Ողջույն։
Այս տեսանյութը ձեզ կսովորեցնի
ինչպես գրանցվել Amara Community-ում,
որպեսզի ձեր ընկերներն ու բաժանորդները
կարողանան ձեզ օգնել
ստեղծել և թարգմանել ենթավերնագրեր
ձեր տեսանյութերի համար։
Սկսենք։
Նախ պետք է հաշիվ բացենք Amara-ում։
Եթե դուք արդեն ունեք հաշիվ,
ապա կարող եք սեղմել
Go to Login կոճակի վրա։
Հակառակ դեպքում լրացրեք ձևը
և բացեք նոր հաշիվ։
Դուք կստանաք էլէկտրոնային նամակ
հաստատման մասին։
Դուք պետք է հաստատեք
ձեր էլեկտրոնային հասցեն,
որպեսզի կարողանաք օգտվել
ձեր Amara Community-ի խմբի
յուրահատկություններից։
Ընտրեք անվանում ձեր խմբի համար։
Այն կարող է համընկնել
ձեր YouTube-ի ալիքի անվան հետ
կամ լինել լրիվ ուրիշ։
Այստեղ դուք կընտրեք տեղերի
և լեզուների քանակ ձեր խմբի համար։
Յուրաքանչյուր տեղը խմբի
անդամներից մեկին հասանելի տարածք է։
«Խմբի լեզուները» դրանք այն լեզուներն են,
որոնց միջոցով ով ձեր խմբի անդամները կարող են թարգմանել ձեր տեսանյութերը։
Եթե դուք վստահ չեք, որ դա ձեզ
անհրաժեշտ կլինի, սկսեք քիչ քանակից։
Դուք միշտ էլ կկարողանաք
ընդլայնել ձեր պլանը։
Այնուհետև դուք կտեղափոխվեք վճարումների էջ։
Մուտքագրեք ձեր վճարման տվյալներն այստեղ։
Դուք կկարողանաք ստուգել ձեր պլանը
նախքան հաջորդ էջում վճարումն ավարտելը։
Վճարելուց առաջ համոզվեք,
որ բոլոր տվյալները ճիշտ են։
Նկատի ունեցեք, որ ձեր պլանը
կթարմացվի ավտոմատ կերպով
երեք ամիս անց,
չնայած կարող եք այն
չեղարկել ցանկացած ժամանակ։
Այժմ կարող եք սկսել
ձեր խմբի կարգավորումները։
Սկսելու համար դուք ավտոմատ կերպով
կկատարեք մի քանի արագ քայլ։
Առաջին քայլը դա
YouTube-ի ալիքի վրա հղում դնելն է։
Դա թույլ կտա ձեր խմբին հեշտությամբ ստեղծել
և հրապարակել ենթավերնագրեր YouTube-ում։
Եթե YouTube-ում
ձեր բոլոր տեսանյութերի լեզուն նույնն է,
ընտրեք այն այստեղ։
Եթե ձեր տեսանյութերում
խոսում են ավելի քան մեկ լեզվով,
թողեք այդ դաշտը դատարկ,
և դուք կկարողանաք ձեռքով մուտքագրել
տեսանյութի լեզուները ավելի ուշ։
Դուք կտեղափոխվեք Amara-ից դուրս
YouTube մուտք գործելու համար։
Հաջորդ քայլով դուք կընտրեք այն լեզուները,
որոնցով ցանկանում եք
ենթավերնագրեր ստեղծել։
Եթե դուք ցանկանում եք
ենթավերնագրեր տեսանյութի լեզվով,
անպայման ներառեք այստեղ ձեր ալիքի լեզուն։
Երբ դուք հատկորոշեք լեզուները,
դուք այլևս չեք կարողանա դրանք փոխել։
Եթե դուք դեռևս չգիտեք,
թե որ լեզուներն եք ցանկանում,
առայժմ բաց թողեք այդ քայլը
և կկարողանաք հատկորոշել դրանք մի փոքր ուշ։
«Օգտատիրոջ լեզուները» դրանք
այն լեզուներն են, որոնցով դուք խոսում եք
և որոնք հասկանում եք բավականին լավ
երթավերնագրեր ստեղծելու համար։
Անպայման լրացրեք այս դաշտը,
եթե դուք ցանկանում եք ունենալ
ենթավերնագրեր տեսանյութի լեզվով։
Եվ վերջապես, եթե դուք
ցանկանում եք խմբում ունենալ
ընկերներ կամ ընտանիքի անդամներ,
դուք կարող եք հրավիրել նրանց՝
մուտքագրելով իրենց
էլեկտրոնային հասցեները այս դաշտում։
Եթե դուք աչքի տակ չունեք
հատուկ օգտատերեր ձեր խմբի համար,
սեղմեք Skip for now կոճակը։
Մենք ձեզ ցույց կտանք, ինչպես դրա փոխարեն
ուղարկել ձեր բաժանորդներին
խումբ ընդունվելու խնդրանքով հղումը։
Կարգավորումների քայլերը ավարտելուց հետո
դուք կտեղափոխվեք ձեր խմբի կառավահան։
կկարողանաք տեսնել ենթավերնագրերի
կարիք ունեցող տեսանյութերը,
վերջին ակտիվությունը և տեղափոխվել
այլ կառավարման էջեր։
Ձեր բոլոր տեսանյութերը տեսնելու համար
տեղափոխվեք Videos էջ։
Ձեր Youtube-ի ալիքին հղում
հատկորոշելուց անմիջապես հետո
այստեղ կհայտնվեն ձեր ալիքի
բոլոր հասանելի տեսանյութերը։
Դրանք կներմուծվեն ավտոմատ կերպով,
սակայն կարող է անցնել 15 րոպե
մինչև դրանք այստեղ հայտվեն։
Եթե դուք չեք ընտրել ալիքի լեզուն
կարգավորումների ժամանակ,
այստեղ դուք կարող եք հատկորոշել
ձեր տեսանյութերի լեզուները
կա՛մ հատ առ հատ, կա՛մ միանգամից բոլորը։
Եթե դուք բաց եք թողել ինչ-որ քայլեր
սկզբնական կարգավորումների ժամանակ,
դուք կարող եք դրանք
ավարտին հասցնել Settings էջում։
Subtitle Languages ներդիրում
դուք կարող եք ընտրել այն լեզուները,
որոնցով ձեր օգտատերերը
կկարողանան ստեղծել ենթավերնագրեր։
Անպայման սեղմեք Save Changes կոճակը
ձեր կատարած փոփոխությունները
պահպանելու համար։
Նկատի ունեցեք, որ դուք չեք կարող
փոփոխել կամ հեռացնել լեզուն
այն հետորոշելուց հետո
բայց եթե դուք կարիք կունենաք
լրացուցիչ լեզուների,
այս կոճակի օգնությամբ
կարող եք ընդլայնել ձեր պլանը։
YouTube Channel ներդիրում դուք կարող եք
հետորոշել հղումը ձեր YouTube-ի ալիքի վրա,
եթե դուք դա դեռ չեք արել։
Ալիքի անվանումը կհայտվի այստեղ
հղումը հետորոշելուց անմիջապես հետո։
Team Admission ներդիրում
դուք կարող եք հատկորոշել
քանի օգտատեր կմիանա ձեր խմբին։
Օգտատերերը կարող են
հրավիրված լինել անմիջապես
կամ կարող են դիմել
խումբ ընդունվելու խնդրանքով
ողջույնի էջի միջոցով։
Մկնիկի աջ կոճակով
սեղմեք հղման վրա ողջույնի էջում
և ընտրեք Copy link address։
Այժմ դուք կարող եք տեղադրել հղումը
դրանով բաժանորդների հետ կիսվելու համար։
Մուտք գործող դիմումները կառավարելու համար
տեղափոխվեք Members էջ
և սեղմեք Review Applications։
Այստեղ դուք կտեսնեք, թե որքան
տեղ մնաց Amara Community խմբում։
Դուք միշտ էլ կկարողանաք ընդլայնել
ձեր պլանը, եթե անգամ չունենաք տեղ։
Subtitle Workflow ներդիրում
դուք կարող եք ավելացնել ստուգման փուլը
ենթավերնագրերի ստեղծման ընթացքում։
Ստուգումը ակտիվացնելու դեպքում
ենթավերնագրերը չեն հրապարակվի
մինչև խմբի երկրորդ անդամը չստուգի դրանք։
Դա կարող է օգնել ապահովել
ենթավերնագրերի ճշգրտությունը
ինչպես նաև վստահ լինել,
որ դրանք ստեղծված չեն
սփամմերների և թրոլլերի կողմից։
Եթե դուք ցանկանում եք փոփոխել
ձեր խմբի էջէրի արտաքին տեսքը
դուք կարող եք ավելացնել
ազդերիզներ և լոգոներ
Community Description ներդիրում։
Դուք նույնպես կարող եք
փոփոխել տեղեկատվությունը
և հաղորդակցությունները ձեր խմբում։
Այժմ մեզ մոտ ամեն ինչ կարգավորված է
մեր խումբը կառավարելու համար։
Նայեք հղումները նկարագրության մեջ
Amara Community խմբերում
լրացուցիչ ռեսուրսներ գտնելու համար։
Մենք շատ ուրախ ենք
ձեզ սկսել օգնելու համար։