Իմ մեծ գաղափարը,
որն իրականում շատ շատ փոքր միտք է,
որը կարող է ճանապարհ հարթել
միլիարդավոր մեծ գաղափարների համար,
որոնք այս պահին քնած են մեր մեջ:
Եվ իմ փոքր գաղափարը`
քունն է:
(Ծիծաղ)
(Ծափահարություններ)
Սա նպատակասլաց կանանցով լի սենյակ է:
Այս սենյակում քնի պակասով տառապող
կանայք կան:
Ես իմ ծանր փորձի հետևանքով եմ զգացել
քնի գինը:
Երկուսուկես տարի առաջ
ես ուշաթափվեցի ուժասպառությունից:
Գլուխս հարվածեցի սեղանիս, այտոսկրս կոտրեցի,
աջ աչքիս վրա հինգ կար դրեցին:
Եվ ես սկսեցի քնի գինը վերաբացահայտելու
իմ ճահապարը:
Եվ այդ ընթացքում,
ես շատ բան իմացա:
Ես հանդիպեցի բժիշկների, գիտնականների
և հիմա ցանկանում եմ ձեզ պատմել,
որ առավել արդյունավետ,
առավել ոգեշնչված և երջանիկ կյանքի համար
հարկավոր է բավարար քնել:
(Ծափահարություններ)
Եվ մենք, կանայք, պետք է դառնանք
այս նոր հեղափոխության, այս նոր ֆեմինիստական խնդրի առաջնորդ:
Մենք բառացիորեն պատրաստվում ենք անկողնու միջոցով հասնել բարձրունքի:
(Ծիծաղ)
(Ծափահարություններ)
Քանի որ, դժբախտաբար,
տղամարդկանց համար
քնի պակասը դարձել է առնականության խորհրդանիշ:
Վերջերս մի տղայի հետ էի ճաշում,
որը գլուխ էր գովում, որ միայն
չորս ժամ է քնել նախորդ գիշեր:
Քիչ էր մնում ասեի (չնայած չասեցի)..
ուզում էի ասել. «Գիտե՞ս ինչ:
Եթե գոնե մի հինգ ժամ քնեիր,
այս ճաշը գուցե շատ ավելի հետաքրքիր լիներ»:
(Ծիծաղ)
Սա քնի պակասի մի նոր տեսակ է`
սեփական առավելությունը ցուցադրելու համար:
Հատկապես այստեղ, Վաշինգտոնում, եթե որևէ մեկի հրավիրել նախաճաշի,
և ասել. «Հանդիպենք ժամը 8-ի՞ն»:
Ամենայն հավանականությամբ ձեզ կպատասխանեն. «8-ը արդեն ուշոտ է,
բայց ոչինչ, ես կհասցնեմ մի ռաունդ թենիս խաղալ,
մի երկու կոնֆերանս-զանգեր կանեմ և 8-ին կտեսնվենք»:
Եվ նրանք կարծում են, որ դա նշանակում է,
որ նրանք այդպիսի չտեսնված զբաղված և արդյունավետ են,
սակայն իրականում դա այդպես չէ,
քանի որ հիմա,
մեր փայլուն ղեկավարները
բիզնեսում, քաղաքականության մեջ, ֆինանսական ոլորտում,
սարսափելի որոշումներ են կայացնում:
Այնպես որ բարձր I.Q.-ն,
չի նշանակում, որ դուք լավ առաջնորդ եք,
քանի որ առաջնորդության իմաստը նրանում է,
որպեսզի հասցնել տեսնել այսբերգը,
մինչև այն բախվի Տիտանիկի հետ:
Իսկ մեր Տիտանիկների հետ չափից շատ
այսբերգ է բախվել:
Ինձ մոտ այնպիսի զգացում է,
որ եթե Լեման եղբայրների բանկը
կառավարեին Լեման եղբայրները և քույրերը,
այն կարող էր դեռևս մնալ ջրի երեսին:
(Ծափահարություններ)
Այն ժամանակ, երբ բոլոր եղբայրները
զբաղված էին օրական 24 ժամ, շաբաթական 7 օր աշխատելով,
քույրը, հավանաբար, կնկատեր այսբերգը,
քանի որ նա կարթնանար 7,5 կամ 8 ժամվա քնից,
և կհասցներ տեսնել
ամբողջական պատկերը:
Այժմ մեզ բաժին են ընկել
բազմաթիվ ճգնաժամներ
ողջ աշխարհով մեկ:
Այն, ինչը որ մեր անձականի համար օգտակար է,
ինչը ավելի շատ ուրախություն, երախտագիտություն,
արդյունավետություն կբերի մեր կյանք,
կօգնի մեր կարիերային,
նաև օգուտ կբերի ողջ աշխարհին:
Այնպես որ ես կոչ եմ անում ձեզ
փակել աչքերը
և բացահայտել այն մեծ գաղափարները,
որոնք թաքնված են մեր մեջ:
Անջատեք շարժիչները և ձեզ համար բացահայտեք քնի ուժը:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)