1600-ականներին ԱՄՆ-ի արևելյան ափի
Քեյփ Կոդ ծոցում այնքան սպիտակ կետ կար,
որ նրանց վրայով կարող էիք
մի ափից մյուսը քայլել:
Այժմ նրանց քանակը նվազել է և
նրանք ոչնչացման եզրին են:
Նրանց պես, շատ կետերի տեսակներ
կտրուկ քչացել են՝
վերջին 200 ամյակում կետերի որսի պատճառով:
Նրանց որսում և սպանում էին
իրենց մսի, ճարպի և ոսկրերի համար:
Կետերը պահպանվել են
70-ականներին տեղի ունեցած
ՙՙՊահպանել Կետերին՚՚ շարժման շնորհիվ:
Դա նպաստեց կանգնեցնելու
կետերի որսը և առևտուրը:
Իսկ գաղափարը սրանում էր. «եթե չենք կարող
պահպանել կետերին, ապա ոչնչի պիտանի չենք»:
Ի վերջո դա մեր քաղաքական ներուժի փորձն էր
վերջ դնել շրջակա միջավայրի կործանմանը:
Այսպիսով այդ շարժումը 80-ականների սկզբին
ստիպեց արգելել կետերի որսը և առևտուրը:
Այնուամենայնիվ, կետերը
թվով քիչ են, և դեռ
ենթարկվում են մարդկային այլ
սպառնալիքների:
Ցավոք, շատերը դեռ մտածում են,
որ իմ նման բնպահպանները իրենց գործը
անում են ելնելով այդ արարածների
հմայքից ու գեղեցկությունից:
Այդպես մտածելը սխալ է, քանի որ կետերը
էկոհամակարգի ճարտարագետներն են:
Նրանք օվկիանոսները կայուն են պահում
և անգամ օգտակար են մեր հասարակությանը:
Իսկ ինչո՞վ է կարևորվում կետերի
կյանքը օվկիանոսի վերականգնման գոծում:
Դա հանգեցնում է երկու
հիմնական մտքի: Այն է.
կետի կղանք և փտող դի:
Այսպես: Կետերը սնվելու համար սուզվում են,
իսկ շնչելու համար լողում են ջրի մակերեսին:
Այդ ընթացքում մեծ քանակությամբ կղանք են
արտազատում, որը իր հերթին պարունակում է
ջրի հատակից դեպի մակերես բերված
անփոխարինելի սննդանյութեր՝
ֆիտոպլանկտոնի աճը խթանելու համար,
որը ծովում սնման օղակի հիմքն է կազմում:
Իսկապես: Մեծ քանակությամբ կետի կղանքը
օգտակար է ամբողջ էկոհամակարգի համար:
Կետերը կաթնասունների մեջ հայտնի են նաև
իրենց ամենաերկար տևող գաղթով:
Գորշ ամերիկական կետը
գաղթում է 16.000 կմ,
սնման համար նպաստավոր վայրերից մինչև
բեղմնավորվելու և ծնունդ տալու վայրեր:
Եվ այսպես ամեն տարի:
Դա անելով նրանք այդ պարարտանյութը
իրենց արտաթորանքի ձևով մի տեղից
մյուսն են տեղափոխում:
Այսպիսով հստակ է դառնում, թե կետերը ինչքան
կարևոր են օվկիանոսում թե՜ ուղղահայաց,
և թե՜ հորիզոնական սնման շղթայում:
Միևնույն ժամանակ ուշագրավ է նաև այն փաստը,
որ կետերը կարևոր են նաև իրենց մահից հետո:
Կետի դին հյուսվածքային խոշոր զանգված է,
որը օվկիանոսի մակերևույթից իջնում է հատակ:
Այս երևույթը կոչվում է կետերի անկում:
Երբ կետի դին սուզվում է, այդ դառնում է կեր
400 այլ տեսակ ծովային կենդանիների համար,
ներառյալ՝ օձաձև էլեկտրաձկները:
Եվ այս 200 տարիների ընթացքում զբաղված
լինելով կետերից օվկիանոսների դատարկումով,
մենք փոխեցինք կետերի անկման աշխարհագրական
բաշխումը դեպի օվկիանոսի հատակ:
Որպես հետևանք դա բերեց որոշ այլ տեսակների
ոչնչացմանը, որոնք իրենց գոյատևումը
պահպանում էին այդ
դիակային զանդվածի հաշվին:
Վերջիններս իրենց հետ տեղափոխում են
մոտավորապես 190.000 տոննա ածխածին,
որը համարժեք է տարեկան
80.000 ավտոմեքենայից արտադրվող քանակին՝
մթնոլորտից դեպի օվկիանոսի խորք:
Այդ իսկ պատճառով օվկիանոսները հաճախ
կոչվում են
«Ածխածնի լվացարա», քանի որ կապում են
ածխածինը և հետաձգում գլոբալ տաքացումը:
Հաճախ մահացած մարմինները քշվում են ափ,
որը կեր է դառնում ցամաքի
գիշատիչ կենդանիների համար:
Կետերի որսը 200 տարվա ընթացքում
վնասաբեր էր և
նվազեցրեց նրանց քանակը 60-90%-ով:
Ակնառու էր «Պահպանել Կետերին»
շարժումը
կետերի որսը դադարելու
գործում մեծ դեր խաղաց:
Բայց մենք դա պետք է կրկնենք՝ ուշադրություն
դարձնելով ավելի փոքր հարցերի վրա ևս:
Պետք է արգելել նավերի մուտքը նրանց սնման
վայրեր և ձկնորսական ցանցերի օգտագործումը:
Պետք է սովորենք կարևորել բնապահպանական
հարցերը, որպեսզի մարդիկ հասկանան այդ
կենդանիների արժեքը էկոհամակարգում:
Եկեք կետերին փրկենք նորից:
Եվ դա անենք ոչ միայն նրանց,
այլ նաև մեր համար:
Շնորհակալություն: