «Ինչպե՞ս կարող եմ տարածել գաղափարդ»: Յ. ԱլԱբդելի` Ես ասացի նրան. «Ես մի երազանք ունեմ»: «Ես ցանկանում եմ այս փորձառությունը բերել Իրաք, Բաղդադ»: TEDx-ն էր, որ ինձ վերադարձրեց հայրենիք: Իսկ պատճառը, թե ինչու էի այսքան տարի սպասում այն էր, որ ես չէի ուզում դատարկ ձեռքերով այնտեղ վերադառնալ: Ես գտա մի բան, որ կարող էր դրական ազդեցություն ունենալ իմ երկրում: Այս դեպքում դա TED-ն էր: Ես սկսեցի TED.com-ի հոլովակներ դիտել: Շատ ոգեշնչված էի, ողջ գիշեր չկարողացա քնել: Հաջորդ օրը որոշեցի. եթե սա ոգեշնչում է ինձ, ինչո՞ւ չէ, պիտի կիսվեմ դրանով Եթովպիայի իմ համայնքի հետ: Սերբիայի իմ համայնքի մի մասը: Սա իմ համայնքն է: Իմ համայնքը: Համայնքներ, որ առանձնացված են ողջ աշխարհի գյուղերում: Ասել աշխարհին, որ մենք ունենք հոյակապ մտածողներ և իրագործողներ: Լոկալների հանրագումարը գլոբալն է: Անջատիր հեռուստացույցը, դուրս արի ինտերնետից վեր կաց ու սկսի՜ր մի բան անել: Ռետինե փամփուշտներով, պայթուցիկներով, երիտասարդ եգիպտացիների մարդկային շղթայի պատը որոշեց ձեռք-ձեռք բռնած պաշտպանել թանգարանը: Սա հնարավորություն է տալիս ներդրում ունենալ իրենց համայնքներում և փոխել աշխարը ուրույն կերպով: