Ողջույն։ Այս տեսանյութը ձեզ կսովորեցնի ինչպես գրանցվել Amara Community-ում, որպեսզի ձեր ընկերներն ու բաժանորդները կարողանան ձեզ օգնել ստեղծել և թարգմանել ենթավերնագրեր ձեր տեսանյութերի համար։ Սկսենք։ Նախ պետք է հաշիվ բացենք Amara-ում։ Եթե դուք արդեն ունեք հաշիվ, ապա կարող եք սեղմել Go to Login կոճակի վրա։ Հակառակ դեպքում լրացրեք ձևը և բացեք նոր հաշիվ։ Դուք կստանաք հաստատման էլէկտրոնային նամակ։ Դուք պետք է հաստատեք ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի կարողանաք օգտվել Amara Community-ի ձեր խմբի յուրահատկություններից։ Ընտրեք անվանում ձեր խմբի համար։ Այն կարող է համընկնել YouTube-ի ձեր ալիքի անվան հետ կամ լինել լրիվ ուրիշ։ Այստեղ դուք կընտրեք տեղերի և լեզուների քանակ ձեր խմբի համար։ Յուրաքանչյուր տեղը խմբի անդամներից մեկին հասանելի տարածք է։ «Խմբի լեզուները» դրանք այն լեզուներն են, ձեր խմբի անդամները կարող են թարգմանել ձեր տեսանյութերը։ Եթե դուք վստահ չեք, որ դա ձեզ անհրաժեշտ կլինի, սկսեք քիչ քանակից։ Դուք միշտ էլ կկարողանաք ընդլայնել ձեր ծրագիրը։ Այնուհետև դուք կտեղափոխվեք վճարումների էջ։ Մուտքագրեք ձեր վճարման տվյալներն այստեղ։ Դուք կկարողանաք ստուգել ձեր ծրագիրը նախքան հաջորդ էջում վճարումն ավարտելը։ Վճարելուց առաջ համոզվեք, որ բոլոր տվյալները ճիշտ են։ Նկատի ունեցեք, որ ձեր ծրագիրը կթարմացվի ավտոմատ կերպով երեք ամիս անց, չնայած կարող եք այն չեղարկել ցանկացած պահի։ Այժմ կարող եք սկսել ձեր խմբի կարգավորումները։ Սկսելու համար դուք ավտոմատ կերպով կկատարեք մի քանի արագ քայլ։ Առաջին քայլը դա YouTube-ի ալիքի վրա հղում դնելն է։ Դա թույլ կտա ձեր խմբին հեշտությամբ ստեղծել և հրապարակել ենթավերնագրեր YouTube-ում։ Եթե YouTube-ում ձեր բոլոր տեսանյութերի լեզուն նույնն է, ընտրեք այն այստեղ։ Եթե ձեր տեսանյութերում խոսում են ավելի քան մեկ լեզվով, թողեք այդ դաշտը դատարկ, և դուք կկարողանաք ձեռքով մուտքագրել տեսանյութի լեզուները ավելի ուշ։ Դուք կտեղափոխվեք Amara-ից դուրս YouTube մուտք գործելու համար։ Հաջորդ քայլով դուք կընտրեք այն լեզուները, որոնցով ցանկանում եք ենթավերնագրեր ստեղծել։ Եթե դուք ցանկանում եք ենթավերնագրեր տեսանյութի լեզվով, անպայման ներառեք այստեղ ձեր ալիքի լեզուն։ Երբ դուք հատկորոշեք լեզոները, դուք այլևս չեք կարողանա դրանք փոխել։ Եթե դուք դեռևս չգիտեք, թե որ լեզուներն եք ցանկանում, առայժմ բաց թողեք այդ քայլը և կկարողանաք հատկորոշել դրանք մի փոքր ուշ։ «Օգտատիրոջ լեզուները» դրանք այն լեզուներն են, որոնցով դուք խոսում եք և որոնք հասկանոմ եք բավականին լավ երթավերնագրեր ստեղծելու համար։ Անպայման լրացրեք այս դաշտը, եթե դուք ցանկանում եք ունենալ ենթավերնագրեր տեսանյութի լեզվով։ Եվ վերջապես, եթե դուք ցանկանում եք ունենալ խմբում ընկերներ կամ ընտանիքի անդամներ, դուք կարող եք հրավիրել նրանց՝ մուտքագրելով իրենց էլեկտրոնային հասցեները այս դաշտում։ Եթե դուք աչքի տակ չունեք հատուկ օգտատերեր ձեր խմբի համար, սեմեք Skip for now կոճակը։ Մենք ձեզ ցույց կտանք, ինչպես դրա փոխարեն ուղարկել ձեր բաժանորդներին Հենց դուք կավարտեք կարգավորումների քայլերը, դուք կտեղափոխվեք ձեր խմբի կառավահան։ Այստեղ դուք կկարողանաք տեսնել այն տեսանյութերը, որոնք ունեն ենթավերնագրերի կարիք, վերջին ակտիվությունը և տեղափոխվել այլ կառավարման էջեր։ Ձեր բոլոր տեսանյութերը տեսնելու համար տեղափոխվեք Videos էջ։ Հենց կհատկորոշեք հղումը ձեր YouTube-ի ալիքի համար, այստեղ կհայտնվեն ձեր ալիքի բոլոր հասանելի տեսանյութերը։ Դրանք կներմուծվեն ավտոմատ կերպով, սակայն կարող է անցնել 15 րոպե մինչև դրանք այստեղ հայտվեն։ Եթե դուք չեք ընտրել ալիքի լեզուն կարգավորումների ժամանակ, այստեղ դուք կարող եք հատկորոշել ձեր տեսանյութերի լեզուները, կա՛մ հատ առ հատ, կա՛մ միանգամից բոլորը։ Եթե դուք բաց եք թողել ինչ-որ քայլեր սկզբնական կարգավորումների ժամանակ, դուք կարող եք դրանք ավարտին հասցնել Settings էջում։ Subtitle Languages ներդիրում դուք կարող եք ընտրել այն լեզուները, որոնցով ձեր օգտատերերը կկարողանան ստեղծել ենթավերնագրեր։ Անպայման սեղմեք Save Changes կոճակը ձեր կատարած փոփոխությունները պահպանելու համար։