Ողջույն։ Այս տեսանյութը ձեզ կսովորեցնի ինչպես գրանցվել Amara Community-ում, որպեսզի ձեր ընկերներն ու բաժանորդները կարողանան ձեզ օգնել ստեղծել և թարգմանել ենթավերնագրեր ձեր տեսահոլովակների համար։ Սկսենք։ Նախ պետք է հաշիվ բացենք Amara-ում։ Եթե դուք արդեն ունեք հաշիվ, ապա կարող եք սեղմել Go to Login կոճակի վրա։ Հակառակ դեպքում լրացրեք ձևը և բացեք նոր հաշիվ։ Դուք կստանաք հաստատման էլէկտրոնային նամակ։ Դուք պետք է հաստատեք ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի կարողանաք օգտվել Amara Community-ի ձեր խմբի յուրահատկություններից։ Ընտրեք անվանում ձեր խմբի համար։ Այն կարող է համընկնել YouTube-ի ձեր ալիքի անվան հետ կամ լինել լրիվ ուրիշ։ Այստեղ դուք կընտրեք տեղերի և լեզուների քանակ ձեր խմբի համար։ Յուրաքանչյուր տեղը խմբի անդամներից մեկին հասանելի տարածք է։ «Խմբի լեզուները» դրանք այն լեզուներն են, ձեր խմբի անդամները կարող են թարգմանել ձեր տեսանյութերը։ Եթե դուք վստահ չեք, որ դա ձեզ անհրաժեշտ կլինի, սկսեք քիչ քանակից։ Դուք միշտ էլ կկարողանաք ընդլայնել ձեր ծրագիրը։ Այնուհետև դուք կտեղափոխվեք վճարումների էջ։ Մուտքագրեք ձեր վճարման տվյալներն այստեղ։ Դուք կկարողանաք ստուգել ձեր ծրագիրը նախքան հաջորդ էջում վճարումն ավարտելը։ Վճարելուց առաջ համոզվեք, որ բոլոր տվյալները ճիշտ են։ Նկատի ունեցեք, որ ձեր ծրագիրը կթարմացվի ավտոմատ կերպով երեք ամիս անց, չնայած կարող եք այն չեղարկել ցանկացած պահի։ Այժմ կարող եք սկսել ձեր խմբի կարգավորումները։ Սկսելու համար դուք ավտոմատ կերպով կկատարեք մի քանի արագ քայլ։ Առաջին քայլը դա YouTube-ի ալիքում հղում դնելն է։ Դա թույլ կտա ձեր խմբին հեշտությամբ ստեղծել և հրապարակել ենթավերնագրեր YouTube-ում։