Ողջույն: Ինչպես գտնենք 15-ին գումարած -46 գումարած 29-ը:
Եկեք այն բաժանենք մասերի:
Առաջին մասում ունենք 15-ին գումարած -46:
Եկեք գրենք նարնջագույնով:
Ահա 15-ին գումարած -46:
Եկեք գծենք թվային առանցքը,
որպեսզի պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում:
Ահա մեր թվային առանցքը:
Նշենք զրոն և տասնհինգը:
Նշենք, որ սա տասնհինգն է: Այն գտնվում է զրոյից աջ,
քանի որ թվային առանցքի վրա ավելի մեծ թվերը գտնվում են ավելի ձախ:
Այս կետի հեռավորությունը զրոյից, որը նույն
մոդուլն է, հավասար է 15:
Հիմա ավելացնում ենք -46-ը:
Սա նշանակում է, որ պետք է ձախ տեղափոխվենք:
Բացասական կամ մինուս նշանը թվային առանցքի`
զրոյից ձախ ընկած հատվածն է:
Սա նշանակում է, որ մենք սկսելու ենք 15-ից և շարժվենք 46 միավորով դեպի ձախ:
Այս գծի երկարությունը քառասունվեց է:
Մոտավորապես այս կետում կստացվի մեր արդյունքը:
Արի նորից նայենք.
Այս կետը 0-ն է, այնուհետև շարժվում ենք 15 միավորով դեպի աջ:
Այնուհետև շարժվում ենք 46 միավորով դեպի ձախ:
Միանշանակ վերջում կգտնվենք զրոյից ձախ:
Ինչպես տեսնում ես, այս գծերի երկարությունները
համապատասխանաբար 15 և 46 են:
Հենց այս երկու գծերի գումարն էլ կլինի այս գիծը:
Ահա այստեղ:
Սրա միջոցով կարող ես պատկերացնել, թե ինչպես
կարելի է գտնել նրանց գումարի երկարությունը
կամ այլ կերպ ասած հենց նրանց գումարը:
Քանի ար այս երկու հատվածների երկարությունները գիտենք,
կարող ենք գտնել նաև երրորդ հատվածի երկարությունը:
Կապույտ հատվածի երկարությունը կլինի քառասունվեցի և տասնհինգի տարբերությունը:
46-ից կհանենք 15 և կստանանք որ մեր պատասխանի
բացարձակ արժեքը 31 է:
Բայց քանի որ տվյալ կետը գտնվում է զրոյից ձախ, ապա պատասխանն է
-31: Հիմա անցնենք երկրորդ մասին:
Գումարենք քսանինը:
Ինչ ենք անում? Մենք սկսում ենք -31 կետից
և շարժվում նեք 29 միավորով դեպի աջ:
Դիցուք դա այս կետն է:
Իսկ այս սլաքի երկարությունն էլ քսանինն է:
Ահա, քսանինը դրական նշանով է:
Իսկ ինչպես որոշել, թե ինչ կստացվի?
Մի անգամ էլ հիշեցնեմ` ինչ արեցի:
Խնդիրը բաժանեցի երկու մասի:
Գտա առաջին մասի պատասխանը և դրան հիմա փորձում ենք գումարել երկրորդ մասը` գումարենք 29:
Ինչպես լուծենք երկրորդ մասը?
Եկեք այս մասը նույնպես պատկերենք թվային առանցքի վրա:
Մենք սկսում ենք -31-ից և ավելացնում նրան 29
երկարություն ունեցող հատված:
Քանի որ -31-ին ավելացնում ենք բացարձակ արժեքով
երեսունմեկից փոքր թիվ` քսանինը, ապա
վերջնական կետը կգտնվի զրոյից ձախ:
Սա նշանակում է, որ մեր վերջնական պատասխանը նույնպես բացասական թիվ է:
Դիցուք` վերջնական արդյունքը մի կետ է, որի հեռավորությունը
զրոյից ցույց կտանք այս գծով:
Եկեք հիմա մտածենք միայն երկարությունների մասին
և ոչ նշանի: Կարող ես մտածել, որ 31-29-ը կտա սպիտակ հատվածի երկարությունը:
Իհարկե պատասխանը լինելու է բացասական, քանի որ բացասական թիվն իր
բացարձակ արժեքով ավելի մեծ է դրական թվից:
31-29-ը կստանաս երկու:
Սա հասարակ հանման գործողությունն էր:
Սակայն քանի որ -31-ից ենք հանել 29,
ապա կստանանք բացասական թիվ:
Եկեք մտածենք այլ կերպ. սկսենք շարժվել զրոյից ձախ:
2+29 կստանանք երեսունմեկ: Սակայն մեզ մոտ երեսունմեկը բացասական նշանով էր,
հետևաբար սկզբում -2 և -29 էր:
Սա որպեսզի պարզապես ամրապնդեք ձեր իմացածը:
Վերջնական պատասխանն է -2: